Նիլ ՄակԴոնաֆ

ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia

Նիլ ՄակԴոնաֆ

Նիլ ՄակԴոնաֆ (անգլ.՝ Neal McDonough, փետրվարի 13, 1966(1966-02-13)[1], Dorchester, Բոստոն, ԱՄՆ) — ամերիկացի դերասան։

Արագ փաստեր Նիլ ՄակԴոնաֆանգլ.՝ Neal McDonough, Ծնվել է ...
Thumb
Նիլ ՄակԴոնաֆ
անգլ.՝ Neal McDonough
Thumb
Ծնվել էփետրվարի 13, 1966(1966-02-13)[1] (58 տարեկան)
ԾննդավայրDorchester, Բոստոն, ԱՄՆ
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան և Barnstable High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, բնավորության դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող
Փակել

Կենսագրություն

Նիլ ՄակԴոնաֆը ծնվել է Դորչեստեր քաղաքում, իռլանդական արտագաղթածներ Քեթրինի և Ֆրենկի ընտանիքում։ Սովորել է Բարնստեյբլ քաղաքի դպրոցում։ Այնտեղ նա սկսել է խաղալ բեմում և առաջին իսկ անգամից արժանացել է բուռն ծափահարություների։ Ոգևորված նման հաջողությամբ Նիլ ՄակԴոնաֆը Սիրաքյուսի համալսարանը ավարտելուց անմիջապես հետո (1988 թվական) ուղևորվեց Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստի ակադեմիա՝ դերասանական արվեստ սովորելու համար։ Ուսումը ավարտելուց հետո նա արդեն աշխատում էր պրոֆեսիոնալ թատրոնի հետ։ 1991 թվականին նույնիսկ ստացել է Dramalogue Award մրցանակը՝ «Away Alone» ֊ ում կատարած լավագույն դերասանական դերի համար։

Նիլի համար առաջին ամենակարևոր դերերը համարվում են «Հրեշտակները դաշտի եզրին» (1994) և «Աստղային ճանապարհ։ Առաջին շփում» (1996) ֆիլմերի դերերը։ Դրանից առաջ նա հիմնականում նկարահանվում էր հեռուստատեսության մեջ, սակայն այնտեղ էլ ուներ հաջողված աշխատանքներ օրինակ՝ «Քվանտային թռիչք» և «Ռազմա-իրավաբանական ծառայություն» սերիալը։ 2000- ական թվականներին ՄակԴոնաֆի կարիերան սկսեց բարձրանալ վեր։ Նրա հաշվի վրա սկսեցին ավելանալ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Հատուկ կարծիք», «Մեր հայրերի դրոշները», «88 րոպե», «Դավաճանը», «Փողոցների մարտիկ»։ Ամենահաջողված ֆիլմերից մեկը եղել է սուպերհերոս Կապիտան Ամերիկայի մասին կոմիքսի էկրանավորումը «Առաջին վրիժառուն» ֆիլմում, որտեղ Նիլը խաղում է Դում-Դում Դուգանայի դերը։

Նիլ ՄակԴոնաֆը և իր կին Ռուվե Ռոբերտսոնը ունեն 5 երեխա՝ տղաներ՝ Մորգան Պատրիկ (ծնվել է 2005 թվականին) և Ջեյմս Հեմիլթոն (ծնվել է 2014 թվականին), աղջիկներ՝ Քեթրին Մեգգի (ծնվել է 2007 թվականին), Լոնդոն Ջեյն (ծնվել է 2010 թվականին) և Կլովեր Էլիզաբեթ (ծնվել է 2011 թվականին)[2][3][4]։

Ֆիլմագրություն

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Անվանումը հայերեն ...
ՏարիԱնվանումը հայերենԱնվանումը անգլերենԴեր
1996Աստղային ճանապարհ։ Առաջին շփումStar Trek: First Contactլեյտենանտ Հոուկ
2002Հատուկ կարծիքMinority ReportՖլետչեր
2003Ժամանակի թակարդումTimelineՖրենկ Գորդոն
2006ՓրկարարThe GuardianՋեկ Սքիներ
2006Մեր հայրերի դրոշներըFlags of Our Fathersկապիտան Սեվերաս
200788 րոպե88 MinutesՋոն Ֆորսթեր
2008ԴավաճանըTraitorՄաքս Արչեր
2011Օրենքը եւ կարգը. Հանցավոր մտադրությունLaw & Order: Criminal Intentմոնսինյոր Մակտիլ
2012ԱրդարադատությունПравосудиеՌոբերտ Կուորլզ
2014Առաջին վրիժառունCaptain America: The First AvengerԴում֊Դում Դուգանա[5]
2015ՆետArrowԴեմիեն Դարկ
2015ՖլեշThe FlashԴեմիեն Դարկ
2016Վաղվա լեգենդներըLegends of TomorrowԴեմիեն Դարկ
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.