Իրացվելիության ծուղակ
From Wikipedia, the free encyclopedia
Իրացվելիության ծուղակ, Քեյնսյան տնտեսագիտությունում նկարագրվող իրավիճակ, որի ժամանակ «երբ տոկոսադրույքը նվազում է որոշակի մակարդակի, կանխիկի գերապատվությունը կարող է դառնալ բացարձակ այն իմաստով, որ գրեթե բոլորը նախընտրում են կանխիկ գումար պահել, քան պարտք ունենալ, որի տոկոսադրույքը ցածր է»[1]։
Իրացվելիության ծուղակը առաջանում է այն պատճառով, որ մարդիկ կուտակում են կանխիկը, քանի որ սպասում են անբարենպաստ իրադարձություններ, ինչպես օրինակ՝ դեֆլյացիա, անբավարար համախառն պահանջարկ, կամ պատերազմներ։ Հիմնարար տեսության համաձայն՝ իրացվելիության ծուղակի բնորոշ գծերն են զրոյին մոտ տոկոսադրույքները և փողի առաջարկի այնպիսի փոփոխությունները, որոնք չեն հանգեցնում գների մակարդակի փոփոխությունների[2]։