ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Անջելա Էվելին Բասեթ (անգլ.՝ Angela Bassett, օգոստոսի 16, 1958[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի, կինոյի, հեռուստատեսության հնչյունավորող դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր։ Առավել հայտնի է կենսագրական ֆիլմերում խաղացած դերերի շնորհիվ, որտեղ կատարել է իրական հայտնի այնպիսի աֆրոամերիկուհիների դերեր, ինչպիսիք են Թինա Թըրները «Ինչի է ընդունակ սերը» (1993), Բեթի Շաբազը՝ Մալքոլմ Իքսի կինը «Մալքոլմ Իքս» (1992) և «Հովազ» (1995) ֆիլմերում, Ռոզա Փարքսի դերը «Ռոզա Փարքսի պատմությունը» ֆիլմում (2002) և Քեթրին Ջեքսոնի՝ Մայքլ Ջեքսոնի մոր դերը «Ջեքսոններ։ Ամերիկյան երազանք» մինի սերիալում (1992)։ Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր անվանական աստղը։
Անջելա Բասեթ անգլ.՝ Angela Bassett | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1958[1][2] (66 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Գրեյս Հոփեր քոլեջ, Boca Ciega High School?, Եյլի համալսարան, Negro Ensemble Company? և Եյլի դրամայի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր, երգչուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Քորթնի Բ. Վենս |
Պարգևներ և մրցանակներ | |
Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել նաև FX հեռուստաալիքի «Ամերիկյան սարսափ պատմություն» (2013-2018) հեռուստասերիալ-անթոլոգիային մասնակցությունը։
Անջելա Բասեթը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 16-ին Նյու Յորքի Հարլեմ թաղամասում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Նրա մայրը Բեթի Ջեյնն է (ի ծնե Ժելիբեր, 1935—2014)[6], իսկ հայրը՝ Դանիել Բենջամին Բասեթը[7][8]։ Էվելինի երկրորդ անունը դերասանուհուն տրվել է հորաքրոջ պատվին[7]։ Անջելայի ազգանունը ծագել է նրա նախահոր Հենրի Ուիլյամ Բասեթից, որը վերցրել է իր նախկին տիրոջ ազգանունը, ում երեխաները հետագայում Վիրջինիա նահանգում հիմնել են Բասեթ քաղաքը[9]։
1980 թվականին Անջելա Բասեթը ավարտել է Եյլի համալսարանը և ստացել է բակալավրի աստիճան «աֆրոամերիկյան հետազոտություններ» մասնագիտացմամբ։ 1983 թվականին Եյլի դրամատիկական դպրոցում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան՝ չնայած հոր կողմից բողոքարկումների, որը չէր ուզում Անջելան իր կրթությունը վատնի թատրոնում[10]։ Անջելան դարձել է իր ընտանիքում առաջինը, որ սովորել է քոլեջում և ասպիրանտուրայում[10]։ Եյլում Բասեթը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ դերասան Քորթնի Բ. Վենսին։ 1986 թվականին ավարտել է թատերական դպրոցը, որտեղ նրա դասընկերն է եղել դերասան Չարլզ Սթենլի Դաթոնը[11]։
1986 թվականին Անջելա Բասեթն առաջին անգամ հայտնվել է կինոէկրանին՝ «Սպանության պատրանք» (1986) ֆիլմում լրագրողի դերով։ Այդ դերից հետո միացել է կինոդերասանների գիլդիա մրցանակին։
Դերասանական կարիերան շարունակելու համար Բասեթը տեղափոխվել է Լոս Անջելես և ճանաչում է ձեռք բերել «Երեխաները փողոցից» (1991) և «Մալքոլմ Իքս» (1992) ֆիլմերում խաղացած դերերով։ Վերջինիս մեջ Բասեթը մարմնավորել է Բեթի Շաբազի կերպարը և ստացել «Image Awards» մրցանակը։ Չնայած դրան, քննադատները այն դրական չեն ընդունել[12]։
1993 թվականին, շրջանցելով հայտնի արտիստներ Ուիթնի Հյուսթոնին, Վանեսա Ուիլյամսին և Ջանեթ Ջեքսոնին, Բասեթը ստացել է Թինա Թըրների դերը «Ինչի է ընդունակ սերը» ֆիլմում, որը դարձել է նրա կարիերայի ամենամեծ հաջողությունը[13]։
