From Wikipedia, the free encyclopedia
Ջոնաթան Քիմբլ «Ջեյ Քեյ» Սիմոնս (անգլ.՝ Jonathan Kimble «J. K.» Simmons, հունվարի 9, 1955[1][2][2][…], Դետրոյթ, Միչիգան[3]), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է բժիշկ Շկոդայի դերով «Կարգ ու կանոն» սերիալից, նեոնացիստ Շիլինգերի դերով HBO-ի «Օզ բանտ» ֆիլմից, Ջոն Ջեյմոնսի դերով «Սարդ մարդ» ֆիլմաշարից և Քոեն եղբայրների «Ջենթլմենների խաղը» ֆիլմից։ Արժանացել է բազում մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս»-ի և BAFTA-ի, ինչպես նաև «Օսկարի» «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում դիրիժորի դերը կատարելու համար։
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս անգլ.՝ J. K. Simmons | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1955[1][2][2][…] (69 տարեկան) |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան[3] |
Կրթություն | Մոնտանայի համալսարան, Օհայո նահանգի համալսարան և Thomas Worthington High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացիներ |
Մասնագիտություն | կինոդերասան, հնչյունավորող, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան |
Ընտրանի | Մոլեգնություն (ֆիլմ, 2014) և Սարդ-Մարդ |
Ամուսին(ներ) | Միշել Շումախեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Սիմոնսը ծնվել է 1955 թվականին ադմինիստրատոր Պատրիսիա Քիմբլի և քոլեջի դասախոս Դոնալդ Սիմոնսի ընտանիքում. բացի նրանից՝ ամուսինները ևս երկու երեխա ունեն[4][5]։ Ավարտելով դպրոցը՝ Ջոնաթանը ընդունվել է Մոնտանայի համալսարան[6]։ Բացի այդ՝ Սիմոնսը երկար ժամանակ աշխատել է թատրոնում, մասնակցել է այնպիսի բեմադրությունների, ինչպիսիք են «Տղաներ և տիկնիկներ»-ը և «Carousel»-ը։
1990-ական թվականներին Սիմոնսը սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում։ Հայտնիությունը եկավ նրա մոտ «Կարգ ու կանոն» ֆիլմի բժիշկ Շկոդայի՝ ոստիկանական հոգեբանի դերից և «Օզ բանտ» ֆիլմի նեոնացիստ բանտարկյալի դերից հետո։ Սիմոնսը նաև նկարահանվել է «Սարդ մարդը» ֆիլմաշարում, որտեղ կատարել է Ջեյ Ջոնա Ջեյմսոնի դերը։
Վերջապես, Սիմոնսի ձայնով է խոսում դեղին M&M's-ը երկու կոնֆետների մասին հանրահայտ գովազդից։ Ջոնը կատարել է հակակոմունիստ նախագահ Ակերմանի դերը «Command & Conquer: Red Alert 3» տեսախաղում[7] և Aperture Science-ի հիմնադիր և նախագահ Քեյվ Ջոնսոնի դերը Portal 2 տեսախաղում, ինչպես նաև մի շարք կերպարների «Սիմփսոնները» մուլտսերիալից։
2014 թվականին կատարել է նվագախմբի բռնակալ դիրիժորի դերը «Մոլեգնություն» հոգեբանական դրամայում։ Սիմոնսի աշխատանքը արժանացել է բազում մրցանակների և կինոքննադատների բարձրագույն գնահատականների, որոնք այն համարել են իր բազմամյա կարիերայի ուժեղագույն դերերից մեկը։
2015 թվականից սկսած՝ հնչունավորում է Սթենֆորդ Փայնսին "Գրավիթի Փոլզ" մուլտֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.