From Wikipedia, the free encyclopedia
Վերմախտ (գերմ.՝ Wehrmacht [ˈveːɐ̯maxt], «զինված ուժեր» Wehr` «զենք, պաշտպանություն, ընդդիմություն» և Macht «ուժ, հզորություն, ազդեցություն, բանակ» բառերից), 1935-1945 թվականներին Երրորդ Ռայխի զինված ուժեր։
Վերմախտ | |
---|---|
Տեսակ | զինված ուժեր |
Երկիր | Նացիստական Գերմանիա և Գերմանիան 1945-1949 թվականներին |
Հիմնադրված է | մայիսի 21, 1935 |
Լուծարված է | մայիսի 8, 1945 և օգոստոսի 20, 1946 |
Կառուցվածք | Վերմախտի ցամաքային զորքեր, Kriegsmarine?, Լյուֆտվաֆե և Feldgendarmerie? |
Գլխավոր շտաբ | Wünsdorf, Ցոսեն, Տելտով Ֆլեմինգ, Բրանդենբուրգ, Գերմանիա |
Նախորդ | Ռայխսվեր |
Հաջորդ | Բունդեսվեր և National People's Army? |
Wehrmacht Վիքիպահեստում |
«Վերմախտ» պատմական բառով գերմանալեզու երկրներում անվանում էին ցանկացած երկրի զինված ուժերը։ Իր այժմյան նշանակությունը «վերմախտ» բառը ձեռք է բերել Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության իշխանության գալու շրջանում։
Զինված ուժեր (գերմ.՝ „Gesetz über den Aufbau der Wehrmacht”) կազմելու մասին հրամանագիրն ընդունվել է Ադոլֆ Հիտլերի իշխանության գլուխ կանգելու ժամանակ՝ 1935 թվականի մարտի 16-ին[1]։ «Զինված ուժերը» կազմված էին ցամաքային զորքերից (գերմ.՝ Heer), ռազմածովային նավատորմից (գերմ.՝ Kriegsmarine) և ռազմաօդային ուժերից (Լյուֆտվաֆե՝ գերմ.՝ Luftwaffe): Սրանց հիմքի վրա էլ կազմվել է վերին ղեկավարման համակարգը։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վերսալյան պայմանագիրը Գերմանիային արգելեց լիակատար զինված ուժեր ունենալ. բանակի թվաքանակը սահմանափակվում էր 100 000 զինծառայողով՝ գումարած 15 000 ռազմական նավաստիներ, նախատեսված չէր ծանր հրետանու, տանկայաին ուժերի, ռազմաօդային ուժերի (նավատորմի) առկայությունը։ 1921 թվականին այս պայմանների վրա կառուցվեց այսպես կոչված ռայխսվերը (կայսերական պաշտպանական ուժերը)։ 1921 թվականի մարտի 23-ի պաշտպանության մասին օրենքով սահմանված էր, որ Գերմանական հանրապետության զինված ուժերն է հանդիսանում ռայխսվերը՝ կազմված բանակից և ծովային ուժերից (գերմ.՝ «Die Wehrmacht der Deutschen Republik ist die Reichswehr. Sie wird gebildet aus dem Reichsheer und der Reichsmarine ...» ):
Գրեթե անմիջպես Գերմանիան սկսեց զարգացնել իր ռազմական զորությունը՝ դուրս գալով սահմանափակությունների սահմանից։ Սա իսկապես հնարավոր դարձավ Վեյմարյան Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև Ռապալլոյում պայմանագրի կնքվելուց հետո, որը Գերմանիային դուրս հանեց համաժողովրդական մեկուսացումից։ Գերմականակ ռազմական զորության վերականգնման համար մեծ նշանակություն ունեցան պայմանագրին հետևող համաձայնությունները, որոնց համաձայն ԽՍՀՄ-ն պարտավորված էր Գերմանիային օգնություն տրամադրել Վերսալյան դաշինքի սահմաններում զինված ուժերի վերականգնման համար (ռազմական ավիացիայի դպրոց Լիպեցկում, տանկիստների դպրոց Կազանում, քիմիկոսների դպրոց Վոլսկում՝ կառուցված Գերմանիայի հաշվին և նրա ռեսուրսներով, Ուկրաինայի տարածքի հանձնումը տանկային զորքերի միասնական զորավարժություններ կատարելու համար)։ Հիտլերի իշխանության գլուխ գալուն պես ռազմական հարաբերությունները կտրուկ ընդհատվեցին, և երկու երկրների զինծառայողները մասնակցեցին Իսպանիայի քաղաքացիական պատերազմին ռազմաբեմի հակառակ կողմերում։ ԽՍՀՄ-ի հետ փոխհարաբերությունները հանկարծակի, սակայն կարճաժամկետ վերականգնվեցին 1939 թվականի ամռանը Խորհրդա-գերմանական պայմանագրի շնորհիվ։
Այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ի հետ համագործակցությունը Գերմանիայի ուժերի մեջ լուրջ փոփոխություն չառաջացրեց։ Լիպեցկի ռազմական ավիացիոն դպրոցի գոյության ողջ ընթացքում կրթվել են 220 գերմանացի օդաչուներ (նրանցից 10-ը՝ հետախույզ-օդաչուներ, համեմատության համար՝ 1932 թվականին Գերմանիան Բրաունշվեյգի և Ռեպլինի իր ավիացիոն դպրոցներում կրթել է մոտ 2000 ապագա օդաչուների), իսկ Կազանի տանկիստների դպրոցում ուսում են ստացել գերմանական տանկային ուժերի մոտ 30 սպա[2]։ Շրջադարձային փոփոխություններ տեղի ունեցան արդեն Հիտլերի իշխանության գլուխ անցնելուց հետո։ Հենց նրա իշխանության շրջանում Վերսալյան համաձայնագրի պահանջները խախտվեցին, և Գերմանիան սկսեց բացահայտորեն զինվել, ինչը, սակայն, ոչ մի ընդդիմության չարժանացավ արևմտյան տերությունների՝ Վերսալյան խաղաղության երաշխավոր երկրների կողմից։
1935 թվականի մարտի 16-ին ռայխսվերի կազմի մեջ ստեղծվում են Գերմանիայի զինված ուժերը, երկրում կրկին սկսում է գործել համաժողովրդական զինվորական պարտականությունը («Վերմախտի կազմավորման մասին օրենք»), ինչը հանդիսանում էր Վերսալյան համաձայնագրի կոպիտ խախտում։ Հենց այդ պահից հին «ռայխսվեր» և նմանատիպ այլ անուններ այլևս չեն օգտագործվում։ Համաձայն «Վերմախտի կազմավորման մասին օրենքի»՝ դիվիզիաների թիվը պիտի ավելանար մինչև 36-ը, իսկ ցամաքային ուժերի ընդհանուր քանակը պիտի հասներ 500 հազար մարդու։ 1936-1944 թվականներին լույս է տեսնում «Die Wehrmacht» ամսագիրը։ Նոր բանակի կազմավորման հարցում մեծ դեր խաղաց գեներալ-գնդապետ Հանս ֆոն Սեկտը, ում երբեմն կոչում էին նաև «ռայխսվերի հիմնադիր»[3]։
Ի պատասխան Պաուլ ֆոն Հինդենբուրգի Հիտլերին կառավությունը ձևավորելու հրամանը տալու որոշմանը՝ գեներալ Էրիխ Լյուդենդորֆը իր նախկին ղեկավարին ուղարկեց հետևյալ բովանդակությամբ նամակը.
