գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Դպրաբակ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դպրաբակ | |||
ռուս.՝ Чайкенд ռուս.՝ Дпрабак | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Ղազախի գավառ և Կրասնոսելսկի շրջան | ||
Հիմնադրված է | 1778 թ. | ||
ԲԾՄ | 1240 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 489[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1310 | ||
| |||
Գտնվում է Գետիկի ստորին հոսանքի ձախ և աջ ափերին, մարզկենտրոն Գավառից 97 կմ հյուսիս։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1240 մետր բարձրության վրա։
Հիմնադրվել է 1778 թվականին։ Դպրաբակ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին (նախկինում՝ Չայքենդ)։
Բնակիչների մեծ մասը 1988 թ նոյեմբերի 28-ից եկել են Շամքորի շրջանի Բարում, Բարսում, Մարտունի գյուղերից, Բաքու քաղաքից, 1990-ական թթ. այստեղ են վերաբնակվել նաև Արցախի և Արծվաշեն գյուղի բռնագաղթածները։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և կերային մշակաբույսերի մշակությամբ։
Դպրաբակ բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ պետության կողմից հավառվել են 8 հուշարձաններ, որոնցից է գյուղի հարավային մասում՝ գետի ձախափնյա բլրալանջին գտնվող և 12-ից 17-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, վերջինի հյուսիսային կողմում գտնվող և 12-ից 13-րդ դարերով թվագրվող կիսավեր եկեղեցին, գերեզմանոցի հյուսիսային կողմում գտնվող և 12-ից 13-րդ դարերով թվագրվող կիսավեր մատուռը, 17-ից 18-րդ դարերով թվագրվող խաչքարը, 16-ից 17-րդ դարերով թվագրվող տապանաքարը, գյուղի մեջ գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող կիսավեր եկեղեցին, վերջինի շուրջ տարածված և 17-ից 18-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, այնտեղ գտնվող և 17-ից 18-րդ դարերով թվագրվող տապանաքարը, 1730 թվագրվող պարոն Ալթունի տապանաքարը, գյուղի հարավ-արևելյան մասում՝ Դպրաբակ տանող ճանապարհից աջ կողմում գտնվող և 19-րդ դարով թվագրվող կամուրջը[3]։
Բացի պետության կողմից հաշվառված հուշարձանների, գյուղի տարածքում կան նաև այլ հուշարձաններ։ Գյուղից 4 կմ դեպի հարավ-արևմուտք՝ անտառի մեջ, «Այրիջուր» կոչված հանդամասում, կա գյուղատեղի, խաչարձան, խաչքարեր՝ 12-13դդ. արձանագրություններով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.