From Wikipedia, the free encyclopedia
Գուրգաոն (պաշտոնապես՝ Գուրուգրամ), քաղաք հյուսիսային Հնդկաստանի Հարյանա նահանգում։ Այն տեղակայված է Դելի-Հարյանա սահմանի մոտ, 30 կիլոմետր հարավ-արևմուտք մայրաքաղաք Նյու Դելիից և 268 կիլոմետր հարավ Չամդիգարհ քաղաքից[1]։ Այն Դելիի գլխավոր արբանյակային քաղաքներից մեկն է[2]։ 2011 թվականի տվյալներով, Գուրգաոնը ունեցել է 876.900 բնակչություն։
Գուրգաոն | ||
Gurgaon | ||
Երկիր | Հնդկաստան | |
---|---|---|
Երկրամաս | Հարյանա | |
Շրջան | Գուրգաոն | |
Համայնք | Գուրգաոն | |
Մակերես | 732 կմ² | |
ԲԾՄ | 217 մ | |
Պաշտոնական լեզու | հինդի | |
Խոսվող լեզուներ | հինդի | |
Բնակչություն | 876,900 մարդ | |
Խտություն | 1,200 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 124 | |
Փոստային դասիչ | 122001 | |
Պաշտոնական կայք | mcg.gov.in(անգլ.), qr.ae/prGNRK, qr.ae/prGwGQ և blinctrip.com/flights | |
| ||
Գուրգաոնը Հնդկաստանում առաջատար ֆինանսական և բանկային կենտրոն է` Մումբայից ու Չեննայից հետո[3]։ Քաղաքի տնտեսական աճը սկսվեց այն ժամանակ, երբ հնդկական առաջատար ավտոմոբիլներ արտադրող Մարութի Սուզուկի ընկերությունը 1970-ական թվականներին Հուրգաոնում հիմնադրեց արտադրական գործարան[4]։
Այսօր Գուրգաոնը ու ի ավելի քան 250 տեղական գրասենյակներ` Հաջողակ 500 ցանկից[5]։ Գուրգաոնը Մարդկային ներուժի զարգացման ինդեքսում դասակարգվում է շատ բարձր` ՄՆԶԻ-ի (HDI) 0.889 (2017) արդյունքով, որն ամենաբարձրն է Հնդկաստանում[6]։
2019 թվականի մարտին IQ Air Visual և Greenspace կազմակերպությունների կողմից հրապարակված տվյալների համաձայն Գուրգաոնը դարձել է հայտարարվել է որպես առավել աղտոտված քաղաք[7][8]։
Սկզբնապես Գուրգաոնի շրջանը գտնվում էր Կուրու թագավորության տիրապետության տակ[9]։ Առաջին բնակեցված մարդիկ հինդուներն էին, որոնք ղեկավարվում էին Ահիր տոհմի կողմից[10]։ Յադու ցեղերը այս տոհմի մի մասն էին կազմում և այսօր նրանց հետնորդները սովորաբար կրում են Յադավ ազգանունը։ Մահաբհարաթայում Գուրգաոնը նկարագրվում է որպես Գուրու Դրոնաչարիա գյուղ՝ Կաուրավասի և Պանդավասի գուրու[11]։ Մ.թ.ա. 4-րդ դարի վերջին քաղաքը գրավվեց Մավրիայի կայսրության կողմից` դառնալով Չանդրագուպտա Մավրիա թագավորության մաս[12]։
Կան կարծիքներ, որ Գուրգաոնը նույն` 12-րդ դարի Պրիտվիրաջա Վիջայա արձանագրության մեջ հիշատակվող Գուդապուրա քաղաքն է։ Համաձայն արձանագրության, Նագարջունան` Չահամանայի թագավոր Պրիտվիրաջ Չաուհանի զարմիկը, ապստամբեց թագավորի դեմ և գրավեց քաղաքը։ Պրիտվիրաջը ջախջախեց ապստամբությունը և հետ գրավեց քաղաքը[13][14]։
