Լա Պամպա (պրովինցիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լա Պամպա (իսպ.՝ Provincia de La Pampa), պրովինցիա Արգենտինայում, տեղակայված է երկրի կենտրոնական մասում՝ Պամպաներում։ Արգենտինայի ամենաերիտասարդ պրովինցիաներից մեկն է։ Հարևան պրովինցիաներն են (ժամացույցի սլաքի ուղղությամբ՝ սկսած հյուսիսից)՝ Սան Լուիս, Կորդովա, Բուենոս Այրես, Ռիո Նեգրո, Նեուկեն և Մենդոսա։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լա Պամպա | |||||
| |||||
Երկիր | Արգենտինա | ||||
Համայնք | Արգենտինա | ||||
Ներքին բաժանում | Atreuco Department?, Caleu Caleu Department?, Department Capital?, Catriló Department?, Chalileo Department?, Chapaleufú Department?, Chical Co Department?, Conhelo Department?, Curacó Department?, Guatraché Department?, Hucal Department?, Lihuel Calel?, Limay Mahuida Department?, Loventué Department?, Maracó Department?, Puelén Department?, Quemú Quemú Department?, Rancul Department?, Realicó?, Toay Department?, Trenel? և Utracán Department? | ||||
Հիմնադրված է | հուլիսի 20, 1951[1] թ. | ||||
Մակերես | 143 440 կմ² | ||||
ԲԾՄ | 279 մետր | ||||
Բնակչություն | ▲361 859 մարդ (2022)[2][3] | ||||
Ժամային գոտի | UTC−3 և America/Argentina/Salta?[4] | ||||
Պաշտոնական կայք | lapampa.gob.ar(իսպ.) | ||||
| |||||
Պամպաների միջին մասում տեղակայված ցածրավայր է, հարթ տափաստան, տեղումների տարեկան միջին քանակը 500 մմ է, իսկ արևմտյան մասում տեղումների քանակը նվազում է։ Ունի խոնավության ցածր մակարդակ և չափավոր կլիմա։ Ցերեկային և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանների միջև մեծ տարբերություն կա, որն անդրադառնում է տարածաշրջանի բուսականության վրա[5]։
Հյուսիս-արևմտյան Լա Պամպան կազմում է Բուենոս Այրես պրովինցիային սահմանակից Պամպա Ումեդա շրջանի մի մասը։ Արևմուտքում մոտ է Կույո նահանգին, որտեղ գտնվում է 600 մետր բարձրությամբ լեռնաշղթա[6]։
Պրովինցիայում կա 2 խոշոր գետ՝ Ռիո Նեգրո պրովինցիայի սահմանին գտնվող Ռիո Կոլորադոն («Կարմիր գետ») և պրովինցիան հատող Ռիո Սալադոն («Աղի գետ»)։ Ռիո Սալադո գետի ջրի մակարդակը իջնում է, քանի որ նրա վտակների ջուրը Մենդոսա պրովինցիայում օգտագործվում է ոռոգման նպատակով[7]։
Իսպանացի կոնկիստադորները, 1494 թվականի հունիսի 7-ին կնքված Տորդեսիլյասի պայմանագրի հիման վրա այս տարածքը համարելով իրենց «ազդեցության ոլորտում»[8], Պերուի փոխարքայությունից եկան այստեղ։ Իսպանացի Էռնանդարիասը[9] համարվում է առաջին հետազոտողը, որը հասել է ներկայիս Լա Պամպա 1604 թվականին։ Ավելի ուշ՝ 1662 թվականին, այս վայրերը հետազոտել է Հերոնիմո-Լուիս դե Կաբրերան։ Տարածաշրջանում իսպանացիները մշտական բնակություն հաստատեցին միայն 18-րդ դարում։ 1774 թվականի մարտի 16-ին այստեղ հիմնվեց Fuerte San Juan Nepomuceno-ը (անվանվել է ի պատիվ 1729 թվականին սրբադասված չեխ սուրբ Յան Նեպոմուցկու)։ 1779 թվականին Լոպես դե Օսորնիոն (իսպ.