From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Պլատով (ռուս.՝ Евге́ний Арка́дьевич Пла́тов, օգոստոսի 7, 1967, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինական և ռուս գեղասահորդ։ Ներկա պահին կանադացի գեղասահորդներ Տեսսա Վիրտի և Սքոթթ Մոիրի հետ (2010 թվականին՝ Վանկուվերում և 2018 թվականին՝ Պխյոնչխանում՝ օլիմպիական չեմպիոն անհատական մրցույթում) արժանացել է անհատական մրցույթում երկու օլիմպիական ոսկե մեդալների (1994 և 1998 թվականներ)։ Նատալյա Լինիչուկի ղեկավարությամբ հանդես է եկել Օքսաննա Գրիշչուկի հետ։ Նրանք՝ աշխարհի քառակի չեմպիոններ, Եվրոպայի եռակի չեմպիոններ, Գրան-Պրիի եզրափակչի կրկնակի հաղթողներ, ինչպես նաև Ռուսաստանի և ԽՍՀՄ չեմպիոններ։ Ավելի վաղ, հանդես գալով Ելենա Կրիկանովայի հետ, Եվգենի Պլատովը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն պատանիների կարգում (1984-1986թթ. անընդմեջ)։
Եվգենի Պլատով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Евгений Аркадьевич Платов |
Մասնագիտացում՝ | սառցի վրա պարող, figure skating choreographer և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 7, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Հասակ՝ | 183 սանտիմետր[1] |
Քաշ՝ | 72 կիլոգրամ[1] |
Գեղասահքով սկսել է զբաղվել 1974 թվականից՝ Օդեսայում՝ «Ավանգարդ» սահադաշտում։ Առաջին մարզիչը՝ Բորիս Ռուբլյով։ Առաջին զուգընկերուհին՝ Ելենա Կրիկանովա։ Նրա հետ Եվգենի Պլատովը երեք անգամ անընդմեջ հաղթել է պատանիների աշխարհի առաջնությանը, որին նրանք մասնակցում էին։
Եվգենիի հաջորդ զուգընկերուհին Լարիսա Ֆեդորինովան էր, ում հետ նրանք հասել էին «չափահասի» մակարդակի։ Այս զույգը երկու անգամ անընդմեջ ԽՍՀՄ առաջնություններում դարձել է չորրորդը։
1989 թվականին Պլատովը զույգ է կազմում Օքսաննա Գրիշչուկի հետ։
1998 թվականի Օլիմպիական խաղերի երկրորդ հաղթանակից հետո Օքսաննա Գրիշչուկի հետ կազմած զույգը բաժանվեց։ Օքսաննան փորձում էր նվաճել Հոլիվուդը, իսկ Եվգենին զույգ կազմեց Մայա Ուսովայի հետ, և նոր զույգը սկսեց հանդես գալ պրոֆեսիոնալ սառույցի վրա։ Մարզվում էին Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ։ Հաղթեցին աշխարհի առաջնությունը պրոֆեսիոնալների կարգում։
2006 թվականին մասնակցել է Ռոսիա 1 հեռուստաընկերության «Պարեր սառույցի վրա» շոուին, որտեղ էլ հանդես է եկել դերասան և մոդել Աննա Ազարովայի հետ[2]։
Մայա Ուսովայի հետ, զուգահեռ ելույթ ունենալով պրոֆեսիանալ շոուներում, 2001-2004թթ. Սիմսբերիում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) աշխատում է որպես Տատյանա Տարասովայի օգնական։ Նա օգնել է մարզելու օլիմպիական չեմպիոնուհի Շիզուկու Արակավային, ինչպես նաև աշխատել է Սաշա Կոենի և Ջոննի Վեիրի հետ (երբ նա խորհրդակցում էր Տարասովայի մոտ)։
Տարասովայի Ռուսաստան վերադառնալուց հետո սկսում է ինքնուրույն աշխատել ԱՄՆ-ում։ Համատեղ աշխատել է Ալեքսանդր Ժուլինի հետ, օգնել է կազմել օլիմպիական ծրագրեր Տատյանա Նավկայի և Ռոման Կոստոմարովի համար։ Համագործակցել է Նիկոլայ Մորոզովի հետ։
