From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական միության տնտեսությունը Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրների համատեղ տնտեսությունն է։ Այն աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսությունն է ինչպես անվանական (Միացյալ Նահանգներից հետո), այնպես էլ ըստ գնողունակության հավասարության (Չինաստանից հետո)։ 2018 թվականին Եվրամիության ՀՆԱ-ն գնահատվել է 18,8 տրիլիոն դոլար (անվանական)[22], որը կազմում է համաշխարհային տնտեսության մոտավորապես 22%-ը (անվանական գլոբալ ՀՆԱ)[23]։
Արժույթ | Եվրո (EUR, €) և 10 այլ |
---|---|
Ֆիսկալ տարի | Օրացույցային տարի |
Առևտրային կազմակերպություններ | WTO, G20, G7 և այլն |
Վիճակագրություն | |
Բնակչություն | ▲ 513,481,691 (ԵՄ28, 1 Հունվար 2019 թվական)[1] |
ՀՆԱ | |
ՀՆԱ-ի աճ |
|
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | |
ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
Գնաճ (ՍԳԻ) | |
Աղքատության շեմից ցածր բնակչություն | |
Ջինիի գործակից | 30.9 միջին (2018)[5] |
Մարդկային զարգացման ինդեքս | 0.899 (շատ բարձր) |
Աշխատուժ | |
Աշխատուժ ըստ մասնագիտության |
|
Գործազրկություն | |
Միջին համախառն աշխատավարձ | €35,000 (~US$40,000), տարեկան (2015)[10] |
Մինջին զուտ եկամուտ | €24,000 (~US$27,000), տարեկան (2015)[10] |
Հիմնական արտադրություններ |
|
Արտաքին | |
Արտահանում | $1.9 տրիլիոն (2015 est.)[11] |
Արտահանվող ապրանքներ | մեքենաներ, շարժիչային տրանսպորտային միջոցներ, դեղագործական նյութեր և այլ քիմիական նյութեր, վառելիք, օդանավ, պլաստմասսա, երկաթ և պողպատ, փայտանյութ և թղթե արտադրանքներ, ալկոհոլային խմիչքներ, կահույք |
Արտանհանման հիմնական գործընկերներ | |
Ներկրում | $1.7 տրիլիոն (2015 թվական)[11] |
Ներկրվող ապրանքներ | վառելիք և չմշակված յուղեր, մեքենաներ, տրանսպորտային միջոցներ, դեղագործական նյութեր և այլ քիմիական նյութեր, թանկարժեք քարեր, տեքստիլներ, ինքնաթիռներ, պլաստմասսա, մետաղներ, նավեր |
Ներկրման հիմնական գործընկերներ | |
Օտարերկրյա ուղղակի ներդրումենրի ծավալ | |
Համախառն արտաքին պարտք | $13.05 տրիլիոն (31 Դեկտեմբեր 2014 թվական)[11] |
Պետական ֆինանսներ | |
Պետական պարտք | ՀՆԱ-ի 83.2%-ը (2016)[14] |
Եկամուտ | ՀՆԱ-ի 44.9%-ը (2016)[15] |
Ծախսեր | ՀՆԱ-ի 47.4%-ը (2015)[16] |
Տնտեսական օգնություն | դոնոր։ ODA, $87.64 միլիարդ[18] |
Վարկային վարկանիշ | |
Արտաքին պաշարներ | $0.6 տրիլիոն (2010)[21] |
Եվրոն, որն օգտագործվում է Եվրամիության 28 անդամ երկրներից 19-ում, հանդիսանում է աշխարհի երկրորդ խոշոր պահուստային արժույթը, ինչպես նաև աշխարհում ամենաշատ վաճառվող երկրորդ արժույթն ԱՄՆ դոլարից հետո[24][25][26]։ Եվրոն պաշտոնական արժույթ է 25 երկրներում՝ եվրագոտում և եվրոպական վեց այլ երկրներում՝ պաշտոնապես կամ դե ֆակտո։
Եվրամիության տնտեսությունը բաղկացած է խառը տնտեսությունների ներքին շուկայից, որը հիմնված է ազատ շուկայական հարաբերությունների և առաջադեմ սոցիալական մոդելների վրա։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017-ին կազմել է 37,800 դոլար[3], իսկ ԱՄՆ-ում`59,495 ԱՄՆ դոլար, Ճապոնիայում՝ 42.695 դոլար և Չինաստանում՝ 16.636 դոլար[27]։ Անդամ պետություններում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն էականորեն անհավասար է. Լյուքսեմբուրգում կազմում է 105,148 դոլար, իսկ Բուլղարիայում՝ 21.678 դոլար[28]։ Եվրամիությունը ցածր Ջինի գործակիցով (այն հավասար է 31-ի) ունի եկամուտների ավելի հավասարակշռված վերաբաշխում, քան համաշխարհային միջինը[29][30]։
«Euronext»-ը եվրագոտու հիմնական ֆոնդային բորսան է և շուկայական կապիտալիզացիայով աշխարհում հանդիսանում է վեցերորդը[31]։ 2012 թվականին Եվրամիությունում կատարված օտարերկրյա ներդրումները ընդհանուր առմամբ կազմել են 5,1 տրիլիոն դոլար, մինչդեռ ԵՄ-ի ներդրումները արտասահմանյան երկրներում կազմել են 9,1 տրիլիոն դոլար, ինչը կազմել է աշխարհում ներքին և արտաքին ամենաբարձր ներդրումները[32][33]։ Եվրամիության ամենամեծ առևտրային գործընկերներն են ԱՄՆ-ը, Չինաստանը, Շվեյցարիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ճապոնիան, Նորվեգիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը և Կանադան[34]։
2009 թվականին համաշխարհային ճգնաժամի սկզբից ի վեր, հակառակ տնտեսական իրավիճակներ են առաջացել մի կողմից Հարավային Եվրոպայի երկրների միջև, մյուս կողմից՝ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրների միջև։ 2018 թվականին Եվրամիությունում պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 80% -ը՝ ընդ որում Էստոնիայում կազմել է՝ 8,4%, իսկ ամենաբարձրը՝ Հունաստանում՝ 181.1%[35]։
Սկսած 1999 թվականից ԵՄ անդամ որոշ պետություններ, այժմ ԵՄ 28 պետություններից 19-ը եվրոն որպես պաշտոնական արժույթ օգտագործում են արժութային միությունում։ Մնացած 9 պետությունները շարունակեցին օգտագործել իրենց սեփական արժույթը՝ եվրոյին ավելի ուշ միանալու հնարավորությամբ։ Եվրոն նաև ԵՄ-ում ամենատարածված և օգտագործվող արժույթն է։
1992 թվականից ի վեր Մաաստրիխտի պայմանագիրը սահմանում էր կոշտ տնտեսական և հարկաբյուջետային կոնվերգենցիայի չափանիշներ եվրոյին միացող պետությունների համար։ 1997 թվականից սկսած՝ «Կայունության և աճի» պայմանագիրը սկսեց ապահովել շարունակական տնտեսական և հարկաբյուջետային կայունություն և կոնվերգենցիա։
Դանիան և Միացյալ Թագավորությունը, որոնք չեն հանդիսանում եվրագոտու անդամ, ունեն հատուկ իրավունքներ, որոնք կապված են հետագայում եվրոյին միանալու հետ։ Շվեդիան կարող է նաև ընտրել, թե երբ կարող է միանալ Եվրոպական փոխարժեքի մեխանիզմին, իսկ մնացած պետությունները պարտավորվում են միանալ եվրոյին իրենց անդամակցության պայմանագրերի միջոցով։
