From Wikipedia, the free encyclopedia
Շտապ օգնություն (անգլ.՝ «ER»` Emergency Room - շտապ օգնության բաժանմունք), ամերիկյան հեռուստասերիալ, որը պատմում է Չիկագո քաղաքի շրջանային հիվանդանոցի ընդունող բաժամունքի կյանքի, իր աշխատակիցների և հիվանդների մասին։ Սերիալը ստեղծվել է Մայքլ Քրեյթոնի կողմից, և առաջին անգամ ցուցադրվել է NBC հեռուստաալիքով (1994 թվականի սեպտեմբեր - 2009 թվականի մարտ)։ Սերիալը ներառում է 15 եթերաշրջաններ, և այն դարձել է ամենաերկար բժշկական դրաման, որը ևս դարձել է ամերիկյան հեռուստատեսության փրամ-թայմում ամենաերկարը։ 23 Էմմիի մրցանակակիր, այդ թվում՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ (1996)։ Առաջադրվել է Էմմիի 124 մրցանակի և այդ ցուցանիշով դարձել է երկրորդ հեռուստաշոուն «Շաբաթ երեկո ուղիղ եթերում» հեռուստածրագրից հետո[3][4][5]։
Շտապ օգնություն | |
---|---|
Ժանր | բժշկական դրամա |
Թեմա | Շտապ բժշկական օգնություն և emergency department? |
Ստեղծող | Մայքլ Քրայթոն |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Christopher Chulack?[1] և Jonathan Kaplan?[1] |
Գլխավոր դերերում | Էնթոնի Էդվարդս, Ջորջ Կլունի, Շերի Ստրինգֆիլդ, Նոյա Ուայլի, Էրիկ լա Սալ, Լինդա Քարդելինի, Շեյն Ուեսթ, Փարմինդեր Նագրա, Լորա Իննես, Մորա Տիրնի, Էրիկ Պալլադինո, Իվոն Զիմա, Ալեքս Քինգսթոն, Ջուլիանա Մարգուլիս, Փոլ Մաքքրեյն, Գլորիա Ռուբեն, Մարիա Բելո, Կելի Մարտին, Գորան Վիշնիչ, Մայքլ Միշել, Մինգ-Նա Վեն, Մեքայ Ֆայֆեր, Անջելա Բասեթ, Ջոն Սթեյմոս, Շարիֆ Աթքինս, Սքոթ Գրայմզ, Դևիդ Լայոնս, Ուիլյամ Մերսի, Սիսիէյչ Փաունդեր, Ալեքսիս Բլեդել, Ֆրենսիս Շտեռնհագեն, Մերի ՄաքԴոնել, Դենի Գլովեր, Վինգ Ռեյմս, Ալան Ալդա, Ջորջա Ֆոքս և Միշել Հյորդ |
Պրոդյուսեր | Մայքլ Քրայթոն |
Երաժշտություն | Զեյմս Նյուտոն Հովարդ |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Եթերաշրջանների քանակ | 15[1] |
Սերիաների քանակ | 331 |
Էկրաններին է | սեպտեմբերի 19, 1994[2]-ից ապրիլի 2, 2009-ը |
Հեռուստաալիք | NBC |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պարգևներ | |
Պաշտոնական կայքէջ |
1974 թվականին Մայքլ Քրեյթոնը գրել է սցենար, որը հիմնված է սեփական փորձի՝ շտապ օգնության բաժանմունքում բժիշկ-օգնական աշխատելու վրա[6]։ Սցենարը առաջարկվել է մի քանի հեռուստաընկերություններին, սակայն նրանք հրաժարվել են դրանից նրա համար, որ այն պահանջում է մեծ փոփոխություններ։ Իր սցենարի գաղափարը ուրիշներին դուր եկավ, և դրա համար որոշեց ինքն իրենով սկսել աշխատանքը, քանի որ նա շատ վարպետացած էր, գործը բավականին արագ առաջ էր գնում, և այդ ամենի հետ համատեղ կային չապազանց շատ «չոր» բժշկական տերմինաբանություն։ Հեղինակը դեմ է եղել սցենարն ադապտացնելու և որոշակի տողեր պարզեցնելու, դրա համար սցենարը չի էկրանավորվել և