Զմռսում, դիակների կամ առանձին օրգանների նեխման կանխման մեթոդ։ Օգտագործվում է մարդկանց դիակները մահից հետո պահելու համար, վարակազերծում է դիակները՝ երկարատև պահպանման համար՝ որպես անատոմիական ցուցանմուշներ։
Զմռսումը օգտագործել են հնագույն ժամանականերից։ Զմռսման էությունն այն է, որ դիակի հյուսվածքներին նյութեր են լցնում, որոնք սպանում են միկրոբներին և խոչընդոտում են հյուսվածքների ոչնչացմանը։ ՀԻն Եգիպտոսում զմռսման համար օգտագործել են բուրումնավետ նյութեր՝ բալզամներ (որտեղից էլ առաջացել է անվանումը)։ Եգիպտոսում զմռսելուց առաջ մարդու ուղեղը հանում էին քթից, քանի որ համարում էին, որ այն իրենից արժեք չէր ներկայացնում (այդ ժամանակ ուղեղի ֆունկցիայի մասին տեղեկություն չկար. դրա համար էլ ուղղակի դեն էին նետում), իսկ մյուս օրգանները պահպանվում էին դիակից առանձին։
Ներկայումս զմռսման համար հիմք է հանդիսանում ֆորմալինը։ ՈւկրաինայումՎիննիցայի մոտ 1881 թվականից պահպանվում է առաջին հայրենական զմռսող Դ․ Ի․ Վիդոդցևի կողմից զմռսված նշանավոր վիրաբույժ և անատոմիստ Ն․ Ի․ Պիրոգովի մարմինը։
Զմռսման դասական մեթոդ են համարվում Մելնիկով-Ռավեդենկովի, Վորոբյով-Զբարսկի, Բրոշի և Աբրիկոսովի մեթոդները։
Ժամանակակից ռուսալեզու գրականության տեսության մեջ զմռսման պրակտիկային շատ քիչ ուշադրություն են դարձրել։ Կարելի է առանձնացնել միայն մեկը, որը դարձել է մատենագրական։ Բացառություն է հրատարակված «Զմռսումը և դիակների վերականգնումը», որը գրվել է դատական բժիշկների կողմից։
Նոր ժամանակներում, կախված տեխնոլոգիաների զարգացումից,զմռսումը հասավ նոր մակարդակի։
Ցուցանմուշ
Նոր ժամանակներում ավանդույթ կար զմռսած մարմինները հասարակությանը ցուցադրելու՝ որպես թանգարաններում հետաքրքրություն ներկայացնող։ Ավելի վաղ այսպես վերաբերվում էին մյան «հավերժներին»՝ տարբեր սրբերի մասունքներին։
Նշված տարին՝ մահվան տարին է, աչք խորհրդանշումով() նշված են պիտակավորված դամբարանները, կաղապարված մարմիններով, որոնք մինչև հիմա բաց են այցելուների համար։
1703 թվական՝ արքայազն Կարլ Եվգենի Կրուա։ Մահացել է Ռեֆելում՝ չվճարած պարտքերի պատճառով, որի պատճառով երկար ժամանակ չի թաղվել։ Շատ զարմանալի է, որ նրա մարմինը վատ չէր պահպանվել 160 տարիների ընթացքում, գտնվում էր ապակե կափարիչի տակ Սուրբ Նիկոլայ եկեղեցում և տուրիստների հետաքրքրության առարկան էր եղել[1]։ Կրեդիտորները հետաքրքասերներից վճար էին վերցնում, ինչը գնում էր նրա պարտքերի մարման համար։ Մարմինը թաղվել է 1863 թվականին։
1758 թվական՝ Ժաննա Բեզուիկ («Մանչեստրյան մումիա»)։ Մահացել է 1868 թվականին։
1832 թվական, նշանավոր գիտնական և փիլիսոփա Ջերեմի Բենթամ։ Նրա կտակի համաձայն՝ մահից հետո իր մարմինը օգտագործվել է անատոմիայի դասին։ Դրանից հետո նրանից սարքել են «մանեկեն»՝ կազմված մի կմախքից և զմռսված գիտնականի գլխից։ Պատրաստման ընթացքում գլուխը վնասվել է և փոխարինվել է մոմի պատճենով։ Բենթամի կմախքն ու գլուխը պահվել են Լոնդոնի համալսարանական քոլեջում։