2009 թվականին Հունաստանից սկսած, եվրագոտու 19 պետություններից հինգը պայքարում են պարտքի ճգնաժամի դեմ, որը շատերն անվանում են «Եվրոպական պարտքային ճգնաժամ»։ Այս բոլոր պետություններում (Հունաստան, Իռլանդիա, Պորտուգալիա, Իսպանիա, Կիպրոս) սկսեցին իրականացնել առողջացման ծրագրեր և 2015 թվականի դրությամբ բոլոր երկրները, բայց Հունաստանից վերականգնվել են իրենց պարտքային ճգնաժամից։ Եվրամիությանը չանդամակցող պետությունները նույնպես անցել են պարտքային ճգնաժամ և անցել են նաև հաջողված առողջացման ծրագրեր՝ Հունգարիա, Ռումինիա և Լատվիա[36]։
ԵՄ-ի միասնական բյուջեն 2011 թվականին կազմել է 141 միլիարդ եվրո, իսկ 2007–2013 թվականների համար[37]՝ 862 միլիարդ եվրո, ինչը կազմում է ԵՄ ՀՆԱ-ի շուրջ 1%-ը։
Ծառայությունների ոլորտը Եվրամիության ամենակարևոր ոլորտն է, որը կազմում է ՀՆԱ-ի 74,7%-ը, համեմատած արդյունաբերության հետ, որը կազմում է ՀՆԱ-ի 23,8%-ը և գյուղատնտեսության հետ՝ ՀՆԱ-ի ընդամենը 1,5%-ը[38]։
Ֆինանսական ծառայությունները լավ զարգացած են Միության միասնական շուկայում։ Ընկերություններն ավելի մեծ վստահություն ունեն բանկային վարկերի նկատմամբ, քան ԱՄՆ-ում, չնայած որ ձեռնարկությունների շուկաների միջոցով ավելի շատ ֆինանսական միջոցներ հավաքագրող ընկերությունների նկատմամբ նախատեսվում է իրականացնել փոփոխություն ԵՄ-ի «Կապիտալի շուկաների միություն» նախաձեռնության միջոցով, որը Հանձնաժողովը ներկայացրեց 2015-ի սեպտեմբերին՝ ԵՄ ներսում կապիտալի ազատ շարժումը մոբիլիզացնելու համար[39]։ Ծրագիրը նպատակ ունի «մինչև 2019 թվականը ստեղծել ԵՄ-ում ինտեգրված կապիտալի շուկայի կառույցներ»[40]։ Նշված նախաձեռնությունը ընդհանուր առմամբ պարունակում է 33 միջոցառում[41]։ Ծրագիրը թարմացվել է 2017-ին և 2019-ին[42]։ Նախաձեռնության իրականացման համար պատասխանատու է Ֆինանսական կայունության, ֆինանսական ծառայությունների և կապիտալի շուկաների միության հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը` Լատվիայի նախկին վարչապետը[43][44][45][46]։
ԵՄ շատ քաղաքներ ֆինանսական կենտրոններ են. Ֆինանսական հաստատությունները և ընկերությունները, որոնք տեղակայված են Միացյալ Թագավորությունում, զգալի ֆինանսական ծառայություններ են մատուցում ԵՄ-ի տարածքում գտնվող ընկերություններին[47][48]։ Մեծ Բրիտանիայում գտնվող բանկերը երաշխավորում են Եվրոմիության ընկերությունների կողմից թողարկված կապիտալի և պարտքի կեսը, Մեծ Բրիտանիայում գտնվող բանկերը կոնտրագենտ են հանդիսանում Եվրամիության բանկերի և ընկերությունների կողմից վաճառքի հանված արտաբորսայական տոկոսային ածանցյալների կեսի համար, ինչպես նաև Եվրամիությունում գործող 30 միլիոն ապահովագրողներ ապահովագրված են Մեծ Բրիտանիայում գործող ապահովագրական ընկերությունների միջոցով։ Մեծ Բրիտանիայում տեղակայված Կենտրոնական գործընկերությունները (CCPs) ծառայություններ են մատուցում ԵՄ հաճախորդներին մի շարք շուկաներում, իսկ Մեծ Բրիտանիայում գործող ակտիվների կառավարիչները կազմում են Եվրոպայում կառավարվող բոլոր ակտիվների 37%-ը[49]։ Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսի համաձայն, այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը հեռանա ԵՄ-ից, ինչը և կանխատեսվում էր 2019 թվականի հոկտեմբերին, Եվրոպայի երկու խոշորագույն ֆինանսական կենտրոնները՝ Լոնդոնը և Ցյուրիխը, դուրս կգան Եվրամիությունից[50]։ ԵՄ կազմում երկու խոշոր ֆինանսական կենտրոնները այնուհետև կլինեն Ֆրանկֆուրտը և Լյուքսեմբուրգը։
Լոնդոնը նաև պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար միջազգային կենտրոն է, որը մատուցում է ԵՄ-ի հաճախորդներին։
Գյուղատնտեսության ոլորտը ֆինանսավորվում է ԵՄ-ից ստացվող սուբսիդիաների միջոցով`«Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության» շնորհիվ։ 2013 թվականին այն կազմել է 45 միլիարդ եվրո (ընդհանուր բյուջեի 33 %-ից 148 միլիարդ եվրո պակաս)[51]։ Սկզբնական շրջանում այդ սուբսիդիաները օգտագործվել են ԵՄ ֆիրմաների համար նվազագույն գին ապահովելու համար։ Սակայն դա քննադատվեց համարվելով պրոտեկցիոնիզմ, ինչը խոչընդոտում էր առևտրին և վնասում էր զարգացող երկրներին։ Այսպես Մեծ Բրիտանիան բազմիցս հրաժարվել է տարեկան զեղչից, քանի դեռ «Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության» մեջ փոփոխություններ չեն կատարվել։ Որոշ ժամանակ անց «Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության» մեջ կատարվեցին էական բարեփոխումներ։ Մասնավորապես 1985 թվականին ԵՄ բյուջեի շուրջ 70%-ը ծախսվեց գյուղատնտեսության վրա։ 2011 թվականին գյուղացիական տնտեսություններին տրամադրված ուղղակի օգնությունը և շուկայի հետ կապված ծախսերը կազմեցին բյուջեի ընդամենը 30%-ը, իսկ գյուղական զարգացման ծախսերը`11%։ Մինչև 2011 թվականը ուղղակի աջակցության 90%-ը դարձել էր արտադրության հետ կապ չունեցող, քանի որ շարունակական բարեփոխումներ էին իրականացվում «Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականության» ֆինանսավորման և ձևավորման մեջ[52]։
Եվրամիությունը զբոսաշրջային խոշոր վայր է, որը գրավում է ինչպես Միության քաղաքացիներին, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին։ Ներքին տուրիզմն առավել հարմար է Շենգենյան պայմանագրի և եվրոյոյի շնորհիվ։ Եվրամիության բոլոր քաղաքացիները իրավունք ունեն մեկնել անդամ ցանկացած պետություն՝ առանց վիզայի անհրաժեշտության։
Ֆրանսիան միջազգային այցելուների համար աշխարհի համար մեկ տուրիստական վայր է, որին հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ԵՄ երկրների միջազգային այցելուների զգալի մասը անդամ պետությունների այցելուներն են։
Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնը աշխարհի ամենաշատ այցելվող քաղաքն է (2012 թվականին ՝ 16.9 միլիոն այցելու), որին հաջորդում է Փարիզը՝ 16 միլիոն այցելուով[53]։
