From Wikipedia, the free encyclopedia
«Ամերիկյան սարսափ պատմություն»-ը (անգլ.՝ American Horror Story) ամերիկյան սարսափ հեռուստասերիալ է, որը ստեղծվել է Ռայան Մըրֆիի և Բրեդ Ֆալչեքի կողմից FX հեռուստաալիքի համար[2]։ Համարվելով անթոլոգիա, յուրաքանչյուր եթերաշրջանն ունի իր առանձին սյուժեն, հերոները, սկիզբը և ավարտը[3]։ Սյուժեի որոշ հատվածները ոգեշնչված են իրական դեպքերից։ Որոշ դերասաններ հայտնվում են մեկից ավելի եթերաշրջաննրում՝ մարմնավորելով նոր հերոսների, սակայն հնարավոր է նաև հին հերոսների վերադարձը։ Շատ ժամանակ դերասանները մեկ եթերաշրջանում մարմնավորում են մեկից ավելի հերոսների[4][5][6]։ Էվան Փիթերսը, Սառա Փոլսոնը, Լիլի Ռեյբը ամենաշատն են հայտնվել էկրաններին՝ նկարահանվելով ինը եթերաշրջաններում։ Նրանց հաջորդում է Ֆրենսիս Քոնրոյը, ով նկարահանվել է ութ եթերաշրջաններում։ Դենիս Օ՛Հերը հայտնվում է յոթ եթերաշրջաններում։ Էմմա Ռոբերթսը և Բիլլի Լուրդը հայտնվում են վեց եթերաշրջաններում։ Իսկ Ջեսիկա Լենգը, Անջելա Բասեթը, Քեթի Բեյթսը, Ադինա Փորթերը, Ֆին Ուիթրոքը, Ջեյմի Բրյուերը և Լեսլի Գրոսմանը նկարահանվել են հինգ եթերաշրջաններում։
Առաջին եթերաշրջանի(Մարդասպան-տունը) դեպքերը կատարվում են 2011-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա; Այն պատմում է ընտանիքի մասին ով բնակություն է հաստատում ուրվականներով տանը։ Երկրորդ եթերաշրջանի(Հոգեբուժարան) իրադարձությունները տեղի են ունենում 1964-ին Մասաչուսեթսում և ներկայացնում են հոգեբուժարանի աշխատակազմի և հիվանդների կյանքը։ Երրորդ եթերաշրջանը(Կախարդների գիշերաժողով) պատմում է Նոր Օռլեանում գտնվող կախարդների և նրանց թշնամիների մասին։ Չորրոդ եթերաշրջանի(Հրեշների կրկեսը) դեպքերը զարգանում են 1952-ին Ֆլորիդայի Յուպիտեր քաղաքում և կենտրոնացած են Հրեշների կրկեսի անդամների շուրջ։ Հինգերորդ եթերաշրջանը(Հյուրանոց) կենտրոնացած է գերբնական հյուրանոցի անձնակազմի և հյուրերի վրա։ Վեցերորդ եթերաշրջանի(Ռոանոկ) դեպքերը կատարվում են 2014-2016 թվականներին և ներկայացվում է կորուսյալ առանձնատունը, որը բնակեցված էր Ռոանոկ գաղութի ուրվականներով։ Յոթերորդ եթերաշրջանը(Պաշտամունք) պատմում է 2016 թվականի նախագահական ընտրություններից հետո Միչիգանում ստեղծվող պաշտամունքի մասին։ Ութերորդ եթերաշրջանում(Ապոկալիպսիս) ներկայացված են քովենի կախարդները և Նեռը՝ «Մարդասպան տնից»։ Իններորդ եթերաշրջանի(1984) դեպքերը զարգանում են 1980-ականների Լոս Անջելեսում և կենտրոնանում են կրկին վերաբացված ամառային ճամբարի անձնակազմի շուրջ։ Տասներորդ եթերաշրջանը(Երկակի տեսակ) բաժանված է երկու մասի։ Առաջին մասի(Կարմիր Ալիք) գործողությունները կատարվում են Մասաչուսեթսի Պրովինսթաունում և ներկայացնում են քաղաքի բնակիչներին, իսկ երկրոդ մասը(Մահվան հովիտ) պատմում է երիտասարդների մասին, ովքեր այլմոլորակայինների զոհն են դառնում։ Տասնմեկերորդ եթերաշրջանի(Նյու Յորք) դեպքերը զարգանում են 1980-ականներին Նյու Յորքում և կենտրոնանում են գեյերի սպանության և նորահայտ վիրուսի շուրջ։ 2020 թվականին FX-ը հաստատել է, որ հեռուստասերիալը կունենա առնվազն 13 եթերաշրջան։
Չնայած առանձին եթերաշրջանների ընդունումները տարբեր էին, ԱՀՍ-ն ընդհանուր առմամբ լավ արձագանքներ ստացավ քննադատների կողմից։ Մեծ հավանություն ստացան նաև դերասանական կազմի անդամները, հատկապես՝ Ջեսիկա Լենգը, ով ստացավ երկու Էմմի և մեկ Ոսկե գլոբուս մրցանակներ[7][8][9]։ Ջեյմս Քրոմվելը և Քեթի Բեյթսը ստացան մեկական Էմմի մրցանակներ։ Լեդի Գագան ստացավ Ոսկե գլոբուս[10]։ Սերիալը միշտ բարձր ցուցանիշներ է գրանցում FX-ում։ Առաջին եթերաշրջանը դարձավ 2011 թվականի ամենադիտված նոր հեռուստասերիալը։
Եթերաշրջան | Անվանւմ | Սերիաներ | Օրիգինալ ցուցադրություն | ||
---|---|---|---|---|---|
Պրիմերա | Ավարտ | ||||
1 | Մարդասպան-տունը | 12 | Հոկտեմբերի 5, 2011 | Դեկտեմբերի 21, 2011 | |
2 | Հոգեբուժարան | 13 | Հոկտեմբերի 17, 2012 | Հունվարի 23, 2013 | |
3 | Կախարդների գիշերաժողով | 13 | Հոկտեմբերի 9, 2013 | Հունվարի 29, 2014 | |
4 | Հրեշների կրկեսը | 13 | Հոկտեմբերի 8, 2014 | Հունվարի 21, 2015 | |