Մողոլի և բրիտանական գաղութատիրության սկզբնական շրջանում Գուրգուրամը փոքրիկ գյուղ էր Ջարսայում։ Հնդկաստանի հնագիտական հետազոտության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Քանինգհեմի կողմից 1882-83թթ. Արևելյան Ռաջպուտանայում կատարած շրջայցի մասին զեկույցում, որը հրատարակվել է 1885թվականին, նա նշում է Գուրգաոնի մոտ գտնվող մի քարե սյան մասին` եռատող գրությամբ` Samvat 729 or 928, Vaisakh badi 4, Durgga Naga lokatari bhuta (Վիկրամ սամվատ 729 կամ 928, Վայսախ բադի 4, Դուրգգա Նագա լոկաթարի բհուտա), որը թվագրվում է մ.թ. 672 կամ 871 թվականներին։ Ջարսան անցավ Բեգում Սամրուին 1776-77 թվականներին և ընկավ բրիտանական անմիջական իշխանության տակ 1836 թվականին, երբ նրա տարածքը գրավեցին բրիտանացիները, ովքեր քաղաքացիական կապեր հաստատեցին Ջարսայում։ 1882 թվականի հողերի եկամուտների կարգավորման մասին զեկույցում գրված է, որ Սիտլա Մատայի տաճարը Գուրուգրամ է բերվել 400 տարի շուտ (15-րդ դար)։ Բեգում Սամրուն պնդում էր, որ Չիտրա ամսվա ընթացքում Սիտլա Մատա տաճարին մատուցվում էր զոհաբերություն, և ամսվա մնացած ժամանակահատվածում աստծուն տրված ընծաներից ստացված եկամուտը բաշխվում էր շրջանի հայտնի Ջաթ զամինդարների միջև[15]։
1818 թվականին Բհարավաս շրջանը լուծարվեց, որի փոխարեն նոր շրջան դարձավ Գուրուգրամը։ 1821 թվականին Բհարասվասի շրջանը տեղափոխվեց Գուրուգրամի Հիդայաթփուր։ «Ալիուարդիի մզկիթը» (Aliwardi mosque) Գուրագրամում, «Բադշահպուր բաոլին» (Badshahpur baoli, 1905) և «Բհոնդսին» (Bhondsi, 16-17-րդ դար) կառուցվել են մողոլական և բրիտանական դարաշրջաններում։ «Աստվածահայտնության եկեղեցին» (Church of the Epiphany) և «Կաման Սերաին» (Kaman Serai) կառուցվել է բրիտանացիների կողմից` 1925 թվականին[16]։
Բրիտանական գաղութների դարաշրջանի պատմական այլ շինություններից են «Գուրուգրամ ակումբը», որը 3սենյականոց շենք է` շրջապատված է մարգագետնով և ներկայումս ղեկավարվում է Զիլա Փարիշադի կողմից, «Թագադրման դպրոցը» (Coronation School), որն այժմ վերանվանվել է Կառավարության տղաների ավագ միջնակարգ դպրոց։ Այն Հնդկաստանում հիմնադրված 13 դպրոցներից մեկն է, որը նվիրված էր թագավոր Գեորգ V-ի թագադրման հիշատակին[17]։ 1980ական թվականների ընթացքում քաղաքի մատույցներում Դհիրենդրա Բրահմաչարիի կողմից կառուցվել է օդային գոտի, յոգայի աշրամ, անգար և հեռուստաստուդիա[18]։ Նախկին վարչապետ Չանդրա Շեխարը 1983 թվականին ստեղծեց իր սեփական աշրամը` 600 ակր պանչայաթ հողատարածքում, որտեղ նրան այցելում էր աստված Չանդրասվամին և հայտնի սաուդյան զենքի վաճառական Ադնան Խաշոգջին[19][20]։