Եվրամիությունը հարուստ է ուրանի, ածուխի, նավթի և բնական գազի պաշարներով։ Եվրամիությունում կա նավթ արտադյունահանող վեց ընկերություն, հիմնականում Հյուսիսային ծովի նավթահանքերում։ Միացյալ Թագավորությունը հեռու է ամենամեծ արտադյունահանողը լինելուց։ Նավթի արդյունահանմամբ հիմնականում զբաղվում են Դանիան, Գերմանիան, Իտալիան, Ռումինիան և Նիդեռլանդները։ Եվրամիությունը նավփի արդյունահանմամբ աշխարհում 19-րդն է՝ արդյունահանելով օրական 1,241,370 բարել (2013 թվականի տվյալներով)։
ԵՄ-ն աշխարհում նավթի ամենամեծ սպառողն է` սպառելով ավելի շատ, քան կարող է արտադրել՝ օրական 12,790,000 բարել (2013 թվականի տվյալներով)։ Պակասուրդի մեծ մասը լրացվում է Ռուսաստանից և Կասպից ծովի ավազանից։ ԵՄ բոլոր երկրները հավատարիմ են եղել Կիոտոյի համաձայնությանը, և Եվրամիությունը նրա ամենամեծ կողմնակիցներից է։ 2007 թվականի հունվարի 10-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց առաջարկություններ ԵՄ առաջին համապարփակ էներգետիկ քաղաքականության վերաբերյալ։
Եվրամիության անդամ երկրները հանդիսանում են աշխարհի առաջատար միջազգային ընկերությունների տեղակայման վայրը։ Նշված ընկերությունների թվում առանձնանում են այնպիսի ընկերություններ, որոնք աշխարհում առաջին տեղն են զբաղեցնում արդյունաբերության մեջ, ինչպես, օրինակ, «Allianz»-ը, որը ըստ եկամտի հանդիսանում է աշխարհում խոշորագույն ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություն, «WPP»-ն, որը ըստ եկամտի համարվում է աշխարհի խոշորագույն գովազդային գործակալությունը, «Amorim»-ը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն խցանավերամշակող և խցանափայտ արտադրող ընկերությունը։ «Arcelor Mittal»-ը, հանդիսանում է աշխարհի ամենամեծ պողպատե ձեռնարկությունը, «Inditex»-ը աշխարհի ամենամեծ նորաձևության խումբն է, «Groupe Danone»-ը կաթնամթերքի շուկայի համաշխարհային առաջատարն է։
«Anheuser-Busch InBev»-ը գարեջրի ամենամեծ ընկերությունն է աշխարհում, «L'Oréal Group»-ը կոսմետիկայի ամենամեծ ընկերությունն է աշխարհում, «LVMH»-ը աշխարհի ամենամեծ շքեղ ապրանքների կոնգլոմերատն է, «Nokia»-ն բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողն էր, «Royal Dutch Shell»-ը, որն աշխարհի խոշորագույն էներգետիկ կորպորացիաներից մեկն է և «Stora Enso»-ն, որը ըստ արտադրական կարողությունների համարվում է աշխարհում թղթի արտադրություն իրականացնող ամենամեծ ընկերությունը։ ԵՄ-ն ֆինանսների և բանկային ոլորտում աշխարհում ունի խոշոր ներկայացուցիչներ՝ «HSBC» և «Grupo Santander», որը ըստ շուկայական կապիտալիզացիայի համարվում է Եվրոպայի ամենամեծ բանկը։
Եվրոպական շատ այլ ընկերություններ դասվում են աշխարհի խոշորագույն ընկերությունների շարքին` շրջանառության, շահույթի, շուկայի մասնաբաժնի, աշխատողների թվաքանակի և ըստ այլ հիմնական ցուցանիշների։ ԵՄ-ում գտնվող մեծ թվով ընկերություններ ըստ իրենց գործունեության ոլորտի մտնում են աշխարհում խոշորագույն տասնյակների մեջ։ Եվրոպայում տեղակայված են նաև այնպիսի հեղինակավոր ավտոընկերություններ, ինչպիսիք են «Aston Martin»-ը, «BMW»-ն, «Ferrai»-ն, «Jaguar»-ը, «Lamborghini»-ն, «Land Rover»-ը, «Maserati»-ն, «Mercedes-Benz»-ը, «Porsche»-ն, ինչպես նաև այնպիսի արտադրողներ, ինչպիսիք են «Dacia»-ն, «Citroen»-ը, «Fiat»-ը,«Opel»-ը, «Peugeot»-ը, «Renault»-ը, «Sea»-ը, «Volkswagen»-ը, «Volvo»-ն և այլն։
Հետևյալ աղյուսակում ներկայացված են 2016 թվականին ԵՄ-ում գտնվող և խոշորագույն ֆոնդային բորսայում ցուցակված ընկերությունների ցանկը։ Տվյալները ներկայացված են միլիոն ԱՄՆ դոլարով և հիմնված են «Fortune Global 500»-ի վրա։
Շարք | Ընկերություններ | Բաժնետոմս | Եկամուտը միլիոն ԱՄՆ դոլարով | Ծախսերը միլիոն ԱՄՆ դոլարով | Զբաղվածություն | Գլխամաս | Արդյունաբերություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Royal Dutch Shell | RDS.A | 272,156 | 1,939 | 90,000 | Shell Centre, Լոնդոն, Մեծ Բրիտանիա և Հաագա, Նիդեռլանդներ | Էներգետիկա |
2 | Volkswagen | VLKAY | 236,600 | −1,520 | 610,076 | Վոլֆսբուրգ, Գերմանիա | Մարդատար տրանսպորտային միջոցներ և պահեստամասեր |
3 | BP PLC | BP.L | 183,000 | 4,100 | 74,500 | Լոնդոն, Մեծ Բրիտանիա | Էներգետիկա |
4 | Daimler | DDAIY | 165,800 | 9,345 | 284,015 | Շտուտգարտ, Գերմանիա | Մարդատար տրանսպորտային միջոցներ և պահեստամասեր |
5 | EXOR Group | EXOSF | 152,591 | 825 | 303,247 | Թուրին, Իտալիա | Ֆինանսական |
6 | Total | TOT | 143,421 | 5,087 | 96,019 | Փարիզ, Ֆրանսիա | Էներգետիկա |
7 | E.ON | EONGY | 129,277 | −7,764 | 56,490 | Էսսեն, Գերմանիա | Էներգետիկա |
8 | AXA | AXAHY | 129,250 | 6,231 | 98,279 | Փարիզ, Ֆրանսիա | Ֆինանսական |
9 | Allianz | AZSEY | 122,948 | 7,339 | 142,459 | Մյունխեն, Գերմանիա | Ֆինանսական |
10 | BNP Paribas | BNPQY | 111,531 | 7,426 | 181,551 | Փարիզ, Ֆրանսիա | Ֆինանսական |
Եվրամիության տասներկու նոր անդամ պետությունները ունեն աճի միջին ավելի բարձր տեմպ, քան ԵՄ ավագ անդամները։ Սլովակիայի ՀՆԱ-ի աճի տեմպը ամենաբարձրն էր 2005–2015 թվականներին Եվրամիության անդամ բոլոր երկրների շրջանում։ ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր ունեն հատկապես մերձբալթյան երկրները, ընդ որում Լիտվան առաջատար է 11%-ով և մոտ է Չինաստանին, որը աշխարհի առաջատարն է միջինը 9%-ով անցած 25 տարվա ընթացքում (չնայած որ այդ ցուցանիշները մեծ մասամբ չեղարկվել են 2000-ականների վերջին անկման պատճառով)[55]։
Տնտեսական այսպիսի աճը գրանցվել է կառավարությունների կողմից իրականացված կայուն դրամավարկային քաղաքականության, արտահանմանն ուղղված առևտրային քաղաքականության, հարկերի ցածր դրույքաչափերի և համեմատաբար էժան աշխատուժի օգտագործման շնորհիվ։ 2015-ին Իռլանդիան գրանցեց ԵՄ-ում ՀՆԱ-ի ամենաբարձր աճը (25,1%)։ Ներկայումս ԵՄ-ում տնտեսական աճի քարտեզը տատանվում է, ընդ որում՝ խոշոր տնտեսությունները տառապում են լճացման աճից, իսկ նոր երկրներում գրանցվոււմ է կայուն տնտեսական աճ։
