Արսեն Լյուպեն (ֆր.՝Arsène Lupin), ֆրանսիացի գրող Մորիս Լեբլանի (1864-1941) վեպերի ու նովելների գլխավոր հերոսը, «ջենթլմեն-կողոպտիչ»։ Առաջին անգամ հայտնվել է «Արսեն Լյուպենի ձերբակալությունը» նորավեպում, որը տպագրվել է ֆրանսիական Je sais tout ամսագրում 1905 թվականի հուլիսին։ Լեբլանը գրել է 24 գիրք Լյուպենի մասին։ Դրանից բացի, գոյություն ունեն մի շարք շարունակություններ, այդ թվում նաև գրված հայտնի համահեղինակներ Պիեռ Բուալոյի և Տոմա Նարսեժակի կողմից, ինչպես նաև բազմաթիվ բեմադրությունները, էկրանավորումներ և կոմիքսներ։
Լյուպենի կերպարը մեծապես ոգեշնչվել է «ազնիվ ավազակի» և առաջին հերթին Ռոկամբոլի կերպարից, որը Պոնսոն դյու Տերրայի (1829-1871) հերոսն է։
Բազմիցս փորձ է արվել ներկայացնել Արսեն Լյուպենի ամբողջական կենսագրությունն այն տեղեկությունների հիման վրա, որոնք առկա են Մորիս Լեբլանի ստեղծագործություններում։ Առավել հաջողված են համարվում Ֆ. Լակասենի և Անդրե-Ֆրանսուա Ռուդի աշխատանքները։ Համապատասխանաբար, այդ կենսագրությունները տարբերվում են մի շարք կետերով։
Առավել հավանական է, որ Արսեն Լյուպեն Ռաուլը՝ Հենրիետա դ’Անդրեզիի և Թեոֆրաստ Լյուպենի որդին, կարող է ծնված լինել 1874 թվականին («Կոմսուհի Կալիոստրո» ստեղծագործության մեջ, որի գործողությունները ծավալվում են 1894 թվականին, Արսեն Լյուպենը քսան տարեկան է)։ Նրա ենթադրյալ ծննդավայրը կարող է լինել Բլուա քաղաքը (կախված այն հանգամանքից, թե արդյոք դա ընդունվում է որպես ճշմարտություն, թե այն Լյուպենի հերթական սուտն է)։
Արսենի ծնունդից մի քանի տարի անց նրա մայրը հեռացել է Թեոֆաստ Լյուպենից և որդու հետ բնակություն հաստատել Դրյո-Սուբիզ ընտանիքի տանը։ Այդտեղ Հենրիետան մշտապես ստորացվել է տանտերերի կողմից։ Այդ պատճառով Արսեն Լյուպենը վեց տարեկանում գողանում է Մարի Անտուանետ թագուհու մանյակը, որը Դրյո-Սուբիզ ընտանիքի պարծանքն էր («Թագուհու նոր մանյակը», «Կոմսուհի Կալիոստրո»)։ Չնայած հետաքննությանն այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ով և ինչպես է կատարել գողությունը, կասկածն ընկնում է Հենրիետա դ’Անդրեզիի վրա, որն ստիպված է լինում հեռանալ գյուղ, որտեղ էլ մահանում է մի քանի տարի անց։
Արսեն Լյուպենը սովորել է իրավաբանություն, բժշկություն և դարձել մաշկաբանության մասնագետ։ Նա գիտի դասական լատիներեն և հունարեն։ Նրա հայրը եղել է բռնցքամարտի, սուսերամարտի և մարմնամարզության ուսուցիչ և որդուն սովորեցրել է մարտարվեստներ։ Արսենը սովորել է նաև ջուջուցու։
Արսեն Լյուպենը վերափոխումների վարպետ է և հաճախ է փոխում իր դիմագծերը, մազերի գույնը, հագուստի ոճն ու նույնիսկ բնավորությունը։ Այդ պատճառով դժվար է հստակ նկարագրել նրան։ Միայն հայտնի է, որ հերոսը բավական բարեկազմ է, գեղեցիկ և արտասովոր ուժեղ, ինչն օգնում է նրա գողի մասնագիտությանը։
Արսեն Լյուպենը ցույց է տվել իր տաղանդն ու խելքը բազմաթիվ արկածներում՝ հանդես գալով ոչ միայն որպես կողոպտիչ, այլ նաև որպես դետեկտիվ և լուծելով մինչ այդ անլուծելի հանելուկներ, ինչը հաճախ զգալի շահույթ է բերել նրան։ Սակայն բացառված չեն նաև կերպարի ձախողումները, որոնցից նա դուրս է գալիս իր ունակությունների ու հաջողության շնորհիվ, ինչը ջենթլմեն-կողոպտիչին մոտեցնում է սվորական մարդու։ Դրանից բացի, հերոսն արժանանում է ընթերցողի համակրանքին իր բարոյական սկզբունքների շնորհիվ, որոնցից են սպանության բացառումն