From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Խանանովիչ Աստրախան (ռուս.՝ Дмитрий Хананович Астрахан, մարտի 17, 1957[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի ռեժիսոր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, կինոդերասան, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (2009)[2]։ Բելառուսի Հանրապետության հատուկ մրցանակի դափնեկիր (2014)[3], Ռուսաստանի հրեական կոնգրեսի հանրային խորհրդի անդամ։
Դմիտրի Աստրախան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1957[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտացում | դերասան, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, հաղորդավար, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0040125 |
Դմիտրի Աստրախանը ծնվել է 1957 թվականի մարտի 17-ին լենինգրադցի պատմաբաններ Խանան Մարկովիչ Աստրախանի և Սուսաննա Մարկովնա Մանևիչի (ծագումով Բելառուսից) ընտանիքում[4]։ Եղել է ընտանիքի ամենափոքր՝ հինգերորդ երեխան։ Դպրոցում սիրել է ընթերցանությունը, մաթեմատիկան և սպորտը։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Վասիլևսկի կղզու թիվ 30 ֆիզիկամաթեմատիկական դպրոց և միաժամանակ շարունակել զբաղվել դասական ըմբշամարտով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել Է Լենինգրադի Ուլյանովի (Լենինի) անվան էլեկտրատեխնիկական ինստիտուտ։ Մի քանի տարվա ընթացքում Դմիտրին փոխել է մի քանի ինստիտուտներ, մինչև ընդունվել է Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (Ա. Մուզիլի դասարան, ավարտել է 1982 թվականին)։ Որպես դիպլոմային աշխատանք Աստրախանը պետք է ներկայացում բեմադրեր Պուշկինի թատրոնում, սակայն, հենց Աստրախանի պնդմամբ, այն բանից հետո, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարն իմացել է, որ Աստրախանը հրեա է, ներկայացումը բեմադրել թույլ չեն տվել[5]։
1981-1987 թվականներին եղել է Սվերդլովսկի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր։ Այնուհետև ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում (ծովային ավիացիա)։ Բեմադրել է ներկայացումներ Ռուսաստանի տարբեր թատրոններում և արտերկրում, վերապատրաստվել է Լենինգրադում Գեորգի Տովստոնոգովի մոտ։
1991-1995 թվականներին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի Ն. Պ. Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնը։
1993 թվականից ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիայի դերասանական արվեստանոց։ Նրա աշակերտների թվում են եղել Աննա Բանշչիկովան, Ալեքսեյ Շևչենկովը, Դենիս Կիրիլովը, Գենադի Սվիրը, Մարկ Գորոնոկը, Իվան Պարշինը, Անդրեյ Ֆեդորցովը և այլք։
Ակտիվ աշխատանք է ծավալել թատրոնում և կինոյում, մասնագիտացել հոգեբանական դրամայի բնագավառում։ Դասավանդում է «Օստանկինո» հեռուստատեսության բարձրագույն դպրոցում և TheOneFilm կինոդպրոցում[6]։
Դմիտրի Աստրախանը պահանջված դերասան է դարձել «Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ եմ» ֆիլմում ադմինիստրատոր Լեոնիդ Ֆրիդմանի դերից հետո։
2022 թվականի հունիսի 30-ին նշանակվել է Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի գեղարվեստական ղեկավար[7] Իոսիֆ Ռայխելհաուսի փոխարեն։
1981 թվականից ի վեր բեմադրել է 40-ից ավելի ներկայացում տարբեր թատրոններում[9].
Ռեժիսորը բազմիցս բեմադրել է իռլանդացի դրամատուրգ Ջոն Սինգի «Անվեհեր կտրիճը՝ Արևմուտքի պարծանքը» (ռուս.՝ «Удалой молодец — гордость Запада») պիեսը տարբեր թատրոններում[11].
Տարի | Ֆիլմ | Բնօրինակ անվանում | ||||
---|---|---|---|---|---|---|
Ռեժիսոր | Պրոդյուսեր | Դերասան | Դեր | |||
1991 | Изыди! | |||||
1993 | Դու իմ միակն ես | Ты у меня одна | մրցավար բռնցքամարտի ռինգում | |||
1995 | Ամեն ինչ լավ կլինի | Всё будет хорошо | մաթեմատիկայի պրոֆեսոր ինստիտուտում | |||
1995 | Չորրորդ մոլորակը | Четвёртая планета | երաժիշտ ռեստորանում | |||
1996 | Դժոխքից դժոխք | Из ада в ад | «Ջոյնթի» աշխատակից Նյու Յորքում | |||
1998 | Սպասասրահ | Зал ожидания | ||||
1998 | Պայմանագիր մահվան հետ | Контракт со смертью | ||||
1998 | Խաչմերուկ | Перекресток | ||||
2000 | Ալքիմիկոսները | Алхимики | շերիֆ | |||
2000 | Լեդի Ղազախստան | Леди Казахстан | ||||
2001 | Դեղին թզուկը | Жёлтый карлик | ||||