5 | Հյուրանոց | 12 | Հոկտեմբերի 5, 2015 | Հունվարի 13, 2016 | |
6 | Ռոանոկ | 10 | Սեպտեմբերի 14, 2016 | Նույեմբերի 16, 2016 | |
7 | Պաշտամունք | 11 | Սեպտեմբերի 5, 2017 | Նոյեմբերի 14, 2017 | |
8 | Ապոկալիպսիս | 10 | Սեպտեմբերի 12, 2018 | Նոյեմբերի 14, 2018 | |
9 | 1984 | 9 | Սեպտեմբերի 18, 2019 | Նոյեմբերի 13, 2019 | |
10 | Երկակի տեսակ | 10 | Օգոստոսի 25, 2021 | Հոկտեմբերի 20, 2021 | |
11 | Նյու Յորք | 10 | Հոկտեմբերի 19, 2022 | Նոյեմբերի 16, 2022 | |
12 | Նրբություն | 9 | Սեպտեմբերի 20, 2023 | Ապրիլի 24, 2024 | |
«Ամերիկյան սարսափ պատմություն. Մարդասպան տուն» (անգլ.՝ American Horror Story: Murder House), հեռուստասերիալի առաջին եթերաշրջանն է։
2011 թվականին Բեն Հարմոնը (Դիլան Մակդերմոտ), երբ նրա կին Վիվյենը (Քոննի Բրիթոն) բացահայտում է նրա դավաճանությունը, դստեր և կնոջ հետ տեղափոխվում է Բոստոնի բնակարանից Լոս Անջելեսում գտնվող հինավուրց առանձնատուն` նոր կյանք սկսելու։ Տեղափոխվելով առանձնատուն՝ Հարմոնները հանդիպում են առանձնատան սպասուհի Մոյրա Օ'Հարային (Ֆրենսիս Քոնրոյ), ինչպես նաև Էքսցենտրիկ հարևանուհի Քոնսթանս Լենգդոնին (Ջեսիկա Լենգ) և նրա` Դաունի համախտանիշով դուստր Ադելաիդային(Ջեյմի Բրյուեր)։ Դավաճանությունից և Վիվյենի վիժումից հետո Բենը և Վիվյենը փորձում են վերականգնել ամուսնական հարաբերությունները, մինչդեռ խորը դեպրեսիայում գտնվող դուստրը՝ Վիոլետը (Տաիսսա Ֆարմիգա), անդորր է գտնում Բենի հիվանդներից մեկի՝ Թեյթի (Էվան Փիթերս) կողքին։ Ողջ ընթացքում Հարմոններին անհանգստացնում էին Լենգդոնները, ոչ կոմպետենտ գործակալ Մարսին (Քրիստին Իսթաբրուկ) և այլանդակված Լարի Հարվին (Դենիս Օ'Հեր)` առանձնատան նախկին բնակիչը, որը սիրահարված էր Քոնսթանսին, ինչպես նաև Հեյեդենը(Քեյթ Մարա)՝ Բենի սիրուհին, ով հետապնդել էր նրանց մինչև Լոս Անջելես, քանի որ Բենը սկսել էր խուսափել նրանից։ Շուտով պարզվում է, որ առանձնատան մեջ ապրում են, բոլոր այն մարդկանց ուրվականները, ովքեր ինչ - ինչ պատճառներով մահացել են այդտեղ, ներառյալ տան հիմնադիրներ Չարլզ (Մեթ Ռոսս) և Նորա (Լիլի Ռեյբ) Մանթգոմերիները և նրանց դեֆորմացված որդի Թադեուսը (Բեն Վուլֆ), որը հայտնի էր որպես «Ինֆանտատա»։ Անցյալի հիշողությունները բացահայտում են, տան նախկին բնակիչների մռայլ պատմությունները։
«Ամերիկյան սարսափ պատմություն. Հոգեբուժարան», (անգլ.՝ American ՝ American Horror Story:Asylum), հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանն է, որը պատմում է Մասաչուսեթսի եկեղեցուն պատկանող հոգեբուժարան Բրայերքլիֆի, նրա անձնակազմի, և հիվանդների մասին։ Հոգեբուժարանի նպատակն էր հոգեկան շեղումներ ունեցող հանցագործներին բուժելն և ապաստան տալը։ Սակայն կային շատ հիվանդներ, ովքեր ամեն կերպ ընդվզում էին այնտեղ իրենց պահվելու դեմ։ Կիթ Ուոքերը (Էվան Փիթերս), Բրայերքլիֆ էր բերվել կնոջ՝ Ալմայի անհետացումից անջմիջապես հետո սերիական սպանություններ կատարելու կասկածանքով, սակայն նա պնդում էր, որ իր կնոջը առևանգել էին այլմոլորակայինները։ Բրայերքլիֆում սերիական մարդասպանի հայտնվելը հետաքրքրում է ամբիցիոզ լեսբուհի, լրագրող՝ Լանա ՈՒինթերսին (Սառա Փոլսոն), որը հիվանդանոցի հացատունը լուսաբանելու պատրվակով, այցելում է հոգեբուժարան՝ Կիթ Ուոքերի մասին հոդված գրելու։ Բրայերքլիֆում Կիթը հանդիպում է այլ հիվանդների, որոնք նույնպես պնդում էին, որ անարդարացիորեն են գտնվում այնտեղ, այդ թվում` թուլամիտ Փեփերը (Նաոմի Գրոսման)՝ կտրել էր քրոջ տղայի ականջները, այնուհետև խեղդամահ արել նրան։ Նիմֆամանուհի Շեյլին (Քլոե Սևինյի)՝ ում ամուսինը բռնի կերպով հանձնել էր Բրայերքլիֆ, քանի որ հայտնաբերել էր երկու տղամարդկանց հետ անկողնում, և համառ Գրեյս Բրետրանը՝ (Լիզի Բրոշերե) Ֆրանսիայից, ով մեղադրվում էր սեփական ծնողներին կացնահարելու մեջ։ Բրայերքլիֆում Քիթը դառնում է պրագմատիկ հոգեբույժ Օլիվեր Թրերթսոնի (Զաքարի Քուինտո), և հոգեբուժարանի սադիստական հակումներով գլխավոր բժիշկ՝ Արթուր Արդենի (Ջեյմս Քրոմվել) հետաքրքրության առարկան, որոնցից վերջինս պարբերաբար արգելված գիտական փորձեր էր կատարում հիվանդների վրա։ Հաստատությունը ղեկավարում էր դաժան միանձնուհի՝ քույր Ջուդ Մարտինը (Ջեսիկա Լենգ), և նրա կրտսեր, օգնական՝ միամիտ քույր Մարի Եվնիկի Մակքին (Լիլի Ռեյբ), Հաստատության ղեկավար՝ Թիմաթի Հովարդի (Ջոզեֆ Ֆայնս) հովանու ներքո։ Բրայերքլիֆի բնակիչները պարբերաբար ենթարկվում են գերբնական և գիտական ազդեցությունների, ներառյալ դիվային տիրապետումը և արտերկյա առևանգումները։
