From Wikipedia, the free encyclopedia
Թուրքական խոհանոց (թուրքերեն՝ Türk mutfağı), արևելյան խոհանոցի ազգային ավանդական տարատեսակներից մեկը։ Տարածված է Թուրքիայի բնակչության շրջանակներում։ Թուրքական խոհանոցը ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմաքաղաքական գործոններով[1][2]։
Թուրքական խոհանոցը զարգացել է հարյուրամյակների ընթացքում՝ իր վրա կրելով թյուրքական, հայկական, արաբական, հունական և իրանական խոհանոցների ազդեցությունը։ Թուրքական խոհանոցում մեծ դերակատարում ունի իսլամական արգելքը՝ խոզի մսի կիրառման հետ կապված։ Ինչպես իսլամական աշխարհում, Թուրքիայում ճաշատեսակները նույնպես բաժանվում են երկու մասի՝ հարամ (արգելված) և հալյալ (թույլատրելի)։ Թուրքական ազգային սննդատեսակները բազմազան են։ Այդ սննդատեսակների հիմնական բաղադրիչները համարվում են կաթը, միսը, ալյուրը, բուսական և կենդանական սննդատեսակները և այլն։ Սննդատեսակները կարող են փոփոխվել կախված աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից։ Թուրքիայի խոհանոցի սննդամթերքները պատրաստվում են մեծ մասամբ գառի և հավի մսից։ Սև, Էգեյան, Միջերկրական ծովերի առափնյա շրջանների գյուղերում և քաղաքներում մսին փոխարինում է ձուկը և ծովամթերքները։
Թուրքական խոհանոցը հարուստ է հացի, կարկանդակների և թխվածքաբլիթների հարուստ տեսականիով։
Հացի մատուցումը սեղանին համարվում է ավանդույթ։
Քեբաբը կամ քյաբաբը, որպես կանոն, պատրաստվում է տապակած մսից, որից թուրք խոհարարները պատրաստում են տարբեր ճաշատեսակներ։
Թուրքական ապուրները (չորբալար) ունեն տարբեր տեսակներ։ Ամենատարածված ապուրներն են՝
Աղցանների պատրաստման ժամանակ օգտագործում են մարինադներ, առաջին հերթին ձիթապտղի ձեթ և կիտրոնի հյութ։ Բացի բանջարեղենից, աղցաններին ավելացնում են նաև ոչխարի պանիր, մանր կտրատված տավարի երշիկ, ձիթապտուղ և այլն։
Պեպպերոնին մեծապես օգտագործվում է թուրքական խոհանոցում։ Կարմիր և կանաչ պեպպերոնիները ունեն, համապատասխանաբար, քաղցր և կծու համեր։ Ինչքան կանաչ է պեպպերոնին, այնքան կծու է այն։ Աղցանների մեջ սովորաբար օգտագործում են բաց կանաչ և դեղին «քաղցր» պեպպերոնիներ։ Որպես համեմունք նաև օգտագործում են չորացրած պղպեղ։
Տարբեր տեսակների ձիթապտուղները օգտագործում են տարբեր տեսակի ճաշատեսակներ պատրաստելու համար։ Նախաճաշին Թուրքիայում ուտում են սև աղի ձիթապտուղներ։
Մեծ կիրառում ունի բանջարեղենը (հատկապես, վարունգը և պեպպերոնին)՝ մարինացված կամ թթվեցված։
Տոլմա — բրնձից կամ մսի ֆարշից պատրաստված ուտեստ, որը փաթաթվում է խաղողի տերևով։ Միջուկի մեջ հաճախ լցնում են նաև կարտոֆիլ, կանաչի, լոբի։
Թուրքիայում առկա է հրուշակեղենի և քաղցրավենիքի բավականին մեծ տեսականի։
Թուրքիայում ավանդաբար հայտնի են հետևյալ ըմպելիքները՝
Seamless Wikipedia browsing. On steroids.