1860 թվական, Խուլիա Պաստրանա մորուքով կինը։ Սպիրտի մեջ է դրվել, կրել է բազմաթիվ անհաջողություններ։ Պահվել է Նորվեգիայի համալսարանում, այցելությունները սահմանափակ են եղել։ Թաղվել է 2013 թվականին։
1906 թվական՝ Խեյզել Ֆերրիս(en)։ Ցուցադրվել է բնական պատմության թանգարանում, թաղվել է XX դարում։
1911 թվական՝ Էլմեր Մակկյորդի։ Ցուցադրվել է զվարճանքի այգում, թաղվել 1977 թվականին։
1917 թվական՝ Մատա Հարի։ Մահապատժի ենթարկված լրտեսի գլուխը պահվել է Անատոմիայի թանգարանումՓարիզում։ Բայց 2000 թվականին արխիվային գործիչները հայտնաբերեցին, որ գլուխը անհետացել է։ Կորուստը հնարավոր էր նաև, որ եղած լիներ 1954 թվականին, երբ թանգարանը տեղափոխվել էր[3]։
1920 թվական, Ռոզալյա Լոմբարդո՝ իտալացի աղջիկ, զմռսվել է հոր խնդրանքով։ Ռոզալյա Լամբարդոյի մարմինը պահպանվել է ապակե դագաղում՝ տեղադրված մի մարմարե պատվանդանի վրա՝ եկեղեցում՝ Կապուչիների կատակոմբայում,տուրիստական երթուղու վերջնական կետում։
Քաղաքական գործիչներ
Հատկապես ավանդույթ է եղել մահացածի մարմինները ցուցադրության դնել երկար ժամանակ (ոչ միայն փոխադրման և բաժանման ընթացակարգի համար), որը տարածում է գտել XX դարում, հատկապես տոտալիտար երկրների քաղաքական գործիչների շրջանում։ Նրանց մարմինները հիմնականում դրվում էին դամաբարաններում։
1925 թվական՝ Գրիգորի Կոտովսկի։ Մարմինը և դամբարանը 1941 թվականի ենթարկվել են անարգանքի, մարմինը տուժել է, բայց այցելություններ թույլատրվում է, և պատուհանից նրան կարելի է տեսնել դագաղի մեջ[4] (տես՝ Կոտովսկու դամբարանը)։
1938 թվական՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք։ Մարմինը գտնվում է Անըթքաբիր դամբարանում։ Մուտքի իրավունք ունեն միայն գլխավոր հրամանատարը և բժիշկը, ովքեր պատասխանատու են մամնի վիճակի համար։
1949 թվական՝ Գեորգի Դիմիտրով (Բուլղարիայի առաջնորդ)։ Մուտքը բաց է եղել մինչև 1990 թվականը՝ Բուլղարիայում կոմունիստական կարգերի տապալումը, ապա 1999 թվականի օգոստոսին փլուզվել է։ Վերաթաղվել է (տես՝ Գեորգի Դիմիտրովի դամբարանում)։
1952 թվական՝ Խոռոլգեիյն Չոյբալսան։ Մարմինը զմռսվել է Մոսկվայում և տեղափոխվել է Ուլան-Բատոր։ Չոյբալսանի դամբարանը կառուցվել է դեռ իր կենդանության օրոք։ Սակայն Յումժագիյն Ցեդենբալը հրամայել է նախկին առաջնորդի մարմինը չցուցադրել, այլ մեկուսացնել նրան դամբարանում, որը ծառայում էր որպես մոնղոլական հեղափոխության առաջնորդ Սուխե-Բատորի գերեզմանատուն (տես՝ Սուխե-Բատորի դամբարան)։
1953 թվական՝ Իոսիֆ Ստալին։ Մուտքը բաց է եղել մինչև 1961 թվականը, թաղված է Կրեմլի պատի մոտ (տես՝ Ստալինի մահը)։
1953 թվական՝ Կլեմենտ Գոտվալդ (Չեխոսլովակիայի առաջնորդ, մահացել է հիվանդությունից Ստալինի թաղման ժամանակ)։ Զմռսումը վատ է իրականացվել, և 1960-ական թվականների սկզբին մարմինը սկսել է քայքայվել։ Բացի այդ, սկսվեց անձի պաշտամունքի քննադատությունը.1962 թվականին դամբարանը փակվել է, իսկ Գոտվալդի մարմինը քայքայվել է (տես՝ Վիտկովի ազգային հուշարձանը)։