Հիտլերին կանցլերի պաշտոնում նշանակմամբ Դուք մեր սրբազան հայրենիքը հանձնեցիք բոլոր ժամանակների ամենահզոր դեմագոգներից մեկի ձեռքը։ Ես հանդիսավորությամբ կանխագուշակում եմ, որ այս անպիտան սուբյելտը մեր երկիրը անդունդը կնետի և աննկարագրելի տանջանքներ կբերի մեր ազգին։ Ապագա սերունդները այս արարքի համար կանիծեն Ձեզ Ձեր դագաղում[4]։ |
«By appointing Hitler chanselor you have handed over our sacred German faterland to one of the biggest demagogues of all time. I solemnly prophesy that this wretched man will plunge our country into the depths and will bring unimaginable suffering to our nation. Future generations will curse you in your grave for this action.
Սակայն ներկայումս կան մարդիկ, ովքեր վերը նշված մեջբերումը կեղծ են համարում[5][6]։
1934 թվականի օգոստոսի 2-ին Հինդենբուրգի մահից հետո Հիտլերը զբաղեցրեց կանցլերի և նախագահի պաշտոնը, ինչը պլանավորված չէր գործող սահմանարությամբ։ Ավելին, բանակը երդում էր տալիս հենց նրան, այլ ոչ թե սահմանադրությանը, ինչպես առաջ ընդունված էր։ Սա դժգոհությունների առիթ հանդիսացավ, իսկ շատերը սկսեցին մտածել անհրաժեշտ ակտիվ ընդդիմությա մասին[4]։
Գերմանիայի սպայական գումարտակը որոշ առումներով ժառանգել էր պրուսական բանակի ավանդույթները և նրա մտածելակերպը՝ ձևավորված Գերմանիայի ընդդեմ Նապոլեոնի ազատագրական պատերազմի ժամանակ, և մեծ ազդեցություն ուներ նրանից հետո ձևավորված պատերազմի մասին Կարլ Կլաուզևիցի տեսությունը[7]։ Կորպուսն իրենից ներկայացնում էր կորպորատիվ փակ սպայական պատվի և բարոյական համակարգի մասին սեփական կարծիքներով օժտված կազմակերպություն՝ բավականին խիստ կատարվող, մասնավորապես՝ կրիգմարինայում։ Այսպես, բարոյազուրկ վարքագիծ ցուցաբերելու պատճառով նավատորմից հեռացվել էր Հեյդրիչ Ռեյնխարդը, ով հետագայում դառնում է Կայսերական անվտանգության գլխավոր վարչության ղեկավար։
Սպայական համերաշխությունը քաղաքական հայացքներից բարձր էր դասվում, այդ պատճառով նույնիսկ իշխատության տապալման համար պատրաստության ժամանակ նախապատրաստվող միջոցառման մասին տեղեկությունները դուրս չեն եկել զինվորականների շրջանակից[8]։
Չնայած սրան՝ զինված ուժերը Հիտլերի հետ միասնական էին Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտության համար վրեժ լուծելու գաղափարի շուրջ։
Բոլշևիզմի խրտվիլակ դարձավ նացիստական հակահասարակական ագիտացիաներից ամենասիրված օբյեկտներից մեկը և ընդդեմ ԽՍՀՄ-ի բանակի պատրաստման արդարացում։ Սպաները լավ տեղեկացված էին բռնաճշումներից, որոնց ենթարկվում էին Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ղեկավար խմբի անդամները՝ սկսած 1936 թվականից։ Նրանք ԽՍՀՄ-ն դիտարկում էին որպես տարածք, որում տիրապետում է բարոյական վակուումը և բացարձակ անօրինությունը[9]։
Ուղղություններից մեկը, որն ինտենսիվորեն շահագործում էր նացիստական պրոպագանդան, հակառակորդի թերարժեքության մասին պատկերացումների և սրա վրա հիմնված նրանց դեմ պայքարի դաժան ճանապարհների ներշնչումն էր։
Այնուամենայնիվ, ավելի տեղեկացված և սառը դատող ռազմական գործիչները գնահատում էին իրադրությունը և սկզբում փորձում թույլ չտալ երկու ռազմաճակատով ընթացող նոր պատերազմի սկիզբը՝ այս նպատակով օգտագործելով համոզելու ուժը։ Այսպես, ի պատասխան Հիտլերի այն հարցին, թե ինչպես է բանակը վերաբերվում Խորհրդա-գերմանական պայմանագրին, Գուդերիանը պատասխանեց.