Աշխատել է Իսրայելի գեղասահքի հավաքականի հետ։ Մասնավորապես նա եղել է Գալիտ Հայթ/ՍԵրգեյ Սախնովսկի[3] և Ալեքսանդրա Զարետցկայա/Ռոման Զարեցկի[4] պարային զույգերի մարզիչը։
Ներկա պահին նրա ամենահայտնի սաներն են համարվում բրիտանական պարային զույգը՝ Շինեդ և Ջոն Քերրիները[5]։
Աշխատոևմ է «Princeton Sports Center» սառույցի վրա՝ Նյու Ջերսի, ԱՄՆ[6]։
1992 թվականին ամուսնացել է դերասանուհի Մարիա Անիկանովայի հետ։ Միասին ապրել են երեք տարի և ամուսնալուծվել 1995 թվականին։
Մրցաշրջան | Օրիգինալ պարեր | Ազատ պարեր | Ցուցադրական |
---|---|---|---|
1997–1998 |
Jailhouse Rock (երգ)|Jailhouse Rock |
Memorial |
Frozen You'll See Foxy Lady |
1996–1997 |
Libertango |
Passion: Music for The Last Temptation of Christ|The Feeling Begins |
You'll See |
1995–1996 |
España Cañí |
|
I Will Always Love You |
1994–1995 |
Girls Girls Girls |
Steppin' Out |
Ալբինոնիի Ադաջիո |
1993–1994 |
Historia de um Amor |
Rock Around the Clock |
Rock Around the Clock |
1992–1993 |
Aquarell |
St. James Infirmary Blues |
Aquarell Վիեննական վալս |
1991–1992 |
|
||
1990–1991 |
|
||
1989–1990 |
Moliendo Café |
Սիրտակի из Զորբա հույնից (ֆիլմ) |
Մրցաշրջան | Ծրագրեր[9][10][11] |
---|---|
2000–2001 |
Tango Desert Rose |
1999–2000 |
Շերբուրյան հովանոցներ
Spente Le Stelle |
1998–1999 |
Padam Padam When You Came Into My Life Լուսնի սոնատ (Բեթհովեն)Լուսնի սոնատ |
Մրցումներ/մրցաշրջան | 1989—90 | 1990—91 | 1991—92 | 1992—93 | 1993—94 | 1994—95 | 1995—96 | 1996—97 | 1997—98 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ձմեռային օլիմպիական խաղեր | 4 | 1 | 1 | ||||||
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 5 | 4 | 3 | 2 | 1 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն | 5 | 5 | 3 | 2 | 2 | 1 | 1 | 1 | |
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն | 1 | 1 | |||||||
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 3 | 2 | 1 | ||||||
Գրան-Պրի եզրափակիչ | 1 | 1 |
Մրցումներ/մրցաշրջան | 1987—1988 | 1988—1989 |
---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն | 6 | |
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն | 4 | 4 |
Grand Prix Internationale de Paris | 4 | |
«Московские новости» թերթի մրցանակ | 2 | |
Կարլ Շեֆերի հուշամրցաշար | 1 |
Մրցումներ/մրցաշրջան | 1983—84 | 1984—85 | 1985—86 |
---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում | 1 | 1 | 1 |
Մրցումներ/մրցաշրջան | 1998—99 | 1999—00 | 2000—01 |
---|---|---|---|
Գեղասահքի աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև | 1 | 2 | 3 |
Sears Figure Skating Open | 1 | ||
ESPN Pro Skating Championship | 2 | ||
Japan Open | 1 | 1 | |
Բարի կամքի խաղեր | 2 | ||
Ice Wars Baton Rouge | 2 | ||
Sears Canadian Open | 2 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.