From Wikipedia, the free encyclopedia
«Լա-Լա Լենդ» (անգլ.՝ La La Land), 2016 թվականի ամերիկական երաժշտական ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորն է Դեմիեն Շազելը, իսկ գլխավոր դերերում խաղում են Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։ Սյուժեի կենտրոնում սիրահարված ջազային դաշնակահար Սեբաստիանն ու սկսնակ դերասանուհի Միան են, որոնք ապրում են Լոս Անջելեսում և հետապնդում են իրենց երազանքները։ Ֆիլմի վերնագիրը միաժամանակ վերաբերվում է Լոս Անջելես քաղաքին և այն արտահայտությանը, որը նշանակում է իրականության հետ կապը կորցնել։
Շազելը ֆիլմի սցենարը գրել է 2010 թվականին, բայց չի գտել այնպիսի ստուդիա, որ պատրաստ լինի ֆինանասավորել ֆիլմը առանց փոփոխություններ կատարելու սցենարի մեջ։ Շազելի երկրորդ «Մոլեգնություն» ֆիլմի հաջողությունից հետո «Summit Entertainment» ստուդիան գնել է ռեժիսորի ապագա նախագիծը։ Նկարահանումները սկսվել են 2015 թվականի օգոստոսին և ավարտվել միևնույն թվականի սեպտեմբերի կեսերին Լոս Անջելեսում[8]։ «Լա Լա Լենդի» պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում[9][10]։, իսկ դեկտեմբերի 9-ին ֆիլմը տրվել է վարձույթի[11]։
«Լա Լա Լենդը» արժանացել է քննադատների դրական արձագանքին, որոնք գովաբանել են Շազելի սցենարը, Գոսլինգի և Սթոունի դերասանական խաղը, Ջասթին Գուրվիցի երաժշտությունն ու երաժշտական համարները։ Ֆիլմը հաղթանակ է տարել բորոլ այն 7 անվանակարգերում, որոնց առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ին՝ ռեկորդ սահմանելով մրցանակների ամբողջ պատմության համար ատնալով 11 անվանակարգ «BAFTA»-ի մրցանակաբաշխությանը և հաղթելով 5 կատեգորիաներում։ 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը ֆիլմը առաջադրվել է 14 անվանակարգերի՝ կրկնելով «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) և «Տիտանիկ» (1997) ֆիլմերի ռեկորդը և հաղթելով վեց կատեգորիաներում՝ «Օսկար լավագույն ռեժիսորի համար», «Օսկար լավագույն դերասանուհու համար», «Օսկար լավագույն օպերատորի համար», «Օսկար ֆիլմի լավագույն երաժշտության համար», «Օսկար լավագույն երգի համար» («City of Stars»)[12]։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Նվիրվում է անվախ երազողներին․․․»
«Լա-Լա Լենդ» ֆիլմի մասին հայտնի է դարձել 2014 թվականի հունիսի 5-ին, երբ գլխավոր դերակատարների համար դիտարկվում էին Մայլք Թելերը և Էմմա Ուոթսոնը, սակայն շուտով երկու դերասաններն էլ լքեցին նախագիծը[13]։ 2015 թվականի ապրիլի 30-ին նրանց փոխարինելու եկան Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։
«Լա-Լա Լենդ» ֆիլմի մրցանակները և առաջադրումները | |||||
---|---|---|---|---|---|
Տարեթիվ | Կինոմրցանակ / Կինոփառատոն | Կատեգորիա / Մրցանակ | Առաջադրում | Արդյունք | |
2016 | Վենետիկի կինոփառատոն | «Ոսկե առյուծ» | Դեմիեն Շազել | Առաջադրում | |
Լավագույն դերասանուհի | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
2017 | Ոսկե գլոբուս | Լավագույն ֆիլմ | Հաղթանակ | ||
Լավագույն ռեժիսուրա | Դեմիեն Շազել | Հաղթանակ | |||
Լավագույն դերասան կոմեդիայում կամ մյուզիքլում | Ռայան Գոսլինգ | Հաղթանակ | |||
Լավագույն դերասանուհի կոմեդիայում կամ մյուզիքլում | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
Լավագույն սցենար | Դեմիեն Շազել | Հաղթանակ | |||
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Ջասթին Գուրվից | Հաղթանակ | |||
Լավագույն երգ | Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Փոլ | Հաղթանակ | |||
2017 | «Օսկար» | Լավագույն ֆիլմ | Ֆրեդ Բերգեր, Ջորդան Հորովից և Մարկ Պլատ | Առաջադրված | |
Լավագույն ռեժիսուրա | Դեմիեն Շազել | Հաղթանակ | |||
Լավագույն դերասան | Ռայան Գոսլինգ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Էմմա Սթոուն | Հաղթանակ | |||
Լավագույն օրիգինալ սցենար | Դեմիեն Շազել | Առաջադրված | |||
Լավագույն օպերատորական աշխատանք | Լինուս Սանդգրեն | Հաղթանակ | |||
Լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանք | Դևիդ Ուոսկո(բեմադրող), Սենդի Ռեյնոլդս-ուոսկո(դեկորատոր) | Հաղթանակ | |||
Հագուստի լավագույն դիզայն | Մերի Զոֆրիս | Առաջադրված | |||
Լավագույն մոնտաժ | Թոմ Քրոս | Առաջադրված | |||
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Ջասթին Գուրվից | Հաղթանակ | |||
Լավագույն ձայն | Էնդի Նելսոն, Այ-Լինգ Լի և Սթիվեն Մորրոու | Առաջադրված | |||
Լավագույն ձայնային մոնտաժ | Այ-Լինգ Լի և Միլդրեդ Այատրու | Առաջադրված | |||
Լավագույն երգ | City of Stars — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Պոլ | Հաղթանակ | |||
Audition (The Fools Who Dream) — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին Պոլ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.