Մենք՝ զինվորներս, հանգստորեն շունչ քաշեցինք, երբ օգոստոսի վերջ մեզ հասան համաձայնագրի կնքման մասին լուրերը։ Այդ համաձայնագրի շնորհիվ մենք զգացինք, որ մեր թիկունքը ազատ է, և երջանիկ էինք, որ հնարավոր դարձավ երկու ռազմաճակատով ընթացող պարերազմից ազատվելը, ինչը անցած համաշխարհային պատերազմում մեզ տևական ժամանակով շարքից հանեց[10]։ |
Պրուսական բանակից ձեռք բերած հատկանիշներից մեկը հակասեմականությունն էր, որը պրոպագանդան կապում էր հակակոմունիստության հետ։ Այսպես, գեներալ-գնդապետ Էրիխ Հյոպները՝ 4-րդ տանկային խմբի ղեկավարը, 1941 թվականի մայիսի իր հրամանագրում ենթականերին «եվրոպական բոլշևիզմի» նկատմամբ հաղթանակի և «ռուսական բոլշևիկյան համակարգի» անխնա կործանման կոչ էր ուղղում[11][12]։
Գերմանական սպայական կորպուսը բավականին թերահավատորեն մոտեցավ Ադոլֆ Հիտլերին և կուսակցության գաղափարախոսությանը։ Սպաներին բարկացնում էին պլեբեյական գժերը, որոնք հանդիպում էին ՆՍԳԲԿ-ի և հենց ֆյուրերի գերծունեության մեջ, Հիտլերի ռազմական կառուցման հարցերի շուրջ անիրազեկությունը։ Հիտլերն իր հերթին գեներաներին մեղադրում էր իր տնտեսական քաղաքականությունը չհասկանալու մեջ, ինչում նրան կարծիքը փոխել ստիպելը բավակնին բարդ էր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուն պես (1939 թվական) երկրի զինված ուժերի կազմում՝ բանակի հետ միասին, մասնակցում էին նաև СС զորքերի միությունը, որոնք, ի տարբերություն СС-ի այլ ենթաբաժինների, ֆինանսավորվում էին ոչ թե կուսակցության դրամարկղից, այլ՝ պետբյուջեից։ Բանակի և СС-ի զինծառայողների միջև անբարեհամբույր փոխհարաբերություններ գոյացան, քանի որ վերջիններս մասնկացում էին նաև քաղաքական ելույթներին, իսկ գերմանական բանակը մշտապես քաղաքականությունից դուրս էր, և նրա քաղաքական ելույթներում ի հայտ գալը հասարակության դժգոհությունների առիթ էր դառնում։ Ազգային անվտագության կողմից կազմակերպված Ֆրիչ-Բլոմբերգի գործը ավարտվեց պաշտպանության նախարարի պաշտոնաթողությամբ, իսկ գլխավոր ղեկավարությունն անցավ Հիտլերին։ Սակայն նրա բանակի հրամանատար Գերինգի նշանակումն անհաջողությամբ պսակվեց՝ առաջ բերելով սպայական անձնակազմի դիմադրությունը[13]։
Այս անբարյացակամությունը սրվեց պատերազմի տարիներին, երբ ցանկացած պաշտոնի բանակայիններին անհանգստացնում էր ֆաշիստական պահնորդական ջոկատի անդամների դաժանությունը, մասնավորապես այն դեպքերում, երբ բանակին ներգրավում էին պատժիչ գործողությունների անցկացման մեջ։
Գերմանական մարտնչող բանակի սպաների մեջ կար մի կարծիք, որ քաղաքական անձանց նկատմամաբ պատժիչ գործողություններ կատարելուն բանակը ներգրավելը հանգցնում է բանակի բարոյական կործանմանը և պատասխանատվության իջեցման հետևանքով մարտունակության կորստին։
Ռազմաճակատում կռվող սպաների մոտ մեծ դժգոհություն առաջացրեց այսպես կոչված «Կոմիսարների հրամանագիրը» (գերմ.՝ Kommissar Erlaß), որը ստորաբաժանոմների ղեկավարներին և ռազմագերիների ճամբարների կառավարինչներին պարտավորեցնում էր գնդակահարել Կարմիր բանակի զինվորական կոմիսարներին և հրեաներին։
Մինևնույն ժամանակ գերմանական բանակի կազմի մեջ կային նաև կուսակցության քաղաքականության կողմնակիցներ, որոնց թվին էր պատկանում, օրինակ՝ գեներալ-ֆելդմարշալ Վալտեր ֆոն Ռեյխենաուն, ով 1941 թվականի հոկտեմբերի 10-ին հայտնի էր իր հակահրեական տրամադրվածությամբ[12]։ Հիտլերի կողմից ընտրված հաջողության հասնելու և ղեկավարման միակ միջոցը, որը նա որդեգրել էր իր ճանապարհի սկզբում՝ պրոբլեմները վոլյունտարիզմի միջոցով լուծելիս, ամրապնդում էին հասարակության մեջ իր ազդեցությունը։
«Վերմախտի հիմնադիր» Վերներ ֆոն Ֆրիչը միապետական էր և հավատացյալ ոչ միայն անձնական կյանքում, այլև պարտադիր էր համարում հատկապես երիտասարդ զինվորականների կրոնական դաստիարակությունը, որքանով որ իրեն թույլ կտար ռազմական գործունեության առանձնահատկությունը։ Այս հարցում նա հանդիասանում էր ավանդական պրուսական սպայական մտածելակերպի կրող՝ աթեիստական գաղափարները դժվարությամբ ընդունող։ Հիտլերը, ընդհակառակը, ազգակին-հասարակական կյանքը համարում էր «կրոնը փոխարինող»։ Դեռ 1933 թվականին նա հայտարարեց. «Եկեղեցին մենք ենք», և այդ պատճառով եկեղեցու հետ իր փոխհարաբերությունները բարդացան։
Զորատեսակների մեջ գլխավորում էին հետևյալ կազմավորումները.