Քրեյթոնը կենտրոնացել է ուրիշ աշխատանքի վրա։ 1990 թվականին նա հրատարակեց «Յուրայի դարաշրջանի այգին» ռոմանը, իսկ 1993 թվականին սկսեց աշխատել ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հետ գրքի ադապտացիայի շուրջ, ֆիլմի համար[7]։ Այնուհետև Քրեյթոնը և Սփիլբերգը վերադարձան «Շտապ օգնություն» սցենարին, և որոշեցին, որ ավելի լավ է նկարահանել երկու ժամ տևողությամբ պիլոտային սերիա հեռուստասերիալի համար, քան լիամետրաժ ֆիլմ այս սցենարի հիման վրա[8]։ Սթիվեն Սփիլբերգի Amblin Entertainmen կինոընկերությունը հաստատել է Ջոն Ուելսին որպես հեռուստասերիալի գործադիր պրոդյուսեր։
Պիլոտային սերիայի սցենարը, ըստ էության, չէր տարբերվում նրանից, որը Քրեյթոնը գրել էր 1974 թվականին։ Միակ նշանակալից փոփոխությունները, արվել են պրոդյուսերների վրա, և անդրադարձել են Սյուզան Լյուիս ու Փիթեր Բենթոնի կերպարների վրա։ Նաև նա ստիպված է եղել կրճատել պիլոտային սերիայի տևողությունը 20 րոպեով, որպեսզի տեղավորի իր երկու ժամ տևողությամբ հեռուստատեսային բլոկը[9]։ Ժամանակի սուղ լինելու պատճառով և դեկորացիայի կառուցման համար միջոցների անբավարարության պատճառով, «Շտապ օգնություն» պիլոտային սերիան նկարահանվել է Լոս Անջելեսի նախկին տարածաշրջանային հիվանդանոցում, որը 1990 թվականից դադարել է գործել որպես բժշկական կենտրոն[10]։ Ավելի ուշ նկարահանող հրապարակը կառուցվեց Warner Bros. կինոընկերությունում՝ քաղաք Բըրբանքում, Կալիֆոռնիա նահանգ։ Սերիալում հաճախ օգտագործվում են Չիկագո քաղաքից տեսարաններ, հատկապես Չիկագոյի հայտնի մետրոպոլիտեն[11]։
Ուորեն Լիթլեֆիլդը, ով աշխատել է NBC-ում այն ժամանակ, երբ տպավորված է եղել սերիալով։ "Մենք հետաքրքրվեցինք, բայց ես պետք է ասեմ, և մի քիչ վախեցնեմ, որ նրանք փորձել են սկսել բժշկական դրաման մի քանի տարի անց, երբ հաջողություն ունեցավ մեկ այլ բժշկական հեռուսատաշարք՝ «Սենթ Էլսվեր» (հեռարձակվել է NBC ալիքով 1982 թվական հոկտեմբերից մինչև 1988 մայիսը)[12]։ Այն բանից հետո, երբ Սթիվեն Սփիլբերգը միացել է հեռուստասերիալին որպես պրոդյուսեր, NBC-ն պատվիրել է ևս 6 դրվագ։ "Շտապ օգնություն" սերիալի հաջողությունը զարմացրել է ինչպես հեռուստասերիալի արտադրողներին, այնպես էլ քննադատներին։
Սփիլբերգը լքել է հեռուստասերիալը որպես պրոդյուսեր մեկ տարի աշխատելուց հետո։ Նա նաև բնագիր սցենարում մեկ կարևոր փոփոխություն արեց. բուժքույր Քերոլ Հեթեուեը, ըստ նախնական հայեցակարգի, պիլոտային սերիայում պետք է մեռներ, սակայն նրա կերպարը պահպանվեց։ Մայքլ Քրեյթոնը մնաց որպես գործադիր պրոդյուսեր հեռուստասերիալի բոլոր 15 եթերաշրջանների ընթացքում։
Սերիալի վրա աշխատել է սցենարիստների մեծ թիմ, նրանց թվում՝