2016 թվականի ապրիլի 12-ին Հարյանայի գլխավոր նախարար Մանոհար Լալ Խաթարը հայտարարեց քաղաքը Գուրուգրամ վերանվանելու առաջարկի մասին՝ պայմանով, որ հաստատվի Հարիանայի կառավարության կազմի և Միության կառավարության կողմից։ Նա պնդում էր, որ նոր անունը կօգնի պահպանել քաղաքի «հարուստ ժառանգությունը»՝ շեշտը դնելով նրա պատմությանը և Դրոնաչարիայի հետ դիցաբանական կապին[21][22][23]։
2016 թվականի սեպտեմբերի 27-ին նա պաշտոնապես հայտարարեց, որ Միության կառավարությունը հաստատել է անվանափոխությունը[24], չնայած «Գուրգաոն» հին անունը դեռ պահպանվում է խոսակցական օգտագործման մեջ[25]։
Գուրգաոնը գտնվում է Հնդկաստանի Հարյանա նահանգի Գուրգաոն շրջանում և գտնվում է նահանգի հարավարևելյան և երկրի հյուսիսային մասում։ Քաղաքը գտնվում է Դելիի սահմանին՝ Նոր Դելիով դեպի հյուսիս-արևելք։ Քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում է 738,8 քառակուսի կիլոմետր[26]։
Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 217 մետր է (712ոտնաչափ)[27]։
Գուրգաոնն ընկած է Սահիբ գետի Յամունա վտակի ափին, որը սկիզբ է առնում Ռաջաստանում գտնվող Արավալի լեռնաշղթայից և հոսում է դեպի արևմուտք և Դելիով հասնում Հարավային Հարիանա, որտեղ այն հայտնի է նաև որպես Նաջաֆգարի ջրանցք։ Paleohanel-ը և Սահիբի գետի ընթացիկ հոսքը Գուրուգամում ունեն մի շարք կենսաբազմազանության համար կենսական անհրաժեշտության տարածքներ և կարևոր թռչնաբուծական ջրատարածքներ և անտառներ, այդ թվում`թիվ 6 ջրահեռացման համակարգը (Սահիբիում), և թիվ 8 ջրահեռացման համակարգը Դոհան գետում, որը համարվում է Սահիբի գետի վտակը, ներառյալ Սարբաշիրպուրի ջրատարածքը, Սուլթանպուր ազգային պարկը, Բասայի ջրային տարածքը, Նաջաֆգար լիճը և Նաջաֆգար թռչունների սրբավայրը, Գաթա լիճը, Բադշահպուր լիճը, Խանդսա լիճը և Գուրուղրամի կորած լիճը[28]։ Սահիբի գետի երկայնքով, Գուրգաոն թաղամասից դուրս գտնվող մյուս IBA խոնավ տարածքներն են` Masani barrage, Matanhail անտառ, Chhuchhakwas-Godhari, Khaparwas Wildlife Sanctuary, Bhindawas Wildlife Sanctuary և այլն։
Այս բոլոր տարածքները համարվում են վտանգված և չվող թռչունների տունը։ Դրանց մեծ մասը հիմնականում մնում են անպաշտպան։ Սրանք ծայրահեղ սպառնալիքի տակ են հիմնականում շինարարների կողմից։ Մանգար Բանի անտառը, որը գտնվում է Գուրգաոնի և Ֆարիդաբադի միջև, NCR-ի վերջին գոյատևող բնական անտառներից մեկն է, որը պաշտպանված է մերձակա շրջանի Գուրջարների կողմից[29]։ Մանգար Բանիի հարևանությամբ են գտնվում Գվալ Պահարին և Բանդվարիի անտառապատ տարածքները։ Այս բոլորը տարածքներն ընկած են Արավալիի լեռնաշղթայի Հարավային Դելի լեռնաշղթայում։
Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ Գուրգաոնի կլիման շատ բազմազան է ու գտնվում է մուսոնների ազդեցության տակ։ Քաղաքն ունի չորս հստակ եղանակներ՝ գարուն (փետրվար-մարտ), ամառ (ապրիլ-օգոստոս), աշուն աշուն (սեպտեմբեր-հոկտեմբեր) և ձմեռ (նոյեմբեր-հունվար)։ Ամառները, ապրիլի սկզբից մինչև հոկտեմբերի կեսերը, սովորաբար տաք և խոնավ են. հունիսի միջին օրական բարձր ջերմաստիճանը` 40 °C (104 °F): Սեզոնի ընթացքում ջերմային ինդեքսները հեշտությամբ գերազանցում են 43 °C (109 °F): Ձմեռները ցուրտ և մառախլապատ են` որոշ արևոտ օրերով։ Երբեմն լինում են տեղումներ անձրևի տեսքով, որոնք էլ ավելի են սառնեցնում։ Գարունն ու աշունը մեղմ և զով են`ցածր խոնավությամբ։ Մուսոնային սեզոնը սովորաբար սկսվում է հուլիսի առաջին շաբաթից և շարունակվում է մինչև օգոստոս։ Միջին տարեկան տեղումները մոտավորապես 714 միլիմետր են (28,1 դյույմ)[30]։
Ըստ Հնդկաստանի 2011 թվականի մարդահամարի տվյալների, Գուրգաոնում բնակչության թիվը գնահատվում է 876 900։
Հինդուիզմը Գուրգաոնի ամենատարածված կրոնն է, որին հաջորդում են իսլամը և սիկիզմը։ Քիչ չեն քրիստոնեական և բուդդայական հետևորդները։ Գուրգաոնը, ի թիվս այլոց, ունի հինդուիզմի, սիկհիզմի, իսլամի, բուդդիզմի, ջայնիզմի, քրիստոնեության և բահայիի կրոնակիցներ։ Հիմնական կրոնների համար կան մի քանի երկրպագության վայրեր, ներառյալ մանդիրները, գուրդվարաները, մզկիթները և եկեղեցիները։ Sheetla Mata Mandir-ը տաճար է՝ նվիրված Գուրու Դրոնաչարիայի կնոջը[31]։ Տաճարում տեղի են ունենում տոնավաճառներ, և մարդիկ գալիս են Sheetla Mata-ի օրհնությունները փնտրելու։ Sai Ka Aangan տաճարը նվիրված է Շրի Շիրդի Sai Baba-ին։ Տաճարը տարածված է 4000 քառակուսի տարածքի վրա և գտնվում է Սուշանթ Լոք 1 քաղաքի տարածքում։
Գուրգաոնն ունի ճարտարապետորեն ուշագրավ շենքեր` ոճերի լայն շրջանակով։ Գուրգաոնի հորիզոնը՝ իր բազմաթիվ երկնաքերերով, ճանաչված է հանրապետությունում, և քաղաքում եղել են ժամանակակից պլանավորմամբ մի քանի բարձրահարկ շենքեր։ Գուրգաոնն ունի մոտավորապես 1100 բնակելի բարձրահարկ։ Գուրգաոնում գտնվող պատշաճ համատիրությունում 93քմ մակերեսով երկու սենյականոց բնակարանի միջին արժեքը առնվազն 160,130 դոլար է (10,000,000 ֆունտ ստեռլինգ)[32]։
Գուրգաոնը բաժանված է 36 պալատի, և յուրաքանչյուր պալատ հետագայում բաժանված է բլոկների։ Քաղաքի բնակարանային տիպը հիմնականում բաղկացած է կցված բնակարաններից, չնայած շատ կից բազմաբնակարան միավորներ՝ ներառյալ բնակարաններ, համատիրություններ և բազմահարկ շենքեր, դառնում են ավելի տարածված։
Գուրգաոնը ունի զբոսայգիների բարդ համակարգ՝ տարբեր հողերով, որոնք շահագործվում են Գուրուգրամի Մետրոպոլիտեն զարգացման վարչության կողմից։ Հիմնական զբոսայգիներն են Leisure Valley Park-ը` 29-րդ հատվածում, որն ունի ավելի քան 15 հա տարածք (36 ակր), Tau Devi Lal կենսաբազմազանության բուսաբանական այգին` 52-րդ հատվածում, Netaji Subhash Chandra Bose Park-ը` 14-րդ հատվածում, որը հայտնի է որպես HUDA Garden, Tau Devi Lal այգին` 23-րդ հատվածում և Առավալիի կենսաբազմազանության պուրակը MG ճանապարհի վրա[33]։ Հին Գուրգաոնի գրեթե բոլոր հատվածներում կան տեղական զբոսայգիներ.[34]:
Երազների Թագավորություն քաղաքում նշանավոր արվեստի վայրերից են 44-րդ հատվածի էպիկենտրոնը և IFFCO Chowk-ի մոտակայքում գտնվող Երազների Թագավորության Նաութանկի Մեհալը։ Բոլիվուդի դերասան Ռաջկումար Ռաոն ծնվել է Գուրգաոնում։
Գուրգաոնում խոսվող հիմնական լեզուն հինդին է, չնայած բնակչության մի հատված հասկանում և խոսում է անգլերեն։ Հինդիում օգտագործված բարբառը նման է Դելիի լեզվին և համարվում է չեզոք, չնայած տարածաշրջանային ազդեցությունները Հարյանա, Ութար Պրադեշ և Փենջաբ նահանգներից լեզուն շեշտադրում են։ Անգլերենը խոսվում է հնդկական շեշտադրմամբ, հիմնականում հյուսիսահնդկական ազդեցությամբ։ Քանի որ Գուրգաոնը ունի բազմաթիվ միջազգային զանգերի կենտրոններ, աշխատողներին սովորաբար տրվում է չեզոք արտասանության պաշտոնական դասընթաց, որպեսզի հասկանալի լինեն բնիկ անգլերեն խոսողներին։ Հարյանվին և փենջաբին քաղաքում այլ սիրված լեզուներ են։ Տարածաշրջանային մյուս լեզուները ներառում են՝ Մևաթին և Հարյանվին։ Մեկ այլ լեզու է Ահիրվաթին, այն հնդո-արիական լեզու է, դասակարգված է որպես ռաջաստանյան լեզու, և խոսվում է Հարյանայի Մահենդրագար, Ռևարի և Գուրգաոն շրջաններում[35][36]։
Գուրգաոնը, ի թիվս այլոց, ունի հինդուիզմի, սիկհիզմի, իսլամի, բուդդիզմի, ջայնիզմի, քրիստոնեության և բահայի կրոնակիցներ։ Հիմնական կրոնների համար կան մի քանի երկրպագության վայրեր, ներառյալ մանդիրները, գուրդվարաները, մզկիթները և եկեղեցիները։ Sheetla Mata Mandir-ը տաճար է՝ նվիրված Գուրու Դրոնաչարիայի կնոջը[31]։ Տաճարում տեղի են ունենում տոնավաճառներ, և մարդիկ գալիս են Sheetla Mata-ի օրհնությունները փնտրելու։ Sai Ka Aangan տաճարը նվիրված է Շրի Շիրդի Sai Baba-ին։ Տաճարը տարածված է 4000 քառակուսի տարածքի վրա և գտնվում է Սուշանթ Լոք 1 քաղաքի տարածքում։
Քաղաքն ունի երկու խոշոր մարզադաշտեր. Tau Devi Lal մարզադաշտը` 38 հատվածում, որն ունի հարմարություններ կրիկետ, ֆուտբոլ, բասկետբոլ և աթլետիկա սլորտաձևերի համար, ինչպես նաև ունի սպորտային հանրակացարան, և Nehru մարզադաշտը, որը նախատեսված է ֆուտբոլի և աթլետիկայի համար։ Amity United FC-ը Տաու Դեվի Լալ մարզադաշտի վարձակալն է։ Գուրգաոն շրջանում կա գոլֆի ինը խաղադաշտ և նկարագրվում է որպես «Հնդկաստանի գոլֆի երկրի սիրտը» ("heart of India's golfing country")[37]: Կրիկեր սպորտաձևի խաղացող Ջոգինդեր Ռաոն Գուրգաոնից էր։