Անջելան դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, որը կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր կատեգորիայում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ինչպես նաև այս դերի համար լավագույն կանացի դեր կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի[14]։
1995 թվականին հաջողության հասնելուց հետո Բասեթը «Վամպիրը Բրուքլինում» և «Տարօրինակ օրեր» ֆիլմերում խաղացել է գլխավոր հերոսուհու դերը, սակայն երկու ֆիլմերն էլ վարձույթում ձախողվել են։ «Ինչի է ընդունակ սերը» ֆիլմից հետո Բասեթի ամենահաջողված ֆիլմն է դարձել 1995 թվականին նկարահանված «Արտաշնչման սպասում» դրաման, որտեղ նույնպես նկարահանվել են Ուիթնի Հյուսթոնը և Լորետա Դիվայնը[13]։
1997 թվականին նկարահանվել է «Կոնտակտ» ֆիլմում[15] և ստացել բացասական արձագանքներ․ Նյու Յորք Թայմսից Սթիվեն Հոլդենը գրել է, որ «Բասեթը շատ առումներով դատարկ է իր դերում»[16]։
1998 թվականից հետո դերասանուհին գլխավոր դեր է խաղացել «Սթելի սիրահարվածությունը» ֆիլմում։ Նա խաղացել է հաջողակ 40-ամյա բիզնես լեդիի՝ Սթել Փեյնի դերը, որը սիրահարվում է 20-ամյա մի տղամարդու։ Այդ դերի շնորհիվ Բասեթը արժանացել է քննադատների գովեստներին[17][18], Սթիվեն Հոլդենը Բասեթի կերպարը անվանել է «ֆիլմում լավագույնը» և գրել է, որ «Բասեթը պատկերում է բարձր սուպեր կնոջը այնպիսի ինտենսիվությամբ, որ այս կերպարանափոխությունը գրեթե ճշմարիտ է թվում»[19]։
90-ականների վերջում Բասսեթը հիմնականում նկատելի է դարձել «Արևային նահանգ» (2002), «Պարոն 3000» (2004), «Աքիլեսի փորձությունները» (2006), «Ծանոթություն Բրաունների հետ» (2008), «Հարսանիքի փորձարկում» (2011), «Սև հովազ» (2018) և «Առաքելությունն անիրագործելի է։ Հետևանքներ» (2018) ֆիլմերում, ինչպես նաև «Լրտեսը» (2005) և «Շտապ օգնություն» (2008-2009) հեռուստասերիալներում խաղացած դերերի շնորհիվ։
2002 թվականին «Ռոզա Փարքսի պատմությունը» հեռուստաֆիլմում (2002) խաղացած Ռոզա Փարքս դերի համար Բասեթը առաջադրվել է «Էմմի» մրցանակի[14]։
Դերասանուհուն մեծ ճանաչում է բերել «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալը (2013-2018)։ Երրորդ եթերաշրջանում խաղացել է կախարդուհի Մարի Լավոյի դերը, որը նրան անվանակարգ է բերել «Էմմի» մրցանակում՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում» կատեգորիայում։
Չորրորդ եթերաշրջանում Բասեթը խաղացել է երեք կրծքով կնոջ՝ Դեզիրե Դյուպրիի դերը, որի համար ևս առաջադրվել է Էմմի մրցանակի։ Հինգերորդ եթերաշրջանում խաղացել է վամպիր Ռամոնա Ռոյալի, իսկ վեցերորդ եթերաշրջանում՝ Մոնե Թումեսիմիի՝ դերասանուհու, որը խաղում էր ոստիկան Լի Միլլերի դերը։ Անժելան չի մասնակցել սերիալի յոթերորդ եթերաշրջանի նկարահանումներին, սակայն վերադարձեՖլ է 8-րդ եթերաշրջանին, որտեղ նա, որպես հրավիրված դերասանուհի, կրկին խաղացել է Մարի Լավոյի դերը։
2018 թվականին Անջելան Fox հեռուստաալիքի «9-1-1» սերիալում խաղացել է ոստիկանության սերժանտ Աֆինա Գրանտի դերը։ Նույն թվականին հեռարձակվել է «Սև հովազ» ֆիլմը, որում դերասանուհին կատարել է Ռամոնդայի դերը։ 2019 թվականին Բասեթը ֆիլմում խաղացած այլ դերասանների հետ միասին ստացել է ԱՄՆ կինոդերասանների Գիլդիա մրցանակ՝ գեղարվեստական ֆիլմերում լավագույն դերասանական կազմի համար։
