Կոբլենց (գերմ.՝ Koblenz, Coblenz, լատին․՝ Confluentes, «միախառնված»), քաղաք Արևմտյան Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց երկրամասում։ Գտնվում է Հռենոս և Մոզել գետերի միախառնման վայրի մերձակայքում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոբլենց | |||||
գերմ.՝ Koblenz | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Ռայնլանդ Պֆալց | ||||
Ներքին բաժանում | Koblenz-Altstadt?, Koblenz-Arenberg?, Koblenz-Arzheim?, Koblenz-Asterstein?, Koblenz-Bubenheim?, Կոբլենց-Էրենբրայշտայն, Koblenz-Goldgrube?, Koblenz-Güls?, Bisholder?, Koblenz-Horchheim?, Koblenz-Horchheimer Höhe?, Koblenz-Immendorf?, Koblenz-Karthause?, Koblenz-Kesselheim?, Koblenz-Lay?, Koblenz-Lützel?, Koblenz-Metternich?, Koblenz-Mitte?, Koblenz-Moselweiss?, Koblenz-Neuendorf?, Koblenz-Niederberg?, Koblenz-Oberwerth?, Koblenz-Pfaffendorf?, Koblenz-Pfaffendorfer Höhe?, Koblenz-Rauental?, Koblenz-Rübenach?, Koblenz-Stolzenfels?, Koblenz-Süd? և Koblenz-Wallersheim? | ||||
Մակերես | 105,25 կմ² | ||||
ԲԾՄ | 73 մետր | ||||
Բնակչություն | ▲115 298 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0261 և 02606 | ||||
Փոստային դասիչ | 56001–56077 | ||||
Ավտոմոբիլային կոդ | KO | ||||
Պաշտոնական կայք | koblenz.de | ||||
| |||||
Ռայնլանդ Պֆալցում բնակչության թվով երրորդ քաղաքն է (2006 թվական, 106 հազար բնակիչ)։
Մ.թ.ա. 55 թվականին հռոմեական զորքերը Հուլիոս Կեսարի գլխավորությամբ հասան այդ վայրերը, որտեղ էլՀռենոս գետի վրա կամուրջ կառուցեցին։ Ավելի ուշ, Գերմանիան նվաճելու ռազմական արշավանքի ժամանակ, հռոմեական զորահրամանատար Դրուզը հիմնեց ռազմական ճամբար «Castellum apud Confluentes» անվամբ։
49 թվականին հռոմեացիների կողմից Հռենոս գետի վրա կառուցված կամրջի մնացորդները կարելի է տեսնել մեր օրերում։ Գերմանական ցեղերից կամուրջը պաշտպանելու համար գետի յուրաքանչյուր կողմում կառուցվել է երկու ամրոց։ Կամուրջը ավերվել է 259 թվականին` Ֆրանկների կողմից։ Քաղաքի մերձակայքում էր Մերկուրիի տաճարը, որը կանգուն է մնացել մինչև V դարը։
1773 թվականին Կոբլենցում ծնվել է ապագա արտաքին գործերի նախարարը, և Ավստրիայի Հաբսբուրգյան դինաստիայի կանցլեր, 1814-1815 թվականներին Վիեննայի կոնգրեսի ղեկավար՝ արքայազն Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխը (գերմ.՝ Klemens Wenzel Lothar von Metternich-Winneburg-Beilstein)[2][3]:
Բազիլիկի շինարարությունը սկսվել է քաղաքից դուրս, 836 թվականին։ Օծման արարողությանը ներկա է եղել Լյուդովիկոս I Բարեպաշտը։ Տաճարը օծվել է ի պատիվ տեղական սուրբ քրիստոնեական առաջնորդ` Կաստոր Կարդենացու (գերմ.՝ Castor von Karden): Հենց այստեղ են նախնական բանակցություններ վարել, որոնք հանգեցրել են 843 թվականին Վերդենում կնքված պայմանագրի կնքմանը, որն էլ իր հերթին նպաստել է Ֆրանկական թագավորության վերափոխմանը` Ֆրանսիայի, Գերմանիայի և 1000 տարի հետո` Իտալիայի։ Բազիլիկը ժամանակակից տեսք է ձեռք բերել XII դարում։
Սուրբ Տիրամոր տաճարը գտնվում է քաղաքի ամենաբարձր մասում։ Կառուցվել է XII—XV դարում, հռոմեական ոճով։
Seamless Wikipedia browsing. On steroids.