Ժնևի լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Ժնևի լիճ (ֆր.՝ Lac Léman, գերմ.՝ Genfersee), լիճ Շվեյցարիայում և Ֆրանսիայում, Արևմտյան Ալպերի և Յուրայի միջև գտնվող միջլեռնային իջվածքում, 372 մ բարձրության վրա։ Մակերեսը 582 կմ2 է, երկարությունը 72 կմ, խորությունը՝ մինչև 310 մ։ Լիճն է մտնում և դուրս գալիս Ռոն գետը։ Լճի ափին են Ժնև, Լոզան քաղաքները։
Կոորդինատներ | ||
Տեսակ | քաղցրահամ | |
Երկարություն | 73 կմ | |
Լայնություն | 14 կմ | |
Ավազանի մակերեսը | 582 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 310 մ | |
Միջին բարձրությունը | 372 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 7395 կմ² | |
Թափվող գետերը | Ռոն գետ | |
Սկիզբ առնող գետերը | Ռոն գետ | |
Ժնևի լիճն Ալպերի ամենամեծ և իր մեծությամբ երկրորդ (Բալատոնից հետո) խոշոր քաղցրահամ լիճն է Կենտրոնական Եվրոպայում[1]։ Ժնևի լիճը գտնվում է Ռոնա գետի գետահովտում և ունի կիսալուսնաձև տեսք՝ ոլորվելով Իվուար գյուղի շրջանում։ Ոլորանը բնական ճանապարհով Ժնևի լիճը կիսում է Մեծ (ֆր.՝ Grand Lac) և Փոքր (ֆր.՝ Petit Lac) լճերի։
Լճի հյուսիսային ափին են գտնվում պերճաշուք հանգստավայրերը, այդ թվում նաև Շվեյցարական ռիվիերան։ Այս շրջաններում է գտնվում Շիլիոն ամրոցը, որը հայտնի է լորդ Բայրոնի շնորհիվ, համանուն պոեմում։