հայ գրող From Wikipedia, the free encyclopedia
Արփիար Փիլիպպոսի Արփիարյան (դեկտեմբերի 21, 1851[1][2], Սամսուն, Օսմանյան կայսրություն[1][2] - փետրվարի 12, 1908[1][2], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ[1][2]), արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր։ Խմբագրել է «Արևելք» և «Մասիս» թերթերը, որոնց շուրջ փորձել է համախմբել ռեալիստական ուղղությանը հարող գրողներին[3][4]։
Արփիար Արփիարյան արմտ. հայ.՝ Արփիար Արփիարեան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1851[1][2] |
Ծննդավայր | Սամսուն, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | փետրվարի 12, 1908[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ[1][2] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, գրական քննադատ, խմբագիր, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Սուրբ Ղազար կղզու վանք և Մուրադ-Ռափայելյան վարժարան[1] |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
Աշխատավայր | Արևելք[1], Մասիս[1], Հայրենիք[1], Նոր կյանք[1], Հայ հանդես[1] և Շիրակ[1] |
Արփիար Արփիարյան Վիքիքաղվածքում | |
Արփիար Արփիարյան Վիքիդարանում | |
Arpiar Arpiarian Վիքիպահեստում |
Ծնվել է Սամսուն նավահանգստում։ Աշակերտել է Ղևոնդ Ալիշանին։ «Արարատյան ընկերություն հայոցի» և «Արևելք» (Կ.Պոլիս) թերթի հիմնադիրներից։ Խմբագրել է պարբերականներ («Մասիս», «Հայրենիք», «Նոր կյանք», «Հայ հանդես», «Շիրակ») երեք տասնամյակ թղթակցել «Մշակին»։ Հայկական ջարդերի տարիներին, խուսափելով թուրք կառավարության հետապնդումներից, 1896 թվականին մեկնել է արտասահման և այնտեղ շարունակել է ակտիվ գործունեությունը։ Եգիպտոսում, Անգլիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիաում հրատարակել է հայերեն լրագրեր, գրել հրապարակախոսական, գրական և քննադատական երկեր։ Արփիարյանը բարձր է գնահատել արևելահայ գրականությունը և ջանքեր է թափել արևելահայ և արևմտահայ հատվածների գրական ուժերին մերձեցնելու համար։
Արփիարյանը գրել է մի շարք նովելներ և վիպակներ («Դատապարտյալը», «Երազի մը գինը», «Ոսկե ապարանջանը», «Մինչև ե՞րբ», «Կարմիր ժամուց»), որոնց մեջ արծարծում է սոցիալական, բարոյական կարևոր հարցեր, արտահայտում աշխատավորության բողոքը անարդար կարգերի դեմ։ Հոդվածներում արծարծել է սոցիալ-քաղաքական և մշակութային հարցեր։ Արփիարյանը արևմտահայ գրականության մեջ ռեալիզմի հետևորդներից է[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.