Լաջվարդ
From Wikipedia, the free encyclopedia
Լաջվարդ կամ կապույտ քար, մուգ կապույտ կիսաթանկարժեք քար, որը հնուց գնահատվում է իր վառ գունավորման համար։ Լաջվարդ դեռ մ.թ.ա. 7-րդ հազարամյակում[1] արդյունահանում էին Սար-ի Սանգի հանքահորերից[2] և Աֆղանստանի հյուսիս արևելյան հատվածում գտնվող Բադախշան նահանգի այլ հանքահորերից։ Լաջվարդի ուլունքներ են հայտնաբերվել Մեհրգարհի, Կովկասի և նույնիսկ Մավրիտանիայի նեոլիթյան գերեզմանատեղերում։ Այն օգտագործվել է նաև Թութենհամոնի (1341–1323 BC) թաղման դիմակի ունքերը նկարելու համար[3]։
Լաջվարդ | |
---|---|
Լաջվարդն իր բնական վիճակում, Աֆղանստան | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | Ապար |
Բանաձև (կրկնվող միավորը) | տարբեր միներալների խառնուրդ, որտեղ լազուրիտը հիմնական բաղադրիչն է |
Նույնականացում | |
Գույն | Կապույտ, սպիտակ կալցիտ և մեղրագույն պիրիտ բծերով |
Բյուրեղային համակարգ | Ոչ մի, քանի որ լաջվարդը ապար է։ Հիմնական բաղադրիչ լազուրիտը հաճախ հանդես է գալիս տասներկուանիստի տեսքով |
Բեկում | կենտ-կոնխոիդալ |
Մոոսի կարծրություն | 5–5.5 |
Փայլ | խամրած |
Շերտեր | վառ կապույտ |
Ձգողականություն | 2.7–2.9 |
Բեկման ցուցանիշ | 1.5 |
Ենթակատեգորիա | փոխակերպված ապար |
Միջին դարերի ավարտին լաջվարդն սկսում է արտահանվել Եվրոպա, որտեղ այն փոշիացնում են՝ ստանալով ծովազվարթ (ուլտրամարին) ներկը, որը կապույտ գունանյութերից ամենաթանկարժեքն էր։ Այն օգտագործվել է Վերածննդի և Բարոկկոյի ամենահայտնի նկարիչների կողմից՝ Մազաչչո, Պերուջինո, Տիցիան և Վերմեեր։ Նրանով ներկել են կենտրոնական կերպարների և հատկապես Մարիամ Աստվածածնի զգեստը։
Ներկայումս, հյուսիսային Աֆղանստանի և Պակիստանի հանքահորերը դեռ մնում են լաջվարդի ամենամեծ աղբյուրը։ Կարևոր են նաև Ռուսաստանի Բայկալ լճի արևմտյան հատվածում և Չիլիի Անդերում գտնվող հանքահորերը։ Քիչ քանակությամբ լաջվարդ է արդյունահանվում Իտալիայում, Մոնղոլիայում, ԱՄՆ-ում և Կանադայում[4]։