Գուրգաոնը Հնդկաստանում ունի բնակչության մեկ շնչի հաշվով երրորդ ամենաբարձր եկամուտը և Fortune 500 ընկերությունների կեսի հնդկական գրասենյակների կայանն է։ Քաղաքի դիրքը բարենպաստ է նրանով, որ գտնվում է Դելիին մոտ։ Maruti Suzuki Private Limited-ը առաջին ընկերությունն էր, որը 1970-ականներին քաղաքում արտադրական միավոր ստեղծեց մեքենաներ պատրաստելու համար[4]։ Առաջին խոշոր ամերիկյան բրենդը, որը Գուրգաոնում ստեղծվեց, General Electric-ն էր 1997 թվականին։ GE-ի հիմնադրումը Գուրգաոնում այլ ընկերություններին, ինչպես միջազգային, այնպես էլ հայրենական, դրդեց հետևել այդ օրինակին՝ ապահովելով ՏՏ, սպասարկման և վաճառքի աութսորսային լուծումներ` առաքման հաստատությունների և զանգերի կենտրոնների միջոցով։ Բիզնես գործընթացների աութսորսինգից և ՏՏ ոլորտներից բացի, քաղաքում են գտնվում մի շարք այլ ընկերություններ, որոնք մասնագիտանում են տարբեր ոլորտում[38]։ Siemens Industry Software-ը Gurgaon Business Park-ում պատրաստեց նախագծային ծրագրակազմի պորտֆոլիո, որն օգտագործվում էր NASA-ի կողմից` թվային դիզայնի, մոդելավորման և հավաքման համար` նախքան որևէ ֆիզիկական նախատիպի կառուցումը[38]։
Տարբեր միջազգային ընկերություններ, ներառյալ Կոկա-Կոլան, Պեպսին, BMW-ն, Agilent Technologies-ը, Hyundai-ն ընտրել են Գուրգաոնը որպես իրենց հնդկական կորպորատիվ շտաբ[38]։ Քաղաքի բոլոր խոշոր ընկերությունները կախված են իրենց սեփական պահուստից՝ հաշվի առնելով այն փաստը, որ Գուրգաոնը չունի հուսալի էլեկտրամատակարարում և ջրամատակարարում,հասարակական տրանսպորտ և կոմունալ ծառայություններ։ Մանրածախ վաճառքը կարևոր արդյունաբերություն է Գուրգաոն քաղաքում` 26 առևտրի կենտրոնների առկայությամբ[39]։ All Nippon Airways ճապոնական ավիաընկերությունը պահպանում է իր Դելիի վաճառքի գրասենյակը Գուրգաոնի Time Tower-ում[40]։
Գուրգաոնը ղեկավարվում է Գուրուգրամի մունիցիպալ կորպորացիայի կողմից, որը հետևում է Քաղաքապետ-Խորհրդի համակարգին[41]։ 2017 թվականին ստեղծվեց Gurugram Metropolitan Development Authority-ը։
2012-ին քաղաքը հաղորդել էր 89 սպանությունների մասին։ 2014թվականին ոստիկանության կողմից Գուրգաոնում գրանցված տրանսպորտային միջոցների ընդհանուր գողությունները կազմել են 3,638[42]։
Գուրգաոնի ոստիկանական բաժանմունքը ղեկավարում է Ոստիկանության կոմիսարը՝ Գուրուգրամի ոստիկանությունը, որը կազմում է Հարյանայի ոստիկանության մի մասը[43] և զեկուցում է Հարյանայի նահանգի կառավարությանը։ 2018 թվականին KK Rao-ն (IPS) նշանակվեց ոստիկանության կոմիսար Գուրգաոնում[44]։ Գուրուգրամի ոստիկանությունն ունի ճանապարհային ոստիկանության առանձին բաժին, որի գլխամասային գրասենյակը գտնվում է 51-րդ հատվածում[45]։ Քաղաքի սահմաններում հրդեհային պաշտպանությունն ապահովվում է Գուրուգրամի մունիցիպալ կորպորացիան չորս հրշեջ կայանների միջոցով, որոնք տեղակայված են 29-րդ, 37-րդ, Ուդյոգ Վիհարի և Բհիմ Նագարի հատվածներում[46]։
