հայկական փողային գործիք From Wikipedia, the free encyclopedia
Դուդուկ կամ ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։
Դուդուկ, ծիրանափող | |
---|---|
Որակավորում | երկլեզվակ փողային նվագարան |
Երաժիշտներ | Ջիվան Գասպարյան, Գևորգ Դաբաղյան, Վաչե Հովսեփյան, Նորայր Քարտաշյան, Վաչե Շարաֆյան, Հայկ Կարապետյան, |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 422.111 |
Ձայնանմուշ | |
Ըստ Հրաչյա Աճառյանի[1] «դուդուկ» անունը առաջացել է հայկական գյուղերից մեկում։ Տեղի գյուղացիները դուդուկ բառը արտասանում էին որպես «տյուտյուկ/տիւտիւկ», Ղարաբաղում՝ «դյուդյուգյ/դիւդիւգյ», իսկ Վանում՝ «դուդուկ»։
Ոմանք պնդում են, որ Թուրքյան է պատմական (ծննդավայրը), իսկ այլք ընդգծում են' գրավոր աղբյուրների տված տեղեկություններից ելնելով դուդուկը միանշանակ հայկական փողային գործիք է։ Համատարած համաձայնություն կա, և կատարյալ հետազոտական աշխատանքներից հետո պարզ է դարձել , որ դուդուկը (ծնվել) է միմիայն Հայաստանում , և համարվում է ազգային արժեք Հայաստանի համար։
Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի[2]։ Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.[3]:
Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝
Այն [դուդուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասել է մինչև մեր օրերը, և հայկականության խորհրդանիշն է։ Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է[4]։ |
2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց, և մակարգվել է 2008-ին[5][6]։
Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։
Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ։ Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ։
Դուդուկի հայ վարպետները բազմաթիվ են՝ Կարապետ Եղոյան, Մարգար Մարգարյան, Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Խաչիկ Խաչատրյան, Ջիվան Գասպարյան, Նորայր Քարտաշյան, Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, Մկրտիչ Մալխասյան, Գագիկ Գյուրջյան, Գևորգ Դաբաղյան, Վաչե Շարաֆյան, Նորայր Ժամհարյան, Կամո Սեյրանյան, Գևորգ Կարապետյան, Սարգիս Դավթյան և ուրիշներ[8]։
Թեպետ դուդուկը համարվել է տղամարդու գործիք, սակայն 20-րդ դարի վերջում ի հայտ եկան նաև կին դուդուկահարներ՝ Արմինե Գրիգորյան (ԱՄՆ), Աննա Սարգսյան, Լիլիթ Հովսեփյան։
Երաժիշտ դուդուկահարների մեծ մասը տիրապետում է մի քանի նվագարանի, բացի դուդուկից նաև զուռնա, կլառնետ, շվի, երբեմն՝ սաքսաֆոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.