«Ամերիկյան սարսափ պատմություն. Կախարդների գիշերաժողով» (անգլ.՝ American Horror Story:Coven)Սերիալի երրորդ եթերաշրջանն է, որը սկսվում է 2013 թվականին և ներկայացնում է կախարդների վերացող ժառանգներին, ովքեր վերապրել են Սալեմի վհուկների փորձությունները և նրանց պայքարը` թաքցնելու իրենց ինքնությունը ժամանակակից աշխարհում։ Նրանք, ովքեր կրում էին այս գենետիկ տառապանքը, ենթարկվում էին ատտաքին թշնամիների ինչպես նաև նրաց վուդու դավանող մրցակիցների կողմից դաժան հալածանքների։ Պատանի Զոի Բենսոնը (Տաիսսա Ֆարմիգա) ամբողջովին անտեղյակ էր կախարդների գոյության մասին, բայց ընկերոջ մահը դժբախտ պատահարում բացահայտեց իր ինքնությունը որպես Սալեմի սերունդ։ Նա ուղևորվում է Նոր Օրլեանում գտնվող շնորհալի աղջիկների գիշերօթիկ դպրոց, որի նպատակն է պաշտպանել և կրթել այս եզակի արյունը կրող երիտասարդ կանանց և նրանց պաշտպանել արտաքին աշխարհի վտանգներից։ Այնտեղ նա հանդիպում է մյուս ուսանողուհիներին՝ ինքնասիրահարված կինոաստղ Մեդիսոն Մանթգոմերիին (Էմմա Ռոբերթս), մարդկային վուդու տիկնիկ` համարձակ Քուինիին (Գաբուրի Սիդիբե) և միտք կարդալու ունակություններով հանելուկային Նենին (Ջեյմի Բրյուեր), ինչպես նաև սիրավեպ է ունենում քոլեջի ոչ կախարդ, բարեսիրտ ուսանող Կայլ Սփենսերի (Էվան Փիթերս) հետ։ Դպրոցը ղեկավարում էին տնօրենուհի Քորդելիա Ֆոքսը (Սառա Փոլսոն) և Վհուկների խորհրդի ղեկավար` էքսցենտրիկ դենդի Միրթլ Սնոուն (Ֆրենսիս Քոնրոյ), որոնց ծառայում էր համր սպասավոր Սփոլդինգը (Դենիս Օ'Հեր)։ Քորդելիայի մայրը՝ Ֆիոնա Գուդը (Ջեսիկա Լենգ), իր սերնդի ամենահզոր կախարդուհին էր և քովենի Գերագույնը, բայց նա պարբերաբար խուսափում էր իր պարտականություններից, ինչը խիստ զայրացնում էր դստերը` Քորդելիային և իր վաղեմի մրցակից` Միրթլին։ Այն բանից հետո, երբ քաղաքացիների ամբոխը հայտնաբերում և այրում է Միսթի Դեյին (Լիլի Ռեյբ)՝ ճահճուտում ապրող երիտասարդ կախարդուհուն, Ֆիոնան վերադառնում է գլխավորելու քովենը, դրանով պայքարի մեջ մտնելով Քորդելիայի և մյուս երիտասարդ կախարդուհիների հետ, ովքեր ցանկանում էին դառնալ հաջորդ Գերագույնը։
«Ամերիկյան սարսափ պատմություն. Հրեշների կրկեսը» (անգլ.՝ American Horror Story:Freak Show), հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանն է, որի գործողությունները զարգանում են 1952 թվականին՝ Ֆլորիդա նահանգի գյուղաքաղաք Յուպիտերում, ուր ժամանում է Էլզա Մարսի (Ջեսիկա Լենգ) հրեշների կրկեսը։ Տասամյակներ են անցել Հրեշների կրկեսների փառահեղ ժամանակներից, երբ հասարակությունը դիտում էր սարսափելի շոուները, որպես զվարճանքի միջոց։ Բայց Էլզան երազում էր տուն գտնել իր «հրեշների», ինչպես նաև սեփական փառքի և հարստության համար։ Նրա կրկեսի անդամներն էին՝ «Լոբստեր» տղա Ջիմի Դարլինգը (Էվան Փիթերս), ով երազում էր ապրել սովորոկան կյանքով և նրա մայր Էթելը (Քեթի Բեյթս), մորուքավոր կինը, ով Էլզայի աջ ձեռքն էր և «հրեշների» կարգ ու կանոնին հետևողը։ Էթելի անցյալի ուժեղ տղամարդը և Ջիմմիի կենսաբանական հայրը՝ Դելլ Տոլեդոն (Մայքլ Չիկլիս) և նրա երեք կրծքանի կինը՝ Դեզիրե Դյուպրին (Անջելա Բասեթ), ժամանում են միանալու հրեշներին։ Կրկեսին նոր շունչ տալու համար Էլզան նաև հավաքագրում է սիամական երկվորյակներեր՝ Դոթ և Բեթ Թաթլերին (Սառա Պոլսոն)։ Այն դարաշրջանում, երբ հեռուստատեսությունը սկսում էր իշխել կողմնակի ցուցադրությունների վրա, հերոսները պետք է հաղթահարեին բոլոր բարդույթները, որոնք հետապնդում էին իրենց՝ արտաքին տեսքի համար։ Պատմության զարգացման հետ մեկ տեղ, պարզվում է, որ Յուպիտերում բազմաթիվ մութ էակներ են բնակություն հաստատել, և որոնք իրենց