Սերիալի կենտրոնում - բժշկի և հիվանդի հարաբերությունները, բժիշկների փոխհարաբերությունները, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև սերիալի հերոսների անձնական կյանքը։ Հաճախ շոշափվում են հարցեր որոշ վնասվածքների և հիվանդությունների, հիվանդների և բժիշկների վերաբերմունքը մահվան, ինչպես նաև ինքնասպանությունների հարցը։ Բացի այդ, քննարկվում են այնպիսի անբուժելի հիվանդություններ, ինչպիսիք են. Պարկինսոնի հիվանդությունը, Ամիոթրոֆիկ կողային սկլերոզ, դաունի համախտանիշ, ինչպես նաև ՄԻԱՎ և ՁԻԱՀ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվում այն խնդրին, թե արդյոք կարող է ՄԻԱՎ-ով վարակված մասնագետը շարունակի աշխատանքը շտապ օգնությունում, թե՞ պետք է մեկուսացվի։ Այս ամենը տեղի է ունենում ամերիկյան խոշոր քաղաքների սոցիալական խնդիրների վրա, դրանցից են՝ ռասիզմը, ավազակությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը։
Բազմիցս անդրադարձ է կատարվում էվթանազիայի էթիկական խնդիրներին և հիվանդի կամքին. ընդունելի է արդյոք հակառակվել անբուժելի հիվանդի կամքին, պահպանելու իր կյանքը հատուկ սարքերի միջոցով։ Բացի այդ, քննարկվում են հղիության ընդհատման խնդիրները, երեխաների որդեգրման խնդիրները։
Սերիալում հաճախ շոշափվում են կառույցների հարցեր և բուժօգնության կազմակերպումը ԱՄՆ-ում, դրա ֆինանսավորման և ապահովագրության, ինչպես նաև մասնագիտական անձնակազմի բացակայությունը։ Հաճախ հեղինակներն առաջարկում են բժշկական օգնության ողջ համակարգը նայել հիվանդների և բժիշկների աչքերով, այլ ոչ թե պաշտոնյաների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների աչքերով։ Այս առումով դիտվում է նույնիսկ բուժքույրական անձնակազմի գործադուլի հարցը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ շտապ օգնության աշխատանքի վրա։
Ավելի ուշ ցուցադրվող եթերաշրջաններում քննարկվում են Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի խնդիրները։ Պատմում է Կոնգոյի պատերազմի մասին (9-10-րդ եթերաշրջաններ), Իրաքի պատերազմի (11-12-րդ եթերաշրջաններ) և Դարֆուրի հակամարտության մասին (12-րդ եթերաշրջան)։
Բժիշկ Ա. Լ. Մյասնիկովը, որը հայտնի է առաջատար հեռուստատեսային «Ամենակարևորի մասին» թոք-շոուից, հաստատում է, որ հեռուստասերիալում ցուցադրվողը (ծանր հիվանդների հոսքը, աշխատանք առավոտից մինչև գիշեր, արագ տեմպերով, առանց թեյախմության և ընդմիջումների) շատ մոտ է ամերիկյան կլինիկաների իրական առօրիային[13]։
Դերասան/դերասանուհի | Անուն | Գլխավոր դեր | Էպիզոդային դեր | Ամբողջ էպիզոդնեորւմ | ||
---|---|---|---|---|---|---|
Եթերաշրջան | Էպիզոդ | Եթերաշրջան | Էպիզոդ | |||
Էնթոնի Էդվարդս | Բժիշկ Մարկ Գրին | 1-8, 15 | 1-179, 316 | 180 | ||
Ջորջ Քլունի | Բժիշկ Դագ Ռոս | 1-5, 15 | 1-106, 328 | 6 | 134 (վերնագրում նշված չէ) | 108 |
Շերի Սթրինգֆիլդ | Բժիշկ Սյուզեն Լյուիս | 1-3, 8-12, 15 | 1-55, 161—246, 331 | 142 | ||
