From Wikipedia, the free encyclopedia
Իրինա Կոնստանտինի Ռոդնինա (ռուս.՝ Ирина Константиновна Роднина,սեպտեմբերի 12, 1949[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տասնանգամյա չեմպիոն, հասարակական-քաղաքական գործիչ, ՌԴ պետական դումայի V և VI նստաշրջանների պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից[4], Պետդումայի ԱՊՀ երկրների համագործակցության հանձնաժողովի անդամ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության գործադիր մարմնի անդամ[5]։
Իրինա Ռոդնինա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1949[1][2][3][…] (75 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գեղասահորդուհի, գեղասահքի մարզիչ և Պետական Դումայի անդամ |
Ամուսին | Ալեքսանդր Զայցև խորհրդային մարզիկ-գեղասահորդ |
Զբաղեցրած պաշտոններ | Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ, Պետական Դումայի անդամ և Պետական Դումայի անդամ |
Կուսակցություն | Միասնական Ռուսաստան և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | 7th State Duma of the Russian Federation?, 6th State Duma of the Russian Federation?, Ռուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական դումա, first Civic Chamber of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation? |
Երեխաներ | Ալյոնա Մինկովսկի |
Ստորագրություն | |
Irina Rodnina Վիքիպահեստում |
Վաղ հասակում Իրինան տասնմեկ անգամ հիվանդացել է թոքաբորբով, և բժիշկները խորհուրդ տվեցին զբաղվել ֆիզիկական վարժություններով բացօթյա տարածքներում։ 1954 թվականին Իրինայի ծնողները առաջին անգամ նրան տարան Մոսկվայում գտնվող Պրյամիկովի անվան մանկական զբոսայգու սահադաշտ, այնուհետև Ժդանովի անվան զբոսայգի։ Իրինայի առաջին պատանեկան տարիքի մարզիչն է եղել Յակով Շմուշկինը[6]։ Մարզիչ Զինա Պոդգորնայան ծնողներին խորհուրդ տվեց Իրինային տանել Մարինա Ռոշա շրջանի Ձերժինսկու զբոսայգի[7] և մինչև 15 տարեկան նա հանդես է եկել միայնակ, 1962 թվականին նրան սկսում են մարզել չեխ Սոնյա Բալունովան և Բալուն Միլոսլավը[8]։
1963 թվականին Ռոդնինան սկսում է հանդես գալ իր առաջին զուգընկերոջ՝ Օլեգ Վլասովի հետ, նրանց մարզում էին Սոնյա և Միլան Վալունը։ 1964 թվականին նրա մարզիչը դարձավ Ստանիսլավ Ժուկը և որպես զուգընկեր հանդես եկավ Ալեքսեյ Ուլանովը։ Նրանք դարձան աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն։ Առաջին տիտղոսը ստացան 1969 թվականին, հաջորդ երկու մեդալները ստացան 1970 և 1971 թվականներին և 1972 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում ստացան ոսկե մեդալ։ Այնուհետև նրանք պատրաստվեցին իրենց վերջին մրցույթին. 1972 թվականի գեղասահքի մրցաշարի մարզումների ընթացքում, մրցաշարից մեկ օր առաջ վերելակում դժբախտ դեպք պատահեց զույգի հետ և Իրինան ուղեղի ցնցում և արյունահավաք ստացավ, այնուամենայնիվ, կարճ ծրագրում զույգը ստացավ մի քանի 6.0: Երկար ծրագրի ընթացքում Ռոդնինան գլխապտույտ ունեցավ, սակայն սա բավարար էր նրանց աշխարհի չորրորդ տիտղոսի համար։ Ուլանովը շարունակեց իր կարիերան Սմիրնովայի հետ։
