Էմմա Ռոբերթս
From Wikipedia, the free encyclopedia
Էմմա Ռոուզ Ռոբերթս (անգլ.՝ Emma Rose Roberts, փետրվարի 10, 1991(1991-02-10)[1][2], Rhinebeck, Rhinebeck, Դաչես շրջան, Նյու Յորք, ԱՄՆ)[3], ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի։
Արագ փաստեր Էմմա Ռոբերթսանգլ.՝ Emma Roberts, Հասակը ...
Էմմա Ռոբերթս անգլ.՝ Emma Roberts | |
---|---|
Ռոբերթսը 2016-ին, Սան Դիեգոյի Comic-Con-ի ժամանակ | |
Հասակը | 157 սմ |
Ծնվել է | փետրվարի 10, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Ռայնբեք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Սարա Լուրենսի քոլեջ և Laurel Springs School? |
Քաղաքացիություն | |
Այլ անուն(ներ) | Էմ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մոդել |
Ակտիվ շրջան | 2001-այժմ |
Ժանրեր | փոփ |
Ընտրանի | Անաստղը Վալենտինի օրը Ճիչ 4 Մենք Միլլերներն ենք |
Ծնողներ | հայր՝ Էրիկ Ռոբերտս |
Համատեղ ապրող(ներ) | Էվան Փիթերս (2012-այժմ) |
emmaroberts.net | |
Փակել
Օսկարի առաջադրված դերասան Էրիկ Ռոբերթսի դուստրն է, Ջուլիա Ռոբերթսի զարմուհին։
Նա հայտնի է դարձել Էդի Սինգեր դերում՝ «Ոչ այնպիսին» սերիալում (2004-2007 թթ.)։ 2005 թվականին դերասանուհին ստեղծել է իր դեբյուտային ալբոմը «Unfabulous and More», որը դարձել է սերիալի սաունդթրեք։ Նրա մյուս ստեղծագործություններից են՝ «Ճիչ 4», «Մենք Միլլերներն ենք»,«Չարաճճի», նաև սերիալի դերերում՝ «Ամերիկյան սարսափ պատմություն» և «Ճչի թագուհիները»։