![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/Logarithm_inversefunctiontoexpB.svg/langhy-640px-Logarithm_inversefunctiontoexpB.svg.png&w=640&q=50)
Բնական լոգարիթմ
From Wikipedia, the free encyclopedia
Բնական լոգարիթմ, e հիմքով լոգարիթմ, որը իռացիոնալ հաստատուն է և հավասար է մոտ 2.72։ Այն նշանակվում է ,
կամ երբեմն ուղղակի
, երբ հիմքը ենթադրվում է
[1]։ Սովորաբար լոգարիթմատակ արտահայտության
արգումենտը իրական թիվ է, բայց այս հասկացությունը կարելի է ընդհանրացնել նաև կոմպլեքս թվերի համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/Logarithm_inversefunctiontoexpB.svg/250px-Logarithm_inversefunctiontoexpB.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ea/Log.svg/320px-Log.svg.png)
Սահմանումից հետևում է, որ լոգարիթմական ֆունկցիան ցուցչային ֆունկցիայի հակադարձ ֆունկցիան է, ուստի նրանց գրաֆիկները համաչափ են առաջին և երրորդ քառորդների կիսորդի նկատմամբ։ Այն պատկանում է տրանսցենդենտ ֆունկցիաների դասին։
Բնական լոգարիթմները օգտակար են այն հանրահաշվական հավասարումների լուծման մեջ, որտեղ անհայտը ցուցիչում է։ Անփոխարինելի է մաթեմատիկական անալիզում, մաթեմատիկայի շատ բնագավառներում, կիրառական որոշ գիտություններում, ֆինանսական ոլորտի բազմաթիվ խնդիրներում (օրինակ բարդ տոկոսների հաշվման մեջ)։