Վերմախտի գերագույն գլխավոր հրամանատար էր հանդիսանում ռայխսկանցլեր Ադոլֆ Հիտլերը։
Վերմախտի ղեկավարման գլուխ էր կանգնած տվյալ ռազմատեսակի հրամանատարը։
Ամեն զորատեսակ ուներ իր հրամանատարը, շտաբի պետը և շտաբը, որոնք ենթարկվում էին վերմախտի օպերատիվ հրամանատարության շտաբի գլխավոր պետին, իսկ վերջինս, իր հերթին՝ ռազմակայանի շտաբի պետին, ում վերադասն էր հանդիսանում Ադոլֆ Հիտլերը՝ որպես վերմախտի գերագույն գլխավոր հրամանատար։
Ռազմակայինի կազմի մեջ էր ստեղծվել նաև մի բաժին, որը կոչվում էր օպերատիվ ղեկավարման շտաբ։ Սրա մեջ մտնում էին ազգային անվտանգության և կապի բաժինները (մինչև 1940 թվականի օգոստոսի 8-ը այս բաժինը կոչվում էր ոչ թե շտաբ, այլ զինված ուժերի օպերատիվ կառավարում)։ 1939 թվականի գարնանը այն սկսեց ներառել նաև տպագրության և պրոպագանդայի բաժինը։ Օպերատիվ կառավարման շտաբի պետը ենթարկվում էր ОКВ-ի շտաբի ղեկավարին և պատասխանատու էր վերը թվարկված բաժինների համար։ Պատերազմը սկսելու տարիներին շտաբի պետն էր Վիլհելմ Կեյտելը։ ОКВ-ի կազմի մեջ էին նաև հետևյալ բաժինները (պատերազմի սկզբին).
Գերմանական վերմախտի կոչումների համակարգը ներկայացնելիս պետք է հաշվի առնել հետևյալ դրույթները.
Զինծառայողների և ռազմական ոստիկանների կոչումներն ու դրանց անվանումները միմյանցից բավականին տարբերվում էին։
Վերմախտի բարձրագույն պարգևը Երկաթե խաչի Մեծ շքանշանն էր։ Այս շքանշանը ստացել է միայն մեկ մարդ՝ ռեյխսմարշալ Հերման Գյորինգը։
Զինծառայողների մեծ մասի համար հասանելի բարձրագույն պարգևներից էր Երկաթե խաչի Ասպետական շքանշանը։ Այս պարգևը ստացել է գերմանացի դեռահասը, որը մեկ օրում ոչնչացրել էր սովետական 14 տանկ։
Գոյության ողջ ընթացում այս պարգև տրվել է 7200 անգամ (ընդհանուր առմամբ ողջ ընթացքում վերմախտում ծառայել են 22 միլիոն մարդ), որոնց 52 %-ը շարքային և ցածր սպայական կոչում ունեցող զինծառայողներն էին (մինչև լեյտենանտ)։ 6 %-ը գեներալ-մայոր և ավելի բարձր կոչումներ կրող էին։
Բացի այդ, գոյություն ունեին նաև հատուկ գործողությունների համար տրվող պարգևներ։ Հայտնի է 1941-1942 թվականների ձմռանը մղվող պայքարում մասնակցելու համար շքանշանը՝ «Winterschlacht im Osten», որը զինվորներն անվանում էին «սառած մսի շքանշան»՝ «Gefrierfleischmedaille»[14]:
1939 թվականի սեպտեմբերի 1-ին 38 դիվիզիաներից կազմավորված էին 12 բանակային կորպուս՝ ընդհանուր հաշվով 582 000 մարդ։ Վերմախտի զինծառայողների ընդհանուր թվաքանակը 3 214 000 մարդ էր։
1941 թվականի հունիսի 22-ին վերմախտում ծառայողների ընդհանուր թվաքանակը 7 234 000 մարդ էր։ Ցամաքային զորքերում գործում էին 13 դիվիզիա, որոնց մեջ 43-ը հետևակային էին (21-ը ոչ լրիվ կազմավորված)։ Արևելքում էին գտնվում 55 խոշոր ռազմական միավորումներ։ Այստեղ էին նաև СС-ի զինված ջոկատները, որոնք 1939 թվականին սկսեցին կոչվել «Վաֆֆեն-СС», նաև սլովակյան կոնտինգենտը, հունգարական, ֆիննական, ռումինական բանակը՝ չհաշված Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Բենիլյուքսի երկրների, Սկանդինավիայի կամավորական խմբավորումները։ Չնայած ոչ ամբողջական զինվորական պատրաստվածությանը՝ այս զորքեր ունակ էին հզոր առաջին հարված հասցնել[11]։
Սկսած 1941 թվականի ձմռանից արևելյան ճակատի զինծառայողների թվաքանակը սկսեց կրճատվել, քանի որ համալրումը չէր ծածկում կորուստը։ Եթե 1941 թվականի հունիսին արևելյան ճակատում կար 5.5 միլիոն մարդ, ապա 1944 թվականի այտեղ էին 4.2 միլիոնը։
Ընդհանուր հաշվով 1939 թվականի հունիսի 1-ից մինչև 1945 թվականի ապրիլի 30-ը Գերմանիայի զինված ուժերում ծառայում է 17 893 200 մարդ։
1941-1945 թվականներին արևելյան ռազմաճակատում ուժերի տեղադրվածության համեմատություն[15] | ||
Ամսաթիվ | Արևելյան ռազմաճակտի ուժերը | Սովետական բանակ |
1941 թվականի հունիս | 3,050,000 գերմանացի, 67,000 նորվեգացի, 500,000 ֆինն, 150,000 ռումինացի, 62,000 իտալացի.
Ընդհանուր՝ 3,829,000 (Վերմախտի ուժերի 80 %) |
2,680,000 (ռազմաճակատում), 5,500,000 (ընդհանուր հաշվով), 12,000,000 (պահեստային)
Ընդհանուր՝ 17,500,000 |
1942 թվականի հունիս | 2,600,000 գերմանացի, 90,000 նորվեգացի, 430,000 ֆինն, 600,000 ռումինացի, հունգարացի և իտալացի.