ուշադրությունը հառել էին դեպի կրկեսը։ Սթենլի (Դենիս Օ'Հեր) անունով խաբեբան, ներկայանալով հոլիվուդյան պրոդյուսեր, իր երիտասարդ օգնականի` Մեգի Էսմերալդայի (Էմմա Ռոբերթս) հետ ներթափանցում է կրկես, որտեղ Մեգին սիրահարվում է Ջիմմիին։ Հարուստ ու այլասերված Դենդի Մոթը (Ֆին Ուիթրոք), որին աջակցում էր նրա սիրալիր մայրը` Գլորիան (Ֆրենսիս Քոնրոյ),անառողջ մոլուցք էր տածում հրեշների՝ հատկապես Բեթի ու Դոթի նկատմամբ։ Քաղաքը բնակեցրած մութ էակներից, առավել վտանգավոր էր այլայլված դեմքով ծաղրածուն, որը հայտնի էր Թվիստի անունով (Ջոն Քերոլ Լինչ), նա ահաբեկչություններ էր գործում Յուպիտերում և,ըստ երևույթի,նրա թիրախում էին թե՛ Հրեշները,թե՛ քաղաքաբնակները։
Եթերաշրջանը ընթանում է 2015 թվականին, և ներկայացնում է տարօրինակ և վտանգավոր իրադարձությունները, որոնք պատահում են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող ռետրո հյուրանոց Կորտեսում, որը ի սկզբանե կառուցվել էր որպես խոշտանգումների գաղտնի սրահ՝ հիմնադիր Ջեյմս Պատրիկ Մարչի (Էվան Փիթերս) արյունախում ցանկությունները իրագործելու նպատակով։ Հետախույզ Ջոն Լոուն (Ուես Բենթլի) ժամանում է հյուրանոց ՝ հիմնվելով անանուն հաղորդագրության տվյալների վրա, որ հետաքննի սարսափելի սպանությունների շարանը, որոնցից յուրաքանչյուրը մեղքի օրինակ էր ՝ Տասը պատվիրաններից մեկի խախտմամբ։ Նա հեռացել էր իր դստեր Սքարլեթից (Շրի Կրուկս), և կնոջից` Ալեքսից (Քլոե Սևինյի), ով տարիներ շարունակ տառապում է դեպրեսիայով նրանց փոքրիկ որդու՝ Հոլդենի (Լենոն Հենրի) անհետացումից հետո։ Հյուրանոցը ղեկավարում էին վամպիրուհի Էլիզաբեթ Ջոնսոնը (Լեդի Գագա), որը հայտնի էր որպես կոմսուհի և նրա ներկայիս սիրեցյալ Դոնովանը (Մեթ Բոմեր)։ Էլիզաբեթը վամպիրի էր փոխակերպվել իր նախկին սիրեկաններ՝ դերասան Ռուդոլֆ Վալենտինոյի (Ֆին Ուիթրոք) և նրա կնոջ՝ Նատաշա Ռամբովայի (Ալեքսանդրա Դադարիո) կողմից։
Հետաքննության ընթացքում Ջոնը առնչվում է թմրամոլ Սալի Մաքքենայի(Սառա Փոլսոն), հյուրանոցի սպասուհի Հեյզել Էվերսի (Մարե Վինինգհեմ) և Ջեյմս Պատրիկ Մարչի ոգիների հետ։ Վերջինս փնտրում էր օգնական իր դեռ կենդանի ժամանակ սկսած արյունալի գործունեությունը շարունակելու համար։ Հյուրանոցի ամբողջ անձնակազմը ներառում էր հյուրասրահի ճարպիկ մենեջեր Այրիսին (Քեթի Բեյթս)` Դոնովանի մորը, և նրա լավագույն ընկեր` տրանսգենդեր բարմեն Լիզ Թեյլորին (Դենիս Օ'Հեր), որոնք երկուսը ենթարկվում էին Էլիզաբեթին և նրա արնախում երեխաներին, մեկը` որդուն մոտ մնալու ցանկության, իսկ մյուսը ՝ հավատարմության զգացումից դրդված։ Դոնովանի հետ Էլիզաբեթի հարաբերությունները դժվարանում են` գրավիչ և կոկայինամոլ մոդել Թրիստան Դաֆիի (Ֆին Վիտրոք), Նյու Յորքի նորաձևության դիզայներ Ուիլ Դրեյքի (Շայեն Ջեքսոն) և անցյալի վիրավորված սիրուհի Ռամոնա Ռոյալի (Անջելա Բասեթ) միժամանակ հայտնվելու պատճառով։
Վեցերորդ եթերաշրջանը, որը կոչվում է «Ամերիկյան սարսափ պատմություն. Ռոանոկ», (անգլ.՝ American Horror Story:Roanoke) զարգանում է 2014–2016 թվականներին և ներկայացնում է գերբնական իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հյուսիսային Կարոլինայի հինավուրց ֆերմայում, որը գտնվում է այն հողում, որտեղ 1580- ականներին տեղափոխվել էր Ռոանոկի գաղութը ՝ իրենց տխրահռչակ անհետացումից հետո։ 2015 թվականին «Իմ սարսափը Ռոանոկում» փաստագրական ֆիլմի շրջանակներում Շելբի Միլերը (Լիլի Ռեյբ), նրա ամուսին Մեթը (Անդրե Հոլանդ) և Մեթի քույր Լին (Ադինա Պորտեր) պատմում են բոլոր սարսափելի իրադարձությունների մասին, որոնք տեղի էին ունեցել մեկ տարի առաջ ֆերմայում ապրելու ժամանակ։ Պատմության մեջ հիշատակվում են՝ տան նախկին բնակիչների, Ռոանոկ գաղութի արյունարբու և վրեժխնդիր ուրվականների, մարդակեր Փոլքերի ընտանիքի և Անգլիացի հմայիչ վհուկ Սքաթայի (Լեդի Գագա) հետ նրանց հանդիպումները։ Փաստագրական ֆիլմը մեծ հաջողությունների է հասնում բերելով մեծ համբավ իրական հերոսներին մարմնավորող դերասաններին՝ Օդրի Թինդալին (Շելբի/Սառա Փոլսոն), Դոմինիկ Բենքսին (Մեթ/Կուբա Գուդինգ կրտսեր), Մոնե Թումուսիեմին (Լի/Անջելա