Ագնեշկա Խոլանդ
From Wikipedia, the free encyclopedia
Ագնեշկա Խոլանդ (լեհ.՝ Agnieszka Holland, նոյեմբերի 28, 1948[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][5]), լեհ կինոռեժիսոր և սցենարիստ։
Ագնեշկա Խոլանդ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 28, 1948[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4][5] |
Քաղաքացիություն՝ | Լեհաստան Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, թատերական ռեժիսոր, գրող և ռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0002140 |


Կենսագրություն

Ծնվել է հրեա հոր և կաթոլիկ մոր ընտանիքում։ Հայրը` Հենրիկ Խոլանդը, սոցիոլոգ էր, հրապարակախոս, Լեհական միացյալ աշխատավորական կուսակցության գործիչ, մայրը` Իրենա Ռիբչինսկայան` լրագրողուհի, 1944 թվականի Վարշավայի ապստամբության մասնակից, հոր ծնողները մահացել են գետտոյում։
Քույրը ռեժիսոր և սցենարիստ Մագդալենա Լազարկևիչն է։ Ամուսինը ռեժիսոր Լացո Ադամիկն է, նրանց դուստրը ռեժիսոր և սցենարիստ Կատաժինա Ադամիկն է։
Ավարտել է Վարշավայի Ստեֆան Բատորիի լիցեյը, այնուհետև` Պրահայի Կատարողական արվեստի ակադեմիայի Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցը (1971)։ Լեհաստան վերադառնալուց հետո որպես օգնական է աշխատել Անջեյ Վայդայի և Քշիշտոֆ Զանուսիի մոտ, նկարահանվել է երկրորդ պլանի մի քանի դերերում։ 1970-ական թվականների կեսերից սկսած` սկսել է նկարահանել սեփական ֆիլմերը («Երեկոն Աբդոնի մոտ», կարճամետրաժ ֆիլմը ըստ Յարոսլավ Իվաշկևիչի, 1975)։ Դեբյուտային լիամետրաժ «Գավառական դերասաններ» (1978) ֆիլմի համար ստացել է Կաննի կինոփառատոնի Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակ։
1981 թվականից աշխատել է արտերկրում, նախ` Գերմանիայում ու Ֆրանսիայում, այնուհետև` ԱՄՆ-ում։ Նկարահանում է խաղարկային, վավերագրական և գովազդային ֆիլմեր։ Բացի իր ֆիլմերի սցենարները, սցենարներ է գրել նաև Անջեյ Վայդայի («Առանց անզգայացման», «Սերը Գերմանիայում», «Դանտոն», «Չարքեր», «Կորչակ» և այլն) և Քշիշտոֆ Կիշլովսկու («Երեք գույն») համար։
Դասավանդում է Նյու Յորքի համալսարանի Բրուքլինյան քոլեջում։
Ընտրված ֆիլմագրություն
- 1977` Կինոփորձեր/Zdjęcia próbne/
- 1978` Գավառական դերասաններ
- 1980` Տենդ (առաջադրվել է Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջ մրցանակի, Լեհական կինոփառատոնի Ոսկե առյուծ կինոփառատոնին, Գդանսկ)
- 1982` Միայկան կինը/Kobieta samotna (էկրաններին հայտնվել է 1988 թվականին, Լեհական կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ, 1988)
- 1985` Դառը հունձք (առաջադրվել է Օսկար մրցանակի` լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում)
- 1988` Սպանել հգևորականին /To Kill A Priest / Le Complot
- 1991` Եվրոպա, Եվրոպա) (Օսկարի առաջադրում լավագույն վերամշակված սցենար անվանակարգում, BAFTA մրցանակի առաջադրում` լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում)
- 1993` Օլիվիե, օլիվիե
- 1993` Խորհրդավոր այգի (ըստ Ֆրենսիս Էլիզա Բարնեթի, պրոդյուսեր` Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա)
- 1995` Լրիվ խավարում (Պոլ Վեռլենի և Արթյուր Ռեմբոյի մասին)
- 1997` Վաշինգտոն սքուեր (ըստ Հենրի Ջեյմսի վեպի)
- 1999` Երրորդ հրաշք
- 2001` Կրակոց սրտին
- 2001` Ոսկե երազանքներ
- 2002` Յուլիան վերադառնում է տուն (Method Fest անկախ կինոփառատոնի մրցանակ, ԱՄՆ, լավագույն կինոռեժիսոր անվանակարգում)
- 2006` Աղջիկը, որն ինձ նման է. Գվեն Արաուխոյի պատմությունը
- 2007` Թիմ (հեռուստասերիալ, քրոջ և աղջկա հետ համահեղինակությամբ)
- 2011` Մթության մեջ (Օսկարի առաջադրում լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում)
- 2013` Անկիզելի թուփը
- 2014` Ռոզմարիի երեխան (մինի սերիալ)
- 2014` Թղթե տնակ (սերիալ, 3 սեզոն)
- 2017` Գազանի հետքը
- 2018` 1983 (սերիալ)
- 2019` Գարետ Ջոնս
Պարգևներ
- 2012 թվական` «Փարաջանովյան թալեր» մրցանակ, որը հանձնվել է Երևանում, 9-րդ «Ոսկե ծիրան»[10]։
- 2012 թվականին արժանացել է Յան Կարսկու անվան Ազատության մրցանակ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.