Ընդհանուր՝ 3,720,000 (Վերմախտի ուժերի 80 %) |
5,313,000 (ռազմաճակատում), 383,000 (հիվանդանոցում)
Ընդհանուր՝ 9,350,000 |
1943 թվականի հուլիս | 3,403,000 գերմանացի, 80,000 նորվեգացի, 400,000 ֆինն, 150,000 ռումինացի և հունգարացի
Ընդհանուր՝ 3,933,000 (Վերմախտի ուժերի 63 %) |
6,724,000 (ռազմաճակատում), 446,445 (հիվանդանոցում)
Ընդհանուր՝ 10,300,000 |
1944 թվականի հունիս | 2,460,000 գերմանացի, 60,000 նորվեգացի, 300,000 ֆինն, 550,000 ռումինացի և հունգարացի
Ընդհանուր՝ 3,370,000 (Վերմախտի ուժերի 62 %) |
6,425,000 (ռազմաճակատում) |
1945 թվականի հունվար | 2,230,000 գերմանացի, 100,000 հունգարացի
Ընդհանուր՝ 2,330,000 (Վերմախտի ուժերի 60 %) |
6,532,000 (+360,000 լեհ, ռումինացի, բուլղարացի և չեխ (ռազմաճակատում)) |
1945 թվականի ապրիլ | 1,960,000 | 6,410,000 (+450,000 լեհ, ռումինացի, բուլղարացի և չեխ ռազմաճակատում)) |
ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պահին վերմախտի թվաքանակը կազմում էր 3,800,000 զինվոր ցամաքային զորքերում, 1,680,000 ռազմաօդային ուժերում, 404,000 ռազմածովային ուժերում, 150,000 Վաֆֆեն-СС-ում և 1,200,000 պահեստային զորքերում։ 1941 թվականի հունիսին վերմախտի ընդհանուր թվաքանակը 7,234,000 զինվոր էր։ Բարբարոսա ռազմական գործողության համար Գերմանիան ցամաքային զորքերից օգտագործեց 3,300,000 զինվոր, Վաֆֆեն-СС-ից՝ 150,000 և մոտավորապես 250,000 զինվոր ռազմաօդային ուժերից։ 1943 թվականի հուլիսին վերմախտի ընդհանուր թվաքանակը 6,815,000 զինվոր էր։ Նրանցից 3,900,000-ը գտնվում էին արևելյան ռազմաճակատում, 180,000-ը՝ Ֆինլանդիայում, 315,000-ը՝ Նորվեգիայում, 110,000-ը՝ Դանիայում, 1,370,000-ը՝ Արևմտյան Եվրոպայում, 330,000-ը՝ Իտալիայում և 610,000-ը՝ Բալկաններում։ 1944 թվականի ապրիլին վերմախտի ընդհանուր թվաքանակը 7,849,000 զինվոր էր, որոնցից 3,878,000-ը՝ արևելյան ճակատում, 311,000-ը՝ Նորվեգիայում և Դանիայում, 1,873,000-ը՝ Արևմտյան Եվրոպայում, 961,000-ը՝ Իտալիայում, 826,000-ը՝ Բալկաններում։
Թվաքանակ[16] | 1941 թվականի մայիս | 1944 թվականի հունիս |
Բանակ | 3,800,000 | 4,400,000 |
Պահեստային զորք (Գերմանիայում) | 1,200,000 | 2,500,000 |
ՌՕՈՒ (նաև հետևակ զորքը) | 1,680,000 | 2,100,000 |
Ռազմածովային նավատորմ | 404,000 | 800,000 |
Վաֆֆեն-СС | 150,000 | 550,000 |
Ընդհանուր | 7,234,000 | 10,300,000 |
Վերմախտի թվաքանակը որոշ կարևոր ամսաթվերի դրությամբ.
Ներխուժում Լեհաստան գործողության սկզբում (1939 թվականի աշուն), տնտեսական շրջափակման մեջ գտնվելով (Գերմանիայի ծովային նավահանգիստների շրջափակումը սկսել էր դեռևս սեպտեմբերի 6-ից, որին հետագայում գումարվում է նաև ցամաքային շրջափակումը), գերմանական ծանր արդյունաբերությունը և ընդհանրապես տնտեսությունը ճգնաժամի եզերքին էին։ 1940 թվականին Մոսկվայի հետ ստորագրված առևտրական համաձայնագիրը (նավթի, հացահատիկի և ֆոսֆատների ներկրումը, նաև սովետական կողմը պարտավորված էր միջնորդի դեր ստանձնել երրորդ երկրից Գերմանիայի համար ապրանք ստանալու դեպքում) որոշ չափով թեթևացրեց նրա վիճակն այնքան ժամանակով, որը պահանջվում էր, ինչպես Հիտլերն էր կարծում, Արևմուտքում հաղթանակ տանելու համար։ Համաձայնագիրը ապահովում էր արդեն ընթացող «Տարօրինակ պատերազմից» անցումը համահրեական պատերազմի, ինչն էլ տեղի ունեցավ։ Սակայն վերցված պարտականութունները նշանակում էին նաև, որ Գերմանիան ուժեղ կախման տակ է ընկնում Ստալինի կամքից, բացի այն, վերցված պարտականությունները ավելի էին սրում տնտեսական վիճակը։ Այնուամենայնիվ, սովետական փոխադրագնացքները գնում էին Գերմանիա էին գնում ուղղակիորեն մինչև պատերազմի սկսելու վերջին ժամը։
1941 թվականի հունիսին Երրորդ Ռեյխի կողմից վերահսկվող տարածքը ներառում էր ողջ Եվրոպան, բացի Շվեյցարիայից, Շվեդիայից (երկրներ, որոնք խղճում էին Ռեյխը), Մեծ Բրիտանիայից և Իսլանդիայից (օրինակ՝ Չեխիան կազմում էր Ռեյխի տնտեսական հզորության ~ 30 %-ը)։ Այդ տարածքի մարդկային ռեսուրսը գերազանցում էր ԽՍՀՄ-ի ռեսուրսը։
Գերմանիայի տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեցան հատկապես գրավված տարածքներից այստեղ բերված մարդիկ (1944 թվականի աշնանը Գերմանիայի արդյունաբերությունում աշխատում էին 8 միլիոն օտարերկրացի, ինչը կազմում էր արդյունաբերությունում զբաղվածության մեկ քառորդը)։ Բարբարոսա ռազմական գործողության ժամանակ Ռեյխը ստացավ նաև Բելառուսիայի, Ուկրաինայի, Մերձբալթիկայի տարածքները։ Սա միլիոնավոր մարդիկ են, հազարավոր կազմակերպություններ, որոնք սկսեցին ծառայել վերմախտին։ Նույն չափով նվազեց ԲԳԿՀ-ի հզորությունը։