1963 թվական՝ Յոհան XXIII պապ։ Զմռսվել է և թաղվել։ Օրհնվելուց հետո հողին է հանձնվել և հանվել է 2001 թվականին և բյուրեղապակե դագաղի մեջ դրվել է ՀռոմիՍուրբ Պետրոսի բազիլիկ տաճարում։
1969 թվական՝ Հո Շի Մին։ Այցելուների համար մուտքը բացվել է 1975 թվականից (մինչ այդ մարմինը թաքցրել են ամերիկացիներից), (տես՝ Հո Շի Մինի դամբարանը)։
1976 թվական՝ Մաո Ցզե Դուն։ Բաց է այցելուների համար, (տես՝ Մաո Ցզե Դունի դամբարանը)։
1979 թվական՝ Ագոստինյո Նետո (Անգոլայի առաջնորդ)։ Դամբարանում մարմինը բացվում էր միայն տարին մեկ անգամ՝ երկրպագության համար (17 սեպտեմբերի, Նետոյի ծննդյան օրը)։ Մարմինը թաղվել է 1992 թվականին՝ մահացածի ընտանիքի անդամների խնդրանքով։
1985 թվական՝ Լինդոն Ֆորբս Բյորնխեմ, Գայանայի առաջնորդ։ Զմռսվել է խորհրդային գիտնականների կողմից՝ պատրաստված դամբարանում տեղադրելու համար, սակայն ԱՄՆ–ի Պետական դեպարտամենտի ճնշման տակ (սպառնացել է դադարեցնել տնտեսական օգնությունը, եթե մարմնի մուտքը բաց լինի այցելուների համար) այն փակվել է հերմետիկ պարկուճում։
Ռուսալեզու գրականությունում հաճախ է հանդիպում այն համոզմունքը[5], որ Էնվեր Խոջայաի զմռսվել է տեղադրվել դամբարանում։ Իրականում[6], ալբանական առաջնորդը թաղվել է Տիրանիայում ընկած հերոսների գերեզմանում։ 1992 թվականի մայիսին Էնվեր Խոջայի մարմինը գաղտնի հանվել է Ալբանիայի նոր կառավարության կողմից և թաղվել Տիրանիայի ծայրամասում գտնվող հանրային գերեզմանատանը։ Դրա հետ մեկտեղ շիրմաքարը հանվել է և օգտագործվել դաշնակից ուժերի բրիտանական զինվորի հուշարձանը ստեղծելու համար։ Այն շենքը, որը սխալմամբ կոչվում է «դամբարան», կառուցվել է որպես Էնվեր Խոջայի թանգարան, որը բացվել է 1988 թվականի հոկտեմբերի 14–ին (Է․ Խոջայի 80-ամյակի կապակցությամբ)։ Ներկայումս թանգարանի ցուցադրությունը ապամոնտաժվել է, շենքի արտաքին տեսքը փոխվել է, ներսում կա մշակութային և ցուցահանդեսային կենտրոն։
Վենեսուելայում նախատեսված էր զմռսել 2013 թվականի մարտի 5–ին մահացած Ուգո Չավեսի մարմինը, սակայն հետագայում այդ ծրագրից հրաժարվեցին, քանի որ մինչև զմռսումը ժամանակ էր անցել(տես՝ Հեղափոխության թանգարան)[7]։
Лопухин Ю. М. Болезнь, смерть и бальзамирование В. И. Ленина: Правда и мифы.— М.: Республика, 1997.— С.89-128.— 240с.— 5000 экз.— ISBN 5-250-02615-X (в пер., суперобл.)
Кузнецов Л. Е., Хохлов В. В., Фадеев С. П., Шигеев В. Б. Бальзамирование и реставрация трупов: Руководство.— Смоленск, М.: Издательство Смоленской государственной медицинской академии, издательство Российского государственного медицинского университета, Бюро судебно-медицинской экспертизы комитета здравоохранения Москвы, Московский институт медико-социальной реабилитологии, 1999.— 496с.— ISBN 5-88777-002-3