1997 թվականին Անջելա Բասեթը ամուսնացել է դերասան Քորթնի Բ. Վենսի հետ։ 1997 թվականին զույգը փոխնակ մոր օգնությամբ ունեցել է երկվորյակ՝ տղան Սլեյթեր Ջոզայ Վենսը և դուստրը Բրոնվին Գոլդեն Վենսը[20]։
2007 թվականի սկզբին Բասեթը Բարաք Օբամայի նախագահական ընկերությանը նվիրաբերել է 2,300 $ և աջակցել նրան նախընտրական քարոզարշավում[21]։ Նա նաև աջակցել է Օբամային՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու ընթացքում[22]։ Անջելա Բասեթը 2016 թվականի նախագահական ընտրություններում աջակցել է Հիլարի Քլինթոնին Միացյալ Նահանգների նախագի պաշտոնում ընտրվելու համար, նա ասել է. «Ո՛չ, Քլինթոնը հիանալի նախագահ կլինի»[23]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Սպանության պատրանք | F / X | լրագրող |
1990 | ֆ | Մանկապարտեզի ոստիկանը | Kindergarten Cop | նավամատուցողուհի |
1991 | ֆ | Մեծատամ 4 | Crittes 4 | Ֆրեն |
1991 | ֆ | Երերխաները փողոցից | Boyz the Hood | Ռեվա Դևերո |
1991 | ֆ | Հույսի քաղաք | City of Hope | Ռիզ |
1992 | ֆ | Կրքի ձուկ | Passion Fish | Ռոնդա |
1992 | ֆ | Անմեղ արյուն | Innocent Blood | Սինքլեր |
1992 | ֆ | Մալքոլմ Իքս | Malcolm X | Բեթի Շազաբ |
1993 | ֆ | Ինչի է ընդունակ սերը | What's Love Got to Do with It | Թինա Թյորներ |
1995 | ֆ | Հովազ | Panther | Բեթի Շազաբ |
1995 | ֆ | Տարօրինակ օրեր | Strange Days | Լորնեթ Մեյսոն |
1995 | ֆ | Վամպիրը Բրուքլինում | Vampire in Brooklyn | Ռիտա Բեդեր |
1995 | ֆ | Արտաշնչման սպասում | Waiting to Exhale | Բերնարդ «Բերնի» Հարիս |
1997 | ֆ | Կոնտակտ | Contact | Ռեյչլ |
1998 | ֆ | Սթելի սիրահարվածությունը | How Stella Got Fer Groove Back | Սթել Փեյս |
1999 | ֆ | Սրտի երաժշտություն | Music of the Heart | Ջանեթ Ուիլյամս |
2000 | ֆ | Բոսման և Լենա | Boesman and Lena | Լենա |
2002 | ֆ | Արևային նահանգ | Sunshine State | Դեզիրե Փերի |
2004 | ֆ | Պարոն 3000 | Mr. 3000 | Մորին «Մո» Սիմոնս |
2007 | մֆ | Ինչի է ընդունակ սերը | Meet the Robinsons | Միլդրեդ |
2011 | ֆ | Հարսանեկան փորձություն | Jumping the Broom | Քլոդին Վաթսոն |
2012 | ֆ | Ուրեմն պատերազմ | This Weans Mar | Քոլինզ |
2013 | ֆ | Օլիմպոսի անկումը | Olympus Has Fallen | Լին Ջեյքոբս |
2014 | ֆ | Սպիտակ թռչունը ձնաբքի մեջ | White Bird in a Blizzard | բժիշկ Թելեր |
2018 | ֆ | Սև հովազ | Black Panther | Ռամոնդա |
2019 | ֆ | Վրիժառուները. Վերջնախաղ | Avengers: Endgame | Ռամոնդա |
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անավնում | Դեր | |
---|---|---|---|---|
1985 | ս | Վաղվա որոնումներով | Search for Tomorrow | Սալինա Մաքուլա |
1985 | ս | Քոսբի շոու | The Cosby Show | տիկին Միտչել |
1989 | ս | Բազե անունով մարդը | A Man Called Hawk | Բեյլի Բեբսթեր |
1989 | ս | 227 | 227 | Էմի Բերնեթ |
1990 | հֆ | Երեխայի լավագույն շահերից ելնելով | In The Best Interest of the Child | Լորի |
1991 | հֆ | Մեկ հաղթանակ | One Special Story | Լոիս |
1991 | հֆ | Կրակ։ Թակարդում 37-րդ հարկում | Fire: Trapped of the 37th Floor | Էլիսոն |
2008-2009 | Շտապ օգնություն | ER | Բժիշկ Քեթրին Բենֆիլդ | |
2010 | մֆ | Սիմփսոնները | The Simpsons | Միշել Օբամա |
2013 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | American Horror Story: Coven | Մարի Լավո |
2014-2015 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը | American Horror Story: Freak Show | Դեզիրե Դյուպրի |
2015-2016 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | American Horror Story: Hotel | Ռամոնա Ռոյալ |