Սակայն 1941 թվականի նոյեմբերին սպառազինության նախարար Ֆրից Տոդտը նախազգուշացրեց Հիտլերին, որ տնտեսական առումով Գերմանիան արդեն պարտվել է պատերազմը։ Սրա հետ համաձայն էր նաև «Հիտերի անձնական ճարտարապետ» Ալբերտ Շպեերը, ով իրեն տաղանդավոր կազմակերպինչ ներկայացրեց և զբաղեցրեց Տոդտի պաշտոնը վերջինիս ավիովթարից մահից հետո։ Շպեերի ջանքերի շնորհիվ Գերմանիայի ռազմական արդյունաբերությունը զարգանում էր մինչև 1944 թվականի աշունը։
Ինչպես կարծում էր Շպեերը, տեխնիկական առումով Գերմանիան պարտություն կրեց դեռ 1944 թվականի մայիսի 12-ին, երբ դաշնակիների մասսայական ռմբակոծության հետևանքով ոչնչացավ գործարանների 90 %-ը, որոնք սինթետիկ վառելիք էին արտադրում[17]։
Պատերազմը պլանավորելիս գերմանական հրամանատարությունը ուշադրություն չէր դարձրել ռազմագերիների նկատմամբ միջազգային համաձայնությանը։ Բացի այդ, գերի ընկածների թիվը, մասնավորապես արևելյան ճակատում, անսպասելիորեն բարձր էր։ Գերմանիայի ընդհանուր շրջափակման պայմաններում և դրա հետևանքով առաջացած ռազմագերիներին պարենով, բժշկական օգնությամբ և բնակատեղիով ապահովելու խնդիրը դարձավ անլուծելի։ Գաղափարախոսական կողմնորոշումները, որոնք ծագում էին «ոչ միարժեք» բնակչությունից ազատվելու անհրաժեշտության ընդունված հայացքներից, թույլ էին տալիս այս հարցը թողնել չլուծված։ Արևելաեվրոպացի, հատկապես սովետականների գերիների նկատմամբ վերաբերմունքը չէր համապատասխանում միջազգային ընդունված կանոններին, ինչով էլ պայմանավորված էր վերջիններիս շրջանում բարձր մահացությունը։
Ըստ նրա, թե ինչպես աստիճանաբար պարզ դարձավ տղամարդկանց անհրաժեշտությունը վերմախտի կորուստները լրացնելու համար, գերմանական ադմինիստրացիան ստիպված եղավ օգտագործել ռազմագերիների աշխատանքը արտադրության, շինարարության և գյուղատնտեսության մեջ։
Գերմանիայում պետության ղեկավարման համակարգը բավականին բարդ ու խճճված էր։ Մեծաքանակ քաղաքական, հասարակակական և ռազմական գերատեսչություններ աշխատում էին անկախ և շատ դեպքերում կրկնօրինակում էին իրար։ Հաճախ միասնական ընդունված կարևոր հարցերի լուծումները պահաջում էին Հիտլերի միջամտությունը։
Վերմախտը մասնակցել է.
Նացիզմի նկատմամբ ամենամեծ ընդդիմադրական տրամադրությունն ի հայտ եկավ հետախուզական գերատեսչությունում (գերմ.՝ Auslandsnachrichten und Abwehr), որը ղեկավարվում էր Վիլհելմ Ֆրանց Կանարիսի կողմից։ Դեռ պատերազմի նախօրյակին նրա շտաբի պետ Օստերը Հոլանդիայի հանրապետությանը զգուշացրեց պատրաստվող հարձակման մասին։ Սական, հաշվի առնելով հարձակման օրվա անընդհանտ փոփոխությունը (29 անգամ), նրա վերջին զգուշացումը անուշադրության մատնվեց[12]։
Ռազմավարական հետախուզությանը Հիտլերը քիչ ուշադրություն էր դարձնում։ Գուդերիանը, Հիտլերի համար ԽՍՀՄ տանկային զինուժը ներկայացնելիս, պատշաճ մտարությամբ սովետական 17 000 տանկերի թիվը նվազեցրեց մինչև 10 000-ը, սակայն Հիտլերը հրաժարվեց դրան հավատալ։
Արդյունքում Հիտլերը գանգատվեց Գուդերիանին.
Եթե ես իմանայի, որ ռուսներն իսկապես ունեն այնքան տանկ, որքան նշված է Ձեր գրքում, ես չէի սկսի այս պատերազմը[10]։ |
Նացիոնալ–սոցիալիզմի գաղափարախոսությունների վրա հիմնված պրոպագանդան Գերմանիայում տարածված էր ոչ միայն հանրամատչելի մասսայական ինֆորմացիայի աղբյուրների, այլև փակ ալիքներով տեղափոխվեղ ինֆորմացիայի վրա, ինչն էլ բացասաբար էր ազդում հանրապետական խնդիրները զգոն գնահատելու և լուծելու վրա։ Այսպես, Հիտլերի արհամարհական վերաբերմունքը ԱՄՆ-ի պատերազմին հնարավոր միավորման հարցին մանտնանշում էր նրա լավատեսությունը՝ հիմնված այն համոզմունքին, որ ամերիկյան Սենատը երբեք կողմ չի քվեարկի եվրոպական պատերազմին մասնակցելուն։ Սա իր հետքը թողեց Ֆրանկլին Ռուզվելտին ուղղված 1939 թվականի ապրիլի 14-ի պատասխանում[13]։
Սլավոնական ռասայի անլիարժեքության մասին պատկերացումները, որի վրա հիմնված էր աշխարհի գրավման քաղաքականությունը, ճակատագրական դարձան Հիտլերի և Գերմանիայի համար։
Հիտլերը կարողացավ բոլոր ռուսներին համախմբել Ստալինյան խորհրդանշանի ներքո[18]։ |
Տարածքների շրջափակումն ուղեկցվում էր կամայական և Մոսկվայից ղեկավարվող տեղի բնակչության ու ԲԳԿՀ միացյալ զինված ջոկատների ստեղծումով։ 1943 թվականին նրանց դիվերսիոն գործողություններն այնքան արդյունավետ դարձան, որ մինչև Կուրսկի ճակատամարտը սկսելը տեղեկացվեց ճանապարհի 207 պարտիզանական ճամբերաների կործանման մասին[12]։
Երկրորդ համաշխարհային պատերազմ գերմանական նավատորմը մուտք գործեց 2 գծանավով, 3 զրահակիրով, մեկ ծանր և 5 թեթև հածանավով, 21 ականակիրով, 57 սուզանավով[11]։
