Վյուրցբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Վյուրցբուրգ (գերմ.՝ Würzburg [ˈvʏɐ̯tsbʊɐ̯k]), միջն. Վիրցեբերկ, Վյուրտցբուրգ, քաղաք Մայն գետի վրա, Գերմանիայի հարավում, Բավարիա երկրամասում։ Ունի «ազատ քաղաքի» կարգավիճակ, Ստորին Ֆրանկոնիա վարչական շրջանի, Վյուրցբուրգի շրջանի կենտրոնն է։ Առաջին գրավոր հիշատակումը 704 թվականին է եղել, 2010 թվականի դրությամբ բնակչությունը 133 799 է (Բավարիայում 5-րդը)։ Ժամանակակից Վյուրցբուրգը սննդի արդյունաբերության (գինեգործություն և գարեջրագործություն), մեքենաշինության (այդ թվում՝ ավտոմոբիլաշինության), տպագրական մեքենաների և էլեկտրատեխնիկական սարքավորումների արտադրության կենտրոն է։ Այստեղ են գտնվում բազում տպագրատներ, կոնսերվատորիա, վարչական-գյուղատնտեսական ակադեմիա, ինչպես նաև Վյուրբուրգի համալսարանը։ Վերջինիս շնորհիվ Վյուրցբուրգը համարում են Գերմանիայի դասական «համալսարանական քաղաքներից» մեկը։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վյուրցբուրգ (այլ կիրառումներ)
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վյուրցբուրգ | |||||
Würzburg | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Երկրամաս | Բավարիա | ||||
Շրջան | Ստորին Ֆրանկոնիա | ||||
Համայնք | Ստորին Ֆրանկոնիա | ||||
Ներքին բաժանում | Frauenland?, Sanderau?, Zellerau?, Heidingsfeld?, Lengfeld?, Heuchelhof?, Grombühl?, Versbach?, Lindleinsmühle? և Rottenbauer? | ||||
Օբերբուրգոմիստր | Քրիստիան Շուհարդտ | ||||
Մակերես | 87, 63 կմ² | ||||
ԲԾՄ | 177 մ | ||||
Բնակչություն | 133 799 մարդ (2010) | ||||
Խտություն | 1543 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0931 | ||||
Փոստային ինդեքս | 97070—97084 | ||||
Փոստային դասիչ | 97070, 97072, 97074, 97076, 97078, 97080, 97082 և 97084 | ||||
Ավտոմոբիլային կոդ | WÜ | ||||
Պաշտոնական կոդ | 09 6 63 000 | ||||
Պաշտոնական կայք | adelzhausen.de | ||||
| |||||
Միջնադարյան ժամանակներից Վյուրցբուրգը Ֆրանկոնիայի խոշորագույն քաղաքներից մեկն էր և վաղուց արդեն հայտնի էր իր գինեգործությամբ։ Հայտնի ճարտարապետական հուշարձաններն են Մարիենբերգի ամրոցը (XI—XVI դար), Մայնֆրանկի թանգարանը (Թիլման Ռիմենշնայդերի և այլոց արձաններով), եպիսկոպոսի Վյուրցբուրգի նստավայրը (1719—53 թթ., ճարտարապետ Բալթազար Նեյման և այլք, գեղանկարներ՝ Ջովանի Բատիստա Տյեպոլո)։
Աշխարհագրություն
Քաղաքը գտնվում է Մայն գետի ափին։ Մայնի արևմտյան ափին տեղակայված է Մարիենբերգ ամրոցը, որից դուրս գալով և անցնելով Հին կամուրջը (գերմ.՝ Alte Mainbrücke)՝ կարելի է հայտնվել Հին քաղաքում։
Վյուրցբուրգում բնակչության թվով առանձնացվում է 13 շրջան.
