Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վաղ միջնադար կամ Վաղ միջնադարյան ժամանակաշրջան, որոշ դեպքերում անվանում են Մութ դարեր, տևել է մեր թվարկության 5-րդ կամ 6-րդ դարից մինչև 10-րդ դարը։ Այս ժամանակաշրջանից սկիզբ առավ Միջնադարը Եվրոպական պատմության մեջ։ Վաղ միջնադարին նախորդել է ուշ Ուշ անտիկ ժամանակաշրջանը, որն ավարտվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և հաջորդել է Բարձր միջնադարը (տևել է 10-ից 13-րդ դարերը)։
Այս ժամանակաշրջանում շարունակվեցին ուշ անտիկ դարաշրջանի ուղղությունները, ներառյալ բնակչության անկումը հատկապես քաղաքային կենտրոններում, առևտրի անկում, փոքր գլոբալ տաքացում և արտագաղթի մեծացում։ Վաղ միջնադարը 19-րդ դարից նաև անվանում են «Մութ դարեր», բնորոշման հիմքում ենկած է այս ժամանակներում գրականության և մշակույթի նվազ զարգացում։ Չնայած Աչևելյան Հռոմեական կայսրությունը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել, 7-րդ դարից սկսած իսլամական խալիֆայությունները նվաճեցին նախկին հռոմեական տարածքների մեծ մասը։
800 թվականին Արևմտյան Եվրոպայում Կառլոս Մեծը վերադարձրեց կայսր տիտղոսը, ում Կարոլինգյան կայսրությունը մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայի հասարակության և պատմության վրա։ Եվրոպայում վերադարձ եղավ ընդհանուր գյուղատնտեսական համակարգ ավատատիրությանը և կատարվեցին որոշակի նորամուծություններ, այդ թվում ցանքաշրջանառությունը և ծանր գութանը։ Բարբարոսական ներգաղթերը հանդարվեցին Եվրոպայի մեծ մասում, չնայած հյուսիսում մեծ թափ ստացան Վիկինգների ասպատակությունները։
2-րդ դարից սկսած տարբեր պատճառներով Հռոմեական քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել, այդ թվում ուրբանիզացիան, ծովային առևտուրը և բնակչությունը։ Հնագետները պարզել են, որ Միջերկրական ծովում 3-րդ դարում նավարկել են 1-ին դարի նավարկությունների միայն 40 տոկոսը[1]։ Հռոմեական կայսրության բնակչությունը 150-ից 400 թվականներին նվազել է 65-ից դառնալով 50 միլիոն, անկումը կազմել է ավելի քան 20 տոկոս։ Որոշ գիտնականները այս անկումը կապում են Մութ դարերի ցուրտ կլիմայի հետ, երբ գլոբալ ջերմաստիճանի պատճառով դաշտերը լքվում էին[2][3]։
3-րդ դարի սկզբից Գերմանական ժողովուրդները արտագաղթեցին Սկանդինավիայից և հասան Սև ծով` ձևավորելով կոնֆեդերացիաները, որոնք պայքարում էին սարմատների դեմ։ Դակիայում (ժամանակակից Ռումինիա) և Սև ծովի տափաստաններում գոթերը, գերմանական ժողովուրդները հիմնադրեցին նվազագույնը երկու թագավորություն` Թերվինգի և Գրեյտունգ[4]։
Հոների ժամանումը 372-375 թվականներին վերջ դրեց այս երկու թագավորություններին։ Հոները, դաշինք կնքելով կենտրոնական Ասիայի ցեղերի հետ, հիմնադրեցին կայսրություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.