Քաղաքի հանրային դպրոցների համակարգը ղեկավարվում է Հարյանայի կառավարության կողմից և կառավարվում է Հարյանայի դպրոցական կրթության խորհրդի կողմից։ Գուրգաոնում և հարակից տարածքում կան մի քանի համալսարաններ և ինստիտուտներ, այդ թվում` Գուրուգրամի նորաստեղծ համալսարանը, Սուսանտի արվեստի և ճարտարապետության դպրոցը և Անսալի համալսարանը, ITM, GD Goenka University, KR Mangalam, Amity, Apeejay Stya, BML Munjal, Shree Guru Gobind Singh Tricentenary համալսարանները[47]։
Գուրգաոնը կապող գլխավոր մայրուղին Ազգային մայրուղի 48-ն է՝ Դելիից Մումբայ տանող ճանապարհը[48]։
Գուրգաոն երկաթուղային կայարանը շահագործում է հնդկական երկաթուղիների հյուսիսային երկաթուղին։ Երկաթուղային կայարանը կազմում է հնդկական երկաթուղիների ավելի մեծ ցանցի մի մասը։ Դրան զուգահեռ, Գուրգաոնն ունի Թաջնագարի երկաթուղային կայարան, Դանկոտ երկաթուղային կայարան, Գհարի Հարսարու երկաթուղային հանգույց և Ֆարուխնագարի երկաթուղային կայարան, Պատլի երկաթուղային կայարան։ Երկաթուղային կայարանի վերականգման և արդիականացման ազդեցության ներքո հնդկական երկաթուղին արդիականացնում է Գուրգաոնի չորս երկաթուղային կայարանները։ Մշակվելու, համալրվելու և արդիականացվելու են Գուրգաոն երկաթուղային կայարանը, Գհարի Հարսարու երկաթուղային հանգույցը և Ֆարրուխնագարի երկաթուղային կայարանը՝ ժամանակակից հարմարություններով և միջազգային հարմարություններով։
Կա Delhi Metro Rail Corporation Ltd.-ի կողմից սպասարկող 5կայարաններ, որոնք են HUDA City Center, IFFCO Chowk, MG Road, Sikanderpur և Guru Droncharya` տեղակայված Դեղին գծի վրա։ Դելիի Դեղին գծի ընդլայնումը հաստատվել է Հարյանայի կառավարության կողմից, որտեղ գիծը (ուղղությունը) սկսվում է Հուդա քաղաքի կենտրոնից, անցնում է Subhash chouk-ից մինչև Gurgaon երկաթուղային կայարան,այնուհետև Hero Honda chowk-ի , 9-րդ տեղամասի և 5-րդ տեղամասի (հատվածի) ճանապարհներով, և, շարունակելով ուղղությունը, Գուրգաոնի երկաթուղային կայարանից գնում է 23-րդ տեղամաս` Հին Դելի-Ռոուդ, Պալամ-Վիհարից ոչ հեռու՝ Ասիական հիվանդանոց, Sheetla Mata ճանապարհի և Հին Դելի-Գուրգաոն ճանապարհով։
Արագ մետրոն ունի տասնմեկ կայարան Գուրգաոնում։ Արագ մետրոպոլիտենը շահագործման հանձնվեց 2013թվականի նոյեմբերին և ներկայումս զբաղեցնում է 11,7 կիլոմետր տարածություն (7,3 մղոն)[49]։ Մեկ այլ փուլ արդեն մշակման փուլում է, և քաղաքի մետրոյի կայարանների ընդհանուր թիվը կհասցվի 16-ի։ Մոտավոր հաշվարկներով ամեն օր Արագ մետրոյով երթևեկում է 33,000 մարդ, որն ապահովում է բացառիկ բարձրացված տարանցիկ ծառայություն երեք վագոն գնացքներով[50]։ Գուրգաոնում Արագ մետրոպոլիտենի երեք ընդլայնում հաստատում է Հարյանայի կառավարությունը։