Ստորև բերված աղյուսակներում գույները ցույց են տալիս տվյալ տարվա լավագույն և վատագույն արդյունքները:
Անդամ պետություններ | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | Տնտեսական աճ (2012–2017թվականներ) |
Վերջին հասանելի եռամսյակ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրիա | 0.7 | 0.0 | 0.7 | 1.1 | 2.0 | 2.6 | 2.7 | 1.4 | 1.6 |
Բելգիա | 0.2 | 0.2 | 1.3 | 1.7 | 1.5 | 1.7 | 1.4 | 1.14 | 1.2 |
Բուլղարիա | 0.0 | 0.5 | 1.8 | 3.5 | 3.9 | 3.8 | 3.1 | 2.37 | 3.5 |
Խորվաթիա | −2.3 | −0.5 | −0.1 | 2.4 | 3.5 | 2.9 | 2.6 | 1.21 | 3.9 |
Կիպրոս | −2.9 | −5.8 | −1.3 | 2.0 | 4.8 | 4.2 | 3.9 | 0.7 | 3.5 |
Չեխիա | −0.8 | −0.5 | 2.7 | 5.3 | 2.5 | 4.3 | 3.0 | 2.36 | 2.6 |
Դանիա | 0.2 | 0.9 | 1.6 | 2.3 | 2.4 | 2.3 | 1.2 | 1.56 | 2.2 |
Էստոնիա | 4.3 | 1.9 | 2.9 | 1.9 | 3.5 | 4.9 | 3.9 | 3.33 | 4.6 |
Ֆինլանդիա | −1.4 | −0.8 | −0.6 | 0.5 | 2.8 | 2.7 | 2.3 | 0.53 | 1.2 |
Ֆրանսիա | 0.3 | 0.6 | 1.0 | 1.1 | 1.2 | 2.2 | 1.5 | 1.13 | 1.2 |
Գերմանիա | 0.5 | 0.5 | 2.2 | 1.7 | 2.2 | 2.2 | 1.4 | 1.53 | 0.7 |
Հունաստան | −7.3 | −3.2 | 0.7 | −0.4 | −0.2 | 1.5 | 1.9 | −1 | 1.9 |
Հունգարիա | −1.6 | 2.1 | 4.2 | 3.5 | 2.3 | 4.1 | 4.9 | 2.79 | 5.2 |
Իռլանդիա | 0.2 | 1.3 | 8.8 | 25.1 | 5.0 | 7.2 | 6.7 | 7.76 | 2.6 |
Իտալիա | −2.8 | −1.7 | 0.1 | 0.9 | 1.1 | 1.6 | 0.9 | 0.01 | -0.1 |
Լիտվա | 4.0 | 2.4 | 1.9 | 3.0 | 2.1 | 4.6 | 4.8 | 3.26 | 3.2 |
Լատվիա | 3.8 | 3.5 | 3.5 | 2.0 | 2.4 | 4.1 | 3.4 | 3.24 | 3.8 |
Լիխտենշտայն | −0.4 | 3.7 | 4.3 | 3.9 | 2.4 | 1.5 | 2.6 | 2.57 | 1.7 |
Մալթա | 2.7 | 4.5 | 8.5 | 10.7 | 5.7 | 6.7 | 6.6 | 6.49 | 7.4 |
Նիդեռլանդներ | −1.0 | −0.1 | 1.4 | 2.0 | 2.2 | 2.9 | 2.5 | 1.41 | 1.9 |
Լեհաստան | 1.6 | 1.4 | 3.3 | 3.8 | 3.1 | 4.8 | 5.4 | 3.34 | 4.7 |
Պորտուգալիա | −4.0 | −1.1 | 0.9 | 1.8 | 1.9 | 2.8 | 2.1 | 0.63 | 1.8 |
Ռումինիա | 2.1 | 3.5 | 3.4 | 3.9 | 4.8 | 7.0 | 4.1 | 4.11 | 5.1 |
Սլովակիա | 1.7 | 1.5 | 2.8 | 4.2 | 3.1 | 3.2 | 4.1 | 2.94 | 3.8 |
Սլովենիա | −2.7 | −1.1 | 3.0 | 2.3 | 3.1 | 4.9 | 4.5 | 1.79 | 3.7 |
Իսպանիա | −3.0 | −1.4 | 1.4 | 3.8 | 3.0 | 2.9 | 2.4 | 1.11 | 2.4 |
Շվեդիա | −0.3 | 1.2 | 2.6 | 4.5 | 2.7 | 2.1 | 2.3 | 2.16 | 2.0 |
Մեծ Բրիտանիա | 1.4 | 2.0 | 2.9 | 2.3 | 1.8 | 1.7 | 1.4 | 1.93 | 1.8 |
Եվրոպական Միություն | −0.4 | 0.3 | 1.8 | 2.3 | 2.0 | 2.4 | 1.9 | 1.47 | 1.5 |
Եվրոգոտի | −0.9 | −0.2 | 1.4 | 2.1 | 1.9 | 2.4 | 1.8 | 1.21 | 1.2 |
Անդամ երկրներ | 2007 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրիա | 283.978 | 318.653 | 323.910 | 333.062 | 344.493 | 353.296 | 369.899 | 386.094 |
Բելգիա | 344.712 | 387.500 | 392.339 | 400.288 | 410.435 | 423.048 | 437.204 | 450.577 |
Բուլղարիա | 32.449 | 41.947 | 42.011 | 42.762 | 45.286 | 48.129 | 51.663 | 55.182 |
Խորվաթիա} | 43.926 | 43.996 | 43.725 | 43.391 | 44.522 | 46.382 | 48.990 | 51.468 |
Կիպրոս | 17.591 | 19.490 | 18.140 | 17.606 | 17.742 | 18.122 | 19.571 | 20.731 |
Չեխիա | 138.303 | 161.434 | 157.742 | 156.660 | 168.473 | 176.564 | 191.643 | 206.823 |
Դանիա | 233.383 | 254.578 | 258.743 | 265.757 | 271.778 | 277.489 | 288.981 | 297.634 |
Էստոնիա | 16.246 | 17.940 | 18.932 | 19.766 | 20.348 | 21.098 | 23.615 | 25.657 |
Ֆինլանդիա | 186.584 | 199.793 | 203.338 | 205.474 | 209.604 | 215.773 | 223.843 | 233.555 |
Ֆրանսիա | 1,945.670 | 2,086.929 | 2,115.256 | 2,147.609 | 2,194.243 | 2,228.857 | 2,291.705 | 2,348.991 |
Գերմանիա | 2,513.230 | 2,758.260 | 2,826.240 | 2,923.930 | 3,032.820 | 3,132.670 | 3,277.340 | 3,386.000 |
Հունաստան | 232.695 | 191.204 | 180.654 | 178.656 | 176.312 | 174.199 | 177.735 | 184.714 |
Հունգարիա | 102.169 | 99.502 | 101.887 | 105.574 | 110.723 | 113.731 | 124.050 | 131.935 |
Իռլանդիա | 197.202 | 175.561 | 180.298 | 194.537 | 262.037 | 275.567 | 294.110 | 318.460 |
Իտալիա | 1,609.551 | 1,613.265 | 1,604.599 | 1,621.827 | 1,652.152 | 1,680.523 | 1,724.955 | 1,756.982 |
Լատվիա | 22.679 | 22.058 | 22.874 | 23.681 | 24.353 | 24.927 | 27.033 | 29.524 |
Լիտվա | 29.041 | 33.348 | 34.960 | 36.568 | 37.427 | 38.668 | 42.191 | 45.134 |
Լյուքսեմբուրգ | 37.179 | 44.112 | 46.500 | 49.993 | 52.102 | 53.004 | 55.378 | 58.869 |
Մալթա | 5.757 | 7.165 | 7.643 | 8.454 | 9.517 | 10.192 | 11.140 | 12.320 |
Նիդեռլանդներ | 613.280 | 645.164 | 652.748 | 663.008 | 683.457 | 702.641 | 737.048 | 773.373 |
Լեհաստան | 313.874 | 389.377 | 394.734 | 411.005 | 430.055 | 425.980 | 467.167 | 496.631 |
Պորտուգալիա | 175.468 | 168.398 | 170.269 | 173.079 | 179.809 | 185.179 | 194.614 | 201.606 |
Ռումինիա | 128.618 | 133.511 | 144.253 | 150.357 | 160.314 | 169.771 | 187.940 | 202.884 |
Սլովակիա | 56.242 | 72.703 | 74.170 | 76.088 | 78.896 | 81.154 | 84.851 | 90.202 |
Սլովենիա | 35.153 | 36.076 | 36.239 | 37.615 | 38.837 | 40.418 | 43.000 | 45.948 |
Իսպանիա | 1,080.807 | 1,039.815 | 1,025.693 | 1,037.820 | 1,079.998 | 1,118.522 | 1,166.319 | 1,208.248 |
Շվեդիա | 356.434 | 423.341 | 435.752 | 432.691 | 449.015 | 465.186 | 475.231 | 467.012 |
Մեծ Բրիտանիա | 2,245.324 | 2,078.292 | 2,063.624 | 2,278.894 | 2,602.140 | 2,395.801 | 2,332.087 | 2,393.693 |
Եվրոպական Միություն | 12,997.544 | 13,463.405 | 13,577.271 | 14,044.690 | 14,797.444 | 14,907.852 | 15,350.567 | 15,869.095 |
Եվրոգոտի (19) | 9,403.064 | 9,837.430 | 9,934.758 | 10,157.540 | 10,515.850 | 10,790.077 | 11,188.371 | 11,569.832 |
