From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպական կինոակադեմիա (անգլ.՝ European Film Academy, EFA), հիմնադրվել է 1988 թվականին, Բեռլինում, եվրոպացի կինոռեժիսորների նախաձեռնությամբ, աշխարհում եվրոպական կինոարտադրության առաջխաղացման համար։ Ակադեմիան հայտնի է իր ամենամյա մրցանակով։
Եվրոպական կինոակադեմիա | |
---|---|
Տեսակ | film academy? |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | 1988 |
Գլխադասային գրասենյակ | Բեռլին, Գերմանիա[1] |
Գլխավոր քարտուղար | Վիմ Վենդերս[2], Ագնեշկա Խոլանդ[3] և Ինգմար Բերգման |
Կամավորներ | 4075[4] |
Հիմնադիր | Ինգմար Բերգման |
Պարգևներ | |
Կայք | europeanfilmacademy.org(անգլ.) |
1988 թվականին՝ Եվրոպական կինոարտադրական միություն անվամբ պաշտոնապես գրանցել է իր առաջին նախագահը` շվեդ ռեժիսոր Ինգմար Բերգմանը, ամբողջ Եվրոպայից 40 կինոարտադրողների հետ, ամբողջ աշխարհում եվրոպական կինեմատոգրաֆիկ արվեստի առաջխաղացման և եվրոպական կինոարտադրության շահերին աջակցելու նպատակով։ Երկու տարի անց Եվրոպական կինոարտադրական միությունը վերանվանվել է Եվրոպական կինոակադեմիայի, որը գրանցվել էր որպես շահույթ չհետապնդող ընկերություն։
1996 թվականին Ինգմար Բերգմանը նախագահությունը հանձնել է Վիմ Վենդերսին, իսկ նոր նախագահ է դարձել բրիտանացի պրոդյուսեր Նիկ Պաուելը։ Նրան փոխարինել է ֆրանսիացի պրոդյուսեր Գամբերտ Բալսենը, ով նախագահ էր 2003 թվականից մինչև իր հանկարծակի մահը` 2005 թվականին։ Ակադեմիայի ներկայիս նախագահը ֆրանսիացի պրոդյուսեր Մարմիոնն է[5]։ Առաջին 15 անդամները որոշեցին ակադեմիան հիմնել Բեռլինում։
Գլխավոր ասամբլեայի որոշմամբ, ակադեմիայի անդամների թիվը սահմանափակվել էր 99-ի, սակայն հետագայում պարբերաբար աճել է և 2012 թվականի փետրվարի 12-ի դրությամբ կազմել է 2540 մարդ[7]:
|
|
|
Եվրոպական ակադեմիայի մրցանակով պարգևատրման արարողությունը հանդիսանում է ակադեմիայի կազմակերպած գլխավոր միջոցառումներից։ Միջոցառումը սովորաբար անց է կացվում դեկտեմբերի սկզբին, Եվրոպայի տարբեր քաղաքներում։
Մրցանակի հանձնման առաջին միջոցառումը խորհրդանշական կերպով իրականացվել էր Հյուսիսային Բեռլինում, 1988 թվականի նոյեմբերի վերջին։ Մասնակցության իրավունք ունեին միայն եվրոպական ֆիլմերը, ռեժիսորները և այլն։ Հաղթողների որոշման արարողությունը սկսում է 40 թեկնածուների առաջադրմամբ, որոնց մեջ ընտրվում են 4 թեկնածուի, որոնք հայտարարվում են նոյմեբերի սկզբին։ Ակադեմիայի անդամները վեարկության միջոցով որոշում են հաղթողին, որոնց հայտարարում են պրգևատրման արարողության ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.