ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Կլոսովսկի (ֆր.՝ Pierre Klossowski, օգոստոսի 9, 1905[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - օգոստոսի 12, 2001[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի փիլիսոփա, գրող, նկարիչ, գրական քննադատ, թարգմանիչ։
Ծնվել է | օգոստոսի 9, 1905[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4] |
---|---|
Մահացել է | օգոստոսի 12, 2001[1][2][3][…] (96 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | լեզվաբան, նկարիչ, թարգմանիչ, գրող, գրական քննադատ, կենսագիր, փիլիսոփա, վիզուալ արտիստ և դերասան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Ալմա մատեր | Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն և ֆրանսերեն[5][6] |
Պարգևներ | |
Հայր | Erich Klossowski? |
Մայր | Բալադինե Կլոսովսկա |
Բալտյուսի ավագ եղբայրը։
Իր նախորդներ էր համարում դը Սադին, Ֆրիդրիխ Նիցշեին, Զիգմունդ Ֆրեյդին, Ժորժ Բատային։ 1960-1970-ականներին նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում «Այդպիսինն է կյանքը Բալտազար» (1966) Բրեսոնի ժապավենում։
Պիեռի ծնողները 1903 թվականին Բրեսլաուից տեղափոխվել են Փարիզ, Սիլեզիզա։ Հայրը՝ Էրիխ Կլոսովսկին եղել է նկարիչ, արվեստագետ, իսկ մայրը՝ Էլիզաբեթ Դորոտեյա Սպիրոն՝ եվրոպացի նկարչուհի, ընկերների շրջապատում հայտնի որպես Բալանդինա։
«Սադ, իմ մտերիմ» (1947) ժողովածուում Կլոսովսկին զարգացնում է «ինտեգրալ աթեիզմի» գաղափարը, որն իրենով նշանավորում է մարդակերպի բանականության վերջ։ «Ինտեգրալ աթեիզմը» պնդում է, որ «կատարյալ երաշխավորի» հետ նույնականության սկզբունքի մեջ անհետանում է հենց այդ սկզբունքը, ինչպես նաև անհատական «Ես-ի» բարոյական և ֆիզիկական պատասխանատվության հիմնավորումները։ Սուբյեկտի գործունեության հիմնական պատճառը «ցանկությունն» է, որն ի տարբերություն սեռականության» մնում է անփոփոխ անհատի հոգեսոմատիկայի կոնստիտուցիայի զարգացման ընթացքում։
Թարգմանել է Վերգիլիոսին, Սվետոնիոսին, Հյոլդերլինին, Նիցշեին, Վալտերին, Կլեեին, Կաֆկային, Շելերին, Վիտգենշթայնին, Հայդեգերին։ Վերգիլիոսի նորարարական թարգմանությունը, որն առաջացրել է բանավեճ պրոֆեսիոնալ բանասեր-անտիկաբանների մոտ, գրավեց Միշել Ֆուկոյի, Միշել Դեգի, Անտուան Բերմանի ուշադրությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.