Նոյ Ուայլ | Ջոն Քարթեր | 1-11, 15 | 1-245, 325—328, 331 | 12 | 259-260, 264—265 | 254 |
Էրիկ Լա Սալ | Բժիշկ Փիթեր Բենթոն | 1-8, 15 | 1-167, 172, 178, 328, 331 | 171 | ||
Ջուլիանա Մարգուլիս | Բուժքույր Քերոլ Հեթուեյ | 1-6, 15 | 2-134, 328 | 1 | 1 | 135 |
Գլորիա Ռուբեն | Բուժակ Ջինի Բուլ | 2-6 | 31-119 | 1, 2, 14 | 14-17, 20-28, 301 | 103 |
Լորա Ինես | Բժիշկ Քերի Ուիվեր | 3-13, 15 | 48-280, 331 | 2, 15 | 26-29, 31, 34-35, 38, 40, 43-47, 316 | 248 |
Մարիա Բելո | Բժիշկ Աննա դել Ամիկո | 4 | 70-91 | 3 | 67-69 | 25 |
Ալեքս Քինգսթոն | Բժիշկ Էլիզաբեթ Քորդեյ | 4-11, 15 | 70-227, 331 | 1,15 | 19, 321 | 160 |
Քելի Մարթին | Ուսանողուհի Լյուսի Նայթ | 5-6 | 92-127 | 36 | ||
Փոլ Մաքրեյն | Բժիշկ Ռոբերտ Ռոմանո | 6-10 | 114-209 | 4, 5, 15 | 74-75, 77-81, 84-90, 93, 95-96, 100—101, 103—107, 109—113, 316 | 126 |
Գորան Վիսնիչ | Բժիշկ Լուկա Քովաչ | 6-15 | 114-290; 295, 298—300, 304, 306, 309, 312 | 185 | ||
Մայքլ Միշել | Բժիշկ Քլեո Ֆինչ | 6-8 | 114-167, 178 | 55 | ||
Էրիկ Փալադինո | Բժիշկ Դեյվ Մալուչի | 6-8 | 120-161 | 6 | 115-119 | 47 |
Մինգ Նա Վեն | Դեբրա (Ջին Մեյն) Չեյն - ուսանողուհի, հետո բժիշկ | 1, 6-11 | 123-232 | 1 | 13-17, 19-21 | 118 |
Մորա Թիրնի | Էբի Լոքհարթ - բուժքույր և ուսանողուհի, իսկ հետո բժիշկ | 6-15 | 125-310, 312 | 6, 15 | 121, 329 | 189 |
Շարիֆ Աթկինս | Մայքլ Գելանթ - Ուսանող, հետո բժիշկ | 8-10 | 172-219 | 8, 11-12 | 164-166, 168—170, 239—240, 253—254, 257, 266 | 60 |
Մեհի Փֆայֆեր | Բժիշկ Գրեգ Փրեթ | 8-15 | 180-310 | 8 | 175-177, 179 | 135 |
Փարմինդեր Նագրա | Նիլա Ռասգոթրա - ուսանողուհի, հետո բժիշկ | 10-15 | 204-331 | 10 | 202 | 129 |
Լինդա Քարդելինի | Բուժքույր Սեմ Թագարթ | 10-15 | 206-331 | 126 | ||
Շեին Ուեսթ | Բժիշկ Ռեյ Բարնեթ | 11-13 | 224-290 | 15 | 314, 329—330 | 70 |
Սքոթ Գրեյմս | Բժիշկ Արչի Մորիս | 10-15 | 246-331 | 10-11 | 204-206, 208—209, 212, 215—217, 220—222, 224, 226, 228, 230, 232, 234, 236, 238—239, 241—242, 244—245 | 111 |
Ջոն Սթեիմոս | Թոնի Գեիթս - պարամեդիկ և ուսանող, իսկ հետո բժիշկ | 13-15 | 269-331 | 12 | 252-253 | 65 |
Անջելա Բասեթ | Բժիշկ Քեթրին Բենֆիլդ | 15 | 311-331 | 21 | ||
Դեվիդ Լայոն | Բժիշկ Սայմոն Բենֆիլդ | 14-15 | 27 |
Եթերաշրջան | Էպիզոդների թիվը | Եթերաշրջանի թողարկումը | Եթերաշրջանի վերջին Էպիզոդի ցուցադրումը | ԱՄՆ-ում վարկանիշը | DVD սկավառակ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|
Շրջան 1 | Շրջան 2 | Շրջան 4 | ||||||
1 | 24 կամ 25[14] | 1994 թվականի սեպտեմբերի 19 | 18 մայիսի, 1995 թվական | 19,0 միլիոն ընտանիք (2րդ տեղ) | 26 օգոստոսի, 2003թվական | 23 փետրվարի, 2004 թվական | 28 ապրիլ, 2004 թվական | |
