Գերմանիայի դաշնային բանկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիայի դաշնային բանկ (գերմ.՝ Deutsche Bundesbank, հայտնի է նաև Բունդեսբանկ և Դոյչե Բունդեսբանկ), Գերմանիայի կենտրոնական բանկը։
Տեսակ | կենտրոնական բանկ և Oberste Bundesbehörde? |
---|---|
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Ֆրանկֆուրտ |
Մասն է | European System of Central Banks?[2] |
Հիմնադրված է | օգոստոսի 1, 1957[3] |
Պաշտոնական կայք |
Ըստ բանկային գործունեության մասին Գերմանիայի դաշնային հանրապետության օրենքի և այլ հատուկ օրենքների՝ Բունդեսբանկն իրականացնում է դրամաշրջանառության և վարկային կարգավորման գործառույթները․
Գերմանիայի դաշնային բանկը և Գերմանիայի ֆինանսական վերահսկողության դաշնային կառավարման կառույցը համարվում են երկրի ֆինանսական կարգավորման կառույցները։
Բունդեսբանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում։
2016 թվականի դեկտեմբերին Բունդեսբանկը հայտարարել է արտասահմանից Մայնի Ֆրանկֆուրտ գերմանական ոսկու վերադարձի գործընթացի արագացման մասին[4]։
Գերմանիայի դաշնային բանկի ղեկավարումն իրականացնում է վարչական մարմինը (Vorstand), որը բաղկացած է նախագահից (Präsident), փոխնախագահից (Vizepräsident) և 4 անդամից (Mitgliedern des Vorstands)։ Նախագահին, փոխնախագահին և անդամներից մեկին նշանակում է դաշնային ղեկավարությունը, իսկ մյուս երեք անդամներին՝ դաշնային խորհուրդը՝ դաշնային ղեկավարության հետ համաձայնությամբ[5]։
Բանկի գլխավոր վարչությունները և մասնաճյուղերը․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.