Դեֆլյացիա
From Wikipedia, the free encyclopedia
Տնտեսագիտության մեջ դեֆլյացիան կամ գնանկումը հիմնական ապրանքների և ծառայությունների գնային մակարդակի նվազումն է[1]։ Դեֆլացիա գրանցվում է, երբ ինֆլյացիայի մակարդակը ցածր է 0%-ից (բացասական ինֆլացիոն մակարդակ)։ Ինֆլացիան ցույց է տալիս արժույթի կայունությունը ժամանակի ընթացքում, դեֆլացիայի դեպքում արժույթն ուժեղանում է։ Սա նշանակում է, որ նույն ծավալի արժույթով կարելի է գնել ավելի շատ ապրանքներ և ծառայություններ։ Դեֆլացիան տարբերվում է դիսինֆլացիայից նրանով, որ դիսինֆլացիայի դեպքում ինֆլացիայի մակարդակը նվազում է, սակայն կարող մնալ դրական[2]։
Տնտեսագետները հիմնականում համարում են, որ անսպասելի դեֆլավիոն շոկը խնդիր է ժամանակակից տնտեսությունների համար, քանի որ մեծանում է իրական պարտքի արժեքը, հատկապես երբ դեֆլացիան անսպասելի է։ Դեֆլացիան նաև կարող է բերել ճգնաժամի և դեֆլացիոն սպիրալի[3][4][5][6][7][8][9]։
Դեֆլացիան հաճախ պատահում է, երբ առաջարկը մեծ է ցածր պահանջարկի պայմաններում, կամ երբ փողի առաջարկը նվազում է, կամ տեղի է ունենում կապիտալի արտահոսք[10]։ Այն կարող է լինել նաև չափազանց մեծ մրցակցության և չափազանց փոքր շուկայական կոնցենտրացիայի պայմաններում[11]։