Անդամ երկրներ | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրիա | 37,800 | 38,200 | 39,000 | 39,900 | 40,800 | 42,100 | 43,700 | |
Բելգիա | 35,000 | 35,300 | 35,800 | 36,600 | 37,600 | 38,700 | 39,500 | |
Բուլղարիա | 5,700 | 5,800 | 5,900 | 6,300 | 6,800 | 7,300 | 7,800 | |
Խորվաթիա | 10,300 | 10,300 | 10,300 | 10,600 | 11,200 | 11,900 | 13,430 | |
Կիպրոս | 22,600 | 21,000 | 20,700 | 20,900 | 21,700 | 22,900 | 23,800 | |
Չեխիա | 15,400 | 15,000 | 14,900 | 16,000 | 16,700 | 18,100 | 19,500 | |
Դանիա | 45,500 | 46,100 | 47,100 | 48,000 | 49,200 | 50,800 | 51,300 | |
Էստոնիա | 13,500 | 14,300 | 15,200 | 15,700 | 16,500 | 18,000 | 19,500 | |
Ֆինլանդիա | 36,900 | 37,400 | 37,600 | 38,300 | 39,300 | 40,600 | 42,300 | |
Ֆրանսիա | 31,800 | 32,100 | 32,400 | 33,000 | 33,400 | 34,300 | 35,100 | |
Գերմանիա | 34,300 | 35,000 | 36,300 | 37,300 | 38,400 | 39,600 | 40,900 | |
Հունաստան | 17,300 | 16,500 | 16,400 | 16,400 | 16,400 | 16,800 | 17,200 | |
Հունգարիա | 10,000 | 10,300 | 10,700 | 11,300 | 11,600 | 12,700 | 13,500 | |
Իռլանդիա | 38,100 | 38,900 | 42,000 | 55,900 | 57,500 | 61,200 | 65,500 | |
Իտալիա | 26,700 | 26,500 | 26,700 | 27,200 | 27,900 | 28,500 | 29,000 | |
Լատվիա | 10,800 | 11,300 | 11,800 | 12,300 | 12,800 | 13,900 | 15,300 | |
Լիտվա | 11,200 | 11,800 | 12,500 | 12,900 | 13,500 | 14,900 | 16,100 | |
Լյուքսեմբուրգ | 83,000 | 85,300 | 89,200 | 90,600 | 91,300 | 92,600 | 96,700 | |
Մալթա | 17,100 | 17,900 | 19,600 | 21,700 | 22,700 | 24,100 | 25,600 | |
Նիդեռլանդներ | 39,000 | 39,300 | 39,800 | 40,700 | 41,600 | 43,000 | 44,800 | |
Լեհաստան | 10,100 | 10,300 | 10,700 | 11,200 | 11,100 | 12,200 | 12,900 | |
Պորտուգալիա | 16,000 | 16,300 | 16,600 | 17,400 | 18,100 | 18,900 | 19,600 | |
Ռումինիա | 6,600 | 7,200 | 7,600 | 8,100 | 8,600 | 9,600 | 10,400 | |
Սլովակիա | 13,400 | 13,700 | 14,000 | 14,600 | 15,000 | 15,600 | 16,600 | |
Սլովենիա | 17,500 | 17,600 | 18,200 | 18,800 | 19,500 | 20,800 | 22,200 | |
Իսպանիա | 22,200 | 22,000 | 22,300 | 23,300 | 24,100 | 25,100 | 25,800 | |
Շվեդիա | 44,500 | 45,400 | 44,700 | 45,800 | 46,700 | 47,200 | 45,900 | |
Մեծ Բրիտանիա | 32,800 | 32,400 | 35,400 | 40,100 | 36,600 | 35,400 | 36,000 | |
Եվրոպական Միություն | 26,600 | 26,800 | 27,700 | 29,100 | 29,300 | 30,000 | 30,900 | |
Եվրոգոտի | 29,300 | 29,500 | 30,100 | 31,100 | 31,800 | 32,800 | 33,900 | |
Սերբիա[lower-alpha 1] | 4,700 | 5,100 | 5,000 | 5,000 | 5,200 | 5,600 | 6,100 | |
Մոնտենեգրո[lower-alpha 2] | 5,100 | 5,400 | 5,600 | 5,900 | 6,400 | 6,900 | ||
Անդամ երկրներ | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրիա | 27.4 | 27.6 | 27.0 | 27.6 | 27.2 | 27.2 | 27.9 | 26.8 |
Բելգիա | 26.3 | 26.5 | 25.9 | 25.9 | 26.2 | 26.3 | 26.0 | 25.6 |
Բուլղարիա | 35.0 | 33.6 | 35.4 | 35.4 | 37.0 | 37.7 | 40.2 | 39.6 |
Խորվաթիա | 31.2 | 30.9 | 30.9 | 30.2 | 30.4 | 29.8 | 29.9 | 29.7 |
Կիպրոս | 29.2 | 31.0 | 32.4 | 34.8 | 33.6 | 32.1 | 30.8 | 29.1 |
Չեխիա | 25.2 | 24.9 | 24.6 | 25.1 | 25.0 | 25.1 | 24.5 | 24.0 |
Դանիա | 26.6 | 26.5 | 26.8 | 27.7 | 27.4 | 27.7 | 27.6 | 27.9 |
Էստոնիա | 31.9 | 32.5 | 32.9 | 35.6 | 34.8 | 32.7 | 31.6 | 30.6 |
Ֆինլանդիա | 25.8 | 25.9 | 25.4 | 25.6 | 25.2 | 25.4 | 25.3 | 25.9 |
Ֆրանսիա | 30.8 | 30.5 | 30.1 | 29.2 | 29.2 | 29.3 | 29.3 | 28.5 |
Գերմանիա | 29.0 | 28.3 | 29.7 | 30.7 | 30.1 | 29.5 | 29.1 | 31.1 |
Հունաստան | 33.5 | 34.3 | 34.4 | 34.5 | 34.2 | 34.3 | 33.4 | 32.3 |
Հունգարիա | 26.9 | 27.2 | 28.3 | 28.6 | 28.2 | 28.2 | 28.1 | 28.7 |
Իռլանդիա | 29.8 | 30.5 | 30.7 | 31.1 | 29.8 | 29.5 | 30.6 | 28.9 |
Իտալիա | 32.5 | 32.4 | 32.8 | 32.4 | 32.4 | 33.1 | 32.7 | 33.4 |
Լատվիա | 35.1 | 35.7 | 35.2 | 35.5 | 35.4 | 34.5 | 34.5 | 35.6 |
Լիտվա | 33.0 | 32.0 | 34.6 | 35.0 | 37.9 | 37.0 | 37.6 | 36.9 |
Լյուքսեմբուրգ | 27.2 | 28.0 | 30.4 | 28.7 | 28.5 | 31.0 | 30.9 | 33.2 |
Մալթա | 27.2 | 27.1 | 27.9 | 27.7 | 28.1 | 28.5 | 28.3 | 28.7 |
Նիդեռլանդներ | 25.8 | 25.4 | 25.1 | 26.2 | 26.7 | 26.9 | 27.1 | 27.0 |
Լեհաստան | 31.1 | 30.9 | 30.7 | 30.8 | 30.6 | 29.8 | 29.2 | 27.8 |
Պորտուգալիա | 34.2 | 34.5 | 34.2 | 34.5 | 34.0 | 33.9 | 33.5 | 32.1 |
Ռումինիա | 33.5 | 34.0 | 34.6 | 35.0 | 37.4 | 34.7 | 33.1 | 35.1 |
Սլովակիա | 25.7 | 25.3 | 24.2 | 26.1 | 23.7 | 24.3 | 23.2 | 20.9 |
Սլովենիա | 23.8 | 23.7 | 24.4 | 25.0 | 24.5 | 24.4 | 23.7 | 23.4 |
Իսպանիա | 34.0 | 34.2 | 33.7 | 34.7 | 34.6 | 34.5 | 34.1 | 33.2 |
Շվեդիա | 26.0 | 26.0 | 26.0 | 26.9 | 26.7 | 27.6 | 28.0 | 27.0 |
Մեծ Բրիտանիա | 33.0 | 31.3 | 30.2 | 31.6 | 32.4 | 31.5 | 33.1 | 34.2 |
Եվրոպական Միություն | 30.8 | 30.5 | 30.5 | 31.0 | 31.0 | 30.8 | 30.6 | 30.9 |
Եվրոգոտի | 30.6 | 30.5 | 30.7 | 31.0 | 30.7 | 30.7 | 30.4 | 30.6 |
Սերբիա[lower-alpha 1] | — | — | 38.0 | 38.6 | 38.2 | 38.6 | 37.8 | |
Մոնտենեգրո[lower-alpha 2][57] | 30.8 | 32.1 | 32.3 | 31.9 | — | — | ||
ԵՄ-ում գործազրկության սեզոնային ճշգրտված մակարդակը 2018 թվականի սեպտեմբերին կազմել է 6,7%[58]։ Եվրագոտու գործազրկության մակարդակը 8,1% էր[58]։ Անդամ պետությունների շարքում գործազրկության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Չեխիայում (2.3%), Գերմանիայում և Լեհաստանում (3,4%), իսկ ամենաբարձր ցուցանիշը Իսպանիայում (14.9%) և Հունաստանում (19.0%՝ 2018 թվականի հուլիսին)[58]։
Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս գործազրկության մակարդակի պատմությունը Եվրամիության անդամ բոլոր պետությունների համար.