՝ López de Osornio) հիմնեց ավելի երկար անունով մի բնակավայր՝ Nuestra Señora de la Purísima Concepción de los Indios Pampas[10]։ 1789 թվականի հունիսի 11-ին հիմնվեց Fuerte Aguanda-ն։ 18-րդ դարում տարածաշրջանի գաղութացման արդյունքում դրանում ընդգրկվեցին գաուչոները (իսպ.՝ la Nación Gaucha)՝ գուանչի ցեղի հետնորդները, որոնք1720-30-ական թվականներին Կանարյան կղզիներից վերաբնակեցվեցին Մոնտեվիդեո շրջանում[11]։
Բնիկ հնդկացի բնակչության համառ դիմադրությունը կանգնեցրեց Խուան Մանուել Ռոսասի օրոք արդեն անկախ Արգենտինայի ընդլայնումը և չդադրեցվեց մինչև1879 թվականին գեներալ Խուլիո Ռոկայի կողմից Անապատի նվաճումը (իսպ.՝ Conquista del Desierto, Campana del Desierto)։ Դրանից հետո տարածքը բաժանվեց սպաների միջև, և հիմնվեցին առաջին բնակավայրերը։ Շվեդ գրող Արթուր Նիլս Լունդքվիստը գրել է․
Հնդկացիների դեմ մղվող կործանարար պատերազմը, որը գլխավորում էր Ռոկան, ավարտվեց 1883 թվականին, սկսվեց Պամպայի լայն գաղութացումը։ Պատերազմի մասնակից սպաները ստացան խոշոր հողատարածքներ։ |
1884 թվականին ստեղծվեց Տերիտորիո-Նասիոնալ դե Լա Պամպա Սենտրալը[12], որն իր մեջ ներառում էր Ռիո Նեգրո պրովինցիան, հարակից մյուս նահանգների մի մասը և ուներ շուրջ 25 000 բնակիչ։ 1915 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 110 000 մարդ։ 1945 թվականին տարածքը մասնատեցին, 1951 թվականին Կոնգրեսի ընդունած և նախագահ Խուան Պերոնի ստորագրած № 14037 օրենքի հիման վրա Լա Պամպան դարձավ պրովինցիա։
1952 թվականի հուլիսին ընդունվեց Արգենտինայի նոր սահմանադրությունը, և պրովինցիան անվանափոխեց՝ ի պատիվ նախագահի անժամանակ մահացած կնոջ՝ Էվա Պերոնի (իսպ.՝ Provincia Eva Perón)։ Բայց 1955 թվականին՝ Խուան Պերոնի իշխանության տապալումից հետո, Լա Պամպան, Չակոն և մյուս պրովինցիաներն ստացան իրենց նախկին անվանումները։
1956 թվականի հունիսի 9-ին Լա Պամպայի մայրաքաղաք Սանտա Ռոսայում խռովություն կազմակերպվեց՝ ի աջակցություն նախկին նախագահ Պերոնի։ Հունիսի10-ին պերոնիստների ելույթը ճնշվեց։
Չնայած գյուղական կենսաձևին՝ Լա Պամպայի բնակչությունը Արգենտինայում ամենակրթվածներից է։ Տեղացի լրագրողներից մեկը՝ «Էլ Արենա» օրաթերթի խմբագիր Ռաուլ Դ’Ատրին, ժողովրդական գնահատանքի է արժանացել լրագրողական հետաքննությունների համար, որոնք երբեմն մեծ ռիսկեր են պարունակում նրա և «Էլ Արենա»-յի համար[13]։
Լա Պամպա պրովինցիան բաժանված է 22 գավառի․
Լա Պամպա պրովինցիայի գավառներ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
№ | Անվանում | Բնօրինակ անվանում | Բնակչություն, հազար բնակիչ (2001) |
Բնակչություն, հազար բնակիչ (2010) |
Տարածք, կմ² | Խտություն, մարդ/կմ² |
Վարչական կենտրոն | ||||
1. | Ատրեուկո | Atreuco | 10,1 | 10,2 | 3580 | 2,8 | Մակաչին | ||||
2. | Գուատրաչե | Guatrache | 9,3 | 8,8 | 3525 | 2,5 | Գուատրաչե | ||||
3. | Կալեու-Կալեու | Caleu Caleu | 2,1 | 2,3 | 9078 | 0,3 | Լա Ադելա | ||||