Բասեթ), Ագնես Մերի Ուինսթեդին՝ ով մարմնավորում էր Թումասին Ուայթին Ռոանոկ գաղութի արյունարբու առաջնորդուհուն, ում կոչում էին նաև Մսագործ, Օդրիի ամուսին Ռորիին (Էվան Փիթերս), ով մարմնավորում էր Էդվարդ Ֆիլիպ Մոթին՝ առանձնատան կառուցողն ու առաջին սեփականատերը, Ուիլյամ վան Հենդերսոնին(Դենիս Օ'Հեր) բժիշկ Էլիաս կոնինգեմի դերում, ով երկար ժամանակ բնակվել էր առանձնատանը և ուսումասիրել էր տան գերբնական հատկությունները և Դիլանին (Ուես Բենթլի) որպես Ամբրոուս Ուայթ՝ Մսագործի որդին և հանցակիցը։ Վավերագրական ֆիլմի բարձր ցուցանիշները հիմք հանդիսացան ֆիլմի շարունակության՝ «Վերադարձ դեպի Ռոանոկ. Երեք օր դժոխքում»-ի նկարահանմանը, որը ղեկավարում էր Սիդնի Ահարոն Ջեյմսը (Շայեն Ջեքսոն)։ Ըստ ֆիլմի Միլերները և ֆիլմի դերասանների մեծ մասը երեք օրով պետք է վերադառնային առանձնատուն Արյունոտ լուսնի ժամանակ, որտեղ նրանց բոլոր գործողությունները ձայնագրվելու էին թաքնված տեսախցիկների կողմից։ Միլլերները իմանալով, առանձնատունը շրջապատող մութ ուժերի մասին այնուամենայնիվ համաձայնվում են նկարահանումներին՝ ամեն մեկը սեփական պատճառն ունենալով։ Նկարահանումները ի վերջո վերածվում են արյունալի քաոսի, երբ նկարահանող և դերասանական անձնակազմերը թիրախավորվում են տարածքում ապրող սարսափելի արարածների կողմից։
Միչիգան նահանգի Բրուքֆիլդ Հայթս քաղաքը մնացել էր պառակտված 2016-ին Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո։ Տեղական ռեստորանի տեր Էլլի Մեյֆեր-Ռիչարդսը (Սառա Պոլսոն), կնոջ՝ Այվիի ([Էլիսոն Փիլ) հետ միասին խորը վրդովվում են հրապարակված արդյունքներից։ Չնայած իր հոգեբանի ՝ բժիշկ Ռուդի Վինսենթի (Շայեն Ջեքսոն) օգնությանը, հաջորդ շաբաթներին Էլլիի վիճակը գնալով բարդանում է, քանի որ նրա վաղուց ճնշված ֆոբիաները նորից սկսում են ի հայտ գալ և սկսում են ազդել որդու՝ Օզի (Կուպեր Դոդսոն) հետ հարաբերությունների վրա։ Նույն ժամանակ կնատյաց և ծայրահեղական Կայ Անդերսոնը (Էվան Փիթերս) երջանիկ է ընտրությունների արդյուքներով, որոնք նրան ոգեշնչում են սկսել քաղաքական գործունեություն և նա առաջադրվում է քաղաքային խորհուրդի ընտրություններին՝ արմատական ֆեմինիստ Բեբի Բեբիտի (Ֆրենսիս Քոնրոյ) գլխավորությամբ։ Կայի քույրը՝ դժկամ լիբերալ Վինթերը (Բիլլի Լուրդ), անցնում է աշխատանքի որպես դայակ Մեյֆեր-Ռիչարդսի տանը։ Չնայած մշտական անհանգստությանը և աճող պարանոյային էլլիին փորձում է վերադառնալ առօրյա կյանքին, բայց նրան սկսում են ահաբեկել ծաղրածուների կերպարանքներով մարդիկ՝ ովքեր հայտնվում են, երբ Էլլին միայնակ է լինում, ինչը շրջապատող մարդկանց ստիպում է մտածել, որ այդ ամենը պարզապես հալյուցինացիաներ են։ Էլիի նոր էքսցենտրիկ հարևաններ Հարիսոնը (Բիլի Էյչներ) և Մեդոու Ուիլթոնը (Լեսլի Գրոսման) տեղափոխվում են հարևան տուն, որտեղ օրեր առաջ սպանվել էին տան տերերը։ Լրագրող Բևերլի Հոուփը (Ադինա Պորտեր) առեղծվածային ձևով միշտ առաջինն էր ժամանում սպանության վայրերը՝ դրանք լուսաբանելու համար։ Տարօրինակությունները նաև անդրադառնում են Ջեք Սեմյուելսին (Քոլթոն Հեյնս)՝ քննիչին, ով հետաքննում է հանցագործությունները և սկզբում կասկածում է Էլլիին։ Վիճակը ավելի էր բարդացնում Գարի Կ. Լոնգսթրիտը (Չեզ Բոնո), սուպերմարկետի անդամահատված ձեռքով սեփականատերը, ով Թրամփի մեծ երկրպագուն էր։ Երբ Կայը իշխանության է գալիս բացահայտվում են ամենի չարագուշակ դրդապատճառները։ Էլլին փորձում է իրեն հետապնդող ծաղրածուների և Բրուքֆիլդ Հայթսում կատարվող իրադարձությունների մեջ կապեր գտնել և որոշում է, որ բոլորը իրեն են ուզում վնասել, ինչը ավելի է սրում նրա անվստահությունը արտաքին աշխարհի հանդեպ։
