Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Լուսնի սոնատ (անգլ.՝ Mondscheinsonate), գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի համար գրված թիվ 14 սոնատ («Լուսնի», op.N2, Դո դիեզ մինոր)։ Սոնատի առաջին մասը (Adagio sostenuto) «լուսնային» է կոչել երաժշտական քննադատ Լյուդվիգ Ռելշտաբը Բեթհովենի մահից տարիներ անց` 1832 թվականին։ Նա այս ստեղծագործությունը համեմատել է Շվեյցարիայում գտնվող «Ֆիրվալդշտեդ լճի լուսնի լույսի» հետ։ Հետագայում սոնատն ամբողջությամբ ստացել է «Լուսնի սոնատ» անվանումը, որի առաջին մասի քնարական երազկոտությունը հավանաբար Բեթհովենի ժամանակակիցների մոտ ասոցացվել է լուսնկա գիշերվա լռության ու խորհրդավորության հետ։
Իսկ Բեթհովենն այն անվանել է «Sonata quasi una fantasia» (սոնատ ֆանտազիայի նման), որը հավանաբար պայմանավորված է նրանով, որ կոմպոզիտորը մասերի հերթականությունը փոխում է, առաջին մասը դանդաղ մասն է, իսկ բուն սոնատային ձևը՝ ֆինալում, այսինքն առաջին մասի փոխարեն սոնատային մասը տեղափոխվում է ֆինալ։ Սոնատն ավարտվել է 1801 թվականին և 1802 թվականին Բեթհովենն այն նվիրել է իր աշակերտ Ջուլիետտա Գվիչարդիին (Countess Giulietta Guicciardi)[2]։
«Լուսնի Սոնատը» Բեթհովենի ամենատարածված ստեղծագործություններից է դաշնամուրի համար, և այն նույնիսկ սիրված էր այդ ժամանակներում։ Կոմպոզիտորը սոնատը գրել է 30 տարեկանում[3]։
«Լուսնի» սոնատի առաջին մասն աչքի է ընկնում իր քնարականությամբ, տխուր ու թախծոտ բնույթով, որի արտահայտման համար կոմպոզիտորն օգտագործում է շատ լակոնիկ՝ հակիրճ երաժշտական ինտոնացիա, ալիքաձև շարժումով։ Այս մասը գրված է դո դիեզ մինորում, սակայն ընթացքում տեղի են ունենում մոդուլացումներ` տոնայնային փոփոխություններ, և ավարտվում է ողբերգական թախիծով։
Երկրորդ մասը Alegretto- ն իր սկերցոզային հումորով լուսավորում է նախաբանի մասի թախծոտ տրամադրությունը։ Սա ժամանակավոր շեղում է, կարճատև հանգիստ։ Գրված է լյա բեմոլ մաժորում։ Այս մասի զգայական բուռն վերելքն արտահայտվում է սոնատային ձևում։
Երրորդ մասի թեմատիկ կորիզը կազմում է առաջին մասի հիմքում ընկած դո դիեզ մինորային ակորդը։ Սա կարելի է համարել բուռն պոռթկում, որն իր գագաթին է հասնում ակորդների հզոր հնչողության պահին։
Սոնատը բաղկացած է երեք տեմպերից․
2․Ալեգրետտո
Օժանդակ պարտիան ՝ սոլ դիեզ մինոր, իր մեջ պարունակում է երգայնություն, իսկ Էքսպոզիցիայի (ցուցադրման) վերջին եզրափակիչ ֆրազներում դրսևորվում է հանգստությունը։
Դրան հաջորդող մշակման մեջ առաջ է գալիս դրամատիկական աճի նոր ալիք։
Սոնատային ձևի կոդան ասես վերածվում է երկրորդ մշակման, որը դիտվում է որպես միանգամայն ինքնուրույն բաժին։
Տվյալ դեպքում կոդան նույնիսկ գերազանցում է մշակմանը։ Այն նման է դրամատիկական ֆրազայի, որտեղ իմպրովիզացիոն կերպով փոփոխվելով անցնում են մի շարք հակադիր էպիզոդներ, որտեղ օժանդակը հնչում է ավելի պաթետիկ բնույթով։ Միայն վերջում այդ ամենն ասես ետ է քաշվում և մեծ զսպվածությամբ հնչում են սոնատն ավարտող տոնիկական ակորդները։
«Լուսնի սոնատ» անունը առաջացել է գերմանացի երաժշտական քննադատ և բանաստեղծ Լյուդվիգ Ռելշտաբի կողմից արված հայտարարությունների արդյունքում։ 1832 թվականին, Բեթհովենի մահից հետո հինգ տարի անց, Ռելշտաբը ստեղծագործությունը համեմատեց լուսնի լույսի ներքո Ֆիրվալդշտեդ կամ Լյուցեռնի լճի (Լյուցեռն շվեյցարական քաղաքի անվամբ) լուսնի լույսով լուսավորության հետ[4]։ Հետագա տասը տարիների ընթացքում ստեղծագործությունը գերմանական[5] և անգլիական[6] հրատարակություներում «Լուսնի սոնատ» անվամբ է հրատարակվել, իսկ 19-րդ դարում սոնատը վերջնականապես այդ անունով հայտնի դարձավ[7]։
Շատ քննադատներ դեմ են եղել «Լուսնի սոնատ» անվանը` համեմատելով այն թաղման քայլերգի հետ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.