1939 թվականին գերմանական ռազմաօդային ուժերն ուներին 4093 ռազմական ինքնաթիռ, որոնց թվին էին պատկանում 1542 ռմբակոծիչ, 771 կործանիչ և 408 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռ[11]։
1945 թվականի մայիսի 7-ին գեներալ-գնդապետ Ալֆրեդ Յոդլը՝ Գերմանիայի Վերին գլխավոր հրամանատարության շտաբի պետը, պետության գլուխ Դյովից Կարլի անունից Ռեյմսում գրեց դաշնակիցների զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետ Դուայթ Էյզենհաուերին ժամը 2:41 Գերմանիայի անձնատուրության մասին։ Ըստ դրա մայիսի 8-ին՝ ժամը 23:01-ին, ողջ Եվրոպայում ռազմական գործողությունները պիտի դադարեին[4][19]։
Սակայն Ստալինի պահանջով այս գործընթացը կրկնվեց 1945 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը գեներալ-ֆելդմարշալ Կեյտելեմի, գեներալ-ադմիրալ ֆոն Ֆրիդեբուրգի և գեներալ-գնդապետ Շտումպֆոմի կողմից։ Այս երեք բարձրաստիճան սպաները Բարձրագույն ղեկավարության անունից ստորագրեցին Գերմանիայի անձնատուրության մասին փաստաթուղթը[20]։
Մայիսի 9-ի առավոտը կրակի փաստացի դադարեցման օրն էր[19]։ Վերմախտի վերջին զինվորական խմբավորումը, որը շարունակում էր դիմադրությունը, զենքը վայր դրեց 1945 թվականի սեպտեմբերին։ Վերմախտը լուծարվեց դաշնակիցների ընդունած օրենքով 1946 թվականի օգոստոսի 26-ին։ Պատերազմից և Գերմանիայի բաժանումից հետո կազվեցին երկու երկրների զինված ուժեր, որոնք համապատասխանաբար կոչվում էին «Ազգային ժողովրդական բանակ» (ԳԴՀ) և «Ֆեդերալ պաշտպանության ուժեր» (Բունդեսվեր՝ ԳԴՀ)։
1943 թվականի փետրվարի 23-ին Ստալինը նշեց գերմանական 4 միլիոն զոհերի մասին[21]։ ԽՍՀՄ-ի տվյալներով 1944 թվականի հունիսի 26-ի դրությամբ կորուստները կազմում էին 7.8 միլիոն սպանված և գերված։ Քանի որ այդ ժամանակ ռազմագերիների թիվը կազմում էր 700 000, ապա գերմանական կորուստները 7.1 միլիոն էին[22]։ Վերմախտում կռվող սովետական քաղաքացիների կորուստները կազմում էին մետ 215 000 մարդ[23]։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ըստ սովետական տվյալների, ողջ պատերազմի ընթացքում ընկել են մոտ 10 միլիոն վերմախտի զինվոր։
Ըստ գերմանական պաշտոնական տվյալների (1945 թվականի փետրվարի Վերմախտի գլխավոր շտաբի զեկույցը Հիտլերին) նշված են հետևյալ տեղեկությունները[24].
Ռեյխի զինված ուժերի կորուստները (նաև սպաները) 31.01.45 դրությամբ | ||||
Ռազմաճակատ | Սպանվածներ | Վիրավորվածներ | Անհայտ կորածներ | Ընդհանուր |
Ցամաքային զորքեր | ||||
Արևելյան ռազմաճակատ | 1 105 987 (41 594) | 3 498 059 (89 655) | 1 018 365 | 5 622 411 (147 821) |
Բալկաններ | 19 235 (741) | 55 069 (1500) | 14 805 (224) | 89 109 (2 465) |
Արևմտյան ռազմաճակատ
-մինչև դաշնակիցների վայրէջքը - դաշնակիցների վայրէջքից հետո - Նորվեգիա |
40 721 (2 103)
66 321 (2 439) 16 639 (530) |
118 272 (3 566)
221 584 (6 052) 60 451 (1 435) |
2 263 (134)
411 978 (5 041) 7 157 (144) |
161 256 (5 803)
699 883 (13 892) 84 247 (2 109) |
Վերքերից մահացածնքր | 295 659 (10 141) | - | - | 295 659 (10 141) |
Վերքերից, հիվանդություններից և ինքնասպանությունից մահացածներ | 160 237 (8 580) | - | - | 160 237 (8 580) |
Անհայտ հանգամանքներ | 17 051 (811) | - | 687 (17) | 17 738 (828) |
Պահեստային մասեր | 10 467 (396) | 42 174 (941) | 1 337 (18) | 53 978 (1 328) |
Աֆրիկա և Իտալիա | 50 481 (2 053) | 163 602 (4 464) | 194 250 (4 758) | 408 333 (11 275) |
Ընդհանուր | 1 782 708 (69 361) | 4 159 211 (107 613) | 1 650 842 (27 268) | 7 592 851 (204 242) |
Ռազմաօդային ուժեր | ||||
Արևմտյան ռազմաճակատ և Գերմանիա | 34 147 (3 010) | 46 157 (2 371) | 52 610 (2 961) | 132 914 (8 342) |
Արևմուտքը դաշնակիցների վայրէջքից հետո | 11 066 (556) | 25 673 (744) | 41 217 (1 339) | 77 965 (2 639) |
Աֆրիկա, Միջերկրական ծով, Իտալիա և այլ | 22 625 (1 270) | 42 613 (1 521) | 54 325 (2 292) | 119 563 (5 083) |
Արևելյան ռազմաճակատ | 52 932 (2 499) | 116 818 (4 318) | 49 210 (2 569) | 218 960 (9 386) |
Ուսումնական մասերի զոհերը | 28 892 (2 630) | 10 991 (1 157) | - | 39 883 (3 787) |
Վերքերից, հիվանդություններից և ինքնասպանությունից մահացածներ | 19 976 (1 201) | - | - | 19 976 (1 201) |
Ընդհանուր (ՌՕՈԻ) | 158 572 (10 610) | 216 579 (9 367) | 156 145 (9 165) | 531 296 (29 142) |
Նրանցից՝
- օդային ուժերից - պարաշյուտիստներ |
43 517 (6 527)
21 309 (732) |
27 811 (4 194)