Նեռ Մայքլ Լենգդոնը (Քոդի Ֆերն) մոտ ապագայում հանգեցնում է ապոկալիպսիսի ՝ հրահրելով միջուկային պատերազմ։ Համատարած պայթուններից ողջ մնացածները՝ անսահման հարստության ժառանգորդուհի Կոկո Սեն-Պիեր Վանդերբիլտը (Լեսլի Գրոսման), նրա անձնական օգնական Մելորին (Բիլլի Լուրդ), վարսահարդար Մալքոլմ Գալանտը (Էվան Փիթերս), նրա տատիկ՝ Էվին (anոան Քոլինզ), թոք-շոուի հաղորդավարուհի Դինան Սթիվենսը (Ադինա Պորտեր), Սթիվենսի որդին՝ Անդրեն (Ջեֆրի Բոուեր-Չեփման), երիտասարդներ՝ Թիմոթի Քեմփբելը (Քայլ Ալեն) և Էմիլին (Էշ Սանտոս), և ուրիշները, ապաստանում են «Ֆորպոստ 3» անունով ապաստարանում։ Ապաստարանը կառավարում էին՝ Վիլհեմինա Վենաբլը (Սառա Փոլսոն), Միրիամ Միդը (Քեթի Բեյթս) և «Բռունցքը» (Էրիկա Իրվին) ՝ դաժան և բարձրահասակ հսկիչը։ Երեք տարի առաջվա հետադարձ հայացքները ցույց են տալիս, որ «Ֆորպոստ 3»-ը՝ մինչ ապոկալիպսիսը եղել է տղա կախարդների դպրոց՝ Ջոն Հենրի Մուրի (Շայեն Ջեքսոն) գլխավորությամբ, ով անգիտակցաբար ապաստան է տալիս Նեռին՝ հույս ունենալով, որ նա կդառնա որպես առաջին արական սեռի Գերագույն։ Քորդելիա Գուդը (Սառա Փոլսոն), Զոի Բենսոնը (Տաիսսա Ֆարմիգա) և հարություն առած Միրթլ Սնոուն (Ֆրենսիս Քոնրոյ) Մայքլի հետ հանդիպումից հետո արագորեն հասկանում են, թե որքան վտանգավոր է Մայքլը իրենց քովենի համար, քանի որ նա տիրապետում էր անբացատրելի ուժերի, որի միջոցով հարություն է տալիս մահացած վհուկներ՝ Քուիննիին (Գաբուրի Սիդիբե), Մեդիսոն Մանթգոմերիին (Էմմա Ռոբերթս) և Միսթի Դեյին (Լիլի Ռեյբ)։ Քովենում բացահայտելով Մելորիի թաքնված ուժերը որոշում են պայքարել Նեռի դեմ և փրկել մարդկությանը։ Մայքլին հաղթելու հնարավորություն ունենալու համար կախարդները ուսումնասիրում են նրա առեղծվածային ծագումը, ինչում նրանց օգնում է տղայի տատիկը՝ Քոնստանս Լենգդոնը (Ջեսիկա Լենգ)։
«Ամերիկյան սարսափ պատմություն։ 1984» (անգլ.՝ American Horror Story:1984) սերիալի իներորդ Եթերաշրջանը ներկայացնում է 1984-ի տիտղոսային տարեշրջանը։ Բրուք Թոմփսոնը (Էմմա Ռոբերթս) ընկերների հետ մեկնում է հեռավոր, սարսափելի դեպքերից հետո կրկին վերաբացված ՌեդՎուդ ճամբար՝ որպես ջոկատավար արձակուրդն անցկացնելու, այն բանից հետո, երբ սարսափելի հանդիպում է ունենում սերիական մարդասպան Ռիչարդ Ռամիրեսի (Զաք Վիլլա) հետ։ Բրուքի ընկերներն էին մարզիչ Քսավիեր Պլիմփթոնը (Քոդի Ֆերն), հեշտամիտ Ռեյ Փաուելը (ԴեՌոն Հորթոն), մարզիկ Չեթ Քլենսին (Գաս Քենուորթի) և մռայլ Մոնթանա Դյուքը (Բիլլի Լուրդ)։ Ճամբարում նրանց սպասում էր հաստատության ղեկավար և ֆանատիկ հավատացյալ Մարգարեթ Բութը (Լեսլի Գրոսման), ով ճամբարական լինելու ժամանակ կարողացել էր ողջ մնալ մարդասպանի հետ հանդիպումից հետո։ Ռեդվուդ ճամբարի մյուս աշխատակիցներն էին՝ բուժքույր Ռիտան(Անջելիքա Ռոս), մարզիչ Թրևորը (Մեթյու Մորիսոն) և ճամբարի խոհարար Բերթին (Տարա Կարսյան)։ Ջոկատավարների ճամբարում լինելու մի շաբաթը չլրանալուն պես լուրեր տարածվեցին, որ սերիական մարդասպան Բենջամին Ռիչթերը (Ջnոն Քերոլ Լինչ), որը հայտնի էր որպես պարոն Ջինգլզ, փախուստ է գործել հոգեբուժարանից և ուղեվորվել է դեպի ճամբար։ Այնուամենայնիվ եթերաշրջանի զարգացման հետ զուգահեռ ավելի շատ գաղտնիքներ են բացահայտվում ճամբարի և նրա բնակիչների, ինչպես նաև անցյալի պատմությունների՝ այդ թվում Ռիթչերի դաժան մայր Լավինայի մասին (Լիլի Ռեյբ)։
Առաջին մասում, որը վերնագրված էր՝ Կարմիր Ալիք ոգեշնչման պակաս ունեցող գրող Հարրի Գարդները (Ֆին Ուիթրոք), նրա հղի կին՝ Դորիսը (Լիլի Ռեյբ) և նրանց դուստրը՝ Ալման (Ռայան Կիրա Արմսթրոնգ) տեղափոխվում են Պրովինսթաուն՝ Մասաչուսեթսի մեկուսացված ծովափնյա քաղաքը ձմռան համար։ Հարրին սկսում է հանգիստ աշխատել, առանց խանգարող հանգամանքների, մինչև քաղաքի իրական բնակիչնեչը սկսում են իրենց ներկայության նշանները ցուցադրել։ Առաջի օրերի դրական փոփոխություններից հետո Հարրին կրկին սկսում է տառապել ստեղծագործական դադարով։ Փորձելով ցրվել նա այցելում է «Մուսա» կոչվող բար, որտեղ հանդիպում է երգիչ և երգահան Օսթին Սոմերսին (Էվան Փիթերս) և էրոտիկ վիպասան Սառա Կանինգհեմին, որը հայտնի է Բել Նուար կեղծանունով (Ֆրենսիս Քոնրոյ), նրանք կիսվում են իրենց փորձով և խոստանում են օգնել որպեսզի Հարրին դուրս գա ճգնաժամից։ Օսթինը նրան տալիս է առեղծվածային սև հաբ և հավաստիացնում է, որ նրա միջոցով Հարրին կազատվի իր բոլոր խնդիրներից։ Նա բացատրում է, որ հաբը օգնում է ստեղծագործական ջիղ ունեցող մարդկանց և որի միջոցով այդ մարդիկ առաջադեմ են դառնում իրենց գործում, չնայած հաբ ընդունողը հետագայում