Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Բիլեֆելդ (գերմ.՝ Bielefeld), քաղաք Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայի հյուսիս–արևելքում, Գերմանիայում։ Բնակչությունը գերազանցում է 320 000–ը, Օսթվեսթֆալեն Լիպե շրջանի խոշոր քաղաքներից մեկն է և տնտեսական կենտրոնը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բիլեֆելդ | |||||
գերմ.՝ Bielefeld[1] | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Դետմոլդ | ||||
Ներքին բաժանում | Բրակվեդե, Դոմբերգ, Գադերբաում, Հեեպեն, Յոլենբեկ, Բիլեֆելդ-Միտտե, Շիլդեշե, Զեննե, Զեննեշտադտ և Stieghorst? | ||||
Հիմնադրված է | 1214 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1214 | ||||
Մակերես | 258,82 կմ² | ||||
ԲԾՄ | 118±1 մետր | ||||
Բնակչություն | ▲338 410 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 05203, 05208, 05202, 05205, 05206, 05209 և 0521 | ||||
Փոստային դասիչ | 33602–33739 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BI | ||||
Պաշտոնական կայք | bielefeld.de(գերմ.) | ||||
| |||||
Գտնվում է ոչ հեռու այնպիսի խոշոր քաղաքներից, ինչպիսիք են Հանովերը (100 կմ հյուսիս–արևելք), Օսնաբրյուկը (60 կմ հյուսիս–արևմուտք), Մյունստերը (70 կմ արևմուտք), Դորտմունդը (100 կմ հարավ–արևմուտք) և Պադեբորնը (50 կմ հարավ–արևելք), Տևտոբուրգյան անտառում։ Գերմանիայի՝ բնակչության թվով 19-րդ քաղաքը։
Քաղաքի ամենաբարձր կետը 320 մ է, իսկ ամենացածրը՝ 73 մ։
Քաղաքի բնակչությունը գրեթե 330 հազար է, քաղաքը բաժանված է 10 համայնքի։
Բիլեֆելդի մոտ 45% բնակիչները Ավետարանական եկեղեցու հետևորդ են։ Եվս 16%–ը պատկանում են կաթոլիկ եկեղեցուն։ Մնացած 39%–ը կա՛մ որևէ այլ կրոնի հետևորդ են, կա՛մ անհավատ։
Բիլեֆելդում են գտնվում հինգ ուղղափառ վանքեր, որոնցից երկուսը ռուսական են, ևս երկուսը՝ սերբական և մեկը՝ հունական։ Բացի այդ՝ քաղաքում կա Ուկրաինական հունա–կաթոլիկական վանք և այլ մենոնիտական ու բապտիստական խմբեր։
Զենեշտադտ մերձքաղաքային շրջանում կա ռուսական ուղղափառ վանք, որը գտնվում է ոչ հեռու 1940-ական թվականներին զոհված ազատամարտիկների գերեզմանից։ Վանքը կառուցվել է 1962 թվականին։ Այնտեղ ամեն շաբաթ պատարագներ են մատուցվում։ Վանքում աշխատում է կիրակնօրյա դպրոց և գրադարան[3]։
Վանքում պարբերաբար անցկացվում են սերբական ուղղափառ համայնքի պատարագներ։
Ամեն շաբաթ Շիլդեշե մերձքաղաքային համայնքում են անցկացվում մեկ այլ ռուսական ուղղափառ համայնքի հանդիպումներ։ Պատարագները մատուցվում են կաթոլիկ վանքի շինությունում։ Այդ համայնքի մեջ մտնում են ուսանողներ Ռուսաստանից և ԱՊՀ–ից, որ եկել են սովորելու Բիլեֆելդի համալսարանում։
Բիլեֆելդի առաջին սինագոգը կառուցվել է 1847 թվականին։ Այդ ժամանակ Բիլեֆելդում էին ապրում 350 հրեաներ։ Շուտով սինագոգը շատ փոքր էր թվում, որովհետև հրեական համայնքը շատ արագ էր աճում։ 1905 թվականին Տուրներշտրասսե փողոցի վրա կառուցվեց նոր սինագոգ։ Նոր հաստատության մեջ տեղ կար 350 կնոջ և 450 տղամարդու համար։ 1939 թվականին սինագոգը ամբողջովին ավերվեց նացիստների կողմից։
Այսօր Բիլեֆելդի հրեական համայնքում կա 250 հավատացյալ։ Սինագոգը, որը կոչվում է Հույսի տուն, կառուցվել է 2007—2008 թվականներին։ Սինագոգում վերակառուցվել է նաև նախկին լյութերական վանքը։ Այն գտնվում է Դետմոլդեր Շտրասսեի վրա՝ քաղաքի կենտրոնում։
Բիլեֆելդում կան նաև մի քանի մուսուլմանական մզկիթներ։
Ամենամեծ մզկիթը սունիտականն է և կոչվում է Վաթան Ջամի (թուրքերեն՝ հայրենիքի մզկիթ), գտնվում է Բրակվեդե մերձքաղաքային շրջանում։ Այն կառուցել են 2004 թվականին։ Պատարագները այնտեղ անցկացվում են թուրքերենով։
Նույն մերձքաղաքային շրջանում է գտնվում շիական մզկիթը։ Այն պատկանում է Բիլեֆելդի թուրք–ադրբեջանական մշակութային համայնքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.