56 388 (1 206) |
27 240 (4 361)
43 896 (889) |
98 568 (15 082)
121 593 (2 827) |
Ռազմածովային նավատորմ | ||||
Ատլանտիկա | 39 256 (2 215) | 15 854 (382) | 92 509 (1 896) | 147 619 (4 939) |
Միջերկրական ծով | 5 836 (186) | 6 691 (125) | 3 840 (107) | 16 367 (418) |
Արևելք | 3 812 (173) | 2 714 (47) | 3 907 (171) | 10 433 (391) |
Վերքերից, հիվանդություններից և ինքնասպանությունից մահացածներ | 11 125 (862) | - | - | 11 125 (862) |
Ընդհանուր (ՌԾՈՒ) | 60 029 (3 336) | 25 259 (554) | 100 256 (2 174) | 185 544 (6 064) |
Ընդհանուր | 2 001 399 (83 307) | 4 401 049 (117 534) | 1 907 243 (37 264) | 8 309 691 (238 105) |
1939 թվականի սեպտեմբեր-1944 թվականի նոյեմբեր Վերախտի անհայտ կորածներ[25]. | ||||||||||||
Թվական | 1939 | 1939 | 1940 | 1940 | 1941 | 1941 | 1942 | 1942 | 1943 | 1943 | 1944 | 1944 |
կորուստներ | Սպանվածներ | Կորածներ | Սպանվածներ | Կորածներ | Սպանվածներ | Կորածներ | Սպանվածներ | Կորածներ | Սպանվածներ | Կորածներ | Սպանվածներ | Կորածներ |
հունվար | - | - | 800 | - | 1400 | 100 | 44400 | 10100 | 37000 | 127600 | 44500 | 22000 |
փետրվար | - | - | 700 | 100 | 1300 | 100 | 44500 | 4100 | 42000 | 15500 | 41200 | 19500 |
մարտ | - | - | 1100 | - | 1600 | 100 | 44900 | 3600 | 38100 | 5200 | 44600 | 27600 |
ապրիլ | - | - | 2600 | 400 | 3600 | 600 | 25600 | 1500 | 15300 | 3500 | 34000 | 13000 |
մայիս | - | - | 21600 | 900 | 2800 | 500 | 29600 | 3600 | 16200 | 74500 | 24400 | 22000 |
հունիս | - | - | 26600 | 100 | 22000 | 900 | 31500 | 2100 | 13400 | 1300 | 26000 | 32000 |
հուլիս | - | - | 2200 | - | 51000 | 3200 | 36000 | 3700 | 57800 | 18300 | 59000 | 310000 |
օգոստոս | - | - | 1800 | - | 52800 | 3500 | 54100 | 7300 | 58000 | 26400 | 64000 | 407600 |
սեպտեմբեր | 16400 | 400 | 1600 | 100 | 45300 | 2100 | 44300 | 3400 | 48800 | 21900 | 42400 | 67200 |
հոկտեմբեր | 1800 | - | 1300 | 100 | 42400 | 1900 | 25500 | 2600 | 47000 | 16800 | 46000 | 79200 |
նոյեմբեր | 1000 | - | 1200 | 100 | 28200 | 4300 | 24900 | 12100 | 40200 | 17900 | 31900 | 69500 |
դեկտեմբեր | 900 | - | 1200 | - | 39000 | 10500 | 38000 | 40500 | 35300 | 14700 | - | - |
Ընդհանուր տարվա ընթացքում | 20100 | 400 | 62700 | 1800 | 291400 | 27800 | 443300 | 94600 | 449100 | 343600 | 458000 | 1069600 |
Կորուստների տոսկոսը | 1,17 | 0,03 | 3,64 | 0,12 | 16,90 | 1,81 | 25,70 | 6,15 | 26,04 | 22,34 | 26,56 | 69,55 |
Ընդհանուր | 20100 | 400 | 82800 | 2200 | 374200 | 30000 | 817500 | 124600 | 1266600 | 468200 | 1724600 | 1537800 |
Գերմած գերմանացիների թիվը[26] | |||
Արջմտյան դաշնակիցներ | ԽՍՀՄ և իր դաշնակիցները | Ընդհանուր գերվածներ | |
1941 թվականի երրորդ եռամսյակ | +6600 | 26000 | 32600 |
1942 թվականի չորրորդ եռամսյակ | 22300 | 100000 | 122300 |
1943 թվականի չորրորդ եռամսյակ | 200000 | 155000 | 355000 |
1944 թվականի չորրորդ եռամսյակ | 720000 | 563000 | 1283000 |
1945 թվականի առաջին եռամսյակ | 920000 | 1103000 | 2023000 |
1945 թվականի երկրորդ եռամսյակ | 5440000 | 2130000 | 7570000 |
1945 թվականի երրորդ եռամսյակ | 6672000 | 2163000 | 8835000 |
1919 թվականի դեկտեմբերի 1-ին կազմակերպվել է Գերմանիայի զինվորական թաղվածների խնամքի ազգային միությունը։ 1933 թվականին Ազգային միության մարմինը զուրկ չմնաց նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսությունից։ Պատերազմի տարիների Միության գործողությունները սահմանափակ բնույթ էին կրում, քանի որ այդ տարիներին զինծառայողների հուղարկավորությամբ զբաղվում էր վերմախտի հուղարկավորական ծառայությունը։
Միայն 1946 թվականին Ազգային միություն կարողացավ վերականգնել իր մարդասիրական գործառույթները։ Կարճ ժամանակահատվածում հաջողվեց Գերմանիայում ստեղծել մոտ 400-ից ավելի զինվորական գերեզմանոց։ 1954 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կանցլեր Կոնրադ Ադենաուերը Ազգային միությանը հանձնեց արտասահմանում թաղված գերմանացի զինծառայողների գերեզմանների հայտնաբերման և դրանց խնամքի կազմակերպման պարտականությունը։
Երվրոպայի Թավշյա հեղափոխությունից հետո Ազգային միությունը գործողություններ ծավալեց նաև Սոցիալիստական ճամբարում, որտեղ պատերազմի տարիներին զոհվել էին մոտ երեք միլիոն գերմանացի զինծառայող, ինչը մոտ երկու անգամ շատ է Արևմուտքում թաղվածներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.