Անդամ երկրներ[58] | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | Վերին հասանելի ժամանակահատված |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ավստրիա | 5.0 | 4.9 | 4.7 | 4.6 | 5.4 | 5.6 | 5.6 | 5.9 | 5.7 | 5.0 | 4.7 | 4.5 |
Բելգիա | 8.0 | 8.5 | 6.9 | 7.1 | 8.3 | 8.5 | 8.7 | 8.1 | 7.6 | 6.1 | 5.5 | 5.6 |
Բուլղարիա | 6.3 | 9.9 | 11.2 | 12.1 | 13.0 | 11.9 | 10.0 | 8.1 | 6.4 | 5.4 | 4.6 | 4.4 |
Խորվաթիա | 8.9 | 10.8 | 13.7 | 15.5 | 16.5 | 17.7 | 16.6 | 13.9 | 11.8 | 9.0 | 7.2 | 7.1 |
Կիպրոս | 4.6 | 6.7 | 6.9 | 10.7 | 14.9 | 16.2 | 16.2 | 13.1 | 12.1 | 8.9 | 7.2 | 6.5 |
Չեխիա | 5.9 | 7.7 | 6.8 | 6.9 | 7.2 | 6.5 | 5.6 | 4.0 | 3.2 | 2.2 | 2.0 | 1.9 |
Դանիա | 5.3 | 7.6 | 7.4 | 7.7 | 7.1 | 6.6 | 6.4 | 6.0 | 5.9 | 4.9 | 5.3 | 4.8 |
Էստոնիա | 4.3 | 11.9 | 19.2 | 14.0 | 11.1 | 9.1 | 7.9 | 6.7 | 6.4 | 5.7 | 4.1 | 5.0 |
Ֆինլանդիա | 7.6 | 8.5 | 7.9 | 7.6 | 8.1 | 8.4 | 9.2 | 9.0 | 8.8 | 7.9 | 6.8 | 6.7 |
Ֆրանսիա | 8.9 | 9.3 | 9.1 | 9.5 | 10.3 | 10.2 | 10.3 | 10.1 | 9.6 | 9.2 | 8.7 | 8.7 |
Գերմանիա | 7.6 | 7.3 | 6.1 | 5.4 | 5.3 | 5.1 | 4.8 | 4.3 | 3.9 | 3.5 | 3.2 | 3.1 |
Հունաստան | 9.1 | 11.6 | 16.0 | 22.7 | 27.1 | 26.9 | 26.0 | 23.8 | 22.1 | 20.1 | 18.2 | 17.6 |
Հունգարիա | 9.6 | 11.4 | 11.1 | 11.3 | 10.6 | 7.9 | 7.3 | 5.7 | 4.4 | 3.7 | 3.4 | 3.4 |
Իռլանդիա | 11.1 | 13.2 | 14.3 | 15.0 | 13.6 | 12.0 | 9.8 | 8.3 | 7.0 | 5.8 | 5.0 | 5.3 |
Իտալիա | 7.6 | 8.4 | 8.0 | 10.5 | 11.9 | 12.7 | 12.4 | 11.5 | 11.5 | 10.8 | 10.1 | 9.7 |
լատվիա | 14.8 | 20.4 | 16.7 | 15.9 | 11.9 | 11.1 | 9.8 | 8.6 | 8.8 | 7.7 | 6.5 | 6.5 |
Լիտվա | 11.6 | 17.8 | 16.5 | 14.0 | 12.1 | 11.5 | 9.3 | 8.4 | 7.5 | 6.5 | 6.0 | 5.7 |
Լյուքսեմբուրգ | 5.4 | 4.6 | 4.7 | 5.1 | 5.7 | 6.0 | 6.4 | 6.4 | 5.8 | 5.3 | 5.7 | 5.8 |
Մալթա | 6.6 | 6.9 | 6.5 | 6.5 | 6.2 | 5.9 | 5.7 | 4.9 | 4.2 | 3.9 | 3.4 | 3.4 |
Նիդեռլանդներ | 3.9 | 5.1 | 4.8 | 5.5 | 6.9 | 7.8 | 7.0 | 6.4 | 5.1 | 3.9 | 3.3 | 3.4 |
Լեհաստան | 7.9 | 10.0 | 9.4 | 9.8 | 10.6 | 9.7 | 7.8 | 6.4 | 5.1 | 3.9 | 3.7 | 3.8 |
Պորտուգալիա | 10.1 | 11.6 | 12.5 | 15.0 | 17.2 | 14.7 | 13.2 | 12.0 | 9.7 | 7.5 | 6.5 | 6.7 |
Ռումինիա | 6.0 | 7.3 | 6.8 | 7.0 | 6.9 | 7.0 | 6.7 | 6.4 | 5.2 | 4.4 | 3.9 | 4.0 |
Սլովակիա | 10.7 | 14.9 | 13.6 | 13.7 | 14.1 | 13.6 | 11.9 | 10.1 | 8.5 | 7.0 | 5.6 | 5.4 |
Սլովենիա | 5.3 | 6.9 | 8.1 | 7.9 | 10.8 | 10.1 | 9.2 | 8.3 | 6.9 | 5.5 | 4.5 | 4.4 |
Իսպանիա | 17.4 | 19.5 | 20.7 | 23.9 | 26.3 | 25.2 | 23.0 | 20.3 | 18.0 | 16.0 | 14.2 | 14.0 |
Շվեդիա | 7.8 | 8.8 | 7.9 | 7.5 | 8.3 | 8.0 | 7.5 | 7.2 | 6.4 | 6.2 | 6.7 | 7.1 |
Մեծ Բրիտանիա | 7.3 | 7.9 | 7.7 | 8.1 | 7.7 | 6.6 | 5.4 | 4.9 | 4.5 | 4.1 | 3.7 | 3.8 |
Եվրոպական միություն | 8.6 | 9.7 | 9.5 | 10.3 | 10.9 | 10.5 | 9.7 | 8.8 | 7.9 | 7.1 | 6.4 | 6.3 |
Անդամ երկրներ | 2016[59] | 2017[60] | 2018[61] |
---|---|---|---|
Ավստրիա | 71.2 | 72.3 | 71.8 |
Բելգիա | 68.8 | 67.8 | 67.5 |
Դանիա | 75.3 | 75.1 | 76.6 |
Ֆինլանդիա | 73.4 | 74.0 | 74.1 |
Ֆրանսիա | 62.5 | 63.3 | 63.9 |
Գերմանիա | 73.8 | 73.8 | 74.2 |
Հունաստան | 54.0 | 55.0 | 57.3 |
Իռլանդիա | 77.3 | 76.7 | 80.4 |
Իտալիա | 61.7 | 62.5 | 62.5 |
Լյուքսեմբուրգ | 73.2 | 75.9 | 76.4 |
Նիդեռլանդներ | 73.7 | 75.8 | 76.2 |
Պորտուգալիա | 65.3 | 62.6 | 63.4 |
Իսպանիա | 67.6 | 63.6 | 65.1 |
Շվեդիա | 72.7 | 74.9 | 76.3 |
Մեծ Բրիտանիա | 76.4 | 76.4 | 78.0 |
Բուլղարիա | 66.8 | 67.9 | 68.3 |
Խորվաթիա | 61.5 | 59.4 | 61.0 |
Կիպրոս | 67.9 | 67.9 | 67.8 |
Չեխիա | 72.5 | 73.3 | 74.2 |
Էստոնիա | 77.2 | 79.1 | 78.8 |
Հունգարիա | 66.8 | 65.8 | 66.7 |
Լատվիա | 69.7 | 74.8 | 73.6 |
Լիտվա | 75.2 | 75.8 | 75.3 |
Մալթա | 66.5 | 67.7 | 68.5 |
Լեհաստան | 68.6 | 68.3 | 68.5 |
Ռումինիա | 66.6 | 69.7 | 69.4 |
Սլովակիա | 67.2 | 65.7 | 65.3 |
Սլովենիա | 60.3 | 59.2 | 64.8 |
Եվրոպական Միություն | 69.1 | 69.4 |
Անդամ երկրներ | Պետական բյուջեի դեֆիցիտը որպես ՀՆԱ-ի տոկոս (2018)(ԵՄ սահմանաչափ։ -3%)[62] | Պետական դեֆիցիտը որպես ՀՆԱ-ի % (2018)
(ԵՄ սահմանաչափ։ 60%)[63] |
Սպառողական գների ինդեքս (2018)Մաքս. 1.9% ( 22 մայիս 2018)[64][65] | Երկարաժամկետ տոկոսադրույք (03/18)
Մաքս. 3.2% ( 22 մայիս 2018) |
---|---|---|---|---|
Ավստրիա | 0.1 | 73.8 | 2.1 | 0.81 |
Բելգիա | −0.7 | 102.0 | 2.3 | 0.87 |
Բուլղարիա | 2.0 | 22.6 | 2.6 | 1.05 |
Խորվաթիա | 0.2 | 74.6 | 1.6 | 2.19 |
Կիպրոս | -4.8 | 102.5 | 0.8 | 1.83 |
Չեխիա | 0.9 | 32.7 | 2.0 | 1.81 |
Դանիա | 0.5 | 34.1 | 0.7 | 0.64 |
Էստոնիա | −0.6 | 8.4 | 3.4 | (n/a) |
Ֆինլանդիա | −0.7 | 58.9 | 1.2 | 0.72 |
Ֆրանսիա | −2.5 | 98.4 | 2.1 | 0.84 |
Գերմանիա | 1.7 | 60.9 | 1.9 | 0.53 |
Հունաստան | 1.1 | 181.1 | 0.8 | 4.27 |
Հունգարիա | −2.2 | 70.8 | 2.9 | 2.60 |
Իռլանդիա | 0.0 | 64.8 | 0.7 | 1.01 |
Իտալիա | −2.1 | 132.2 | 1.2 | 1.97 |
Լատվիա | −1.0 | 35.9 | 2.6 | 0.83 |
Լիտվա | 0.7 | 34.2 | 2.5 | 0.31 |
Լյուքսեմբուրգ | 2.4 | 21.4 | 2.0 | 0.68 |
Մալթա | 2.0 | 46.0 | 1.7 | 1.23 |
Նիդեռլանդներ | 1.5 | 52.4 | 1.6 | 0.63 |
Լեհաստան | −0.4 | 48.9 | 1.2 | 3.27 |
Պորտուգալիա | −0.5 | 121.5 | 1.2 | 1.79 |
Ռումինիա | −3.0 | 35.0 | 4.1 | 4.53 |
Սլովակիա | −0.7 | 48.9 | 2.5 | 0.80 |
Սլովենիա | 0.7 | 70.1 | 1.9 | 1.11 |
Իսպանիա | −2.5 | 97.1 | 1.7 | 1.33 |
Շվեդիա | 0.9 | 38.8 | 2.0 | 0.77 |
Մեծ Բրիտանիա | −1.5 | 86.8 | 2.5 | 1.45 |
Եվրոպական Միություն | −0.6 | 80.0 | 1.9 | 1.34 |
Եվրոգոտի | −0.5 | 85.1 | 1.8 | 1.07 |
