Աջարիա
From Wikipedia, the free encyclopedia
Աջարիա, Աջարիայի Ինքնավար Հանրապետություն (վրաց.՝ აჭარის ავტონომიური რესპუბლიკა, աճարիս ավտոնոմիուրի ռեսպուբլիկա), պատմական, աշխարհագրական և վարչական երկրամաս Վրաստանի հարավ-արևմուտքում։ Հիմնադրվել է 1921 թվականի հուլիսի 16-ին որպես Աջարական ԻԽՍՀ, ներկայիս անվանումը 1990 թվականից է։ Աջարիայի մայրաքաղաքը Բաթումն է։ Ծովամերձ մասում գտնվում են առողջարաններ, հիմնականում հիմնադրված խորհրդային իշխանության տարիներին՝ Քոբուլեթ, Մախինջաուր, Գոնիո, Սարփ։ Հիմնական բնակչությունը՝ աջարացիներեն են՝ վրացիների ազգագրական խմբերից մեկը, որոնց մոտ մեծ տարածություն է ստացել իսլամը։
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Կարգավիճակ | Վրաստանի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Վրաստան | ||||
Վարչկենտրոն | Բաթում | ||||
Ամենաբարձր կետ | Kanli? | ||||
Պաշտոնական լեզուներ | վրացերեն | ||||
Բնակչություն | ▼354 900 մարդ (2021)[1] | ||||
Տարածք | 2919 կմ² | ||||
Հիմնադրված է | 1991 թ. | ||||
Սահմանակցում է | Գուրիայի մարզ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Արդահանի մարզ և Արդվինի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
ISO 3166-2 կոդ | GE-AJ | ||||
adjara.gov.ge | |||||
Աշխարհագրություն
Հարավում Աջարիան սահմանակցում է Թուրքիայի հետ (121 կմ), արևմուտքից և հյուսիս-արևմուտքից ափը ողողում է Սև ծովը։ Մակերեսը՝ 2,9 կմ² է։ Աջարիայի տարածքը բնության յուրահատկություններով կարելի է բաժանել երկու մասի՝ ծովամերձ և լեռնային։ Ծովամերձ Աջարիան տարբերվում է մերձարևադարձներին բնորոշ տարեկան բարձր միջին ջերմաստիճաներով (+14,5 °C և ձմռան ամենացուրտ ամսվա՝ հունվարի ջերմաստիճանը +6,5 °C է), մթնոլորտային տեղումների առատությամբ (տարեկան 2500 մմ) և արևոտ օրերով։ Ծովամերձ Աջարիայի մերձարևադարձները պատկանում են խոնավ մերձարևադարձների ենթատիպին և տարբերվում են Հյուսիսային և Արևմտյան Մերձսևծովյան շրջանների չոր միջերկրածովային մերձարևադարձներից։
Ջրագրություն
Աջարիայի գրեթե բոլոր գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենաջրառատ գետը Ճորոխն է, որի գետաբերանը Վրաստանում է (Ճորոխ գետի հունի ձգվածությունը Աջարիայի տարածքում 26 կմ է), Աջարիայի տարածքով են անցնում նաև Ճորոխի երկու վտակները՝ Աջարիսցկալին և Մաչախելան։ Անմիջապես Սև ծով են թափվում՝ Կինտրիշի, Չակվիսցկալի, Կորոլիսցկալի գետերը։ Աջարիայի ջրառատ լեռնային գետերն ունեն բարձր ջրաէներգետիկ պոտենցիալ։
Վարչական բաժանում
Աջարիայի Ինքնավար Հանրապետությունը կազմված է հանրապետական նշանակության 1 քաղաքից և 5 շրջաններից՝
Պատմություն
Անտիկ ժամանակներում Աջարիան եղել է Վրաստանի ամենախիտ բնակեցված, տնտեսական և մշակութային ամենազարգացած երկրամասերից մեկը։
Բնակչություն
Աջարիայի միջէթնիկական հարաբերությունները մեծամասնությամբ հանգիստ են։ Ըստ 2014 թվականի տեղեկությունների Աջարիայի բնակչությունը 333 հազար մարդ է (երկրի բնակչության 9,0 %)։
- Վրացիներ - 96,04 %
- Հայեր - 1,64 %
- Ռուսներ - 1,10 %
- Ուկրաինացիներ - 0,24 %
- Հույներ - 0,17 %
- Ադրբեջանցիներ - 0,10 %
- Աբխազներ - 0,09 %
Հայերն Աջարիայում
Աջարիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարում, համայնքը ստվարացել է 18-րդ դարի սկզբին՝ հիմնականում համշենահայերի հաշվին, իսկ խորհրդային տարիներին՝ նաև հայաբնակ Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայ ընտանիքներով։ Նրանք կենտրոնացած են Բաթում և Քոբուլեթ քաղաքներում։ Համայնքը խորհրդային տարիներին ունեցել է եկեղեցի, երկսեռ դպրոց, թատրոն, լույս են տեսել թերթեր։ Ներկայիս արտագաղթի հետևանքով հայերի թիվը բավականին նվազել է։ Վերջին տվյալներով Աջարիայում բնակվում է շուրջ 10000 հայ։ Բաթումում գործում է Հայաստանյայց Առաքելական Ս. Փրկիչ եկեղեցին, եկեղեցուն կից կիրակնօրյա և վրաց-հայկական միջնակարգ դպրոցները։ Աջարիայում գործում են «Աջարիայի հայերի միություն» և «Երիտասարդական միություն» կազմակերպությունները[2]։
Աջարիայում հայերի անցյալի ու ներկայի մասին է պատմում 2014 թվականին նկարահանված «Հայերն Աջարիայում» ֆիլմը (ռեժիսոր՝ Գ․ Կևորկով, սցենարիստ՝ Ռ․ Գևորգյանց)։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի վավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայում Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով[3]։
Աջարիայի հայ հավատացյալները մտնում են Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մեջ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.