մեծ գին է վճարում սարսափելի կողմնակի ազդեցությունների տեսքով։ Տարօրինակ արարածները, որոնք կոչվում էին «գունատ մարդիկ», սարսափով են լցնում խավար ու դատարկ քաղաքը։ Եթերաշրջանի ընթացքում բացահայտվում են քաղաքի ոչ պակաս առեղծվածավոր բնակիչների գաղտնիքները։ Նրանց թվում էին հակահիգիենիկ Միկին (Մակոլեյ Կալկին), Հարիի խիստ գործակալ Ուրսուլան (Լեսլի Գրոսման), դաջվածքներ և մարմնի ձևափոխումներ իրականացնող Լարկ Ֆելդմանը (Բիլլի Լուրդ), էքսցենտրիկ անտուն կինը, ում կոչվում էին Տուբերկուլյոզ Քարեն (Սառա Փոլսոն), սկանդալային և նորեկ ոստիկանապետ Շիֆ Բյուրոն ( Ադինա Փորթեր), խորհրդավոր կինը ում կոչվում էին Քիմիկոս (Անջելիկա Ռոսս) և ինտերիերի դիզայներ Հոլդեն Վոնը (Դենիս Օ'Հեր)։
Մահվան հովիտ վերնագրով երկրոդ մասը պատմում է քոլեջի չորս ուսանողների մասին՝ Քենդալ Քարրի (Կայա Գերբեր), Քալ Քեմբոնի (Նիկո Գրեթհեմ), Թրոյ Լորդի (Իսահակ Քոուլ Փաուել) և Ջեյմի Հովարդի (Ռեյչել Հիլսոն) մասին, ովքեր որոշել էին մեկնել ճամբարային ճամփորդության, սակայն չիմանալով հայտնվում են այլմոլորակայինների դավադրության մեջ, որը գործում էր տասամյակներ շարունակ։ Նախագահ Էզենհաուերը (Նիլ ՄակԴոնաֆ) սարսափելի արտոյնություններ է տվել որոշ անսպասելի և անցանկալի հյուրերի այն բանից հետո, երբ նրա կին Մեյմի Էյզենհաուերը (Սառա Փոլսոն), գաղտնի կայացրել էր կյանքին վտանգ սպառնացող որոշում։
1981 թվականին Նյու Յորքում տեղի ունեցող մի շարք սպանությունները, ուղղված դեպի գեյ համայնքը, ատելության ալիք են բարձրացնում դեպի տեղական ոստիկանությունը։ Դետեկտիվ Պատրիկ Ռիդը(Ռասել Թովի) և իր գործընկեր՝ լրագրող Ջինո Բարելին(Ջո Մանտելլո), ում համար նա լքել էր իր նախկին կնոջը՝ Բարբարային(Լեսլի Գրոսման) սկսում են հետաքննել սպանությունները, որոնք կատարվում էին անորսալի «Մեծ Հայրիկ»-ի և խելագար բժիշկ Ուայթլիի(Ջեֆ Հիլլեր) կողմից։ Սակայն գործի նկատմամբ նրանց տարբեր մոտեցումները բարդացնում են վերջիններիս հարաբերությունները։ Ռիդին և Բարելիին միանում է Ադամ Քարփենթերը(Չարլի Քարվեր)՝ երիտասարդ գեյ, ում ընկերը անհետացել էր։ Ադամի որոնումները նրան բերում են երիտասարդ լուսանկարիչ Թեո Գրեյվսի(Այզեք Քոուլ Փաուել) մոտ, որոնց շփոuմը խանդ է առաջացնում Գրեյվսի անտաշ սիրեցիալի՝ Սեմի(Զաքարի Քուինտո) մոտ։ Նույն ժամանակ բժիշկ Հաննա Ուելսը(Բիլլի Լուրդ) ուսումնասիրում է նոր հիվանդություն, որը տարածվում էր Ֆայր-Այլնդից։ Կատարվող իրադաձությունները լուրջ վնաս են հասցնում կաբարե-երգչուհի Քեյթի Պիզազին(Փեթի Լյուպոն)։
2018 թվականին Մերֆին հայտնեց, որ Քովենի և Ապոկալիպսիսի դերասանները կվերադառնան ապագա եթերաշրջանում[11][12][13]։
2020 թվականի հունվարի 9 -ին հեռուստասերիալը երկարաձգվեց մինչև 13 -րդ եթերաշրջան[14]
Այն ինչ տեսել եք եզրափակչում, դա Հարմոնների տան վերջն էր։ Շոուի երկրորդ եթերաշրջանը կմատմի նոր պատմություն ուրվականներով տան կամ որևէ շինության մասին։ Այնպես ինչպես այս տարի, հաջորդը նույնպես կունենա սմիզբ, մեջտեղ և ավարտ։ Երկրորդ եթերաշրջանը չի նկարահանվի Լոս Անջելեսում, բայց պարզ է որ կլինի Ամերիկայում, սակայն լիովին այլ վայրում։
Սերիալի ստեղծողներ Մըրֆին և Ֆալչեքը «Ամերիկայն սարսափ պատմության» վրա սկսել էին աշխատել մինչ իրենց Երգչախումբը սերիալի նկարահանումները։ Մըրֆին ցանկացել էր անել հակառակը, ինչ արել էր նախկինում և սկսել էր իր աշխատանքների ցանկը։ Նա ասել էր․ - Ես գնացի Երգչախմբից, քանի որ ցանկացա ստեղծել ավելի դժվարին ու մռայլ աշխատանք։ Ես միշտ ունեցել եմ սեր դեպի սարսափ ժանրը, ուստի դա բնական է ինձ համար[16]։
2011 թվականի փետրվարին FX հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարում է, որ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչեքն աշխատում են համատեղ հեռուստասերիալի վրա։ Դանտե Դի Լորետոն համարվեց արպես գործադիր պրոդյուսեր։ Սերիալի նկարահանումները սկսեցին 2011 թվականի ապրիլին[17]։