1972 թվականին Ստանիսլավ Ժուկը Իրինային խորհուրդ տվեց հանդես գալ Ալեքսանդր Զայցևի հետ, ով օժտված էր լավ թռիչքային տեխնիկայով։ 1973 թվականի աշխարհի գեղասահքի մրցաշարի կարճ ծրագրի ժամանակ երաժշտությունը դադարեց, և նրանք ծրագիրն ավարտեցին լռության մեջ՝ ստանալով ոսկե մեդալ։
1974 թվականին Ռոդնինա/Զայցև զույգը հեռացավ Ժուկից։ Միասին նրանք շահեցին աշխարհի վեց տիտղոսներ, ինչպես նաև յոթ եվրոպական ոսկե մեդալներ և 1976 թվականի Ձմեռային օլիմպիադայում շահեցին իրենց առաջին մեդալը։ 1978-1979 թվականների մրցաշարերին նրանք չմասնակցեցին, քանի որ Իրինան հղի էր, և նրանց որդին ծնվեց 1979 թվականի փետրվարի 23-ին։ 1980 թվականին մրցաշար վերադառնալով՝ նրանք 1980 թվականի ձմեռային օլիմպիադայում շահեցին իրենց երկրորդ օլիմպիական մեդալը, որը Ռոդնինայի համար 3-րդն էր։
Իր կարիերայի ընթացքում Ռոդնինան մրցել է Խորհրդային Միության միջազգային մրցաշարերում՝ ներկայացնելով զինված ուժերի սպորտային հասարակությունն ազգային մակարդակով։ Իր զուգընկերների հետ հանդես գալով՝ նա նվաճել է 10 համաշխարհային մրցաշարերի մեդալներ, 3 օլիմպիական ոսկե մեդալներ 1971-1980 թվականներին և 11 եվրոպական մրցաշարերի մեդալներ[9][10]։
Իրինա Ռոդնինայի անունով էր կոչվում 2015 թվականին Երևանում վերաբացված գեղասահքի մարզադպրոցը[11], որի բացմանը մասնակցել է նաև գեղասահորդուհին[12] և որը վերանվանվել է 2019։
2005 թվականին Ռոդնինան դարձավ Ռուսաստանի հանրային պալատի անդամ, 2007 թվականի ընտրություններում ընտրվեց Պետդումայի անդամ «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունից։ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոդնինան հանդես եկավ Դիմա Յակովլևի առաջադրած օրենքին կողմ, որն արգելում է ռուս որբ երեխաների որդեգրում ԱՄՆ քաղաքացիների կողմից։
Ռոդնինան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի կենտրոնական ինստիտուտը։ Նրա առաջին ամուսինը եղել է Ալեքսանդր Զայցևը, որի հետ նրանք որդի ունեն։ Երկրորդ ամուսնությունից նա ունի աղջիկ՝ Ալյոնա Մինկովսկին։ Այժմ ամուսնալուծված է։ Երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այնուհետև վերադարձել է Ռուսաստան։
Մրցաշար | 1967-1968 | 1968-1969 | 1969-1970 | 1970-1971 | 1971-1972 |
---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 1-ին | ||||
Գեղասահքի համաշխարհային մրցաշար | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | |
Գեղասահքի եվրոպական մրցաշար | 5th | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին |
Գեղասահքի Խորհրդային Միության մրցաշար | 3-րդ | 3-րդ | 1-ին | 1-ին | |
Մոսկվայի լուրերի մրցանակ | 1-ին | 2-րդ | 1-ին |
Մրցաշարեր | 1972-1973 | 1973-1974 | 1974-1975 | 1975-1976 | 1976-1977 | 1977-1978 | 1978-1979 | 1979-1980 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 1-ին | 1-ին | ||||||
Գեղասահքի համաշխարհային մրցաշար | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | ||
Գեղասահքի եվրոպական մրցաշար | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | |
Գեղասահքի Խորհրդային Միության մրցաշար | 1-ին | 1-ին | 1-ին | 1-ին | ||||
Մոսկվայի լուրերի մրցանակ | 1-ին |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.