2001 | Փախուստ Գուլագից | Побег из Гулага | ||||
2001 | Նվիրիր ինձ լուսնի լույս | Подари мне лунный свет | ||||
2001 | Ճանապարհորդները գիշերը | Путники в ночи | ||||
2002 | Սատանան, որ իրեն կոչում էր աստված | Дьявол, называющий себя богом | ||||
2002 | Լեդի մեկ օրով | Леди на день | օդաչու | |||
2003 | Տարտարենը Տարասկոնից | Тартарен из Тараскона | ||||
2003 | Չորրորդ ցանկությունը | Четвёртое желание | ռեժիսոր | |||
2004 | Մութ գիշեր | Тёмная ночь | ||||
2004 | Երազանքների ֆաբրիկա | Фабрика грез | ||||
2005 | Կիրակին կանաց բաղնիքում | Воскресенье в женской бане | ||||
2005 | Կարապների դրախտ | Лебединый рай | ||||
2007 | Ամեն ինչ ազնվորեն է | Всё по-честному | ||||
2007 | Դեպքը եղել է Գավրիլովկայում | Дело было в Гавриловке | ||||
2008 | Աշխարհում ապրում են բարի ու լավ մարդիկ | На свете живут добрые и хорошие люди | ||||
2009 | Ոսկի երկիր | Золотая страна | ||||
2009 | Դրախտային անկյուն | Райский уголок | ||||
2010 | Գիշերային պանդոկի լույսը | Ночной таверны огонёк | ||||
2011 | Վիսոցկի։ Շնորհակալություն, որ ողջ եմ | Высоцкий. Спасибо, что живой | Լեոնիդ Ֆրիդման, Ուզբեկական ԽՍՀ-ում Վիսոցկու համերգի կազմակերպիչը | |||
2012 | Ամուսնալուծություն | Развод | Իգոր Իվանովիչ Միխեև, հայտնի ամսագրի գլխավոր խմբագիր | |||
2012 | Աստված իր պլաններն ունի | У Бога свои планы | Օլեգ Ռոմանովիչ Նազարով, արհեստական բեղմնավորման հիվանդանոցի սեփականատոր, բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ | |||
2013 | Деточки | |||||
2013 | Ավագ քույրը | Старшая сестра | ||||
2013 | Անտեսանելիները | Невидимки | ||||
2013 | Մի անգամ | Однажды | ||||
2013 | Ճակատագրական ժառանգություն | Роковое наследство | ||||
2013 | Սոտուդիա 17 | Студия 17 | ||||
2014 | Ֆորտ Ռոս։ Արկածներ որոնելով | Форт Росс: В поисках приключений | ||||
2014 | Շագալ - Մալևիչ | Шагал — Малевич | ռեբեր Այզիկ, ռաբբի | |||
2014 | Անքնություն | Бессонница | ||||
2014 | Մոսկվայում միշտ արև է | В Москве всегда солнечно | ||||
2014 | Հավատաքննիչը | Инквизитор | Իսաակ Ռոյզման, մասնավոր խուզարկուական գործալակության սեփականատեր Սանկտ Պետերբուրգում | |||
2014 | Երկնաքար | Метеорит | ||||
2015 | Կանաչ կառքը | Зелёная карета | ||||
2015 | Գեղեցիկ դարաշրջանի ավարտը | Конец прекрасной эпохи | ||||
2015 | Սարդ | Паук | Ռոդնիկով («ՄԱեստրո») | |||
2015 | Թարգմանիչը | Переводчик | ||||
2016 | Սեր առանց կանոնների | Любовь без правил | ||||
2016 | Ավտոդպրոց | Автошкола | ||||
2016 | Հավերժական արձակուրդ | Вечный отпуск | ||||
2017 | Խեղջ աղջիկ | Бедная девочка | ||||
2017 | Քաղաքացիական ամուսնություն | Гражданский брак | ||||
2017 | Ձկնկիթ | Икра | ||||
2017 | Գլխատել չի կարելի ներել | Казнить нельзя помиловать | ||||
2017 | Էլեոն հյուրանոց | Отель Элеон | ||||
2017 | Серебряный бор | |||||
2018 | Տնային կալանք | Домашний арест | ||||
2018 | Ինչի մասին են խոսում տղամարդիկ։ Շարունակություն | О чём говорят мужчины. Продолжение | ||||
2018 | Կորուսյալ կղզի | Потерянный остров | ||||
2018 | Հավանականության տեսություն | Теория вероятности | Դմիտրի Խանանովիչ, մաթեմատիկայի պրոֆեսոր | |||
2018 | Խաղ | Игра | ||||
2019 | Հարսնացուների քաղաքը | Город невест | ||||
2019 | Միլիարդ | Миллиард | ||||
2019 | Վրեժ բանաձևը | Формула мести | Ռուդնիկով («Մաեստրո») | |||
2019 | Սիրավեպ անցյալի հետ | Роман с прошлым | ||||
2020 | Անդրեևյան դրոշ | Андреевский флаг | ||||
2020 | Սեր առանց չափի | Любовь без размера | պլաստիկ վիրաբույժ | |||
2020 | Հին կադրեր | Старые кадры | Բորիս Լեյն | |||
2020 | Комета Галлея | |||||
2021 | Կյանքը կյանքից հետո | Жизнь после жизни | ||||
2021 | Դիվերսանտի ճակատագիրը | Судьба диверсанта | ||||
2021 | Каспий 24 | |||||
2021 | Գաղտնի դրդապատճառներ | Скрытые мотивы | ||||
2021 | Երգչախումբ | Хор | ||||
2021 | Սքանչելագործ | Чудотворная | ||||
2022 | Սիրիական սոնատ | Сирийская соната | Հենրիխ Մանևիչ | |||
2017 թվականին դարձել Է Մոսկվայի 3-րդ հրեական կինոփառատոնի ժյուրիի անդամ[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.