4. | Սանտա Ռոսա | Santa Rosa | 96,9 | 105,3 | 2525 | 41,7 | Սանտա Ռոսա | ||||
5. | Կատրիլո | Catrilo | 6,7 | 7,3 | 2555 | 2,9 | Կատրիլո | ||||
6. | Կեմու-Կեմու | Quemu Quemu | 8,8 | 8,7 | 2557 | 3,4 | Կեմու-Կեմու | ||||
7. | Կոնելո | Conhelo | 14,6 | 14,1 | 5052 | 2,8 | Էդուարդո Կաստեքս | ||||
8. | Կուրակո | Curaco | 0,9 | 1,0 | 13125 | 0,1 | Պուելչես | ||||
9. | Լիմայ Մաուիդա | Limay Mahuida | 0,5 | 0,5 | 9985 | 0,1 | Լիմայ Մաուիդա | ||||
10. | Լիուել Կալել | Lihuel Calel | 0,5 | 0,4 | 12460 | 0,1 | Կուչիլիո Կո | ||||
11. | Լովենտուե | Loventue | 8,6 | 8,6 | 9235 | 0,9 | Վիկտորիկա | ||||
12. | Մարակո | Maraco | 54,7 | 59,0 | 2555 | 23,1 | Հեներալ Պիկո | ||||
13. | Պուելեն | Puelen | 7,8 | 9,5 | 13160 | 0,7 | Վեյնտիսինկո դե Մայո | ||||
14. | Ռանկուլ | Rancul | 10,6 | 10,7 | 4933 | 2,2 | Պարերա | ||||
15. | Ռեալիկո | Realico | 15,3 | 16,2 | 2450 | 6,6 | Ռեալիկո | ||||
16. | Տոայ | Toay | 9,3 | 12,4 | 5092 | 2,4 | Տոայ | ||||
17. | Տրենել | Trenel | 5,3 | 5,4 | 1955 | 2,8 | Տրենել | ||||
18. | Ուկալ | Hucal | 7,8 | 7,5 | 6047 | 1,2 | Բերնասկոնի | ||||
19. | Ուտրական | Utracan | 14,5 | 14,8 | 12967 | 1,1 | Հեներալ Աչա | ||||
20. | Չալիլեո | Chalileo | 2,5 | 3,0 | 8917 | 0,3 | Սանտա Իսաբել | ||||
21. | Չապալեուֆու | Chapaleufu | 10,8 | 11,6 | 2570 | 4,5 | Ինտենդենտե Ալվեար | ||||
22. | Չիկալ Կո | Chical Co | 1,6 | 1,5 | 9117 | 0,2 | Ալգարոբո դե Ագուիլա |
2006 թվականին Լա Պամպայի տնտեսությունը գնահատվել է 3,2 մլրդ ԱՄՆ դոլար կամ 10 500 ԱՄՆ դոլար բնակչության մեկ շնչի հաշվով (մոտ 20 %-ով բարձր է երկրի միջին ցուցանիշից)[14][15]։
Գյուղատնտեսությունը կազմում է Լա Պամպայի տնտեսության մեկ քառորդը։ Պրովինցիայում ամենատարածված և նշանակալից ճյուղը տավարաբուծությունն է՝ 3 632 684 գլխաքանակով (2002)։ Անասնաբուծության մյուս ճյուղերում գլխաքանակը կազմում է 202 428 ոչխար, 140 498 այծ և 64 118 խոզ։
Հյուսիս-արևելքում՝ ավելի բերքատու հողերում, կարևոր նշանակություն ունի նաև ցորենի (ազգային արտադրանքի 10 %-ը), արևածաղկի (ազգային արտադրանքի 13 %-ը), եգիպտացորենի, առվույտի, սովորական գարու և այլ հացաբույսերի աճեցումը։
Կա նաև կաթի արդյունաբերություն, գործում է 25 պանրագործարան, զարգացած է մեղվաբուծությունը, աղի ավազաններից աղի արդյունահանումը։
Լա Պամպայում արդյունաբերության ոլորտի թույլ զարգացած բնագավառներից են շինարարությունը և հանքարդյունաբերությունը, ուստի պրովինցիայի տնտեսության երկու երրորդը զբաղեցնում է ծառայությունների ոլորտը։ Զբոսաշրջությունը այս ոլորտի զարգացած ճյուղ չէ։ Զբոսաշրջիկներն այցելում են Սանտա Ռոսա, Լիուէ Կալել ազգային պարկ, Պարկե Լուրո Պրովինսյալ Ռեսերվե կամ հիմնականում կանգ են առնում բազմաթիվ կալվածքներից մեկում, որոնց մի մասը հատկացված է ագրոտուրիզմին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.