Ժան Գաստոն Դարբու (ֆր.՝ Jean-Gaston Darboux, օգոստոսի 14, 1842(1842-08-14)[1][2][3][…], Նիմ[4] - փետրվարի 23, 1917(1917-02-23)[1][5][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1884), 1900 թվականից, նրա անփոփոխ քարտուղարը, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1895)։
Արագ փաստեր Ժան Գաստոն ԴարբուJean Gaston Darboux, Ծնվել է ...
Ժան Գաստոն Դարբու Jean Gaston Darboux |
---|
|
Ծնվել է | օգոստոսի 14, 1842(1842-08-14)[1][2][3][…] Նիմ[4] |
---|
Մահացել է | փետրվարի 23, 1917(1917-02-23)[1][5][3][…] (74 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4] |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Դավանանք | բողոքականություն |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս, պրոֆեսոր և գրող |
---|
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | երկրաչափություն[6] և մաթեմատիկական անալիզ[6] |
---|
Պաշտոն(ներ) | president of the Mathematical Society of France? |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Լեոպոլդինա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
---|
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց (1866) |
---|
Գիտական աստիճան | agrégation de mathématiques?[7] (1864) |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][6][8] |
---|
Գիտական ղեկավար | Միշել Շալ[9] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ստանիսլավ Զարեմբա, Էմիլ Պիկար, Էմիլ Բորել, Էլի Ժոսեֆ Կարտան, Édouard Goursat?, Թոմաս Ստիլտցես, Գեորգ Ցիցեյկա, Gaston Milhaud?[10], Chéri Herouard?[10], Émile Cotton?[11] և Pierre Puiseux?[12] |
---|
Հայտնի աշակերտներ | Paul Barbarin? |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Célina Carbonnier? |
---|
Երեխա(ներ) | Jean-Gaston Darboux? և Lucie Darboux? |
---|
Gaston Darboux Վիքիպահեստում |
Փակել
Աշխատությունները վերաբերում են դիֆերենցիալ երկրաչափության խնդիրներին։ Զբաղվել է դիֆերենցիալ հավասարումների ինտեգրման, կինեմատիկայի, հավասարակշռության, կետերի համակարգի փոքր տատանումների և մեխանիկայի այլ բնագավառների հարցերով։ Կարևոր աշխատանքներից են նաև ինտեգրման և անալիտիկ ֆունկցիաների տեսություններին նվիրված մենագրությունները, ինչպես նաև ֆունկցիան օրթոգոնալ ֆունկցիաների (մասնավորապես Յակոբիի բազմանդամների) վերածելու հետազոտությունները։ Եղել է Անրի Պուանկարեի կենսագիրը։
Սովորել է Փարիզի Պոլիտեխնիկական և Բարձրագույն նորմալ դպրոցներում։ 1873 թ. Սորբոնում ստացել է պրոֆեսորի կոչում։ 1884 թ. դարձել է Ֆրանսիայի գիտությունների Ակադեմիայի անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 315)։ |