ու նուրբ քաղաքավարությունը կանանց հանդեպ։ Լյուպենը հաճախ կանանց օգնում է հաղթահարել դժվարին իրավիճակը, ավելին, նա հանուն կնոջ պատրաստ է հրաժարվել իր հանցագործ մտադրություններից։ Հերոսին խորթ չէ հայրենասիրությունը, ինչն առավել վառ արտահայտվում է այն դրվագներում, որոնցում ներկայացված գործողությունները տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նա տանձնում է Ֆրանսիայի օգտին մի շարք դիվանագիտական գործընթացների պատախանատվությունը։ Դրանից բացի, Արսեն Լյուպենն ընդգրկվել է Արտասահմանյան Լեգեոնի կազմում և կռվել Ֆրանսիայի օգտին Հյուսիսային Աֆրիկայում («Վագրի ատամները»)։
1932 – Երկու ժպիտներով կինը / ֆր.՝La Femme aux deux sourires
1934 – Վիկտորը բարձրաշխարհիկ բրիգադից / ֆր.՝Victor, de la Brigade mondaine
1935 – Կոմսուհի Կալիոստրոյի վրեժը / ֆր.՝La Cagliostro se venge
1941 – Արսեն Լյուպենի միլիարդները / ֆր.՝Les Milliards d'Arsène Lupin, Արսեն Լյուպենի մասին պատմող շարքի պաշտոնական վերջին գիրքը, հրատարակվել է 1939 թվականին, հետմահու առանձին գրքով լույս է տեսել 1941 թվականին, սակայն առանց «Չհրկիզվող պահարանը» մասի (IX. Les coffres-forts)։ Ավելի ուշ այդ հրատարակությունը հետ է կանչվել Լեբլանի որդու խնդրանքով։ 2002 թվականին որոշ Արսեն Լյուպենի երկրպագուների և կորեացի թարգմանիչ Սոն Գվի Սուի ջանքերով վերականգնվել է բացակայող գլուխը, և Լյուպենի մասին պատմող ամբողջական վերջին վեպը հրապարակվել է Կորեայում՝ Կաչի հրատարակչությունում[2]։ Ներկայում հասանելի են ֆրանսերեն ամբողջական էլեկտրոնային գիրքը[3], ինչպես նաև տպագիր տարբերակը, որ լույս է ընծայվել Editions Manucius հրատարակչության կողմից (2015)[4]։
2012 – Արսեն Լյուպենի վերջին սերը / ֆր.՝Le Dernier Amour d'Arsène Lupin (անավարտ վեպ, գրվել է շուրջ 1936 թվականին, տպագրվել է 2012 թվականին՝ այն բանից հետո, երբ 2011 թվականին այն գտել է գրողի թոռնուհին՝ Ֆլորենս Բոեսպֆլյուգ-Լեբլանը)։
Սերգեյ Կոլբասև
Արսեն Լյուպեն (ռուս.՝ Арсен Люпен, 1930, Լենինգրադ, «Поворот всё вокруг» եռագրության կազմում)
Ֆրանսիայի թագավորի գաղտնիքը, կամ Արսեն Լյուպենի իրական դեմքը / ֆր.՝Le Secret des rois de France ou la véritable identité d’Arsène Lupin (1955, Paris, Édition de Minuit, ռոմանտիկ էսսե[5])
Աշտարակի կալանավորուհին, կամ Երեք իմաստունների կարճ, բայց հիանալի ուղին / ռուս.՝ Узница башни, или Краткий, но прекрасный путь трёх мудрых (2007, վիպակ)
Արսեն Լյուպենը՝ մեծագույն հանելուկը։ Մորիս Լեբլանի տեքստերի կոդի բանալին / ֆր.՝Arsène Lupin Supérieur Inconnu - La clé de l'œuvre codée de Maurice Leblanc (հոդված Մորիս Լեբլանի ստեղծագործությունների էզոթերիկ կողմերի վերաբերյալ)
Կաձուհիկո Կատո
Lupin III (մանգա, որի գլխավոր հերոսը Արսեն Լյուպենի թոռն է)
1910 – Արսեն Լյուպենն ընդդեմ Շերլոկ Հոլմսի (Arsène Lupin contra Sherlock Holmes), Գերմանիա
Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է «Je sais tout» № 17-ում (15 հունիսի, 1906 թվական) «Sherlock Holmes arrive trop tard» վերնագրով, իսկական վերնագրով՝ նշված ժողովածուում, Շերլոկ Հոլմսի անունը փոխվել է Արթուր Կոնան Դոյլի բողոքների պատճառով։ («Французский детектив начала XX века (Арсен Люпен и Фантомас): Сборник / Сост. А. Ф. Строев. — Коммент. А. Ф. Строев. — М.: Радуга, 1989. — На франц. яз. — 397 с».)