արգենտինացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Էվա Դուարտե դե Պերոն (իսպ.՝ María Eva Duarte de Perón, մայիսի 7, 1919[1][2][3][…], Junín, Բուենոս Այրես, Արգենտինա[2] - հուլիսի 26, 1952[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի (1895–1974) կինը և Արգենտինայի առաջին տիկինը 1946 թվականից մինչև իր մահ՝ 1952 թվական։ Նրան հաճախ անվանում են Էվա Պերոն կամ Էվիտա։
Էվա Պերոն María Eva Duarte de Perón | |
Կուսակցություն՝ | Female Peronist Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, արհմիութենական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 7, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Junín, Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Վախճանի օր | հուլիսի 26, 1952[1][2][3][…] (33 տարեկան) |
Վախճանի վայր | Բուենոս Այրես, Արգենտինա[2] |
Թաղված | Ռեկոլետա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ի ծնե անուն | María Eva Duarte |
Ամուսին | Խուան Դոմինգո Պերոն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է աղքատության մեջ, Բուենոս Այրես նահանգի Լոս Տոլդոս գյուղում։ Ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրն է եղել։ 1934 թվականին՝ 15 տարեկան հասակում տեղափոխվել է Բուենոս Այրես` դառնալու բեմի, ռադիոյի և կինոյի դերասանուհի։ 1944 թվականի հունվարի 22-ին «Լունա Պարկ» մարզասրահում Արգենտինայի Սան Խուան քաղաքում երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով բարեգործական միջոցառման ժամանակ նա հանդիպել է գնդապետ Խուան Պերոնին։ Հաջորդ տարի նրանք ամուսնանում են։ 1946 թվականին Խուան Պերոնն ընտրվել է Արգենտինայի նախագահ, առաջիկա 6 տարիների ընթացքում Եվա Պերոնը դարձել է ազդեցիկ դեմք Աշխատանքի ընդհանուր համադաշնությունում՝ հիմնականում հանդես գալով աշխատանքային իրավունքների օգտին։ Նա նաև ղեկավարել է Աշխատանքի և առողջապահության նախարարությունները, ստեղծել և ղեկավարել է "Էվա Պերոն բարեգործական հիմնադրամը, Արգենտինայում պայքարել է կանանց ընտրական իրավունքի համար և հիմնադրել և ղեկավարել երկրի առաջին լայնամասշտաբ կանանց կուսակցությունը՝ «Կանանց պերոնիստական կուսակցությունը»։
1951 թվականին Էվա Պերոնն իր թեկնածությունն է առաջադրել Արգենտինայի փոխնախագահի պաշտոնում որպես Պերոնիստական թեկնածու` ստանալով մեծ աջակցություն Պերոնիստական քաղաքական բազայից, ցածր եկամուտ ունեցող աշխատանքային դասի արգենտինացիներից, որոնց անվանում էին «առանց վերնաշապիկների»։ Այնուամենայնիվ, երկրի ռազմական և բուրժուական ընդդիմությունը, կապված նրա առողջական վիճակի հետ, վերջ ի վերջո ստիպեց նրան հրաժարվել իր թեկնածությունից[5]։ 1952 թվականին, նախքան 33 տարեկան հասակում քաղցկեղից մահանալը, Եվա Պերոնին Արգենտինայի Կոնգրեսի կողմից շնորհվել է «Ժողովրդի հոգևոր առաջնորդ» կոչումը[6][7][8]։ Նրա համար կազմակերպվել է պետական հուղարկավորություն, ինչը վերապահված է միայն պետության ղեկավարների համար։
Էվա Պերոնը դարձել է միջազգային հանրահայտ մշակույթի մի մասը[9], առավելաբար՝ «Էվիտա» մյուզիքլի շնորհիվ (1976)[10]։ Արգենտինայի ընտրված առաջին կին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչները և շատ այլ ղեկավարներ հավաստում են, որ իր սերնդի կանանց համար Էվան «կրքի և մարտունակության օրինակ» է եղել[11]։
