Դենիս Ֆոնվիզին
From Wikipedia, the free encyclopedia
Դենիս Իվանովիչ Ֆոնվիզին (ռուս.՝ Денис Иванович Фонвизин, ապրիլի 3 (14), 1745[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 1 (12), 1792[1], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս արձակագիր, դրամատուրգ, ռուս գրականության մեջ կենցաղային կատակերգության ժանրի հիմնադիր, ծագումով ազնվական։
Դենիս Ֆոնվիզին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3 (14), 1745[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 1 (12), 1792[1] (47 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Lazarev Cemetery |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող, դրամատուրգ, բանաստեղծ և թարգմանիչ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | The Minor? |
![]() | |
Denis Fonvizin Վիքիպահեստում |
1755–1762 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանին կից գիմնազիայում, ապա տեղափոխվել Պետերբուրգ, ծառայել արտաքին գործերի կոլեգիայում։ 1760-ական թվականներին ձևավորվել է նրա լուսավորական աշխարհայացքը՝ համընդհանուր ուսուցում, գյուղացիության աստիճանական ազատագրում։ Քաղաքացիական կառուցվածքի նրա իդեալն է եղել լուսավորյալ միապետությունը։ Այդ շրջանում էլ հանդես է եկել երգիծական գործերով՝ «Ուղերձ իմ ծառաներ Շումիլովին, Վանկային ու Պետրուշկային» (հրատարակվել է 1769 թվականին), «Բրիգադիրը» (1768–1769 թվականներ, հրատարակվել է 1792–1795 թվականներին, բարքագրական կատակերգություն) և այլն։ 1769 թվականին դարձել է արտաքին գործերի կոլեգիայի ղեկավար Ն․ Պանինի քարտուղարը։ 1777–1778 թվականներին այցելել է Ֆրանսիա («Առաջին ճանապարհորդության գրառումներ», հրտ․ 1800-ական թթ․)։
Ֆոնվիզինի ամենանշանակալի ստեղծագործությունը «Տհասը» (բեմ․ 1782 թ., հրտ․ 1783 թ.) կատակերգությունն է, որտեղ բացահայտված է ճորտատիրության սոցիալական էությունը։ 1783 թվականին հրապարակել է մի շարք երգիծական երկեր։ Մասնավորապես հասարակական մեծ արձագանք է գտել «Մի քանի հարցեր, որոնք կարող են խելացի և ազնիվ մարդկանց առանձնակի ուշադրությունը գրավել» գործը։ Այդ հարցերին ջղագրգռությամբ պատասխանել է կայսրուհին ինքը։ Քաղաքական երգիծանքի փայլուն օրինակ է «Համընդհանուր պալատական քերականություն»-ը, որի տպագրությունն արգելվեց (տարածվել է ձեռագիր)։ «Կալիսթենես» (1786 թ.) վիպակը տպագրվեց անանուն։ 1789 թվականին Ֆոնվիզինը սկսել է գրել «Անկեղծ խոստովանություն իմ գործերի ու մտածումների» (անավարտ, հրտ․ 1830 թ.) երկը։
Ֆոնվիզինը ռուսական լուսավորական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է, ռուսական ազգային առաջին կատակերգության ստեղծողը։
Երկեր
- Собр․ соч․, т․ 1–2, М․–Л․, 1959;
- Избранное, М․, 1983․
Գրականություն
- Ցասինսկայա Զ․, Դ․ Ի․ Ֆոնվիզին (1745–1792), Ե․, 1947։
- Рассадин С․ Б․, Фонвизин, М․, 1980․
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.