From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Նիիտ (էստ․՝ Ellen Niit, ծնունդով` Էլլեն Պեետերովնա[5] Հիոբ, հուլիսի 13, 1928[1][2], Տալլին, Էստոնիա[3] - մայիսի 30, 2016[2], Տալլին, Էստոնիա), էստոնացի մանկագիր, բանաստեղծ և թարգմանիչ։ Էստոնիայի ԽՍՀ վաստակավոր գրող (1977 թ.):
Էլեն Նիիտ էստ․՝ Ellen Niit | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1928[1][2] |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա[3] |
Վախճանվել է | մայիսի 30, 2016[2] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Ռահումյաեի գերեզմանոց |
Մասնագիտություն | թարգմանչուհի, գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q43749609? |
Պարգևներ | |
Ամուսին | Հելդուր Նիիտ[4] և Յաան Կրոս[4] |
Զավակներ | Toomas Niit?, Eerik-Niiles Kross?, Märten Kross? և Maarja Undusk? |
Ellen Niit Վիքիպահեստում |
Էլեն Նիիտը գրել է ավելի քան քառասուն արձակ և բանաստեղծական գրքեր երեխաների համար։ Նա նաև գրել է մի շարք արձակ և բանաստեղծական ժողովածուներ մեծահասակների համար։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տասնութ լեզուներով[6]
Էլեն Նիիտը ծնվել է աշխատավորի ընտանիքում։ 1938-1943 թվականներին հաճախել է Տապայի դպրոց, ապա՝ Տալլինի 4-րդ հանրակրթական դպրոց։
Այնուհետև 1952 թվականին ավարտել է Տարտուի համալսարանի էստոներեն լեզվի և գրականության ֆակուլտետը (1952), սովորել է Էստոնիայի մանկական գրականության ամբիոնի ասպիրանտուրայում (1952-1956), որի ընթացքում Նիիտը զբաղվել է էստոնական մանկական գրականության ուսումնասիրությամբ։
1956 - 1961 թվականներին եղել է Էստոնիայի ԽՍՀ գրողների միության պոեզիայի խորհրդատու, 1961 - 1963 թվականներին՝ Էստոնիայի ETV հեռուստատեսության խմբագիր։
Էլեն Նիիթն ազատ գրող էր 1963 թվականից։ Նա նաև թարգմանել է ստեղծագործություններ հունգարերենից (Պետեֆի), ռուսերենից (Եսենին, Չուկովսկի) և այլ լեզուներից[7]։
Էստոնիայի ԽՍՀ Յուհան Սմուուլի գրական մրցանակի (1971, 1978) և Էստոնիայի ազգային մշակույթի մրցանակի դափնեկիր (2009)։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1985), ատենախոսության թեման է «Էստոնական ափերի բարբառների վանկաչափական (просодические) բնութագրերը և բալթյան վանկաչափական արեալի կառուցվածքը»[5]։
Թարգմանել է Շանդոր Պետեֆիի ավելի քան 120 բանաստեղծություն[8]։ 2009 թվականին Էլեն Նիիտի կիսանդրին բացվել է Կիշկորոշում՝ Շանդոր Պետեֆիի ծննդավայրում[9]։
Իր առաջին ամուսնությամբ (1949-1958) եղել է էստոնացի բանահավաք և գրականագետ Հելդուր Նիիտի (1928-2010) կինը, նրանք ունեցել են որդի՝ Թոմաս Նիիտ (1953-2020)։ 1958 թվականից ամուսնացել է գրող Յաան Կրոսի (1920-2007) հետ։ Այս ամուսնության մեջ ծնվել են դուստրը՝ նկարիչ և գրող Մաարյա Ունդուսկը (ծնված 1959 թ.) և երկու որդի` դիվանագետ Էերիկ-Նիլես Կրոսը (ծնված 1967 թ.) և երաժիշտ, գրող, նկարիչ և պրոդյուսեր Մյարտեն Կրոսը (ծնված 1970 թ.):
Էլեն Նիիտը հիմնականում ապրել է Տալլինում։ Նա թաղվել է Ռահումյաե գերեզմանատանը ամուսնու՝ Յաան Կրոսի կողքին։
Բնակվել է Տարտուում, Կաստանի փողոց 86 տանը[10], Տալլինում, Հարյու փողոց 1 տանը[11]։
Տարբեր ժողովածուներում և ամսագրերում հրատարակվելուց բացի, Էլեն Նիիտի ստեղծագործությունները ներառում են յոթ հատոր բանաստեղծություն, երեք հատոր բանաստեղծությունների ընտրանի, ինը հատոր չափածո և վեց մանկական գրքեր՝ գրված արձակով։ Ամենամեծ ժողովրդականություն է ձեռք բերել Էլեն Նիիտի գրած առաջին մանկական արձակ «Պիլլե-Ռինի պատմությունները» (Pille-Riini lood) գիրքը[12], որը լուս է տեսել 1963 թվականին, նաև նյութ է ծառայել Vennaskond պանկ խմբի Պիլլե-Ռին երգի համար[13]։
Բանաստեցծությունների ընտրանի
Ոտանավորներ
Արձակ:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.