2016 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն․ Ռոանոկ | American Horror Story: Roanoke | Մոնե Թումուսիմե |
2017 | ս | Ոչինչի վարպետ | Master of None | Քեթրին |
2018 | ս | Ամերիկյան սարսափ պատմություն։ Ապոկալիպսիս | American Horror Story: Apocalypse | Մարի Լավո |
Տարի | Անվանում | Ծանոթագրություններ |
---|---|---|
2001 | Ռուբի ռեստորան | Հեռուստատեսային ֆիլմ, պրոդյուսեր |
2002 | Մեր Ամերիկան | Հեռուստատեսային ֆիլմ, գործադիր պրոդյուսեր |
2002 | Ռոզի Փարքսի պատմությունը | Հեռուստատեսային ֆիլմ, գործադիր պրոդյուսեր |
2015 | Ուիթնի | Հեռուստատեսային ֆիլմ |
2016 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Ռոանոկ | էպիզոդ։ «Chapter 6» |
2017 | Ամերիկյան սարսափ պատմություն։ Պաշտամունք | էպիզոդ։ «Drink the Kool-Aid» |
2017 | Հետաքննության ենթակա | Վավերագրական ֆիլմ, գործադիր պրոդյուսեր |
2018 | 9-1-1 | Հեռուստասերիալ, գործադիր պրոդյուսեր |
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2015 | Tom Clancy’s Rainbow Six Siege | գործակալ «Six» | հնչյունավորում, Խաղային տեսանյութ |
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
1986 | Սև աղջիկը | կերպարի անունը անհայտ է |
1987 | Հենրիխ IV, մաս 1 | լեդի Փերսի |
1988 | Ջո Թյորներ | Մարֆա |
1998 | Մակբեթ | տիկին Մակբեթ |
2011-2012 | Լեռան կատարին | Կամայա |
Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb.com-ում[24]։
Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյուք |
---|---|---|---|---|
Օսկար | 1994 | Լավագույն կանացի դեր | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
Ոսկե գլոբուս | 1994 | Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[26] |
Ցերեկային «Էմմի» մրցանակ | 1996 | Լավագույն կատարում մանկական ծրագրում | Storytime | Առաջադրված |
2003 | Լավագույն հեռուստաֆիլմ | Մեր Ամերիկան | Առաջադրված | |
Էմմի | 2003 | Լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում | Ռոզի Փարքսի պատմությունը | Առաջադրված |
2014 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | |
2015 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր մինի սերիալում կամ ֆիլմում | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը | Առաջադրված | |
2017 | Լավագույն հրավիրված դերասանուհի կատակերգական հեռուստասերիալում | Ոչինչի վարպետ | Առաջադրված | |
ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | 2002 | Լավագույն կանացի դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում | Ռուբի ռեստորան | Առաջադրված |
2014 | Լավագույն կանացի դեր հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում | Բեթի և Քորեթա | Առաջադրված | |
2019 | Խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ | Սև հովազ | Հաղթանակ | |
Սատուրն | 1996 | Լավագույն կինոդերասանուհի | Տարօրինակ օրեր | Հաղթանակ[33] |
BET Awards | 2001 | Լավագույն կինոդերասանուհի | Բոսմանը և Լենան | Առաջադրված |
2002 | Լավագույն կինոդերասանուհի | Արջորս | Առաջադրված | |
Լավագույն կինոդերասանուհի | Ռոզի Փարքսի պատմությունը | Առաջադրված | ||
2007 | Լավագույն կինոդերասանուհի | Ակիլի փորձարկում | Առաջադրված | |
2008 | Լավագույն կինոդերասանուհի | Ծանոթություն Բրաունների հետ | Առաջադրված | |
2009 | Լավագույն կինոդերասանուհի | Նոթորիուս | Առաջադրված | |