Եվրամիությունը աշխարհում ամենամեծ արտահանողն է[66], իսկ 2008-ի դրությամբ ապրանքների և ծառայությունների խոշոր ներմուծողը[67][68]։ Անդամ պետությունների միջև ներքին առևտուրը նպաստում է առևտրի համար այնպիսի խոչընդոտների վերացմանը, ինչպիսիք են սակագները և սահմանային հսկողությունը։ Եվրագոտում ազատ առևտրի իրականացմանը նպաստում է անդամ երկրների մեծամասնության հետ առևտուր իրականացնելու ժամանակ տարադրամային տարաձայնությունների բացակայությունը[69]։
Եվրամիության ասոցացման համաձայնագիրը այսպես կոչված փափուկ մոտեցում («գազարը փայտի փոխարեն») է ցուցաբերում այդ երկրների քաղաքականության վրա ազդելու համար։ Եվրամիությունը ներկայացնում է իր բոլոր անդամներին Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) և ցանկացած վեճում հանդես է գալիս անդամ պետությունների անունից։ Երբ ԵՄ-ն ԱՀԿ շրջանակներում բանակցություններ է վարում առևտրի հետ կապված համաձայնագրի շուրջ, այդ համաձայնագիրը պետք է հաստատվի ԵՄ անդամ յուրաքանչյուր կառավարության կողմից[69]։
Շարք | Գործընկերներ | Ներմուծում (միլիոն եվրո) | % (ընդհանուր) | Արտահանում (միլիոն եվրո) | % (ընդհանուր) | Առևտրի միջին ծավալ (միլիոն եվրո) | % (ընդհանուր) |
---|---|---|---|---|---|---|---|
- | Եվրոպական Միություն | 1,706,413 | 100% | 1,745,730 | 100% | 3,452,143 | 100% |
1 | ԱՄՆ | 246,774 | 14,5% | 362,043 | 20,7% | 608,817 | 17,6% |
2 | Չինաստան | 344,642 | 20,2% | 170,136 | 9,7% | 514,779 | 14,9% |
3 | Շվեյցարիա | 121,608 | 7,1% | 142,432 | 8,2% | 264,040 | 7,6% |
4 | Ռուսաստան | 118,661 | 7,0% | 72,428 | 4,1% | 191,089 | 5,5% |
5 | Թուրքիա | 66,652 | 3,9% | 78,030 | 4,5% | 144,681 | 4,2% |
6 | Ճապոնիա | 66,383 | 3,9% | 58,136 | 3,3% | 124,519 | 3,6% |
7 | Նորվեգիա | 62,935 | 3,7% | 48,371 | 2,8% | 111,306 | 3,2% |
8 | Հարավային Կորեա | 41,433 | 2,4% | 44,518 | 2,6% | 85,951 | 2,5% |
9 | Հնդկաստան | 39,265 | 2,3% | 37,800 | 2,2% | 77,065 | 2,2% |
10 | Կանադա | 29,094 | 1,7% | 35,200 | 2,0% | 64,294 | 1,9% |
11 | Բրազիլիա | 29,334 | 1,7% | 30,909 | 1,8% | 60,243 | 1,7% |
12 | ԱՄԷ | 9,201 | 0,5% | 45,847 | 2,6% | 55,048 | 1,6% |
13 | Մեքսիկա | 19,800 | 1,2% | 33,928 | 1,9% | 53,728 | 1,6% |
14 | Հոնկոնգ | 18,212 | 1,1% | 34,989 | 2,0% | 53,201 | 1,5% |
15 | Սաուդյան Արաբիա | 19,010 | 1,1% | 33,925 | 1,9% | 52,935 | 1,5% |
16 | Սինգապուր | 19,436 | 1,1% | 31,423 | 1,8% | 50,859 | 1,5% |
17 | Հարավային Աֆրիկա | 22,853 | 1,3% | 22,986 | 1,3% | 45,839 | 1,3% |
18 | Թայվան | 26,057 | 1,5% | 19,631 | 1,1% | 45,688 | 1,3% |
19 | Ավստրալիա | 13,070 | 0,8% | 32,437 | 1,9% | 45,507 | 1,3% |
20 | Վիետնամ | 33,064 | 1,0% | 9,332 | 0,5% | 42,396 | 1,2% |
21 | Ալժիր | 16,500 | 1,0% | 20,908 | 1,2% | 37,408 | 1,1% |
22 | Մալազիա | 22,177 | 1,3% | 13,232 | 0,8% | 35,409 | 1,0% |
23 | Մարոկկո | 13,809 | 0,8% | 20,791 | 1,2% | 34,599 | 1,0% |
24 | Իսրայել | 13,197 | 0,8% | 21,142 | 1,2% | 34,339 | 1,0% |
25 | Թաիլանդ | 20,339 | 1,2% | 13,595 | 0,8% | 33,934 | 1,0% |
26 | Ուկրաինա | 13,080 | 0,8% | 16,505 | 0,9% | 29,586 | 0,9% |
27 | Եգիպտոս | 6,691 | 0,4% | 20,644 | 1,2% | 27,335 | 0,8% |
28 | Ինդոնեզիա | 14,618 | 0,9% | 10,461 | 0,6% | 25,079 | 0,7% |
29 | Սերբիա | 8,724 | 0,5% | 11,698 | 0,7% | 20,422 | 0,6% |
30 | Նիգերիա | 10,937 | 0,6% | 8,961 | 0,5% | 19,898 | 0,6% |
Առևտուր գործընկեր երկրների խմբերի հետ (2012)[70] | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Հիմնական առևտրային գործընկերները[71] | 2008 | 2009 | 2010 | 2011 | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտահանում (միլիոն եվրո) | Ներմուծում (միլիոն եվրո) | Ընդհանուր առևտուր (միլիոն եվրո) | Արտահանում | Ներմուծում | Ընդհանուր առևտուր | Արտահանում | Ներմուծում | Ընդհանուր առևտուր | Արտահանում | Ներմուծում | Ընդհանուր առևտուր | |
Ընդհանուր ԵՄ | 1,319,819 | 1,582,932 | 2,902,751 | 1,101,746 | 1,234,317 | 2,336,063 | 1,360,059 | 1,531,043 | 2,891,102 | 1,561,890 | 1,726,514 | 3,288,404 |
ԱՄՆ | 247,818 | 182,351 | 430,169 | 203,587 | 154,862 | 358,449 | 242,451 | 173,067 | 415,518 | 263,791 | 191,555 | 455,346 |
Չինաստան | 78,276 | 247,815 | 326,091 | 82,391 | 214,238 | 296,629 | 113,426 | 282,509 | 395,935 | 136,372 | 293,693 | 430,065 |
Ռուսաստան | 104,843 | 178,294 | 283,137 | 65,587 | 118,122 | 183,709 | 86,134 | 160,709 | 246,843 | 108,355 | 199,922 | 308,277 |
Շվեյցարիա | 100,537 | 82,348 | 182,885 | 88,693 | 80,570 | 169,263 | 110,401 | 85,228 | 195,629 | 142,022 | 93,202 | 235,224 |
Նորվեգիա | 43,698 | 95,888 | 139,586 | 37,476 | 68,864 | 106,340 | 41,914 | 78,981 | 120,895 | 46,678 | 93,813 | 140,491 |
Ճապոնիա | 42,347 | 76,177 | 118,524 | 35,932 | 58,233 | 94,165 | 43,948 | 67,258 | 111,206 | 49,018 | 69,549 | 118,567 |
Թուրքիա | 54,415 | 45,963 | 100,378 | 44,385 | 36,228 | 80,613 | 61,747 | 42,397 | 104,144 | 73,096 | 48,143 | 121,239 |
Հնդկաստան | 31,349 | 29,540 | 60,889 | 27,477 | 25,414 | 52,891 | 34,866 | 33,308 | 68,112 | 40,558 | 39,906 | 80,464 |
Հարավային Կորեա | 25,491 | 39,565 | 65,056 | 21,596 | 32,370 | 53,966 | 27,957 | 39,391 | 67,348 | 32,510 | 36,175 | 68,685 |
Բրազիլիա | 26,302 | 35,855 | 62,157 | 21,574 | 25,926 | 47,500 | 31,466 | 33,238 | 64,704 | 35,752 | 38,939 | 74,691 |
Կանադա | 25,468 | 25,043 | 50,511 | 21,934 | 19,285 | 41,219 | 26,758 | 24,697 | 51,455 | 29,885 | 30,708 | 60,593 |
