Remove ads
հայ երաժիշտ, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Ջիվան Արամայիսի Գասպարյան (հոկտեմբերի 12, 1928[1], Սոլակ, Հայաստան - հուլիսի 6, 2021[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նշանավոր հայ դուդուկահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.): Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։
Ջիվան Գասպարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1928[1] Սոլակ, Հայաստան |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հուլիսի 6, 2021[2] (92 տարեկան) Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն |
Ժանրեր | Հայկական ազգային երաժշտություն և Էթնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դուդուկ |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Լեյբլ | All Saints Records? և EMI |
Պարգևներ | |
Կայք | Ջիվան Գասպարյան |
Djivan Gasparyan Վիքիպահեստում |
Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դժվար մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։
Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1947 թվականին մեկնում է Մոսկվա ազգային սիրողական համույթի հետ, որտեղ համերգից հետո Ստալինից ստանում է Պոբեդա ժամացույց։ 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին, և իր առաջին մասնագիտական ելույթը որպես մենակատար լինում է Երևանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։
1956 թվականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։
1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Նույն թվականին Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտի ներկայացումը Մոսկվայում, որոշում է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։
Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին գայթակղությունը» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։
Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.