Էվայի կենսագրականը՝ «La Razon de mi Vida»[12], մանկության դեպքերի ոչ մի տարեթիվ կամ հղում չի պարունակում և չի նշում նրա ծննդյան վայրը կամ ծննդյան անունը[13]։ Խունինի քաղաքացիական ռեգիստրի տվյալներով, ծննդյան վկայականը ցույց է տալիս, որ 1919 թվականի մայիսի 7-ին ծնվել է մի Մարիա Էվա Դուարտե։ Նրա մկրտության վկայականը, սակայն, որպես ծննդյան օր թվարկում է 1922 թվականի մայիսի 7-ը «Էվա Մարիա Իբարգուրեն» անունով[14][15]։
Էվա Պերոնի մանկությունն անցել է Բուենոս Այրես նահանգի Խունին քաղաքում։ Նրա հայրը` Խուան Դուարտեն, ֆրանսիական բասկյան ներգաղթյալներից էր, մայրը` Խուանա Իբարգուրենը, իսպանացի բասկ ներգաղթյալ էր[16]։ Խուան Դուարտեն, հարակից Չիվիլկոյ քաղաքից հարուստ ագարակատեր, այնտեղ կին և ընտանիք ուներ։ Այդ ժամանակաշրջանում Արգենտինայում ընդունված չէր , որ հարուստ մարդը շատ ընտանիքներ ունենա[17]։
Երբ Էվան մեկ տարեկան էր, Դուարտեն մշտապես վերադարձավ իր օրինական ընտանիքի մոտ` թողնելով Խուանա Իբարգուրենին և նրա երեխաներին ծայրահեղ աղքատության մեջ։ Նրանք ստիպված էին տեղափոխվել Խունինի ամենաաղքատ թաղամասը։ Լոս Տոլդոսը Բուենոս Այրես նահանգի փոշոտ մի գյուղ էր և համարվում էր աղքատ, անմարդաբնակ վայր։ Իրեն և երեխաներին աջակցելու համար Իբարգուրենը հարևանների համար հագուստներ էր կարում։ Ընտանիքը ցնցված էր հոր հեռանալով և արգենտինական օրենքի տակ գտնվող երեխաների անօրինական կարգավիճակով, և, հետևաբար, մի փոքր մեկուսացված էր։ Կյանքի այս հատվածի հեռացման ցանկությունը կարող էր Էվային դրդել 1945 թվականին ոչնչացնել իր ծննդյան վկայականը[18][19]։
Երբ Դուարտեն հանկարծի մահացավ և նրա սիրուհին ու նրանց երեխաները ձգտում էին մասնակցել իր հուղարկավորությանը, եկեղեցու դարպասների մոտ տհաճ տեսարան տեղի ունեցավ։ Թեև Խուանային և երեխաներին թույլատրեցին մտնել և իրենց հարգանքի տուրքը մատուցել Դուարտեին, նրանց արագ դուրս հրավիրեցին եկեղեցուց։ Խուան Դուարտեի կինը չէր ուզում իր ամուսնու սիրուհուն և երեխաներին տեսնել թաղման ժամանակ, և որպես օրինական կնոջ կամք, նրա հրամանները կատարվում էին։
Նախքան Խուանա Իբարգուրենին լքելը, Խուան Դուարտեն եղել է նրա միակ աջակցողը։ Կենսագիր Ջոն Բարնսը գրում է, որ հեռանալուց հետո Դուարտեն ընդամենը թողել էր ընտանիքին մի փաստաթուղթ, որը հայտարարում էր, որ երեխաները նրան են, դրանով իսկ հնարավորություն տալով օգտագործել Դուարտե ազգանունը[20]։ Շուտով Խուանան երեխաներին տեղափոխում է մեկ սենյականոց բնակարան Խունինում։ Մեկ սենյակի վարձավճարը տալու համար մայրն ու դուստրերը տեղացի ագարակներում խոհարար էին աշխատում։
Ի վերջո, Էվայի ավագ եղբոր ֆինանսական օգնության շնորհիվ ընտանիքը տեղափոխվեց ավելի մեծ տուն, որը հետագայում վերածվեց գիշերօթիկ տան[18]։ Այս ընթացքում երիտասարդ Էվան հաճախակի մասնակցում էր դպրոցական ներկայացումներին ու համերգներին։ Նրա սիրած զբաղմունքներից մեկը կինոն էր։ Թեև Էվաի մայրը, ըստ երևույթին, մի քանի ծրագրեր ուներ նրա համար և ուզում էր նրան ամուսնացնել տեղավի ամուրիներից մեկի հետ, Էվան երազում էր դառնալ հայտնի դերասանուհի[20]։ Կինոյի հանդեպ Էվայի սերն ուժեղացավ, երբ 1933 թվականին նա փոքր դեր խաղաց «Arriba estudiantes» կոչվող դպրոցական ներկայացման մեջ, որը Բարնսը նկարագրում է որպես «զգացմունքային, հայրենասեր, դրոշմակնիք մելոդրամա»[20]։ Խաղալից հետո Էվան որոշել էր դերասանուհի դառնալ[20]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.