Ռոն
From Wikipedia, the free encyclopedia
Ռոն[1] (ֆր.՝ Rhône ʁon, ալեմանյան բարբառ՝ Rotten, օքս.՝ Ròse, (լատին․՝ Rhodanus, ռոմանշ.՝ Rodan, իտալ.՝ Rodano), գետ Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ Երկարությունը 812 կիլոմետր է, որից 545 կիլոմետրը հոսում է Ֆրանսիայի տարածքով։ Ավազանի մակերեսը՝ 95 590 քառակուսի կիլոմետր[2]։ Ջրի միջին ծախսը՝ 1780 մ³/վրկ.(8.12.2016 թ.):
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոն (այլ կիրառումներ)
Ակունքը գտնվում է շվեյցարական Վալե կանտոնում՝ Լեպոտինյան Ալպերի Ռոն սառցադաշտում, ծովի մակերևույթից 1753 մետր բարձրության վրա։ Գետն սկզբում հոսում է դեպի հարավ-արևմուտք, հատում Ժնևի լիճը, ապա, Լիոնն անցնելուց հետո, թեքվում է դեպի հարավ, կտրում Ռոնի հարթավայրը և Մարսելից դեպի արևմուտք թափվում Միջերկրական ծովի Լիոնյան ծոցը։ Գետաբերանի մոտ ստեղծում է դելտա, որի մակերեսը գերազանցում է 12 հազար քառակուսի կիլոմետրը։
Շլյուզների և շրջանցիկ ջրանցքների համակարգի շնորհիվ Ռոնը նավարկելի է մինչև Լիոնի գետային նավահանգիստը (այդ թվում՝ ծովային ոչ մեծ նավերի համար)։ Ռոնն ու նրա վտակները ջրանցքներով կապված են Հռենոս, Մոզել, Մաաս, Սեն, Լուար գետերի հետ։
Գետի ջրերով աշխատում են մի շարք հզոր հիդրոէլեկտրակայաններ։