- Հին քաղաք (18 145)
- Ցելեռաու (11 675)
- Դյուրբախտալ (6 019)
- Գրոմբյուլ (8 723)
- Լինդլայնսմյուլե (4 899)
- Ֆրաուենլյանդ (17 469)
- Սանդեռաու (13 709)
- Հայդինգսֆելդ (10 429)
- Հոյխելհոֆ (9 903)
- Շտայնբախտալ (4 589)
- Ֆերսբախ (6 754)
- Լենգֆելդ (10 605)
- Ռոտենբաուեր (3 989)
Պատմություն

Հնագիտական պեղումների ժամանակ քաղաքի տարածքում հայտնաբերվել են կելտական շինությունների հետքեր, որ վերաբերում են մոտավորապես մ.թ.ա 1000 թվականին։
Քաղաքի վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները թվագրվում են 704 թվականով։
- 741. հիմնվեց Վյուրցբուրգի եպիսկոպոսությունը, որ գործում է մինչ օրս և մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի պատմության վրա։
- 1127. գերմանական հողերում անցկացվեց առաջին ասպետական մենամարտը։
- 1156. կայացավ Ֆրիդրիխ I Բարբարոսայի և Բեատրիքս Բուրգունդցու ամուսնությունը։
- 1168. եպիսկոպոս Հերոլդը Ֆրիդրիխ Առաջինից ստացավ դուքսի տիտղոս։
- 1402. հիմնվեց Վյուրցբուրգի համալսարանը։
- 1427. փակվեց Վյուրցբուրգի համալսարանը՝ ռեկտորի սպանության հետևանքով[1]։
- 1582. վերաբացվեց Վյուրցբուրգի համալսարանը։
- 1626—1630. Վյուրցբուրգը դարձավ «Վհուկների որսի» կենտրոն։ Այրվեցին ավելի քան 900 կախարդներ։
- 1720—1744. Կառուցվեց եպիսկոպոսի Վյուրցբուրգի նստավայրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
- 1806—1814. Նապեոլեոնի պատերազմների ժամանակ սկսեց գործել Վյուրցբուրգի մեծն դքսությունը։ Հետագայում այն միացավ Բավարիայի թագավորությանը։
- 1817. Վյուրցբուրգը դարձավ բավարական մարզերից մեկի՝ Ստորին Ֆրանկոնիայի մայրաքաղաքը։
- 1878. Սկսվեց Ռինգպարկի շինարարությունը։
- 1892. Բացվեց Վյուրցբուրգի տրամվայի առաջին գիծը։
- 1895. Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը հայտնաբերեց X ճառագայթները։
- 1933. Վյուրցբուրգի համալսարանում մտցվեց «Führerprinzip»-ը՝ համաձայն որի բոլոր հրեա ուսանողները պետք է հեռացվեին։
- Մարտի 16 1945 Բրիտանիայի օդային զորքերի ռմբակոծության պատճառով քաղաքը գրեթե ամբողջովին (89 %-ով) ավերվեց։
Հայտնի բնակիչները
- Քրիստինա Ֆիլանջյերի, կինոդերասանուհի։
- Սուրբ Կիլիան, Վյուրցբուրգի առաջին եպիսկոպոսը։
- Վալտեր ֆոն դեր Ֆոգելվեյդե, հանրահայտ մինեզինգեր, թաղված է Վյուրցբուրգում։
- Հանս Բյոմ, հոգևոր հովիվ և քարոզիչ, դատապարտվել է և այրվել հերետիկոսության համար։
- Թիլման Ռիմենշնայդեր, ուշ գոթիկայի ժամանակաշրջանի գերմանացի խոշորագույն ճարտարապետ, աշխատել է Վյուրցբուրգում։
- Հուլիոս Էխտեր ֆոն Մեսպելբրուն, Վյուրցբուրգի իշխան-եպիսկոպոսը, քաղաքում շինարարության կազմակերպիչը, Վյուրցբուրգի համալսարանի և Հուլիոսական հիվանդանոցի հիմնադիրը։
- Իոհան Բալթազար Նեյման, ռոկոկո ժամանակաշրջանի ճարտարապետ, Վյուրցբուրգի նստավայրի հեղինակը։
- Ջովանի Բատիստա Տյեպոլո, ռոկոկո ժամանակաշրջանի իտալացի նկարիչ։
- Իվան Անդրեևիչ Վեյման, ռուս կենսաբան-ֆլորիստ։
- Ֆիլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդ, բնախույզ, Ճապոնիայի առաջին եվրոպացի հետազոտողներից մեկը։ Վյուրցբուրգում գործում է Զիբոլդի թանգարանը։
- Գոթլիբ Ավգուստ Հերիխ-Շեֆեր, միջատաբան, սովորել է Վյուրցբուրգում։
- Լուիտպոլդ Բավարացի, Բավարիայի արքայազն (1886—1912), ծնվել է Վյուրցբուրգի նստավայրում։
- Վիլհելմ Կոնրադ Ռենտգեն, գերմանացի ֆիզիկոս, հայտնաբերել է X ճառագայթները, հետազոտություններ է անցկացրել Վյուրցբուրգի համալսարանում։
- Մաքս Դաութենդեյ, նկարիչ և գրող։
- Ալբերտ Ադամկևիչ, բժիշկ։
- Ալֆրեդ Յոդլ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի վերին իշխանության օպերատիվ ղեկավարության շտաբի պետ։
- Ֆրանց Հալդեր, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վերմախտի ցամաքային զորքերի շտաբի ղեկավար։
- Վերներ Հեյզենբերգ, գերմանացի ֆիզիկոս։
- Իեհուդա Ամիհայ (Լյուդվիգ Պֆայֆեր), իսրայելցի բանաստեղծ։
- Վալտրաուդ Մայեր, օպերային երգչուհի։
- Դիրկ Նովիցկի, բասկետբոլիստ։
Քույր քաղաքներ
Իռլանդիա, Բրեյ (անգլ.՝ Bray, իռլանդերեն՝ Bré)
Միացյալ Թագավորություն, Դանդի (անգլ.՝ Dundee, գաել.՝ Dùn Dèagh)
Գերմանիա, Զուլ (գերմ.՝ Suhl)]
Ֆրանսիա, Կան (ֆր.՝ Caen)
Տանզանիա, Մվանզա (անգլ.՝ Mwanza)
Ճապոնիա, Օցու (ճապ.՝ 大津市)
ԱՄՆ, Ռոչեստեր (անգլ.՝ Rochester)
Իսպանիա, Սալամանկա (իսպ.՝ Salamanca)
Շվեդիա, Ումեո (շվեդ.՝ Umeå)
ԱՄՆ, Ֆերիբո (անգլ.՝ Faribault)
Չեխիա, Տրուտնով (չեխ.՝ Trutnov, գերմ.՝ Tratenau)
Պատկերասրահ
- Վյուրցբուրգ - Würzburg
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.