ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Ժիլ Դելյոզ (հունվարի 18, 1925[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 4, 1995[1][5][2][…], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4]) ֆրանսիացի փիլիսոփա, ով վաղ 1960-ականերից մինչև իր մահը, գրել է փիլիսոփայության, գրականության, ֆիլմի և արվեստի մասին աշխատություններ։ Նրա ամենահայտնի աշխատանքներն են հոգեվերլուծող Ֆելիքս Գուատարիի հետ գրված «Կապիտալիզմ և շիզոֆրենիա» աշխատության երկու հատորները՝ «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ»-ը։ Այնուամենայնիվ շատերը նրա գլուխգործոցը համարում են «Տարբերություն և կրկնողություն» մետաֆիզիկական տրակտատը։ Ադրիան Վիլյամ Մուրը, կիրառելով Բեռնարդ Վիլյամսի չափանիշները համարում է Դելյոզին մեծագույն փիլիսոփաներից մեկը։ Նրա գործերը հետագայում մեծ ազդեցություն են ունեցել նորագույն փիլիսոփայության, պոստմոդերնիզմի և պոստստրուկտուրալիզմի վրա։ Դելյոզը եղել է աթեիստ, 1995 թ. նոյեմբերի 4-ին նա ինքնասպան է եղել՝ իրեն նետելով իր բնակարանի պատուհանից։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դելյոզի գործերը բաժանվում են երկու խմբի։ Առաջին դեպքում Դելյոզը քննարկել և տարբեր կերպերով փորձել է բացահայտել այլ փիլիսոփաների (Իմանուիլ Կանտ, Ֆրիդրիխ Նիցշե, Անրի Բերգսոն, Միշել Ֆուկո, Բենեդիկտ Սպինոզա և այլք) գաղափարները և մտքերը, իսկ երկրորդ դեպքում նա իր փիլիսոփայական աշխատությունները փորձել է ձևակերպել տարբեր կոնցեպտների ձևով (շիզոֆրենիա, տարբերություն, իմաստ)։ Չնայած այն փաստին որ թեմաները կարող էին տարբեր լինել, Դելյոզը միշտ նույն գաղափարներն է դրել իր գործերի հիմքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.