Երևանի մետրոպոլիտեն
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի Մետրոպոլիտեն (պաշտոնապես՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն), Հայաստանի մայրաքաղաք Երևանի տրանսպորտային համակարգի մաս։ Կառուցումն սկսվել է 1972 թվականին, գործարկվել է 1981 թվականին և ընդլայնվել մինչև 1996 թվականին։ Գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո։ Աշխատողների թիվը 2005 թվականի տվյալներով կազմել է 1129 մարդ։ Աշխատանքային ժամերը՝ ամեն օր 07:00 - 00:00։
Երևանի մետրոպոլիտեն Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն | |
---|---|
Տեսակ | մետրոպոլիտեն |
Երկիր | Հայաստան |
Քաղաք | Երևան |
Բացման տարեթիվ | մարտի 7, 1981[1] |
Գծերի երկարություն | 12,1 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1524 mm track gauge? |
Կայարանների քանակ | 10 |
Գծերի քանակ | 1 |
Գծեր | Line 1 (Yerevan Metro)?, Second line (Yerevan metro)?, Բարեկամություն, Q109733045? և Շենգավիթ |
Ուղևորահոսքը մեկ օրում | 81000 |
Ուղևորահոսքը մեկ տարում | 29.6 մլն |
Անվանված է | Կարեն Դեմիրճյան |
yermetro.am(հայ.) | |
Yerevan Metro Վիքիպահեստում |
Խորհրդային Միությունում մետրոպոլիտեն ունենալու հնարավորությունը խիստ սահմանափակ էր, և շուրջ 16 խոշոր քաղաքներ մերժում էին ստացել մետրոյի շինարարություն սկսելու հարցում։
Միջազգային պրակտիկայում ընդունված էր մետրո կառուցել 1 միլիոն և ավելի բնակչություն ունեցող քաղաքներում։ Այդ չափանիշով Երևանում ընդհանրապես մետրո չէր կառուցվի։ Այստեղ անհրաժեշտ էին բոլորովին այլ մոտեցումներ, հիմնավորումներ, փաստարկներ։ Եվ այդ փաստարկները գտնվեցին․ մայրաքաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը տրանսպորտով, խցանումները, քաղաքի ընդլայնման հեռանկարները, բարդ ռելիեֆը՝ խոր իջվածքներով, բնական խոչընդոտների առկայությունը, բնակլիմայական պայմանները և այլն։ Կարեն Դեմիրճյանի հանձնարարությամբ «Հայպետտրանս» նախագծային ինստիտուտը տնօրեն Վլադիմիր Դանդուրովի գլխավորությամբ՝ (նա Միությունում մեծ ճանաչում ունեցող լավագույն մասնագետներից էր) պատրաստեց «ստորգետնյա արագընթաց» տրամվայի փոխարեն մետրոպոլիտեն կառուցելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը։ Կարեն Դեմիրճյանին հաջողվեց Մոսկվայում ստորգետնյա տրամվայի որոշումը վերափոխել մետրոյի շինարարության որոշման։ Նա կոտրում է միջազգային պրակտիկայում ընդունված կարծրատիպը, ապացուցելով, որ Երևանում ստորգետնյա տրանսպորտի կարիքն ավելի շատ է և կառուցումը անհրաժեշտ, քան 1 միլիոն և ավելի ազգաբնակչություն ունեցող քաղաքներում։ Այդպիսի դժվարությամբ ձեռք բերվեց Մոսկվայի համաձայնությունը, և 1977 թվականի հոկտեմբերի 6-ին հրապարակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն կառավարության որոշումը Երևանի մետրոպոլիտենի շինարարության մասին[2]։
Ստորգետնյա տրանսպորտի շինարարությունը սկսվել էր դեռևս Անտոն Քոչինյանի օրոք՝ որպես ստորգետնյա տրամվայ, նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ՝ տեղական բյուջեյով։ Կառուցվել էր թունել «Բարեկամություն» և «Մարշալ Բաղրամյան» կայարանների միջև։ Սակայն ֆինանսների բացակայության պատճառով շինարարությունը դադարել էր[3]։
1978 թ. հունվարից սկսվեց Երևանի մետրոյի շինարարությունը, այն իրականացնում էր «Հայթունելշին» վարչությունը Լիոնիդ Հարութունյանի գլխավորությամբ։ Մետրոյի շինարարությունը մի ամբողջ հերոսական էպոպեա էր, աննախադեպ սխրագործություն։ Հեշտ չէր ճեղքել Երևանի ընդերքը առատորեն հոսող ստորգետնյա ջրերի առկայության պայմաններում։ Այն համամիութենական և ինտերնացիոնալ կառույց էր համարվում։ 1977 թվականին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց խորհրդային այլ քաղաքներից (Մոսկվա, Լենինգրադ, Մինսկ, Թբիլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների։ Երևան գործուղվեցին Միության 7 քաղաքների լավագույն մասնագետները, մետրոշինարարները[3]։
Լենինգրադի մետրոշինարար, սոցիալիստական աշխատանքի հերոս Միխայիլ Տիխանովիչն այս ոլորտում ռեկորդ էր սահմանել՝ մեկ ամսում 1000 մետր հորատանցում կատարելով։ Նա շատ զարմացավ Երևանում իր ցույց տված արդյունքի վրա, մեկ ամսում հորատանցում էր ընդամենը 30 մետր։
