From Wikipedia, the free encyclopedia
Երջնակ կամ էրեյնակ[1], (լատին․՝ Eryngium), նեխուրազգիների (հովանոցավորներ(Umbelliferae)) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Երջնակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
Ցեղ | Երջնակ (Eryngium) L., 1753 |
Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, չոր, քարքարոտ լանջերին, անտառեզրերին։
Տերևներն ամբողջական են կամ մասնատված, կաշեկերպ, նշտարաձև, կլոր, հազվադեպ՝ գծաձև, սուր ատամնաեզր։ Ծաղկաբույլը կապտաերկնագույն գլխիկ է՝ շրջապատված երկար, փշոտ թերթերից կազմված ծածկոցով։ Ծաղիկները երկսեռ են, մանր։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը հակաձվաձև է՝ պատված սպիտակ թեփուկներով։ Պարունակում է ածխաջրեր, սապոնիններ, օրգանական թթուներ, եթերայուղեր, կումարիններ և այլն։ Օգտագործում են որպես միզամուղ միջոց, նաև մաշկի, շնչառական օրգանների և այլ հիվանդությունների ժամանակ։ Ուտելի է։ Երջնակ Վանատուրին (E. wanaturii) հանդիպում է Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի քարքարոտ լանջերին, թփային մացառուտներում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հայտնի է մոտ 230, Հայաստանում՝ 5 տեսակ՝ երջնակ Բիլարդերի (E.billardieri), երջնակ հսկայական (E.giganteum), երջնակ դաշտային (E. campestre) և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.