Գուրգաոնին սպասարկում է Դելիի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Գուրգաոն քաղաքի սահմաններից անմիջապես դուրս՝ Ազգային մայրուղի 8-ի մոտակայքում։
2013թվականի նոյեմբերին Գուրգաոնը նախաձեռնել է Ciclovia-ի մի նախաձեռնություն, որը հայտնի է որպես Raahgiri Day, որով կիրակի առավոտյան փողոցները փակ են ավտոմեքենաների երթևեկության համար` խթանելու ոչ մոտոցիկլային տրանսպորտի օգտագործումը և արտաքին ժամանցի միջոցառումներին մասնակցելը։ Գուրգաոնը Հնդկաստանի առաջին քաղաքն էր, որ իրագործեց նման ծրագիր, որին հաջորդեց Նյու Դելին, իսկ ավելի ուշ՝ Նոիդան[51][52][53]։ Ակնկալվում է, որ Գուրգաոնը կստանա նաև Հնդկաստանի առաջին Pod տաքսիները[54]։
Էլեկտրաէներգիան Գուրգաոնում ապահովում է կառավարությանը պատկանող Dakshin Haryana Bijli Vitran Nigam-ը։ Գուրգաոնն ունի 360,000էլեկտրաէներգիայի սպառողի բազա` 700-800 ՄՎտ միջին էլեկտրաէներգիայով[55]։ Քաղաքում էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումներ են լինում, հատկապես ամռան պիկային սպառման շրջանում։ Էլեկտրաէներգիայի դեֆիցիտից բացի, էներգաբլոկի կողմից օգտագործվող սարքավորումները, ինչպիսիք են տրանսֆորմատորները, վահանակները և էլեկտրահաղորդման գծերը, հին են կամ ծանրաբեռնված[56]։
Գուրգաոնը հայտնի է իր քաղաքային ջրհեղեղներով։ NH-8-ի, Basai-ի, Dhankot- ի, 37-րդ հատվածի և այլ տարածքների մոտ նկատվում են քաղաքային զանգվածային ջրհեղեղներ և խցանումներ, որոնք լայնորեն հաղորդվում են լրատվամիջոցներում[57]։ Վերջերս կատարված հետազոտական զեկույցը մեղքը բարդում է ջրային բնական մարմինների խզված կապի և վերջին տասնամյակների ընթացքում մոլեգին շինարարության պատճառով քաղաքում հոսքի խոչընդոտների վրա.[28]:
Գուրգաոնի Ghata Jheel-ը, Badshahpur Jheel-ը, Khandsa Talab-ը կապվում էին Նաջաֆգարի ջրահեռացման հետ, որը կապվում է Յամունա գետի հետ բնական ջրատարներով և ջրահեռացումներով[28]։ Ըստ հետազոտությունների, երեք բնական ջրային մարմիններ պայքարում են իրենց գոյության համար։ Պատասխանատու գործակալությունները փորձել են արհեստական ջրային մարմիններ ստեղծել փոխհատուցելու համար[58], սակայն ջանքերը ձախողվում են անկանխատեսելի անձրևի և ջրի հոսքի պատճառով։ 2012 թվականին Փյունջաբ և Հարյանա նահանգի Գերագույն դատարանը արգելեց ստորերկրյա ջրերի օգտագործումը շինարարական գործունեության համար[59], և NGT-ն վերջերս նկատողություն արեց իշխանություններին ջրահեռացման բետոնացման համար[60]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.