Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ծառայությունների ոլորտ, տնտեսության հատված, որը ներառում է իր մեջ կոմերցիոն և ոչ կոմերցիոն ծառայություններ։
Այն ամփոփիչ ընդհանրացնող կատեգորիա է՝ ներառած ծառայությունների տարատեսակ ձևերի վերարտադրությունը՝ ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մատուցված։ Տնտեսության մնացյալ հատվածները ընդունված է համարել արտադրության ոլորտ՝ արդյունաբերություն և գյուղատնտեսություն։ Ծառայությունների ոլորտը հիմնականում վերաբերում է հետինդուստրիալ հասարակական-տնտեսական կացութաձևին՝ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման հետևանքով։ Տնտեսապես զարգացած երկրներում հենց այս ոլորտն է կազմում տնտեսությունում զբաղվածների թվի հիմնական մասը (ավելին քան 60%)։
Տնտեսության ենթակառուցվածքը (լատին․՝ infra — ավելի ցածր, ենթա- + structura — կառուցվածք, դիրք) ոլորտների և գործունեությունների ձևերի միավորում է, որոնք ծառայում են արտադրությանը և տնտեսությանը ամբողջությամբ՝ ստեղծելով նրանց համար ընդհանուր հիմք և հենարան։ Տնտեսության ենթակառուցվածքներին են վերաբերում տրանսպորտի և կապի կառուցվածքը, պահեստային տնտեսությունը, էներգամատակարարումը և ջրամատակարարումը։ Ոլորտների շրջանակը, որոնք վերաբերում են տնտեսության ենթակառուցվածքներին, տարբեր երկրներում առանձնացվում է տարբեր կերպ։ Դրանց հիմնական նշանակությունն է պարզեցնել և առավել արդյունավետ դարձնել ապրանքների և ծառայությունների փոխանակումը վաճառողների և գնորդների միջև։ Որոշ հեղինակներ տնտեսության ենթակառուցվածքները կապում են գիտության, առողջապահության, կրթական համակարգի հետ՝ անվանելով դրանք տնտեսության ոչ արտադրական (սոցիալական) ենթակառուցվածք։ - Տնտեսագիտական-մաթեմատիկական բառարան[1] |
Աշխատողները, որոնք զբաղված են սոցիալական ոլորտի ծառայություններով և հաճախորդների անմիջական սպասարկմամբ, համարվում են սպասարկող անձնակազմ։
Հին ժամանակներում հանրային ծառայությունների մատուցումը զարգացած չէր։ Ապրանքափոխանակությունը և առևտուրը գոյություն են ունեցել հիմնականում գյուղատնտեսական և արհեսագործական աշխատանքների պատրաստի արդյունքների տեսքով։
Մարդկային հասարակության զարգացմամբ, գիտատեխնիկական զարգացմամբ, ֆիզիկական աշխատանքի մեխանիզացմամբ և ավտոմատացմամբ՝ ծառայությունների մատուցման ոլորտը հավաքում է աճի տեմպեր և դառնում է տնտեսության նոր ոլորտի բանալի։ Հետինդուստրյալ տնտեսությունում չպարզաբանված խնդիրները հիմնականում գտնվում են հենց տեխնիկայի, կազմակերպությունների, պատրաստի արտադրանքի բաշխման կառավարման ոլորտներում։
XXI դարում հիմնական զարգացումը և արժեքը ներկայացնում է մարդկային ինտելեկտուալ աշխատանքը։ Ինտելեկտուալ աշխատանքի տարբերակումը ստեղծում է մեծ թվով մասնագիտություններ և մասնագիտացումներ, որոնք պահանջում են բարձր գիտական պատրաստվածություն, մեծ թվով աշխատատեղեր, մարդկային համատեղ ջանքերի ինտեգրման բարձր աստիճան, ընդհանուր բարեկեցության աճ։
Այս միտումները անմիջականորեն առնչվում են ծառայությունների և կառավարման ոլոտներին, որը պայմանավորում է նրա արագ աճը՝ կապված մարդկային գործունեության առավել հին ոլորտների հետ։ Ծառայությունների ոլորտին բնութագրական է առավել բարձր եկամուտ, քան արդյունաբերական, առավել ևս գյուղատնտեսական ոլորտներին։ Ծառայությունները ընդլայնվում են և գնալով ավելի շատ տեղ են զբաղեցնում պետությունների ՀԱԱ-ի մեջ։
Կապված մատուցվող ծառայությունների մակարդակից (սովորաբար ներառվում են ծառայությունների փաթեթում)՝ նրանք տարանջատվում են այս կամ այն կարգի (սպասարկման կարգ), որը կարող է լինել երրորդ, երկրորդ, առաջին, էկոնոմ և բիզնես կարգեր, բարձր և պրեմիում (լյուքս)։ Հյուրանոցներում գործում են աստղերի (եվրոպական գնահատում) և ադամանդների (ամերիկյան գնահատում) համակարգը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.