Սկզբում Մըրֆին և Ֆալչեքը պլանավորել էին, որ սերիալի յուրաքանչյուր եթերաշրջան կպատմի ուրիշ պատմություն[15]։ Առաջին եթերաշջանի ավարտին Մըրֆին խոսեց իր պլանների մասին՝ փոխելու դերասաններին և տեղանքը[18]։ Նա ասաց, որ թեև փոխվել է դերասանական կազմը, սակայն որոշ ատղեր կվերադառնան երկրորդ եթերաշրջան։ «Մարդիկ ովքեր վերադառնում են, կխաղան լիովին այլ կերպարներ, արածներ, հևեշներ և այլն։ Հարմոնների պատմությունը վերջացել է»[15]։
2013 թվականին PaleyFest-ին, Ֆալչեքը սերալը համեմատեց սարսափ ֆիլմերի հետ․ - Վերջում դա առաջացնում է մի քիչ կարեկցանք, քանի որ դուք սիրահարվում եք հերոսներին, այլ ոչ թե ֆիլմերի նման։ Եթե դուք ուզում եք սպանել որևէ մեկին, որևէ ֆիլմում, բացի մի հոգուց, դուք դա կարող եք հեշտությամբ անել, բայց եթե դուք նայում եք սարսափ հեռուստասերիալ, ձեզ մոտ ձևավորվում է ուրիշ պատասխանատվություն, քանի որ հեռուստադիտողի և կերպարների միջև կապը շատ ամուր է[19]։
Քոննի Բրիտոննն առաջինն էր, ով հաստատվեց սերիալի դերասանական կազմում, որտեղ նա խաղում էր գլխավոր դերը՝ մարմնավորելով Վիվյեն Հարմոնին «Մարդասպան տանը»[20]։ Դենիս Օ'Հարեն միացավվ երկրորդը՝ Լարրի Հարվիի դերում[21]։ Շուտով Ջեսիկա Լենգը միանում է որպես Կոստանս, որն իր առաջին հիմնական դերն է հեռուստատեսությունում[22]։ Լենգից հետո հայտարարվեց, որ Դիլան ՄաքԴերմոտը կմիանա որպես Բեն Հարմոն[23]։ Տաիսսա Ֆրամիգան և Էվան Փիթերսը վերջին դերասաններն էին, որոնէ միացան հիմնական կազմին, կերպարանավորելով Վիոլետ Հարմոնին և Տեյտ Լենգդոնին[24]։
2012 թվականի մարտ ամսին, Մըրֆին ասաց, որ երկրորդ եթերաշրջանի պատմությունը կընթանա Ջեսիկա Լենգի շուրջը, ով կմարմնավորի քույր Ջուդի դերը, մի դաժան միանձնուհու, ով ղեկավարում է հոգեբուժարանը[25]։ Էվան Փիթերսը, Սառա Պոլսոնը, Լիլի Ռեյբը և Զաքարի Քուինտոն վերադարձան հիմնական կազմին[26]։
Երրորդ եթերաշրջանի համար, սերիալի գործադիր պրոդյուսերներ Ռայան Մըրֆին և Բրեդ Ֆալչուկն ասացին, որ շատ դերասաններ երկրորդ եթերաշրջանից կվերադառնան երրորդ՝ լիովին նոր դերերով[27]։ Էվան իթերսը և Սառա Պոլսոնը հաստատվեցին, որ կվերադառնան որպես Կայլ Սփենսեր և Կորդելիա Ֆոքսս։ Մըրֆին ավելացրեց, որ Լենգը կխաղա «իրական գլամուր-կատու տիկնոջ» դեր, այնուհետև անվանեց նրան Ֆիոնա Գուդ[28]։ Տաիսսա Ֆարմիգան, փ-րդ եթերաշրջանի Վիոլետը կխաղա Զոյի Բենսոնի դերը[29]։ Լիլի Ռեյբը՝ Միսթի Դեյի դերում[30]։
2013-ի նոյեմբերին, Ռայան Մըրֆին հաստատեց, որ Ջեսիկա Լենգը կվերադառնա չորրորդ եթերաշրջանի համար։ Ավելի ուշ ասվեց, որ նա կխաղա Հրեշների կրկեսի տնօրեն Էլզա Մարսի դերը[31]։ Քեթի Բեյթսը վերադարձավ գլխավոր դերով՝ մանմավորելով մորուքով կնոջ, տիկին Էթել Դարլինգի դերը[32]։ 2014 թվականի հունվարին Մըրֆին ասաց, որ «Վհուկների գիշերաժողով»-ի դերասան Փետի ԼուՊոնը հետ է կանչվել[33]։ 2014-ի մարտի 29-ին Մըրֆին հայտարարեց, որ Սառա Պոլսոնը, Էվան Փիթերսը, Ֆրենսիս Քոնրոյը, Էմմա Ռոբերթսը, Դենիս Օ'Հարեն և Անժելա Բեսսետտը կվերադառնան չորրորդ եթերաշրջան[34]։ Պոլսոնը խաղաց սիամական զույգերի դերը՝ Բեթ և Դոթ Թետլերները, Փիթերսը «խեցգետին-տղայի»՝ Ջիմի Դարլինգի դերը։
Դա հայտարարվեց 2015 թվականի փետրվարի 25-ին, որ երգչուհի և երգահան Լեդի Գագան կլինի թվով հինգերորդ անտոլոգիայի՝ «Հյուրանոցի» գլխավոր հերոսուհին[35]։
Եթերաշրջան | Հեռարձակման ժամը | Սերիաներ | Պրեմիերա | Վերջացել է | Դիտումներ (միլիոն) | ||
---|---|---|---|---|---|---|---|
Տարեթիվ | Պրեմիերայի դիտումներ (միլիոն) |
Տարեթիվ | Վերջին դիտումներ (միլիոն) | ||||
1 | Չորեքշաբթի 22։00 | 12 | 3.18[36] | 3.22[37] | 2.82 | ||
2 | 13 | 3.85[38] | 2.29[39] | 2.53[40] | |||
3 | 13 | 5.54[41] | 4.24[42] | 4.00[43] | |||
4 | 13 | 6.13[44] | 3.27[45] | 3.85[46] | |||
5 | 12 | 5.81[47] | 2.24[48] | 2.89[49] | |||
6 | 10 | 5.14[50] | 2.45[51] | 2.93[52] | |||
7 | Երեքշաբթիի 22։00 | 11 | 3.93[53] | 1.97[54] | 2.22[55] | ||
8 | Չորեքշաբթի 22։00 | 10 | 3.08[56] | 1.83[57] | 2.04[58] | ||
9 | 9 | 2.13[59] | 1.08[60] | 1.32[61] | |||
10 | 10 | 0.93[62] | 0.58[63] | 0.65[64] | |||
11 | 10 | 0.38[65] | 0.19[66] | 0.27[67] | |||
12 | 9 | 0.45 | 0.23 | 0.30 | |||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.