Համախառն պահանջարկ
From Wikipedia, the free encyclopedia
Մակրոտնտեսագիտության մեջ, համախառն պահանջարկը (AD) կամ ներքին վերջնական պահանջարկը (DFD) տվյալ ժամանակահատվածում տնտեսության մեջ վերջնական ապրանքների և ծառայությունների ընդհանուր պահանջարկն է[1]։
Համախառն պահանջարկի կորի հորիզոնական առանցքի վրա ներկայացվում է իրական արդյունքը, իսկ ուղղահայաց առանցքի վրա գների մակարդակը։ Չնայած այն հանգամանքին, որ կորը ունի բացասական թեքվածություն Սոննենշայն-Մանթել-Դեբրեուի արդյունքները ցույց են տալիս, որ կորի բացասական թեքությունը չի կարող պայմանավորված լինել անհատական ռացիոնալ վարքագծի մասին ենթադրություններից[2][3]։ Փոխարենը համախառն պահանջարկի կորի բացասական թեքվածությունը պայմանավորված է շուկայի գործառույթի վերաբերյալ մակրոտնտեսական հետևյալ երեք ենթադրություններով՝ Պիգուի հարստության էֆեկտ, Քեյնսի տոկոսադրույքի ազդեցության էֆեկտ և Մունդել Ֆլեմինգի փոխարժեքի ազդեցության էֆեկտ։ Ըստ Պիգուի էֆեկտի, գների ավելի բարձր մակարդակը ենթադրում է ավելի ցածր իրական հարստություն և, հետևաբար, սպառման ավելի ցածր ծախսեր ՝ համախառն պահանջարկ ունեցող ապրանքների ավելի փոքր քանակության պայմաններում։ Ըստ Քեյնսի էֆեկտի՝ գների բարձր մակարդակը ենթադրում է իրական դրամական միջոցների առաջարկի ցածր մակարդակ, հետևաբար նաև տոկոսադրույքի բարձր մակարդակ, ինչը առաջանում է ֆինանսական շուկայի անհավասարակշռության հետևանքով։
Մուդել Ֆլամինգի փոխարժեքի ազդեցության էֆեկտը IS–LM մոդելի ընդլայնումն է։ Քանի որ ավանդական IS-LM մոդելը նկարագրում է փակ տնտեսությունը, Մունդել–Ֆլեմինգը նկարագրում է բաց տնտեսությունը։ Մունդել Ֆլեմինգի մոդելը ներկայացնում է տնտեսության մեջ անվանական փոխարժեքի, տոկոսադրույքի և արտադրության միջև կարճաժամկետ կապը (ի տարբերություն փակ տնտեսության IS–LM մոդելի, որը կենտրոնանում է միայն տոկոսադրույքի և արտադրության վրա)։
Համախառն պահանջարկի կորը ցույց է տալիս երկու գործոնների միջև փոխհարաբերությունները` արտադրանքի քանակը և համախառն գների մակարդակը։ Համախառն պահանջարկը կախված է փողի անվանական առաջարկի ֆիքսված մակարդակից։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են AD կորի վրա։ Կորի աջ տեղաշարժը հանգեցնում է Դրամական զանգվածի ավելացմանը, պետական ծախսերի, ներդրումների կամ սպառման ծախսերի ավելացմանը, կամ հարկերի նվազմանը։