Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ռապալլոյի պայմանագիր (1922), պայմանագիր ՌՍՖՍՀ-ի և Գերմանիայի միջև, ստորագրվել է 1922 թվականի ապրիլի 16-ին, Ռապալլոյում (Ջենովայի մոտ, Իտալիա), Ջենովայի կոնֆերանսի ժամանակ։ Ռապալլոյի պայմանագիրով ամբողջ ծավալով անհապաղ վերականգնվում էին դիվանագիտական հարաբերությունները կողմերի միջև, որոնք փոխադարձ համաձայնությամբ հրաժարվում էին ռազմական ծախսերի և վնասների հատուցումից։ Գերմանիան ճանաչում էր գերմանիայի պետական և մասնավոր սեփականության ազգայնացումը ՌՍՖՍՀ-ում, պայմանով, որ սովետական կառավարությունը չճանաչի երրորդ պետության նման պահանջները։ Երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հիմքում դրվում էր առավել բարենպաստման սկզբունքը։ 1922 թ. նոյեմբերի 5-ի համաձայնագրով Ռապալլոյի պայմանագիր տարածվում էր սովետական մյուս հանրապետությունների (այդ թվում և Հայկական ՍՍՀ) վրա։ Ռապալլոյի պայմանագիրի կնքումը լենինյան արտաքին քաղաքականության մեծ հաջողությունն էր փոխշահավետ համագործակցության, իրավահավասար հարաբերություններ էին հաստատվում առաջին սոցիալիստական՝ սովետական պետության և կապիտալիստական Գերմանիայի միջե։ Ռապալլոյի պայմանագիրը երկար ժամանակ հանդիսացել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղությունն ամրապնդելու կարևոր գործոններից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Ռապալլոյի պայմանագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | խաղաղության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
1922 թ. ապրիլի 16 Ռապալլո (Իտալիա) |
Կողմեր | ՌԽԴՍՀ
|
Լեզուներ | ռուսերեն, գերմաներեն |
Կայք | պայմանագրի տեքստը և ֆաքսիմիլե |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.