Երևանի մետրոյի շինարարությունը հազիվ թե հաջողվեր իրականացնել, եթե հանրապետության ղեկավարությունը այդքան նվիրվածությամբ ձեռնամուխ չլիներ այդ հզոր կառույցի իրականացման գործում։
Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը, Լ. Ներսիսյանը միշտ այցելում էին շինարարություն։ Ղեկավար անհատի հեղինակությունը որոշիչ դեր էր կատարում։ Կարեն Դեմիրճյանի պահանջկոտությունը և կազմակերպչական բարձր ունակությունները, բանիմացությունը, առաջարկություններն ու հիմնավորումները ընդունելի էին բոլորի կողմից։ Մետրոյի շինարարությունը լարված գործ էր, բայց հետաքրքիր։ Ես այդ շինարարությունում գործնականում լինում էի ամեն օր, պատահում էր` նաև գիշերը»,- իր հարցազրույցում ասել է Կարեն Դեմիրճյանը։
Մետրոպոլիտենը բացվեց 1981 թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացքում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ։ Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.։ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը կոչվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով[4]։
Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշարժը դարձավ մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը՝ դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները, քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էին ավերված շրջանների վերականգնմանը[4]։
1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում հասարակական տրանսպորտի միակ տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։
Հատվածը | Բացման ամսաթիվը |
---|---|
Բարեկամություն - Սասունցի Դավիթ | 1981 թ. Մարտի 7 |
Հանրապետության Հրապարակ | 1981 թ. Դեկտեմբերի 26 |
Սասունցի Դավիթ - Գործարանային | 1983 թ. Հուլիսի 11 |
Գործարանային - Շենգավիթ | 1985 թ. Դեկտեմբերի 26 |
Շենգավիթ - Գարեգին Նժդեհի Հրապարակ | 1987 թ. Հունվարի 1 |
Զորավար Անդրանիկ | 1989 թ. Դեկտեմբերի 2 |
Շենգավիթ - Չարբախ | 1996 թ. Դեկտեմբերի 26 |
1992-ին՝ Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերանվանվանվել են Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մի քանիսը։
Կայարանը | Նախկին անունը | Տարիներ |
---|---|---|
Մարշալ Բաղրամյան | Սարալանջի | 1981-1982 |
Հանրապետության Հրապարակ | Լենինի Հրապարակ | 1981-1992 |
Գարեգին Նժդեհի Հրապարակ | Սպանդարյան Հրապարակ | 1987-1992 |
Զորավար Անդրանիկ | Հոկտեմբերյան | 1989-1992 |
Վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը[5], որից 4 երեքվագոնանոց գնացքներ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում օգտագործվում է 1 երկվագոնանոց գնացք։ Տվյալեր՝ Դռների քանակ՝ 4x2, գնացքի երկարությունը՝ 19 206 մմ, լայնությունը՝ 2670 մմ, բարձրությունը՝ 3650 մմ, Մինչև 90 կմ / ժամ արագություն, գործարկման արագացում՝ 1.2 մ / վրկ, արգելակման արագացում՝ 1.1 մ / վրկ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում օգտագործվում է 1 երկվագոնանոց և 1 երեքվագոնանոց գնացքներ։ Տվյալներ՝ Դռների քանակ՝ 4x2, երկարություն՝ 19 206 մմ, լայնություն՝ 2670 մմ, բարձրությունը՝ 3650 մմ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում օգտագործվում է 10 երկվագոնանոց և 1 երեքվագոնանոց գնացքներ և 1 ռեզերվ վագոն։
Երեւանի մետրոպոլիտեն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Լուսանկար | Կայարանի անունը | Մուտքը/ելքը | Խորությունը | Շահագործման հանձնելու ամսաթիվը |
---|---|---|---|---|
Բարեկամություն | Բարեկամության հրապարակ | 1981 թ. Մարտի 7 | ||
Մարշալ Բաղրամյան[6] | Մարշալ Բաղրամյան պողոտա, Սիրահարների այգի | 1981 թ. Մարտի 7 | ||
Երիտասարդական | Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկ | 1981 թ. Մարտի 7 | ||
Հանրապետության հրապարակ[7] | Կառավարության 3-րդ մասնաշենք | 1981 թ. Դեկտեմբերի 26 | ||
Զորավար Անդրանիկ[8] | Տիգրան Մեծի պողոտա, Խորենացու և Ագաթանգեղոսի փողոցներ | 1989 թ. Դեկտեմբերի 2 | ||
Սասունցի Դավիթ | Երկաթուղային կայարան | Վերգետնյա | 1981 թ. Մարտի 7 | |
Գործարանային | 1-ին մաս | Վերգետնյա | 1983 թ. Հուլիսի 11 | |
Շենգավիթ | Շենգավիթ | 1985 թ. Դեկտեմբերի 26 | ||
Գարեգին Նժդեհի հրապարակ[9] | Գարեգին Նժդեհի հրապարակ | 1987 թ. Հունվարի 1 | ||
Չարբախ | Չարբախ | Վերգետնյա | 1996 թ. Դեկտեմբերի 26 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.