ադրբեջանցի երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Դիանա Հաջիևա (ադրբ.՝ Diana Hacıyeva, հունիսի 13, 1989, Մարիուպոլ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգչուհի, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժիշտ, ով Ադրբեջանը «Skeletons» (հայ.՝ կմախքներ) երգով ներկայացրել է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթին։ Հանդես է գալիս բեմական Dihaj կեղծանունով[1]։ Հանդիսանում է նույնանուն խմբի վոկալիստուհին, որը կատարում է էլեկտրոնային երաժշտություն։
Դիհաջ | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Diana Hacıyeva |
Ի ծնե անուն | Դիանա Հաջիևա |
Նաև հայտնի է որպես | Դիհաջ |
Ծնվել է | հունիսի 13, 1989 (35 տարեկան) , Մարիուպոլ, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Երկիր | Ադրբեջան |
Ժանրեր | Ինդի փոփ |
Մասնագիտություն | դիրիժոր, երգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 2006–այժմ |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Կայք | dihaj.com |
Dihaj Վիքիպահեստում |
Դիանա Հաջիևան ծնվել է 1989 թվականի հունիսի 13-ին Մարիուպոլում[2]։ Մանկուց զբաղվել է երաժշտությամբ, դաշնամուրի դասեր է վերցրել և հետաքրքրվել է ջազով։ Եղել է «Բերի բախ» երաժշտական կոլեկտիվի մասնակցուհի։
2006 թվականին ավարտել է Բաքվի թիվ 16 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Բաքվի երաժշտական ակադեմիա։ Այստեղ նա ստացել է երգչախմբի դիրիժորի կրթություն։ Ակադեմիայում սովորելու տարիներին պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է ջազով։ Ներկայումս աշխատում է Բաքվի ջազային կենտրոնում։ Նա մուսուլման է և երբեմն հիջաբ է հագնում։
2010 թվականին մասնակցել է «Եվրատեսիլ 2011»-ի ազգային ընտրություններին[3][4]։ Անցնելով որակավորումը, Դիանա 77 մասնակիցների հետ անցել է կիսաեզրափակիչ, որտեղ հանդես է եկել 6-րդ կիսաեզրափակչում։ Վերջում Հաջիևային չի հերիքել ընդամենը 7 միավոր, և նա իր խմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ չանցնելով եզրափակիչ։
2011 թվականին թողարկել է իր առաջին տեսահոլովակը՝ «Find Yourself» («Գտիր քեզ»)[5]։
2014 թվականի վերջում ստեղծվել է «DiHaj» խումբը, որի վոկալիստուհին դարձավ Դիանա Հաջիևան։ Բացի նրանից խմբի անդամներ են նաև Ալի Նասիբը (հարվածային գործիքներ) և Անար Աբդուլաևը (կիթառ)։ Խումբը կատարում է էլեկտրոնային երաժշտություն[6]։
2016 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ Ադրբեջանի ազգային ժյուրիի որոշումն այն մասին, որ Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ 2017»-ին Ադրբեջանը ներկայացնելու է Դիանա Հաջիևան[7]։ Մրցույթում Դիհաջը 120 միավորում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը։
2014 թվականին Հաջիևան ամուսնացել է «Radio & Video» ռոք-խմբի նախկին թմբկահար Ալի Նասիբի հետ, որը ներկայումս հանդիսանում է Dihaj խմբի թմբկահարը։ Նրանք ունեն մեկ դուստր[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.