Լավագույն կինոդերասանուհի | Շտապ օգնություն | Առաջադրված | ||
2012 | Լավագույն կինոդերասանուհի | Հարսանիքի փորձ | Առաջադրված | |
2013 | Լավագույն կինոդերասանուհի | Օլիմպոսի անկումը | Առաջադրված | |
Լավագույն կինոդերասանուհի | Բեթի և Քորեթա | Առաջադրված | ||
2014 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | |
Black Reel Awards | 2000 | Լավագույն կինոդերասանուհի | Սրտի երաժշտություն | Առաջադրված |
2001 | Լավագույն կինոդերասանուհի | Բոսմանը և Լենան | Առաջադրված | |
2002 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ռուբի ռեստորան | Հաղթանակ[43] | |
2003 | Լավագույն կինոդերասանուհի | Արևային նահանգ | Հաղթանակ[44] | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ռոզի Փարքսի պատմությունը | Հաղթանակ[44] | ||
2005 | Լավագույն կինոդերասանուհի | Պարոն 3000 | Առաջադրված | |
2007 | Լավագույն կինոդերասանուհի | Ակիլի փորձարկում | Առաջադրված | |
2012 | Լավագույն կինոդերասանուհի | Հարսանիքի փորձ | Առաջադրված | |
2014 | Լավագույն հեռուստադերասանուհի | Բեթի և Քորեթա | Առաջադրված | |
MTV Movie Awards | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
Image Awards | 1995 | Լավագույն կինոդերասանուհի | Մալքոլմ Իքս | Հաղթանակ[50] |
Լավագույն կինոդերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[50] | ||
1996 | Լավագույն կինոդերասանուհի | Արտաշնչման սպասման մեջ | Առաջադրված | |
1997 | Լավագույն կինոդերասանուհի | Կոնտակտ | Առաջադրված | |
1999 | Լավագույն կինոդերասանուհի | Սթելի սիրահարվածությունը | Հաղթանակ[53] | |
2000 | Լավագույն կինոդերասանուհի | Սրտի երաժշտություն | Հաղթանակ[54] | |
2001 | Լավագույն կինոդերասանուհի | Բոսմանը և Լենան | Առաջադրված | |
2002 | Լավագույն կինոդերասանուհի | Արջորս | Հաղթանակ[56] | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ռուբի ռեստորան | Հաղթանակ[56] | ||
2003 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ռոզի Փարքսի պատմությունը | Հաղթանակ | |
2005 | Լավագույն կինոդերասանուհի | Պարոն 3000 | Առաջադրված | |
2007 | Լավագույն կինոդերասանուհի | Ակիլի փորձարկում | Առաջադրված | |
2009 | Լավագույն կինոդերասանուհի | Ծանոթություն Բրաունների հետ | Առաջադրված | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Շտապ օգնություն | Հաղթանակ[59] | ||
2014 | Լավագույն կինոդերասանուհի | Սև Սուրբ Ծնունդ | Հաղթանակ[60] | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով | Առաջադրված | ||
2015 | Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հրեշների կրկեսը | Առաջադրված | |
2016 | Լավագույն կինոդերասանուհի | Չիրակ | Առաջադրված | |
Լավագույն հեռուստադերասանուհի | Ամերիկյան սարսափ պատմություն։ Հյուրանոց | Առաջադրված | ||
Չիկագոյի կինոքննադատների միություն | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
ESSENCE Poll | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[64] |
Դալասի կինոքննադատների ասոցիացիա | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Առաջադրված |
BFI POLL | 1994 | Լավագույն դերասանուհի | Ինչի է ընդունակ սերը | Հաղթանակ[66] |
Հոլիվուդյան փառքի ծառուղի | 2008 | Անվանական աստղ կինոարտադրությունում ունեցած ավանդի համար | Չկա տվյալ | Հաղթանակ[67] |
Եյլի համալսարանի վաստակավոր դոկտոր (2018)[68]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.