Սինգապուր | 22,213 | 16,137 | 38,350 | 20,404 | 14,579 | 34,983 | 24,550 | 18,760 | 43,310 | 27,256 | 19,184 | 46,440 |
Հարավ Աֆրիկյան Հանրապետություն | 20,800 | 24,597 | 45,397 | 16,083 | 19,229 | 35,312 | 21,755 | 20,406 | 42,161 | 26,212 | 21,807 | 48,019 |
Սաուդյան Արաբիա | 21,081 | 22,001 | 43,082 | 19,068 | 11,766 | 30,834 | 23,216 | 16,300 | 39,516 | 26,401 | 28,440 | 54,841 |
Թայվան | 11,595 | 24,069 | 35,660 | 10,021 | 17,875 | 27,896 | 14,782 | 24,138 | 38,920 | 16,212 | 24,230 | 40,532 |
Հոնկոնգ | 21,786 | 12,258 | 34,044 | 19,667 | 13,277 | 32,944 | 27,250 | 14,302 | 41,552 | 30,763 | 10,969 | 41,732 |
Ավստրալիա | 26,689 | 13,785 | 40,474 | 21,930 | 9,923 | 31,853 | 26,955 | 12,454 | 39,409 | 31,159 | 14,944 | 46,103 |
Ալժիր | 15,391 | 28,259 | 43,650 | 14,807 | 17,410 | 32,217 | 15,584 | 21,069 | 36,653 | 17,279 | 27,844 | 45,123 |
Լիբիա | 5,836 | 35,308 | 41,144 | 6,484 | 20,870 | 27,354 | 7,087 | 29,230 | 36,317 | 2,093 | 10,444 | 12,537 |
Մեքսիկա | 21,976 | 13,981 | 35,597 | 15,988 | 10,135 | 26,123 | 21,342 | 13,748 | 35,090 | 23,908 | 16,985 | 40,893 |
Աղբյուրը՝ Eurostat[72] |
Եվրամիության ամենահարուստ տարածքների համեմատությունը կարող է բարդ խնդիր լինել, ինչը պայմանավորված է նրանով, որ «Տարածքային ստորաբաժանումների վիճակագրությունններ»-ը (NUTS 1 և 2) միատարր չեն։ Դրանցից ոմանք շատ ավելի մեծ տարածաշրջաններ են ( ինչպիսիք են NUTS-1 Հեսսեն (21,100 կմ²) կամ NUTS-1 Իլ դը Ֆրանսը (12,011 կմ²)), քան NUTS այլ շրջանները։ Շատ ավելի փոքր են օրինակ ՝ NUTS-1 Համբուրգը (755 կմ²) կամ NUTS-1 Մեծ Լոնդոնը (1,580 կմ²)։ Ծայրահեղ օրինակ է Ֆինլանդիան, որը պատմական պատճառներով բաժանվում է մայր ցամաքային Ֆինլանդիայց՝ 5,3 միլիոն բնակչությամբ և Իռլանդիան ինքնավար կղզեխմբով, որի բնակչությունը 27000 է։
Այս տվյալների հետ կապված միակ խնդիրն այն է, որ որոշ տարածքներում, այդ թվում Լոնդոնում, առկա է ուղևորների մեծ հոսքեր, ովքեր մտնում են տարածք՝ դրանով իսկ արհեստականորեն ուռճացնելով թվերը։ Դրա հետևանքով արհեստականորեն բարձրացմանում է ՀՆԱ-ի մակարդակը, սակայն չի փոխվում տարածքում բնակվող մարդկանց թիվը` արդյունքում ուռճացնելով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն։ Նմանատիպ խնդիրներ կարող են առաջանալ տվյալ տարածք այցելող մեծ թվով զբոսաշրջիկների կողմից։ Տվյալներն օգտագործում են այն մարզերը սահմանելու համար, որոնց տրամադրվում է ֆինանսական օգնություն այնպիսի ծրագրերի կողմից, ինչպիսիք իրականացնում է Եվրոպական տարածաշրջանային զարգացման հիմնադրամը։ Տարածքային ստորաբաժանումների վիճակագրության (NUTS) ցանկը կազմելու որոշումը կամայական է (այսինքն ՝ հիմնված չէ Եվրոպայում օբյեկտիվ և միասնական չափանիշների վրա), և որոշվում է եվրոպական մակարդակում։
10 NUTS 1 և NUTS 2 շրջանները գրեթե բոլորը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջատար են, բացառությամբ առաջին 15 անդամ պետություններից երկուսի. Պրահան և Պրադիսլավան միակն են 13 նոր անդամ երկրներից, որ միացել են 2004 թվականի մայիսին, 2007թվականի հունվարին և 2013 թվականի հուլիսին։ Ըստ NUTS 2-ի դասականգման ըստ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջատար շրջանները եղել են Լոնդոնի արևմուտքը (միջինում 626%), Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը (253%) և Հարավային ու Արևելյան Իռլանդիան (220%)։ Այս երեք շրջանների ցուցանիշները, այնուամենայնիվ, արհեստականորեն ուռճացված են այն մարդկանց շնորհիվ, ովքեր չեն բնակվում այս շրջաններում («Այս շրջաններում ուղևորափոխադրումների զուտ ներքին հոսքերը արտադրությունը մղում են այնպիսի մակարդակի, որը ինքնուրույն չի կարող հասնել ակտիվ բնակչության կողմից։ Արդյունքն այն է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ըստ երևույթին, գերագնահատվում է այս շրջաններում և թերագնահատվում է այն շրջաններում, որտեղ առկա է մարդկանց արտահոսք)[73]։
Արհեստական ինֆլյացիայի մեկ այլ օրինակ է Գրոնինգենը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն շատ բարձր է այս տարածաշրջանում բնական գազի մեծ պաշարների պատճառով, չնայած նրան, որ Գրոնինգենը Նիդեռլանդների ամենաաղքատ մասերից մեկն է։ 21 NUTS-2 շրջաններում գրանցվել է 150%-ը գերազանցող ինֆլյացիա, որոնցից 5-ը եղել են Գերմանիայում, երկուսը ՝ Իռլանդիայում, Ավստրիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորություններում, և մեկը ՝ Բելգիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Սլովակիայում, Լեհաստանում և Շվեդիայում, ինչպես ինչպես նաև Լյուքսեմբուրգի Գրանդ Դաշկիի մեկ տարածաշրջանում։ NUTS-ի կանոնակարգը NUTS-1 տարածաշրջանի համար սահմանում է բնակչության միջին նվազագույն չափը 3 միլիոն և առավելագույն չափը `7 միլիոն, մինչդեռ NUTS-2 տարածաշրջանների համար` նվազագույնը 800 000 և առավելագույնը 3 միլիոն¹[74]։ Այս դասակարդումը, այնուամենայնիվ, չի ընդունվում Եվրոստատի կողմից։ Օրինակ՝ Ֆրանսիայի Իլ-դե շրջանը, որի 11,6 միլիոն բնակչությունը դիտվում է որպես NUTS-2 շրջան, մինչդեռ Բրեմեն նահանգի Ազատ Հանսեատիկ քաղաքը, որն ունի ընդամենը 664,000 բնակիչ, դիտվում է որպես NUTS-1 շրջան։
|
|
Աղբյուր՝ Եվրոստատ
2017-ի վարկանիշային աղյուսակի դասակարգմամբ ամենացածր տասը շրջաններից ամենաշատը գտնվել է Բուլղարիայում, ընդ որում ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սեվերոզապադենում։ 50% մակարդակից ցածր 20 շրջաններից 5-ը եղել են Բուլղարիայում, չորսը Հունաստանում և Հունգարիայում, երեքը Լեհաստանում և երկուսը Ֆրանսիայում և Ռումինիայում։
|
|
Աղբյուր՝ Եվրոստատ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.