2 | 22 | 1995 թվականի սեպտեմբերի 21 | 16 մայիս, 1996 թվական | 21,0 միլիոն ընտանիք (1րդ տեղ) | 27 ապրիլի, 2004 թվական | հուլիսի 26, 2004 թվական | 15 հուլիսի, 2004 թվական | |
3 | 22 | 1996 թվականի սեպտեմբերի 26 | 15 մայիսի, 1997 թվական | 20,5 միլիոն ընտանիք (1րդ տեղ) | 26 ապրիլի, 2005 թվական | 31 հունվարի, 2005 թվական | 16 դեկտեմբերի, 2004 թվական | |
4 | 22 | 1997 թվականի սեպտեմբերի 25 | 14 մայիսի, 1998 թվական | 19,9 միլիոն ընտանիք (2րդ տեղ) | 20 դեկտեմբերի, 2005 թվական | 16 մայիսի, 2005 թվական | 27 ապրիլի, 2005 թվական | |
5 | 22 | 1998 թվականի սեպտեմբերի 24 | 20 մայիսի, 1999 թվական | 17.65 միլիոն ընտանիք (1րդ տեղ)[15] | 11 հուլիսի, 2006 թվական | 24 հոկտեմբեր, 2005 թվական | 15 նոյեմբերի, 2005 թվական | |
6 | 22 | 1999 թվականի սեպտեմբերի 30 | 18 մայիսի, 2000 թվական | 25,0 միլիոն հանդիսատես (4րդ տեղ) | 19 դեկտեմբերի, 2006 թվական | 3 ապրիլի, 2006 թվական | 5 մայիսի, 2006 թվական | |
7 | 22 | 2000 թվականի հոկտեմբերի 12 | 17 մայիսի, 2001 թվական | 22,4 միլիոն հանդիսատես (2րդ տեղ) | 15 մայիսի, 2007 թվական | 18 սեպտեմբերի, 2006 թվական | 3 հոկտեմբերի, 2006 թվական | |
8 | 22 | 2001 թվականի սեպտեմբերի 27 | 16 մայիսի, 2002 թվական | 22,1 միլիոն հանդիսատես (3րդ տեղ) | 22 հունվարի, 2008 թվական | 16 հուլիսի, 2007 թվական | 6 սեպտեմբերի, 2007 թվական | |
9 | 22 | 2002 թվականի սեպտեմբերի 26 | 15 մայիսի, 2003 թվական | 20,0 միլիոն հանդիսատես (6րդ տեղ)[16] | 17 հունիսի, 2008 թվական | 29 հոկտեմբերի, 2007 թվական | 31 հոկտեմբերի, 2007 թվական | |
10 | 22 | 2003 թվականի սեպտեմբերի 25 | 13 մայիսի, 2004 թվական | 19,5 միլիոն հանդիսատես (8րդ տեղ) | 3 մարտի, 2009 թվական | 28 հունվարի, 2008 թվական | 7 մայիսի, 2008 թվական | |
11 | 22 | 2004 թվականի սեպտեմբերի 23 | 19 մայիսի, 2005 թվական | 15,5 միլիոն հանդիսատես (16րդ տեղ) | 14 հուլիսի 2009 | 21 ապրիլ, 2008 թվական | 7 մայիսի, 2008 թվական | |
12 | 22 | 2005 թվականի սեպտեմբերի 24 | 18 մայիսի, 2006 թվական | 12,3 միլիոն հանդիսատես (30րդ տեղ) | 12 հունվարի, 2010 թվական | 15 սեպտեմբեր, 2008 թվական | 1 հոկտեմբերի, 2008 թվական | |
13 | 23 | 2006 սեպտեմբերի 21 | 17 մայիսի, 2007 թվական | 11,5 միլիոն հանդիսատես (40րդ տեղ)[17] | 6 հուլիսի, 2010 թվական | 3 նոյեմբեր, 2008 թվական | 29 ապրիլի, 2009 թվական | |
14 | 19 | 2007 թվականի սեպտեմբերի 27 | 15 մայիսի, 2008 թվական | 9,16 միլիոն հանդիսատես (54րդ տեղ)[18] | 11 հունվարի, 2011 թվական | 18 մայիսի, 2009 թվական | 28 ապրիլի, 2010 թվական | |
15 | 22 или 23[19] | 2008 սեպտեմբերի 25 | 2 ապրիլ, 2009 թվական | 10,3 միլիոն հանդիսատես (37րդ տեղ)[20] | 12 հուլիսի, 2011 թվական | 21 սեպտեմբերի, 2009 թվական | 12 հոկտեմբերի, 2010 թվական |
Seamless Wikipedia browsing. On steroids.