![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6e/Dissection_of_uterus_at_term_eclampsia.jpg/640px-Dissection_of_uterus_at_term_eclampsia.jpg&w=640&q=50)
Էկլամպսիա
From Wikipedia, the free encyclopedia
Էկլամպսիա, ցնցումների սկիզբը պրեէկլամպսիայով կնոջ մոտ[1]։ Վերջինս հղիության ախտաբանություն է, որի ընթացքում առկա է բարձր զարկերակային ճնշում և/կամ մեծ քանակով սպիտակուց մեզի մեջ, կամ առկա է այլ օրգանի դիսֆունկցիա[2][3]։ Սկիզբը կարող է լինել ծննդաբերությունից առաջ, ընթացքում կամ հետո[1]։ Ավելի հաճախ սկսվում է հղիության երկրորդ կեսում[1]։ Ցնցումները տոնիկ-կլոնիկ տեսակի են և տևում են մոտ մեկ րոպե[1]։ Ցնցումներին հետևում է կա՚մ շփոթությունը, կա՚մ կոման[1]։ Բարդություններն են ասպիրացիոն թոքաբորբը, ներուղեղային արյունազեղումը, երիկամային անբավարարությունը և սրտի կանգը[1]։ Պրեէկլամպսիան և էկլամպսիան մաս են կազմում մի շարք վիճակներ միավորող խմբի, որը հայտնի է հղիության ընթացքում հիպերտենզիվ խանգարումներ անվամբ[1]։Կանխարգելման նպատակով արձր ռիսկի տակ գտնվողներին տ րվում է ասպիրին, կալցիումի հավելումներ կալցիում քիչ օգտագործող հղիներին և հղիությունից առաջ առկա հիպերտենզիայի բուժում դեղամիջոցներով[4][5]։ Վարժությունները հղիության ընթացքում նույնպես կարող են լինել օգտակար[1]։ Մագնեզիումի սուլֆատի ներերակային կամ միջմկանային ներարկումը բարելավում է արդյունքները էկլպամպսիայով հիվանդների մոտ և ընդհանուր առմամբ անվտանգ է[6][7]։ Հանդիպում է և՚ զարգացող և՚զարգացած երկրներում[6]։ Շնչառությունը դժվարացած է և աջակցության կարիք ունի[1]։ Այլ բուժումներ ներառում են հիդրալազին՝ զարկերակային ճնշման դեմ և շտապ ծննդալուծում կա՚մ հեշտոցային, կա՚մ կեսարյան ճանապարհով[1]։
Էկլամպսիա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | մանկաբարձություն |
ՀՄԴ-9 | 642.6 |
ՀՄԴ-10 | O15 |
![]() |
Պրեէկլամպսիան հանդիպում է ծննդկանների 5%-ի, իսկ էկլապմսիան՝ 1,4%-ի մոտ[8]։ Զարգացած երկրներում գրանցվել է 1։2000 հանդիպման հաճախականություն, պայմանավորված լավ բժշկական խնամքով[1]։ Հիպերտենզիոն խանգարումները հղիության ընթացքում ամենահաճախ հանդիպող մահվան պատճառներից մեկն են[9]։ 2015-ին հաշվարկվել է 46900 մահ։ «Էկլամպսիա » տերմինը հունարեն «կայծակ» բառից է[10]։ Հիվանդության առաջին հայտնի նկարագրությունը տրվել է Հիպոկրատի կողմից մ․թ․ա․ առաջ 5-րդ դարում[10]։