Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Նիմ (ֆր.՝ Nîmes, օքս.՝ Nimes), քաղաք Ֆրանսիայի հարավում։ Գար դեպարտամենտի պրեֆեկտուրան (վարչական կենտրոնը)։ Մտնում է Լանգեդոկ-Ռուսիյոն շրջանի մեջ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նիմ | |||||
ֆր.՝ Nîmes | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Համայնք | Communauté d’agglomération Nîmes Métropole? | ||||
Մակերես | 161,85 կմ² | ||||
ԲԾՄ | 39 մ | ||||
Բնակչություն | 146․709 մարդ (2012) | ||||
Խտություն | 910 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 30000 և 30900 | ||||
Փոստային դասիչ | 30000[1] և 30900[1] | ||||
Պաշտոնական կայք | nimes.fr | ||||
| |||||
Բնակչությունը 2012 թվականի դրությամբ կազմում էր 146,709 մարդ[2]։
Նիմը գտնվում է Պրովանսի սահմանին, 35 կմ հյուսիս միջերկրածովյան ափեզրից, և 20 կմ արևմուտք Ռոն գետից, Գարրիգ սարահարթի ստորոտի մոտ։
Նիմ (լատին․՝ Nemausus) վաղ ժամանակներում եղել է գալլական ցեղերի մայրաքաղաքը, ովքեր մ.թ.ա. 121 թվականին հնազանդվել են հռոմեացիներին։ Կելտական բնակավայրի տեղում կայսր Օգոստոսը նոր քաղաք է հիմնել։ Գինեգործական շրջանում հարմար դիրքի և կայսեր կողմից տրամադրած արտոնությունների շնորհիվ Նիմ քաղաքը դարձել էր Հարավային Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներից մեկը։ V դարում այն թալանել են վանդալները և վեստգոթերը, որոնք VIII դարում վտարվել են արաբների կողմից։
Ֆրանսիայի ոչ մի քաղաք չի կարող համեմատվել Նիմի հետ հին հռոմեական ճարտարապետության հուշարձանների քանակությամբ և պահպանվածության աստիճանով՝
Ավելի վաղ ժամանակաշրջանի կառույցներից աչքի է ընկնում տաճարի ռոմանական կառույցը[3]։
Նիմ քաղաքի խորհրդանիշը կրկնում է մետաղադրամի դիզայնը (հռոմեական ասը), որը հատվել է քաղաքում մեր թվարկության սկզբին։ Դրա վրա պատկերված էր արմավենու ծառին շղթայված կոկորդիլոս, որը Եգիպտոսի Հռոմին ենթարկվելու խորհրդանիշն էր։ Ավելի ներքև գտնվում էին COL NEM տառերը՝ «Colony of Nemausus»[4]:
Միջին դարերում այդ խորհրդանիշի մասին հիշատակությունները կորել են։ 1226 թվականի կնիքի վրա պատկերված են չորս քաղաքային հյուպատոսներ (այժմ այդ խորհրդանիշը պատկանում է Նիմի հյուպատոսների գիտական քոլեջին, ֆր.՝ Docte collège des Consuls de Nîmes)։ Ենթադրվում է, որ Նիմ քաղաքի զինանշանը այդ ժամանակ իրենից ներկայացնում էր ամբողջովին կարմիր վահան, ինչը խորհրդանշում էր Նարբոնի վիկոնտների պատկանելությունը։
XVI դարում Նիմի հյուպատոսներն որոշեցին զինանշանի վրա տեղադրել ոսկե ցուլին, ենթադրաբար, այն պատճառով, որ ցուլը վաղ ժամանակներից զգալի դեր էր խաղում քաղաքային մշակույթում։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանցիսկոս I-ը դա թույլ տվեց 1516 թվականի ապրիլին։
1517 թվականին հայտնաբերվել է մետաղադրամ, որի վրա պատկերված էր արմավենուն շղթայված կոկորդիլոս, և հյուպատոսները կրկին խնդրեցին թագավորին փոխել Նիմի զինանշանը։ 1535 թվականին թագավորը համաձայնություն տվեց։
Նիմի զինանշանի այժմյան տեսքը ստեղծել է Ֆիլիպ Սթարկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.